Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Ի՞նչ է, ո՞վ է ․ գրաֆիկ դիզայն 09.02.2023

Այս թողարկման թեման նույնպես մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։ Գրաֆիկ դիզայնի առանձնահատկությունների, տեսակների, ինչպես նաեւ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ հմտությունների մասին պատմում է թվային արտիստ Մայք Գաբոյանը։

Ի՞նչ է, Ո՞վ է․ ծրագրավորող 09.02.2023

Չնայած այն բանին, որ ծրագրավորումը համարվում է մեր օրերի ամենապահանջնված եւ եկամտաբեր մասնագիտություններից մեկը, ոչ բոլորն էլ պատկերացնում, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այս աշխատանքը կամ ի՞նչ տեսակներ ունի։ Ծրագրավորողների, նրանց աշխատանքի բարդությունների ու դրանց շուրջ միֆերի մասին մի քանի հարց ենք ուղղել հենց ծրագրավորողի։

Ի՞նչ է, ո՞վ է․ սթրիթ ռեյսինգ 09.02.2023

Մենք նրանց տեսել ենք ֆիլմերում, տեսահոլովակներում, փոքր ժամանակ երբեմն մեզ էլ նրանցից մեկն ենք պատկերացրել ՝ մեքենայով ինչ որ տեղ գնալիս։ Բայց նրանք ապրում են նաեւ «ֆորսաժ» ֆիլմից դուրս, այդ թվում՝ Հայաստանում։ Սթրիթ ռեյսեր Մհեր Հայրապետյանը պատմում է էքստրիմի սիրահար վարորդների ու Հայաստանում նրանց գործունեության մասին։

Ի՞նչ է, ո՞վ է․ անիմե 09.02.2023

Թողարկումը ժամանակակից ճապոնական մշակույթի ամենահայտնի ու սիրված ճյուղերից մեկի՝ անիմեի մասին է։ Ինչպե՞ս է անիմացիայի այս տարբերակը այսքան տարածվել աշխարհում, ու ինչու՞մ է կայանում դրա առանձնահատկությունը, որը շարժում է թե փոքրերի, թե մեծահասակների հետաքրքրությունը։

Ի՞նչ է, Ո՞վ է․ ատելության խոսք 09.02.2023

Ցավոք, ոչ բոլոր նոր բառերն ու արտահայտություններն է հաճելի սովորելը։ Դրանցից շատերի նշանակությունը կապ ունի 21-րդ դարի վատագույն կողմերի հետ։ Սակայն դրանք նույնպես պետք է ճանաչել, դրանց դեմ պայքարել կարողանալու համար։ Այս երեւույթներից մեկը ատելության խոսքն է։ 

Ի՞նչ է, Ո՞վ է․ Make up պարագաներ 09.02.2023

Ինչպես դիմահարդարումն է արդեն երկար ժամանակ դուրս եկել պարզապես առօրյա՝ սովորական դարձած գործողության շրջանակից ու վերածվել արվեստի նոր ու հետաքրքիր ճյուղի, այնպես էլ դրա համար օգտագործվող պարագաներն են շատացել՝ մի քանի անհրաժեշտ առարկայից դառնալով մեծ «արսենալ», որտեղ դժվար է մտապահել յուրաքանչյուր իրի անունը։ Այս թողարկմանը Just Girls խանութի աղջիկները մեզ օգնում են հենց այդ հարցում․ սովորում են...

Ի՞նչ է, Ո՞վ է․ Վեգան 09.02.2023

Այս էպիզոդում բուսակեր, նախկին վեգան Մարիա Մանուկյանը պատմում է այս ապրելակերպերի առանձնահատկությունների ու տարբերությունների մասին։

Թվային բանտարկյալը 07.02.2023

Արդեն երկու տարի է, ինչ ֆեյսբուքն արգելափակում է Մոնթեին: Երկու տարի է, ինչ ազգովի փորձում ենք հասկանալ՝ ով  կարող է լուծել այս խնդիրը: 16 երկների տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր 19 կանայք և տղամարդիկ Ֆեյսբուքի վերահսկող խորհուրդն են: Այնպես չէ, որ արգելափակողները նրանք են, բայց առանց նրանց հետ լեզու գտնելու Մոնթեն ցանց չի վերադառնա:

