Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Խոշոր պլան». Համաշխարհային կրթության բաց դռների օր 28.03.2023 15:36
«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնն օրերս երիտասարդներին ներկայացրեց արտասահմանում կրթությունը շարունակելու բազմաթիվ առաջարկներ: «Համաշխարհային կրթության բաց դռների օր» միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել եվրոպական և ամերիկյան կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք տեղում պատասխանել են հայ երիտասարդների ու պատանիների հարցերին: Իմ ռադիոյի տաղավարում զրուցել ենք «Լոնդոն Այ»-ի գ...
IT շաբաթ․ «ՔայլՏեք» ընկերությունը զբաղվում է հաշմանդամների վերականգնողական սարքավորումների արտադրությամբ 27.03.2023 5:09
«ՔայլՏեք» հայկական ընկերությունը զբաղվում է հաշմանդամների վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։ Օրերս անցկացված «Դիջիթեք» ցուցահանդեսին ընկերությունը ցուցադրել էր իր արտադրանքը։ «MetaGait» սարքն օգնում է հիվանդի շարժունակությունը վերականգնել, քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։
Art Ուրբաթ | Հայկական ջազի թագուհի` Տաթևիկ Հովհաննիսյան 24.03.2023 8:43
Նրա համար ջազային երաժշտությունը մեծ ու հետաքրքիր դպրոց է, որտեղ միշտ էլ սովորելու բան կա: Նա ժողովրդական երաժշտությունը համադրել է ջազային ռիթմի հետ ու արարել այնպիսի մեղեդի, որն ունկնդիրներին ամուր թելերով կարողացել է կապել ջազային արվեստին։ Բացվում են վարագույրները, լսվում է շատ յուրահատուկ ու նմանը չունեցող ձայն. բեմում նա է` հայկական ջազի թագուհի` Տաթևիկ Հովհաննիսյանը:
IT շաբաթ․ Ինտերակտիվ դասապրոցես ReEducate հավելվածով 23.03.2023 4:40
Կրթական ոլորտը զարգացնելու ու թվայնացնելու նպատակով մի քանի ամիս առաջ ստեղծվեց ReEducate ընկերությունը, որը հնարավորություն է տալիս դասապրոցեսն ինտերակտիվ և հետաքրքիր դարձնել։
Art Ուրբաթ | Հրապարակվել է Հայաստանի եվրատեսիլյան երգը 21.03.2023 15:49
| Հրապարակվել է Հայաստանի եվրատեսիլյան երգը | Ֆրանսիայում մեկնարկել է Հայկինոյի 100 ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը | Կայացել է Օսկար 95-րդ մրցանակաբաշխությունը | Մայլի Սայրուսը թողարկել է Endless Summer Vacation ալբոմը | Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ մարտի 20-ից 26-ը կայանալիք մշակութային իրադարձություններին, իսկ վերջում լսել՝ ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանի մասին
«Խոշոր պլան». Գինու կրթությունը Հայաստանում 18.03.2023 24:21
Ինչպե՞ս դառնալ գինու մասնագետ Հայաստանում. ոլորտի գիտակներն ասում են, որ առաջին կարևոր քայլը այս խմիչքը սիրելն է։ Այսօր հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, ինչը նշանակում է, որ արտադրողները որակյալ ու բանիմաց կադրերի կարիք ունեն։ Այս «արբեցնող» մասնագիտությանը տիրապետելու երեք հասցե կա՝ ЕVN Գինու ակադեմիա, ՀԱԱՀ-ի քոլեջ, իսկ բարձրագույն կրթություն այս ոլորտում տալիս է Հայաստանի ազգային ա...
