Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ի՞նչ է , Ո՞վ է․ Stand Up 24.12.2022 5:02
Նրանք խոսում են այն ամենի մասին, ինչ մենք շատ հաճախ կամ չենք նկատում, կամ էլ չենք բարձրաձայնում։ Սոցիալական խնդիրներից մինչեւ անձնական պատմություններ, դժգոհություններ ու նույնիսկ խորհուրդներ․ սթենդ ափ-ում հնարավոր է ամեն ինչ։ Մեր օրերում հումորի ամենատարածված ձեւերից մեկի մասին պատմում է սթենդ ափ արտիստ Ժնեպրը։
Ի՞նչ է, ո՞վ է․ վլոգինգ 24.12.2022 3:16
21-երորդ դարի ամենաերիտասարդական ու նորարարական մասնագիտություններից մեկը վլոգինգ է։ Սոցիալական ցանցերում ՝ սեփական վիդեոները պարզապես հաճույքի համար տեղադրելուց մինչեւ դրանով գումար աշխատելը երբեմն մի քանի ամիս է բաժանում։ Իսկ ինչ է վլոգինգն իրականում, պատմում է Հայաստանի ամենաառաջին վլոգերներից մեկը՝ Կոլյա Հայրապետյանը։
Sport Ուրբաթ | Ուսեին Բոլտ 23.12.2022 5:01
1․ Ռեփեր Դրեյքը 1 մլն դոլար խաղադրույք էր արել ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի օգտին, բայց պարտվել է 2․ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել Արգենտինայի թղթադրամների վրա 3․ Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի արձանը կանգնեցվել է իր հայրենի քաղաքում 4․ Լիոնել Մեսսիի գրառումը գերազանցել է Instagram-ի պատմության ամենաշատ հավանումների...
Art Ուրբաթ | «Ուենսդեյ»-ը կունենա երկրորդ եթերաշրջան 23.12.2022 10:21
| «Պտտահողմ» ֆիլմը կունենա շարունակություն | Դեկտեմբերի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ֆողմիդաբլը Ազնավուր» երաժշտական ներկայացումը | «Ուենսդեյ»-ը կունենա երկրորդ եթերաշրջան | «Երկաթե մարդը», «Երբ Հարին հանդիպեց Սալիին» ֆիլմերն ու «Ջրահարս» մուլտֆիլմը ճանաչվել են ԱՄՆ ազգային հարստություն | Թողարկման վերջում` սուրբծննդյան խորհրդանիշ հա...
IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ» 22.12.2022 2:25
«Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ դեկտեմբերի 23-25-ը կանցկացվի « Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի կարևորելով նաև միջոլորտային փոխգործակցությունը։ Շաբթվա շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Այն կազմակերպում...
Ի՞նչ է, ո՞վ է․ հնչյունավորում 20.12.2022 5:28
Ամենահետաքրքիր ու «կախարդական» մասնագիտություններից մեկը հնչյունավորողի աշխատանքն է, բայց քչերն են պատկերացնում, թե այն հատկապես ինչ է իրենից ներկայացնում, ինչ տեսակներ ու առանձնահատկություններ ունի։ Այս ամենի մասին պատմում է հնչյունավորող Արեն Ավետիսյանը։
«Խոշոր պլան». Կանաչ համայքներ 20.12.2022 15:56
Երևանում կայացել է «Կանաչ համայնքներ» համաժողովը, որի ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերել բնապահպանության և դրամաշնորհային ծրագրերի կազմման վերաբերյալ : 2 թիմ հաղթել է և ստացել բնապահպանական միկրոնախագծերի ֆինանսավորում: Ծրագրի կազմակերպիչը գերմանական «Մարդկային տիեզերական երկիր» (Mensch Raum Land eV) ասոցիացիան է: Հայաստանում գործընկեր կազմակերպությունը Համաշխարհային անկախ երիտաար...
Art Ուրբաթ | Հրապարակվել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության առաջին կադրը 15.12.2022 11:46
| Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո» մուլտֆիլմը գլխավորել է Netflix-ի թոփ ֆիլմերի համաշխարհաին ցանկը | Ամերիկյան «Ոսկե գլոբուսը» հրապարակել է 80-րդ եթերաշրջանի նոմինանտների անունները | Հրապարակվել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության առաջին կադրը՝ դերասան Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ | Թողարկման վերջում ` ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմի` Red-ի մասին
«Խոշոր պլան». Աշխատանքի հնարավորություն պատերազմի մասնակիցների համար 15.12.2022 17:29
Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան: Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սո...