Art Ուրբաթ | Հայաստանը «Եվրատեսիլ 2023-ում» կներկայացնի Բրյունետը 03.02.2023

| Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը  | Դերասանուհիներ Ջուլիա Ռոբերտսն ու Ջենիֆեր Էնիսթոնը միասին կնկարահանվեն կատակերգությունում   | Բեռլինի Մադամ Տյուսոյի թանգարանում  ներկայացվել է Բեյոնսեի մոմե արձանը   | «Մայքլ» ֆիլմում  Ջեքսոնին կմարմնավորի երաժշտի եղբորորդին՝ 26-ամյա Ջաաֆար Ջեքսոնը    | Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ,,Farewell...

IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է 7 լաբորատորիա 03.02.2023

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց դարձնելու նպատակով Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում օրերս բացվել է  տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիա։ Ծրագիրն իրականացնելու համար համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ, որը տեխնիկական բարձր պարամետրերով 200 համակարգիչ է նվիրել։Նորաբաց լսարաններից օգտվելո...

Art Ուրբաթ | Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի 27.01.2023

| Դերասան Ուիլ Սմիթը կմարմնավորի Ջինին` «Ալլադինի» սիքվելլում   | «Շիկահերը», «Պինոկիո» և «Մորբինուս» ֆիլմերը` «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդներ    | 4 տարվա դադարից հետո երգչուհի Բեյոնսեն ելույթ է ունեցել բեմում     | «Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն փետրվարին   | Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի   | Թողարկման...

IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիաներն ընդլայնում են աշխարհագրությունը 27.01.2023

Արմաթ ճարտարագիտական աշխատանոցներն այս տարի կընդլայնեն իրենց սահմաններն ու համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ պատրաստվում են 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և 50 այլ պետությունում։ Փետրվարին նախատեսվում է ԱՏՁՄ պատվիրակության այց Քուվեյթ և այնտեղ Արմաթ լաբորատորիայի հիմնում, կլինեն նաև հանդիպումներ տեխնոլոգիական ոլորտի առաջա...

«Խոշոր պլան». Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը 27.01.2023

Հայաստանի 10 դպրոցի աշակերտներ կկարողանան ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ մշակել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը։  Այս տարվա սեպտեմբերից ընտրված դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները խորապես կուսումնասիրեն արհեստական բանականության թեման, ինչը...

«Խոշոր պլան». Մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը 27.01.2023

Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու, հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է  «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։ Հնարավորություն է տրվում գործազուրկ կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձե...

Art Ուրբաթ | Մայլի Սայրուսը թողարկել է ''Flowers'' սինգլը 20.01.2023

| Հրապարակվել են Էմի Ուայնհաուսի մասին պատմող ֆիլմի առաջին կադրերը  | Մայլի Սայրուսը թողարկել է ''Flowers'' սինգլը   | Կկայանա «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի շվեդական պաշտոնական պրեմիերան    | Թեյլոր Սվիֆթի ,,Anti-hero“ երգը երկու ամիս շարունակ գլխավորում է Billboard Hot 100 ցուցակը   | Շակիրայի նոր երգը, թողարկումից հետո` մեկ օրվա ընթացքում, գրանցել է ավելի քան 63մլն դիտում &...

«Խոշոր պլան». ԱԺ-ում պրակտիկա անցնելու և աշխատելու հնարավորություն՝ երիտասարդների համար 19.01.2023

Միջազգային հարաբերություների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) և Ազգային ժողովը բակալավրի աստիճան ունեցող երիտասարդներին առաջարկում ենք մասնակցել խորհրդարանական պրակտիկայի ծրագրին։ Ընտրված 20 պրակտիկանտները կաշխատեն ԱԺ պատգամավորների, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և աշխատակազմի վարչությունների հետ։ Պրակտիկայի ծրագիրը մեկնարկելու է Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանում։ Ծրագրի...

