Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Be sure to visit the podcast's website and support the creator: imradio.am
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիաները ընդլայնվում են 27.07.2023 5:25
Հայաստանում գործող 624 «Արմաթ» ինժեներական լաբորատորիային 2024 թվականին կավելանա 150–ը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UIET) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանի խոսքով՝ «Արմաթ»-ը պետության և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, քանի որ տասը տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում, որից 3,7 մլրդ-ը՝ պետությ...
Art Ուրբաթ | Մաշա Մնջոյանը՝ «Սլավյանսկի բազար 2023–ի» հաղթող 20.07.2023 6:12
Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որին այս տարի մասնակցել է 15 երկիր։ Հայաստանը մրցույթում ներկայացրել է Մաշա Մնջոյանը, ով հաղթանակ է բերել մեր երկրին՝ արժանանալով պատվավոր Գրան Պրի մրցանակին:
Art Ուրբաթ | Նեմրան՝ Տիկնիկային թատրոնում 15.07.2023 19:15
Ընդամենը կիթառի մեկ հնչյուն, երգից մեկ հատված, և պարզ է` բեմում Նեմրան է` հայկական ալտերնատիվ ռոք խումբը: Խումբն իր երկրպագուներին թույլ չի տալիս երկար սպասել: Պարբերաբար կազմակերպվող համերգներից մեկն էլ կայացավ օրեր առաջ Տիկնիկային թատրոնում: Մինչ նեմրացիները սպասում էին իրենց սիրելի արտիստներին, հնարավորություն ունեցանք զրուցել խմբի անդամների հետ և իմանալ` ինչպես գտան իրար ու ստեղծեցին Նեմրան:
IT շաբաթ․ Խաչատրյանի թանգարանում գործում է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը 14.07.2023 2:07
Թե ինչպե՞ս է Արամ Խաչատրյանը նվագում, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում, արդեն կարելի տեսնել մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ ARLOOPA ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանի այցելուները VR ակնոցների միջոցով կարող են հայտնվել Խաչատրյանի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծմանը։ Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով՝ նորագույն տե...
«Խոշոր պլան». Դարձի՛ր սփյուռքագետ 14.07.2023 14:48
ԵՊՀ պատմության ֆակուլտետում շարունակվում է «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը: 2009 թ. սկսած ամբիոնի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրում ուսանել են 200-ից ավելի մագիստրանտներ՞ Ծրագրի նպատակն է պատրաստել Սփյուռքի վերաբերյալ ամբողջական և խորքային գիտելիքներով օժտված մասնագետներ:
Art Ուրբաթ | «Վարը Վարենկը» երկու տարեկան է 07.07.2023 17:32
Ազգային արժեքները մշտապես պահպանելու և տարածելու կարիք ունեն: «Վարը Վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, որն օրեր առաջ նշեց հիմնադրման 2 ամյակը, ստեղծվել է հենց այդ նպատակով:
Մեկնարկում է «ԱԲ» սերունդ» ծրագիրը 07.07.2023 4:03
Սեպտեմբերից 10 դպրոցում փորձնական կկիրառվի «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին ոչ միայն համապատասխան գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցող աշակերտներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդել և գիտնականի կարիերայի հեռանկարն ավելի առարկայական դարձնել։ Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը կներդրվի 10–12–րդ դասարներում...
Art Ուրբաթ | «Արևիկը» 45 տարեկան է 29.06.2023 9:16
«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հիմնադրումից անցել է 45 տարի: Այսօր «Արևիկում» նոր ձայներ ու անուններ են: Ամիսներ շարունակ ընթացող փորձերից հետո հաշված ժամերից անսամբլը կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմին, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել տարբեր տարիների սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև նոր երգեր:
«Խոշոր պլան». Ճանապարհ՝ դեպի մեծ հեռուստատեսություն 27.06.2023 20:44
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Հանրային հեռուստաընկերությունը սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն», որի ընդունելությունն արդեն սկսվել է: Ծրագիրը 1 տարի է տևելու, որի ընթացքում ուսանողները կբացահայտեն հեռուստատեսության աշխարհը, ձեռք կբերեն տեսական ու գործնական գիտելիքներ:Դասավանդելու են մեդիաոլորտի հայտնի մասնագետներ, որոնք իրենց տարիների փորձը կփոխանցեն երիտասարդներին:...
