Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
IT շաբաթ․ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե ունենալ 12.05.2023 4:32
Հայաստանում հայատառ դոմենով մոտ 1000 կայք է գործում ու թեև այս թիվը գնալով ավելանում է, բայց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը գոհ չէ արդյուքններից, աճի դանդաղ տեմպից: Հայատառ դոմենով գրանցված կայքերից ոչ բոլորն են ակտիվ, երբեմն դոմենը գրանցված է, սակայն կայք չկա։ Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային հասցե գրանցել «.հայ» դոմենում։ Փոստային հարթակում կարող են գրանցել հայատ...
Art Ուրբաթ | Իտալական երաժշտության խորհրդանիշ՝ Ադրիանո Չելենտանո 06.05.2023 10:01
Նա հայտնի է շատ տարբեր սերունդների ներկայացուցիչների: Նա հիանալի կերպով կարողանում է համատեղել հումորը, բարությունը, երաժշտությունն ու տարատեսակ կինոնկարները, այս ամենը համեմել իտալական հարուստ ոճով ու ստեղծել իր կերպարը` իտալացի կինոդերասանի, կատակերգուի, ռեժիսորի, երգչի ու երգահանի` Ադրիանո Չելենտանոյի կերպարը:
«Խոշոր պլան». Սփյուռքի երիտասարդ դեսպան 05.05.2023 20:52
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ առաջարկում է դառնալ Սփյուռքի երիտասարդ դեսպան: Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրի գլխավոր նպատակը Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդումն է: Ծրագիրը մեկամյա է. Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից աշխատանքներ կիրականացնի իր համայնքում՝ տեղեկատվական և համայնքային հանդիպումն...
IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր 04.05.2023 2:49
Հայաստանը 2024 թվականին կդառնա Մարսի անալոգային հետազոտություններ անցկացման վայր, քանի որ տարածքը շատ է նման Կարմիր մոլորակի հրաբխային մակերեսին։ Օրերս Երևանում ստորագրվեց հուշագիր Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։ Առաքելությանը կմասնակցի 250 գիտնական Հայաստանից և արտասահմանից: Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթում, որն իրենից նե...
Art Ուրբաթ | Մեծն Գեթսբիի ու Տիտանիկի սիմվոլ` Լեոնարդո ԴիԿապրիո 29.04.2023 6:54
Նա շատ արագ դառնում է ցանկացած կինոնկարի անբաժան մասը, նրա կերպարներն այնքան տպավորիչ են, որ նրա ներկայության մասին նույնիսկ ակնկարկել պետք չէ: Ընդամենը մեկ ժեստ, բառ կամ հայացք, և ամեն ինչ պարզ է. էկրանին խաղ է, որը հնարավորություն է տալիս սուզվել պատմության մեջ ու ապրել հերոսի հետ, իսկ այս ամենը կերտում է նա`ամերիացի դերասան, Մեծն Գեթսբիի ու Տիտանիկի սիմվոլ` Լեոնարդո ԴիԿապրիոն:
«Խոշոր պլան». Արի՛ PR 28.04.2023 25:08
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը ապագա դիմորդներին հրավիրում է ծանոթանալ «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրին: Մեկնարկել է «Արի՛ PR» արշավը, որը դպրոցականներին և այս մասնագիտությամբ հետաքրքրվողներին ներկայացնում է ծրագրի մանրամասները, ընդունելության կարգը, հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները: «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությամբ բակալավրիատը գործում է նախորդ տարվանից, իսկ...
«Խոշոր պլան». Կամավորությունը՝ աշխատանք 27.04.2023 15:01
Կառավարությունը հավանություն է տվել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին. հնարավորություն է տրվելու նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Կամավորների համար ամրագրվելու են կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր տրամադրելու պայմանները, կամավոր աշխատանքի ժ...