«Խոշոր պլան». ԵՊՀ-ում STEM դպրոց է բացվելու 17.01.2023

Այս տարվա սեպտեմբերին Երևանի պետական համալսարանը կբացի իր առաջին STEM դպրոցը: Ավագ դպրոցը կընդունի 10-րդ և 11-րդ դասարանների երեք խումբ: Բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ դպրոցում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները: Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել են հեղինակային ծրագրեր: Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյան...

IT շաբաթ․Չորս տեխնոհսկաներ՝ մեկ գրքում 12.01.2023

4 ազդեցիկ հսկաների մասին պատմող Ամերիկացի բիզնես-պրոֆեսոր և ձեռնարկատեր Սքոթ Գալուեյի «Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ը ներկայացրել է հայերեն։ Ըստ հեղինակի՝ Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: Սքոթ Գալուեյի թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, բացահայտում է նրանց գ...

«Խոշոր պլան». 10 եղանակ աջակցելու հայ արվեստին 08.01.2023

Creative Armenia-ն նախաձեռնել է «10 եղանակ աջակցելու հայ արվեստին» դրամահավաք-արշավը. նպատակն է օգնել արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործող հայ արվեստագետներին։ Նրանց տրվում են հնարավորությունների, գործիքների և հմտությունների այնպիսի բազմազանություն, ինչպիսիք են ուղղորդումը, մենթորությունը, կապերը, անհատական ​​բրենդինգը, կայքերը և ավելին։ Creative Armenia հիմնադրամի գործունեության և այս դրամահավա...

«Խոշոր պլան». Ակտիվ ուսումնառության դերը դպրոցում 08.01.2023

Բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում բարձրացնելու նպատակով անցկացվում է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը։ Դրա շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը: «ԳիտՍԵՐունդ»-ը կարևորում է դպրոցներում ակտիվ ուսումնառության դերը։ Ծրագիրն իրականցնում է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ճարտարագիտական հե...

Sport Ուրբաթ | Պելե 30.12.2022

«Եթե առաջինն ես, լավագույնն ես, երբ երկրորդն ես՝ ոչինչ ես». ահա այս կարգախոսը օգնեց Պելեին փոքրիկ քաղաքի տղայից դառնալ ֆուտբոլի արքա։

IT շաբաթ․ 2022թվականի ՏՏ ոլորտի ամփոփում 29.12.2022

IT շաբաթն ամփոփում է անցած 2022թվականի ՏՏ ոլորտի ամենամասշտաբային և հետաքրիքր միջոցառումները։

Ի՞նչ է, ո՞վ է․ հնչյունավորում 24.12.2022

Ամենակախարդական ու եթերային մասնագիտություններից մեկի մասին ենք պատմում այս թողարմանը։ Հնչյունավորող Արեն Ավետիսյանը պատմում է հնչյունավորման տարբեր տեսակների, առանձնահատկությունների ու տարբերությունների մասին։

Ի՞նչ է, ո՞վ է․ կինոտերմիններ 24.12.2022

 Թիզեր, թրեյլեր, սփին օֆֆ, փրիքվել, սիքվել․․․ ու նման բազմաթիվ այլ բառեր, որոնցից գլուխ հանելը կարծես թե պարտադիր է դարձել կինոաշխարհի նորություններին հետեւելու համար։ Այս թողարկմանը կինոման, կինոլրագրող Նորայր Նազարյանին խնդրել ենք բացատրել դրանից մի քանիսի նշանակությունը։ 

Ի՞նչ է, ո՞վ է․ իմպրեսիոնիզմ 24.12.2022

Ի՞նչ է, ո՞վ է -ի շրջանակում որոշել ենք ձեզ ծանոթացնել նաեւ արվեստի տարբեր ուղղությունների, գրական ժանրերի ու մշակութային տերմինների հետ։ Առաջինը՝ իմպրեսիոնիզմն է, պատմում է արվեստաբան, դասախոս Օսյա Քարամյանը։

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.