IT շաբաթ․ Սյունիքի երկու դպրոցում բացվել են Արմաթ աշխատանոցներ 23.06.2023 2:47
Կապանի համար 7 հիմնական և Մեղրիի համար 2 միջնակարգ դպրոցներում բավել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին։ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացված աշխատանոցները Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության արդյունք են։ Այն իրականացվել է Երևանում «Դոմ...
Art Ուրբաթ | Այվազովսկու կտավները՝ Ազգային պատկերասրահում 23.06.2023 14:56
Ավելի քան երկու տարվա դադարից հետո հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները վերադարձան Հայաստանի ազգային պատկերասրահ: Վերաբացվել են ծովանկարչի մշտական ցուցադրությունները:
«Խոշոր պլան». Շարունակվում է «Quanta» ծրագրի ամառային դպրոցի հայտերի ընդունումը 13.06.2023 19:04
«Իմ քայլը» հիմնադրամն արդեն երկրորդ անգամ անցկացնելու է «𝗤𝘂𝗮𝗻𝘁𝗮» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական ծրագիրը: Կրթությունը կազմակերպվում է Հայաստանում, իսկ ուսանողներին դասավանդում են առաջատար դասախոսներ հեղինակավոր բուհերից (MIT, University of California, Berkeley և այլն): Կրթական ծրագրի շրջանակում շարունակվում է երկրորդ տարվա ամառային դպրոցի հայտերի ընդունումը: Այն անցկաց...
IT շաբաթ․ Pegasus լրտեսական ծրագրով Հայաստանում գաղտնալսումներ են իրականացվում 09.06.2023 4:08
Վերջերս տարածվեց տեղեկություն, որ հայ լրագրողները, իրավապաշտպանները, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաները, Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում են հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին նշվում է Amnesty International-ի հրապարակած զեկույցում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Pegasus–ի դեպքում, անձը չի կարող հասկանալ, որ իր հեռախոս...
Art Ուրբաթ | Ապրեցնող մեղեդու վարպետ՝ Արթուր Մեսչյան 09.06.2023 9:58
Նրա համար երգերը խնդիրների լուծման բանալիներ են: Նա բեմում է, իսկ նրա մեղեդին ու խոսքը` յուրաքանչյուրի հոգում: Նրա ստեղծագործությունները հույզեր են, ապրումների կծիկներ, որտեղ մենք շատ հաճախ գտնում ենք բարդ ու անհասկանալի թվացող հարցրերի պատասխաններ: Հնչում է ստեղծագործություններից մեկը, և միանգամից պարզ է` բեմում նա է` հայ կոմպոզիտոր, բանաստեղծ ու երաժիշտ Արթուր Մեսչյանը:
Ռադիոերեկո. Երիտասարդների հոգեկան առողջությունը 09.06.2023 24:07
Երիտասարդների հոգեբանական խնդիրների, դրանց առաջացման պատճառների ու լուծման ուղիներից ենք խոսել Հոգեսոցիալական կարգավորման հոգեբանական ծառայության համակարգող հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։
ՌադիոԵրեկո | Արհեստական բանականություն 07.06.2023 1:29:15
Ասում են՝ մենք ապրում են տեխնոլոգիական հեղափոխության ժամանակներում, երբ ամեն վայրկյան նոր բան է ստեղծվում, ու երբեք չգիտես՝ ինչ սպասել այս աշխարհից։ Երբեմն թվում է՝ ֆանտաստիկ ֆիլմում ենք, որտեղ ամեն անհնարին բան դառնում է հնարավոր, բայց արդյո՞ք սա նաև կարող է վտանգավոր լինել հենց ֆիլմերի նման, երբ մարդու ստեղծածը մի օր պարզապես ոչնչացնում է մոլորակը կամ գոնե փորձում է անել դա։ Այս երեկո Անահիտն ու...