Ռադիոզրույց | Արագածավանը՝ ազգային մշակույթի ու ավանդույթների կենտրոն 13.12.2022 9:56
Յուրաքանչյուր տարվա նոյմեբերի վերջին հանգստյան օրերին Արագածավան համայնքում անցկացվում է «Տնավարի» միջոցառումը։ Այն նախաձեռնել են արագածավանցի մի խումբ երիտասարդներ՝ նպատակ ունենալով մեկ գաղափարի շուրջ համախմբել մարզեցիներին՝ ազգային երգ ու պարի, կերակուրների, խաղերի և ծեսերի միջոցով ծանոթացնել հայկական ավանդական մշակույթին։ «Տնավարի 2» միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում...
Ի՞նչ է, ո՞վ է․ Սթրիթ արտ 10.12.2022 5:17
Շատերի համար սա արվեստի սիրելի ճյուղ է , առավել պահպանողականներն այն դեռեւս համարում են վանդալիզմ։ Գրաֆիթին ու Սթրիթ արտ արվեստի թերեւս ամենանոր ճյուղերից են, բայց միաժամանակ՝ ամենաքննարկվածները։ Ուղղության, դրա ձեւերի ու սահմանների մասին պատմում է արտիստ Արեւ Առաքելյանը։
Sport Ուրբաթ | Յուրի Վարդանյան 09.12.2022 4:41
| Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն վարակվել է կորոնավիրուսով | «Ինտերը» Մալթայում կայացած ընկերական խաղում հաղթանակ է տարել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ | Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը Մարոկկոյի հավաքականն առաջին անգամ դուրս է եկել քառորդ եզրափակիչ փուլ | Թողարկման վերջում՝ ծանրամարտի Համաշխարհային 43 ռեկորդակիր Յուրի Վարդանյանի մասին
Ռադիոզրույց | Տոնական նվերներ՝ հայ արտադրողներից 08.12.2022 12:43
2020 թվականի համավարակի օրերին, երբ ռիսկ կար, որ շատ մարդիկ կկորցնեն իրենց աշխատաքը, ստեղծվեց «Հոմմեյդ» հարթակը։ Այն հարավորություն է տալիս հայ վարպետներին իրենց ձեռագործ աշխատանքներն անվճար ներկայացելու և վաճառելու։ Սոցիալական նախաձեռնության մասին Իմ ռադիոյին պատմում է «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հերմինե Գևորգյանը։
Art Ուրբաթ | Արթուր Գրիգորյան 02.12.2022 16:04
Նրա մեղեդին ծնվում էր ակնթարթի մեջ, բայց ապրում հավերժ․ նա հաճախ լռում էր, բայց ուժ տալիս սերունդներին՝ դառնալով ամուր հենարան: Վերևում իր ամենամտերիմ ընկերը` Աստված, որոշեց` պիտի դաշնամուրի առաջ ստեղծի իր մեղեդին: Անձնագրում` Արտաշես, բայց մեզ համար հավերժ ` Արթուր Գրիգորյան։
Sport Ուրբաթ | Բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին 02.12.2022 5:34
| Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականը 36 տարում առաջին անգամ հաղթահարեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը | Բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին | Այսօր Հովհաննես Բաչկովը հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում | Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատարներ ՄիքայելՄիքայելյանը եւ Կատյա Գալստյանը կմասնակցեն Աշխարհի գավաթիառաջնության | Թողարկ...
Ի՞նչ է, ո՞վ է․ մանգա 02.12.2022 5:08
Ճապոնական մշակույթից մեր օրերում աշխարհում ամենաշատ տարածված արվեստը թերեւս անիմեներն ու մանգաներն են։ Այս էպիզոդում «Զախարի» բրենդի հիմնադիր Զակ Անախասյանը պատմում է, թե ինչ է մանգան, ինչով է տարբերվում արեւմտյան կոմիքսներից ու ինչու է այդքան տարածված աշխարհում։
Ի՞նչ է, ո՞վ է․ բիթբոքս 02.12.2022 4:58
Կան մարդիկ, ում համար երաժշտություն ստեղծելու համար գործիքներ պետք չեն․ բավական են շուրթերն ու կոկորդը։ Այս էպիզոդում պարզում ենք, թե ինչ է բիթբոքսն ու ինչպես է այն ստեղծվել։
IT շաբաթ․ Հայ պատանիները կարող են դիել Rise ծրագրին 01.12.2022 3:10
Առաջին անգամ հայ պատանիները հնարավորություն ունեն մասնակցել Rise համաշխարհային ծրագրին։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է Rise Global Challenge–ի դիմումների մեկնարկը, որին կարող են դիմել 15–ից 17 տարեկան պատանիները։ Ծրագրին մասնակցելու համար պետք է լինել ստեղծագործ, իրագործել նախագիծը, որը կլուծի որևէ խնդիր։ 1 միլիարդ դոլար բյուջեով Rise ծրագիրը աշխարհի տարբեր անկյուններից տասն...