Art Ուրբաթ | Ֆրանսիական շանսոնը՝ Զազի երգերում 11.03.2023 15:41
| Abba-ն վիրտուալ կազմով կմեկնի շրջագայության | Լիոնել Մեսսին կդառնա մուլտսերիալի հերոս | Metallica -ն թողարկել է “ If Darkness Had a Son” սինգլը | Իլոն Մասկի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի | Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ մարտի 13-ից 19-ը կայանալիք մշակութային իրադարձություններին | Թողարկման վերջում` ֆրանսիական երաժշտության խորհրդանիշներից մեկի` Զազ...
IT շաբաթ․ DigiTec 2022 ցուցահանդես 10.03.2023 11:09
120 տեղական և արտասահմանյան ընկերություններ իրենց նորարարական լուծումները ցուցադրեցին մարտի 10-ից 12-ը մարզահամերգային համալիրում անցկացված DigiTec 2022 ցուցահանդեսի ընթացքում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեկ հարկի տակ էր համախմբվել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Digitec Ցուցահանդեսն ուներ մի շարք բաժիներ ՝ այդ թվում ՏՏ սարքավորումների և համակարգ...
Մեքենաս առաջին տունս է, քարե տանս մեջ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում։ Ճակատագիր է․ «Միացրու թարթիչդ» 08.03.2023 12:47
Սոնան մեքենա վարել սիրել և սովորել է փոքր տարիքից։ Տան անդամներից ոչ մեկը մեքենա չէր վարում, հայրն էլ մեծ տարիքում է սովորել, այն էլ ոչ Հայաստանում։ Չի հիշում, թե որտեղից է այդ սերն առաջացել, բայց գիտի, որ իր ճակատագիրը հենց այդպես էլ գծվել է՝ լինել նուրբ, գեղեցիկ կին, ով ազատ ժամանակ կնվագի գիթառ, կբզավի բալիկի խնամքով, իսկ աշխատանքը կապված կլինի ավտոմեքենա վարելու հետ։
«Խոշոր պլան». Սովորի՛ր լինել առաջնորդ 04.03.2023 20:06
«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային քաղաքականության ինստիտուտը հայտարարում են «NextGen» առաջնորդության ակադեմիայի ընդունելություն: Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։ Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և մայրաքաղաք Երևանից։ «NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի 2023 թ. մարտի 18-ին...
IT շաբաթ․ Մեկնարկել է Թումո ակադեմիա կրթական ծրագիրը 03.03.2023 3:18
Թումո Երևանում տրվել է Թումո ակադեմիա վեցամսյա կրթական ծրագրի մեկնարկը։ Ակադեմիայի նպատակն է 21 տարեկանը լրացած երիտասարդներին հնարավորություն տալ նոր մասնագիտություն ձեռք բերել։ Ակադեմիան կտրամադրի ուսուցում նորարարական ոլորտներում, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։Ներկայացրելով կրթական ծրագիրը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց...
Սայլակը սլանում է թեքահարթակն ի վեր 02.03.2023 5:59
Սերոբի բազուկը մեջքիս հաստության է, բռունցքը՝ գլխիցս մեծ, գլխիս չափ մատանու նախշը՝ մարդու գանգի տեսքով։ Պիտի խոսեմ հետը, բայց վախենում եմ. սարի չափ այս մարդը որ խոսեց, հողն ու շենքերը դղրդալու են, բայց Սերոբը ցածր է խոսում, կիրթ ու քնքուշ, ձայնագրիչս ձայնը հազիվ է վերցնում։ Սերոբը շատ ուժեղ է և շատ արագ։ Նրա նպատակը տարիներ առաջ ռազմի դաշտում իրեն խոցած ու սայլակին նստեցրած բեկորից ավելի արագ, ուժ...