«Խոշոր պլան». Հայաստանը կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի 05.06.2023 15:40
Ֆինանսապես գրագետ սերունդը՝ դարի պահանջ. ամփոփվել են Երևանում կայացած Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները. 5 մասնակից կներկայացնի Հայաստանը սեպտեմբերին Բրատիսլավայում կայանալիք միջազգային փուլին: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից: Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային...
Art Ուրբաթ | Մայրամուտի գույները ՝ « Անվերջ ամառային արձակուրդում» 02.06.2023 7:56
Այս ալբոմը ամառային մայրամուտի վարդագույնի ու կարմիրի միախառնումն է, այս ալբոմում ապրում են երգչուհու ամենավառ զգացողությունները։ Այս ալբոմը սիրո և էմոցիայի մասին է։ Սա « Անվերջ ամառային արձակուրդն» է՝ Մայլի Սայրուսի ութերորդ ստուդիական ալբոմը։
Art Ուրբաթ | Օրը՝ Գրքի երևանյան փառատոնում 27.05.2023 7:22
Եթե գրքասեր ես, և քեզ համար տոն են դառնում բոլոր այն օրերը, երբ կարողանում ես սիրելի գրողի գիրքը գնել թեկուզ 10% զեղչով, ապա այս փառատոնը հենց քեզ համար է: Մայիսի 25-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Գրքի երևանյան փառառոնը: Փառատոնի հենց առաջին օրը որոշեցի թողնել ամեն բան ու գնալ Սունդուկյանի թատրոն, որտեղ էլ փառատոնի կազմակերպիչ, գրող Անահիտ Ղազախենցյա...
IT շաբաթ․ «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանս 26.05.2023 15:04
TCF ընկերությունն իր ծննդյան առթիվ հունիսի 3–ին Վարդենիս քաղաքում կանցկացնի «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանը։ Դրա նպատակների, սպասվող վարպետաց դասերի և այլ մանրամասների մասին զրուցել ենք TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանի հետ։
«Խոշոր պլան». Քաղաքը կարդում է 24.05.2023 16:05
Մեկնարկում է տարվա ամենամեծ գրական իրադարձությունը. մայիսի 25-27-ը տեղի կունենա Գրքի երևանյան փառատոնը: Ընթերցասերները 3 օր հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր գրական հանդիպումների, գրքերի շնորհանդեսների և համերգների. փառատոնը կեզրափակվի մրցանակաբաշխությամբ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ: Թեմայի մասին զրուցել ենք «Գրքի փ...
Art Ուրբաթ | Շառլ Ազնավուր և Էդիթ Պիաֆ 22.05.2023 7:12
Այդ օրը բեմում էին Շառլ Ազնավուրն ու ընկերը` Պիեռ Ռոշը, որը գրում էր շանսոնյեի երգերի երաժշտությունն ու թևեր տալիս բոլոր այն մտքերին, որոնք ապրում էին Շառլի հոգում: Նրանք բեմ բարձրացան հենց այն ժամանակ, երբ Պիաֆը զբաղեցրել էր իր պատվավոր տեղն ու սպասում էր ելույթին: Երեկոն Շառլի ու Պիեռի համար յուրահատուկ էր, սակայն Ազնավուրի հոգու թրթիռը մի փոքր ավելի էր: Դաշնամուրը դրված էր բեմի խորքում` իրենից...
ԵՊՀ-ն նշում է հիմնադրման 104-ամյակը 15.05.2023 18:02
Մայր բուհը նշում է հիմնադրման 104-ամյակը: Համալսարանում օրը կնշանավորվի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ով, որը կանցկացվի բուհի ամբողջ տարածքում: Համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։ Տեղի կունենան նաև՝ «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանո...
Art Ուրբաթ | Անիմացիոն ֆիլմերը՝ Կինոյի տան մեծ էկրանին 13.05.2023 6:36
Կինոյի տան մեծ դահլիճի էկրանին ծանոթ ու անծանոթ սիրելի կերպարներ են։ Մեկնարկել է «Մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմերի շաբաթը»։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.