Tetris| Այսօր հարմար օր է աշխարհը շուռ տալու․ 23.04.2023 4:52
Tetris2023 ‧ 1h 58m Եթե էմոցիոնալ մարդ ես, հավանականությունը մեծ է, որ յուրաքանչյուր նայածդ ֆիլմի որևէ հատվածից պետք է փշաքաղվես։ Իսկ եթե էմոցիոնալ ես ու դիտում ես վերջերս լույս աշխարհ տեսած TETRIS ամերիկյան կենսագրական ֆիլմը, ուրեմն ոչ թե ինչ-որ պահերի, այլ ֆիլմի ողջ ընթացքում ես փշաքաղվելու։ Խոստանում եմ։ Եթե շատ երիտասարդ չես, ապա հաստատ Tetris անունը քեզ մոտ լավ հիշողություններ է արթնացնելու,...
Art Ուրբաթ | Back to black` ալբոմ հույզի մասին 22.04.2023 8:21
Այս ալբոմը ներանձնական զգացումների ամենայուրօրինակ պահոցն է: Այս ալբոմում տեղ գտած յուրաքանչյուր ստեղծագործություն մի մեծ կտավ է, որտեղ խտացած են երգչուհու հույզերն ու ապրումները: Հնչում է երգերից որևէ մեկն ու ամեն բան պարզ է. երգացանկն այսօր ջազային է, մեր հերոսը` ջազի դիվաներից մեկի` Էմի Ուայնհաուսի ,,Back to black” ալբոմն է:
TCF-ը ձեռք է բերել ամերիկյան առաջատար Gadget Flow հարթակը 21.04.2023 13:41
Օրեր առաջ TCF-ընկերությունը հայտարարեց ամերիկյան առաջատար հարթակի՝ Gadget Flow-ի ձեռքբերման մասին։ Անցած տարի էլ ընկերությունը ստեղծել է հայկական Prelaunch ստարտափը, որն օգնում է ընկերություններին վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը: Այս և այլ թեմաների մասին Իմ ռադիոյի ստուդայում պատմում են TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը և համահիմնադիր, ընկերության Մարդկանց ու մ...
The War with Grandpa| Եթե պատերազմել, ուրեմն միայն սենյակը վերադարձնելու համար․ 18.04.2023 3:55
The War with Grandpa 2020 ‧ Comedy/Family ‧ 1h 38m De Niro-ին ու Al Pacino-ին հաճախ են համեմատում, որովհետև կարծես՝ հավասար հնարավորություններ ունեցող դերասաններ են, իմ կարծիքով, բայց միշտ ընտրում եմ De Niro-ին, որովհետև մարդը մաֆիոզից մինչև կամակոր պապիկ կարողանում է այնպես փոխվել, որ սահմանագիծը հստակ է գծվում՝ BOLD տարբերակով: De Niro-ն կնոջը կորցրած պապիկ է, ով ապրում է միայնակ ու տարիքին հատո...
Guillermo del Toro's Pinocchio| Կարող է՞ այսօր նստես ու մտածես ընտանիքիդ մասին․ 17.04.2023 4:57
Guillermo del Toro's Pinocchio 2022 ‧ Fantasy/Musical ‧ 1h 54m Ասել, թե Guillermo del Toro-ն հանճարեղ է, կնշանակի ոչինչ չասել։ Այդ հսկա մեքսիկացի կինոռեժիսորը ստեղծել է մի հրաշալի գործ, որտեղ քեզ, ինձ ու նրան (որ տարիքում էլ լինենք) ինչ-որ դասեր է տալիս՝ պարտադիր ջերմորեն և զգուշությամբ, որ չլինի թե մտածենք՝ սա ակնհայտ ճշմարտություն է, ինչու է՞ նրան թվում, թե մենք չգիտեինք։ Արի 5 րոպեով քեզ մի...