Պար հրետակոծության տակ 28.02.2023 6:29
Ամենաանսպասելի վիճակագրությունը փաստում է, որ պատերազմների ժամանակ ամենաարագ զինվորագրվող խումբը պարողներն են: Վերջին պատերազմի ժամանակ պարզվեց, որ պարող տղաների մոտ 80 տոկոսը ռազմաճակատ է մեկնում պատերազմի առաջին օրերին՝ առանց զինկոմիսարիատից ծանուցում ստանալու։
Ռադիոզրույց | Արցախը՝ մեր սրտում 25.02.2023 15:32
Հադրութի Տող գյուղից Հայաստան տեղափոխված Մարգարիտա Գրիգորյանը ոչ միայն զբաղվում է գործարարությամբ, այլև ստեղծել է կին ձեռներեցների համայնք, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է իրականացնում՝ «Արցախը՝ մեր սրտում» խորագրով։ Այսպիսով՝ Արցախի և Հայաստանի տարբեր համայնքների 75 կին ձեռներեցներ ցուցահանդեսի այցելուներին կներկայանան իրենց ձեռքի աշխատանքներով, համեղ ուտեստներով, անուշեղենով, թեյերով...
Art Ուրբաթ | Սիրո մեղեդու վարպետ՝ Տիգրան Մանսուրյան 25.02.2023 14:35
| Կայացել է Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի 76-րդ մրցանակաբաշխությունը | «Ավատար 2-ը» դարձել է երրորդ ամենաեկամտաբեր ֆիլմն աշխարհում | Շառլ Ազնավուրի մասի կենսագրական ֆիլմ կնկարահանվի | Թողարկման ընթացքում կարող եք ծանոթանալ փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք մշակութային իրադարձություններին | Թողարկման վերջում` հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մա...
«Խոշոր պլան». Կյանքը սահմանին 22.02.2023 17:56
Հնարավորություն տալ սահմանամերձ համայքների ակտիվ, խելացի երիտասարդներին զարգացնել իրենց բնակավայրը. վերջերս հիմնադրված «Կյանքը սահմանին» հասարակական կազմակերպության նպատակն է: ՀԿ-ն հիմնելու գաղափարը Արսինե Սահակյանինն է, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ Էդգար Մարգարյանին: Վերջինիս երազանքն է եղել պարտադիր զինվորական ծառայությունը ավարտելուց հետո գնալ և իր ընտանիքի հետ բնակություն է...
IT շաբաթ․ DigiCode ծրագրավորման մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր 21.02.2023 3:43
Պատանիների ալգորիթմական մտածողությունը զարգացնելու, նրանց խաղ խաղացողից խաղ ստեղծողի վերածելու նպատակով արդեն 8–րդ տարին է, ինչ անցկավում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որին կարող են մասնակցել դպրոցականներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Հայտերը ընունվում են մինչև մարտի 25-ը: Մրցույթի ընթացքում ծրագրավորումը իրականացվելու է «Աղվես», «Կրիա» «Փայ...
«Խոշոր պլան». Գիրքը՝ մեզ ընկեր 17.02.2023 21:26
Ժամանակակից աշխարհում, երբ կան բազմաթիվ հետաքրքրություններ, գիրք ընթերցելը շարունակում է կարևոր զբաղմունք մնալ: Փետրվարը «գրքառատ» ամիս է. փետրվարի 14-ին աշխարհը նշեց Գիրք նվիրելու միջազգային օրը, իսկ Հայաստանում մենք ունենք մեր սեփական տոնը: Փետրվարի 19-ին ընդառաջ գիրք հրատարակելու բիզնեսի, ժամանակակից բեսթսելլերների և թարգմանությունների, Winter Fest 2023 փառատոնի մասին զրուցել ենք «Նյումեգ» հրատ...