Ռադիոզրույց | Ակտիվ կյանք՝ թեթև անվասայլակով 29.11.2022 11:44
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր երկում հաշվառված է 3000-ից ավել հենաշարժողական խնդիր ունեցող հաշմանդամ։ Ակտիվ թեթև անվասայլակներ չունենալու պատճառով, նրանց մեծ մասն այսօր հնարավորություն չունի օգտվելու ակտիվ կյանքից, սպորտային և ժամանցային բազմաթիվ միջոցառումներից։ Ռոմանը լինելով համայնքի անդամ և զգալով տվյալ անվասայլակների անհասանելիության պատճառով առաջացած բոլոր անհ...
Ռադիոզրույց | Դարձիր մասնիկը մեծ փոփոխության 26.11.2022 14:19
«Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է համայնքային զարգացաման հերթական միջոցառումը։ Նոյեմբերի 27ին Բերդ քաղաքում հավաքվելու են մարզեցի շուրջ 200 երիտասարդներ, որոնց գլխավոր նպատակը հենց գյուղը, համայնքն ու մարզը ուժեղացնելն ու ավելի գրավիչ դարձնելն է։ Նախագծի մասին Իմ ռադիոյին պատմում են հասարակական կազմակերպության համակարգման թիմի անդամ Նինա Շահմուրադյանը և «Ուսաողի տուն»...
Այսօր | Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է. Մոնթե Մելքոնյան 25.11.2022 5:19
Նոյեմբերի 25ին ծնվել է Մոնթե Մելքոնյանը:
IT շաբաթ․ Հայկական առաջին «ArmSat-1» արբանյակը պատրաստ է շահագործման 24.11.2022 4:47
Անցած 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման և կարգավորման աշխատանքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց,որ աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Հայաստանում կստեղծվի կառավարման կենտրոնը, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստան...
Ռադիոզրույց | Արևային Հաղորտի 24.11.2022 12:21
Ժամանակակից աշխարհում տաք ջուր ունենալը սովորական, հասանելի բան է, բայց փաստորեն դա կարող է լինել երազանք։ Արցախի Հաղորտի գյուղն,օրինակ, գազաֆիկացված չէ, գյուղացիներն այլընտրանք չունենալով՝ ջուր տաքացնելու համար կամ փայտ են վառում կամ օգտագործում էլեկտրաէներգիա, ինչը լուրջ ֆինանսական բեռ է։ Հաղորտին արևային ջրատաքացուցիչներով ապահովելու համար ստեղծվել է «Արևային Հաղորտի» նախագիծը, որի մասին...
Sport Ուրբաթ | Մեկնարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը 18.11.2022 5:04
| Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ և գրանցվեց մարտական ոչ-ոքի հաշիվ | Դիեգո Մարադոնայի գնդակը վաճառվել է 2,4 միլիոն դոլարով | Ջոն Կարյուն դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման | Լեո Մեսսին մարզվել է հատուկ ԱԱ-ում հանդես գալու համար Adidas-ի պատրաստած ոսկե խաղակոշիկներով | Թողարկման վերջում` ակնարկ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մասին
Art Ուրբաթ | Գույնի ու լույսի վարպետ՝ Մինաս Ավետիսյան 18.11.2022 12:03
| Երգչուհի Քրիստինա Ագիլերայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի | Նոյեմբերի 16-30-ը տեղի կունենա Արխիվային ֆիլմերի մոսկովյան միջազգային կինոփառատոնը | Երգչուհի Ռիհաննան թողարկել է նոր ,,Born Again” սինգլը | Թողարկման վերջում` հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի մասին
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.