Moneyball| Մարդ, ով փոխեց ամեն ինչ. 17.04.2023 4:24
Moneyball. 2011 ‧ Sport/Drama ‧ 2h 13m Ի՞նչ կանես, երբ մի օր պարզվի, որ տարիների կառուցած ինչ-որ բան, կարևոր չէ, թե ինչ, կամաց-կամաց սկսում է քանդվել, ու այդ ընթացքում, փառահեղ այդ տեսարանին հետևելով հասկանում ես, որ եթե մի քիչ էլ դանդաղես, մի քիչ էլ շարունակես աչքերդ սառեցրած անթարթ նայել, լավ չի լինի։ Մտածելու համար հաստատ ժամանակ կունենաս, արի հիմա մի քիչ զրուցենք։ 5 րոպե, ոչ ավել։ Դու, ես ու B...
The Boy, the Mole, the Fox and the Horse| Լավ է, երբ ունես կյանքի այնպիսի ընկեր, ում հետ ամենը հեշտանում է, ավելի լավ է, երբ կյանքի այդ ընկերը հենց դու ես. 17.04.2023 3:43
The Boy, the Mole, the Fox and the Horse. 2022 ‧ Animation/Short ‧ 34 mins Լավ չէ, իհարկե, որ կյանքում լինում են պահեր, երբ ուզում ես ասել՝ դե վերջ, դուք հաղթեցիք, ես հանձվում եմ, հավաքում եմ իրերս ու գնում դեպի խորը միայնության գիրկը, բայց լավ է, որ այդ ճանապարհին, նախքան փշրվելը գլխի ողջ երկայնքով սկսում է պտտվել միտք՝ իսկ գուցե վերջին, թեկուզ խելահեղ, թեկուզ «անիմաստ», թեկուզ ոչ իրատեսականն է՞լ...
The Banshees of Inisherin| Ի՞նչը կարող է ստիպել մարդուն կտրել ձեռքի մատը, միայն թե ընկերը որևէ շփման եզր չփնտրի։ 17.04.2023 4:51
The Banshees of Inisherin2022 Drama/Comedy ‧ 1h 54m Քեզ հետ պատահել է՞, որ մի օր արթնանաս ու ամբողջ էությամբ զգաս, որ մարդը, ում հետ երկար ժամանակ շփվել ես, ինչից ասես զրուցել, գնացել, օրինակ, հարբելու, համեղ բաներ ուտելու, ում հետ ատել ես ամենքին, հետո սիրել բոլորին, տառապել, երջանկացել ու էլի հոգի ջերմացնող ինչ-որ բաներ արել, էլ չես ուզում որևէ կապ ունենալ։ Այո, հենց այդպես։ Դու չես ուզում շփվել...
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն 15.04.2023 3:56
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրում տրվեց ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնութան մեկնարկը: Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Art Ուրբաթ | Խորեն Աբրահամյան․ բեմը՝ ափի մեջ, թատրոնը՝ սրտում 15.04.2023 6:29
Նրա համար մշտապես կարևոր է եղել երկու հարց` երբ և ինչ: Նրա կյանքը երբեք էլ հարթ չի ընթացել: Միշտ ինչ-որ բանի դեմ ըմբոստացել է, ինչ-որ բանից խորշել, ինչ-որ բան հերքել կամ հաստատել.սակայն սրտում ունեցել է ամենակարևորը. անմնացորդ սեր` դեպի թատրոն: Նրա համար երբեք չեն եղել փակ վարագույրներ, որովհետև նա սպասված էր յուրաքանչյուր ներկայացման ժամանակ, որովհետև նա հայ դերասան Խորեն Աբրահամյանն է:
«Խոշոր պլան». Նվիրի՛ր կարդալու րոպեներ 14.04.2023 19:09
«ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը սկսել «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը, որի նպատակն է անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն տալ ինքնակրթվել, զարգանալ, մասնակցել ոչ ֆորմալ կրթական միջոցառումների: Ծրագիրը սկսվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ անապահով ընտանիքներում հաշվառված է թվով 5,634 աշակերտ։ Շահառու երեխաները դոնոր-ընկերությունների նվիրատվությունների շնորհիվ կստանան 6,00...