Ռադիոզրույց | ԿարդաLove 16.02.2023 11:56
Գրքի տոնին ընդառաջ՝ ԿարդաLove հարթակը կազմակերպում է գրքի փառատոն, որը բաղկացած է մի շարք միջոցառումներից։ Կազմակերպիչները խոստանում են հագեցած գրական հանդիպումներ, քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, գրքային նորարարություններ և ոչ միայն։ Փառատոնը տեղի կունենա փետրվարի 17–ին և 18–ին՝ ժամը 12։00-21։00։ Փառատոնի մասին Իմ ռադիոյի պատմել է ԿարդաLove հարթակի հիմնադիր Լևոն Ստեփանյանը։
Բարմենաշուն, դրոնաշուն, դիզեյնարաշուն. ապագայի ամենապահանջված շները 16.02.2023 6:41
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 30․000 տարի առաջ մեր մոլորակի վրա ապրող միլիոնավոր գայլերից մեկը որոշեց, որ այլևս գայլ լինել չի ուզում։ Խարույկի շուրջ նստած մարդիկ շատ զարմացան։ Նախ, մինչ այդ գայլերին միայն ոհմակով էին տեսել։ Հետո չէին սպսասում, որ գիշատիչ այդ կենդանին պոչիկը խաղացնելով կգա ու կպառկի ոտքերի տակ։ Ի՞նչ կլիներ, եթե աշխարհի այդ առաջին շանը, օրինակ, չիխուախուա ցույց տային: Արդյո՞ք կհա...
Art Ուրբաթ | Ռիհաննան՝ կրկին բեմում 16.02.2023 19:18
| Ռիհաննան ելույթ է ունեցել Super Bowl Halftime շոուի ժամանակ | «Ուենսդեյը» դարձել է 2022 թվականի ամենաշատ դիտումներ ունեցող սերիալը | «Զուլալի» ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին | "Piaf. The Show” նախագիծը կանցկացվի Հայաստանում | Դերասան Թոմ Հոլանդը կվերադառնա Սարդ Մարդու դերին | Հրապարակվել են նոր կադրեր` «Ջոկեր 2» ֆիլմից | Թ...
Խոշոր պլան. «Հզոր միտքը»՝ մարզերում 14.02.2023 18:59
«Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը մարզերում երիտասարդների հետ հանդիպումներ է կազմակերպում, օգնում նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում, մոտիվացնում կյանքի կոչել տարբեր գաղափարներ: «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը նաև փորձում է լուծել մարզերից Երևան եկած ուսանողների կեցության խնդիրը և հիմնել է «Ուսանողի տուն» անունը ստացած նախագիծը: Երիտասարդները հարմարավետ միջավայրում բնակ...
«Խոշոր պլան». Մարզերում երիտասարդ ուսուցիչների կարիք կա 14.02.2023 21:53
Դարձի՛ր մեր համայնքներում փոփոխությունների շարժիչ ուժը. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը երիտասարդ մասնագետներին առաջարկում է դիմել Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրին։ Ընտրված մասնակիցները նոր ուստարում կգործուղվեն Հայաստանի և Արցախի մարզեր, կդասավանդեն համայքային դպրոցներում։ Ուսուցիչները գիտելիքներ փոխանցելուց զատ իրենց աշակերտների շրջանում զարգացնում են առաջնորդական հմտություններ,...
Art Ուրբաթ | Բեյոնսեն ռեկորդ է սահմանել 10.02.2023 15:47
| Փետրվարի 6-ին Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի» 65-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը | Լեոնարդո Դի Կապրիոն Սթիվեն Քինգի վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանի | Ամերիկացի դերասան Մեթյու Մակքոնահին Netflix-ի անիմացիոն սերիալում կհնչյունավորի երաժիշտ Էլվիս Փրեսլիին | Նարինե Աբգարյանի «Մանյունյա» ստեղծագործության մոտիվներով եռաչափ անիմացիոն սերիալ կնկարահանվի | «Սև Հովազ. Ընդմիշտ Վականդան» դարձել է Marvel-ի ա...
IT շաբաթ․ Մարտի 10–ից 12–ը տեղի կունենա ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2022 10.02.2023 5:24
Մարտի 10-ից 12-ը Երևանում մեկ հարկի տակ կհամախմբվեն բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մարզահամերգային համալիրում կանցկացնի DigiTec 2022 ցուցահանդեսն ու Digitec Summit միջազգային համաժողովը՝ «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» խորագրի ներքո։ Նորարարական լո...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.