IT շաբաթ․ Երևանում անցկացվեց Doing Digital Forum 12.04.2023 4:13
«Բացահայտելով թվային ապագան» խորագրով ապրիլի 5–ին Երևանում ացկացվեց Doing Digital Forum-ը, որի նպատակն էր համախմբել թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը բացահայտել։ Միջոցառման կազմակերպիչը Spring PR ընկերությունն է ։ Ֆորումի գլխավոր հյուրը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներ էի։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իրեն դիրքավորել...
Art Ուրբաթ | Ալտերնատիվ արվեստը՝ ArtKvartal-ում 08.04.2023 7:33
Պուշկին 4 հասցեում գտնվող արվեստանոցներում դեռ 8-10 տարի առաջ արվեստագետները հավաքվում էին, զրուցում ու արարում իրենց կտավները։ Հիմա արդեն այս նույն հասցեում ձևավորվել մի հարթակ, որտեղ կարող են ներկայանալ ժամանակից ստեղծագործողները` իրենց աշխատանքներով: Artկվարտալն այսօր պատմում է ալտերնատիվ ու ժամանակից արվեստի մասին:
«Խոշոր պլան». Երիտասարդներն «ուղեղային կենտրոն են» հիմնել 08.04.2023 18:30
Համալսարանական մի խումբ երիտասարդներ «ուղեղային կենտրոն են» հիմնել. այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Brain Centre»։ Երիտասարդական նախաձեռնության նպատակն է ԵՊՀ-ում գործող ուսանողական այլընտրանքային մարմին դառնալ։ Հիմնադիրները պատրաստվում են վեր հանել բուհում առկա հիմնախնդիրները, ապահովել ուսանողների գիտական և մշակութային ժամանցը, հետազոտություններ անցկացնել քաղաքական և հասարակական արդիական հարցերի վե...
Art Ուրբաթ | Հոգու մաքրման արահետը՝ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում 01.04.2023 6:54
Գրիգոր Նարեկացու տաղերն այսօր նոր կյանք են ստացել «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում, որը Սուրբ Հարության տոնին ընդառաջ` կլինի էկրաններին և կտանի հոգու մաքրման արահետով: Կինոնկարի ռեժիսոր Վահե Յանը և սցենարի համահեղինակ ու տաղերի մենակատար Վահե Բեգոյանը նշում են` ֆիլմն անցել է բավական երկար ու հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ և այժմ սպասելու է իր հանդիսատեսին:
Ռադիոզրույց | Գնիր նվեր՝ դարձիր բարեգործ 31.03.2023 11:24
Սուրբ Հարության և Մայրության տոներին ընդառաջ «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամը ապրիլի 5,6–ին կազմակերպել է բարեգործական ցուցահանդես վաճառք։
«Խոշոր պլան». Լավ բժիշկ դառնալու ճանապարհը 31.03.2023 17:56
ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Միրզոյանը սկսել է «Լավ բժիշկ» նախաձեռնությունը, որի նպատակն է տեսանյութերի միջոցով ապագա դիմորդներին ներկայացնել Բժշկականի ներքին խոհանոցը, մատչելի լեզվով բացատրել բարդ ու անհասկանալի տերմինները: Դավիթը Հայաստանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով նաև «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի դրամաշնորհ է շահել և պատրաստվում...
IT շաբաթ․ Երևանում կանցկացվի 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 ծրագրավորողների մրցույթը 31.03.2023 14:06
Ապրիլի 16-ին` Երևանում կանցկացվի 𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞 ծրագրավորողների մրցույթը, որին կարող են մասնակցել ինչպես փորձառու, այնպել էլ սկսնակ ծրագրավորողները։ Իմ ռադիոյի տաղավարում են Full Learning ընկերության ղեկավար Գագիկ Ազոյանը և ընկերության դասախոս ծրագրավորող Արշակ Վարդանյանը։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.