Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Արցախահայերին աջակցելու համար հարթակներ են գործարկվել 28.09.2023 10:56
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար այս օրերին տարբեր նախաձեռնություններ են ձևավորվել: Դրանց աշխատանքը համակարգելու և գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է մի քանի հարթակներ: Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ խոսնակ Զառա Մանուչարյանի հետ։
ԵՊՀ–ն աջակցում է արցախցիներին 28.09.2023 3:30
ԵՊՀ-ը ևս միացել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու կարևոր գործին: Նախորդ երկու օրերի ընթացքում Ռեկտորատի նախաձեռնությամբ սկսեցին հավաքագրվել կամավորներ, որոնք պիտի օգնեին Արցախին վերաբերող տարբեր կազմակերպչական հարցերում: Մայր բուհի ուսանողները ևս անմասն չեն մնացել, և բացի այն որ ներգրավված են տարբեր կամավորական աշխատանքներում նաև իրենց առանձին ֆակուլտետներով հավաքագրում են գում...
«Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցում է արցախցիներին 27.09.2023 10:51
Այս օրերին Իմ ռադիոն ձեզ է ներկայացնում այն նախաձեռնությունները, աջակցման ծրագրերը, կազմակերպությունները, որոնք օգնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի ղեկավար Ելենա Հակոբյանը պատմում է արցախցիներին աջակցման ծրագրերի մասին։
Զրույց «ArmDroneRacing» համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանի հետ 27.09.2023 11:23
Այս օրերին ձեզ պատմում ենք տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք ստեղծվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար։ ArmDroneRacing համայնքը և Մեծն Տիգրան Աշխարհազորային Գունդը, հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի կարևորությունը պատերազմող երկրում և Հայաստանում ԱԹՍ օպերատորների խիստ սահմանափակ թիվը, համատեղ մեկնարկել են ԱԹՍ օպերատորների պատրաստման տեսական և գործնական անվճար դ...
Զրույց «Հայորդի» նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանի հետ 26.09.2023 11:45
Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակի, նրանց այս պահին անհրաժեշտ օգնության ու յուրաքանչյուրիս անելիքների մասին զրուցել ենք «Հայորդի» նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանի հետ: Վաչեն գտնվում է Գորիսում ու դիմավորում է Հայաստան ժամանող արցախցիներին:
ՖիլմON | Я ничего не хочу делать 25.09.2023 3:39
Հարազատներիցս մեկը հաճախ է կրկնում, որ ոչինչ չանելը ծանր գործ է, ես էլ մտքումս ավելացնում՝ այո, բայց երբեմն էլ հաճելի։ Եթե հաշվեինք, թե քանի անգամ ենք մեր կյանքում ասել՝ ես ոչինչ չեմ ուզում անել, հաստատ մեծ թիվ կստացվեր, իսկ, եթե հաշվեինք, թե ասելուց հետո քանի անգամ իսկապես ոչինչ չենք արել, հաստատ փոքր թիվ կունենայինք, և դա մեր վախերի, որոշ պարտականությունների, ապրելու համար վաստակելու, հասարակութ...
ՖիլմON | The Volcano 18.09.2023 3:09
Տպավորություն է, որ մարդիկ հաճախ շտապում են ինչ-որ որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով ճիշտ են, նաև կաղապարում են իրենց ու սիրելիներին ինչ-որ վախերից դրդված, հետո, երբ իրավիճակին կողքից, այլ աչքով են նայում, հասկանում են, որ մի քիչ, շատ քիչ էլ համբերեին ամեն բան այլ կլիներ, բայց ինչպես ասում են՝ միշտ ունեն ենք այն, ինչ ունենք։ Ֆիլմը թեթև, սիրուն ու ծիծաղելի է շատ: Կարևորը.․․ գուցե նայելուց հ...
«Խոշոր պլան». Երիտասարդական համաժողով 15.09.2023 22:34
«Խոշոր պլան». Երիտասարդական համաժողով
Art Ուրբաթ | Փոփի թագուհի՝ Մադոննա 15.09.2023 8:23
Նա համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի կին արտիստը, նրա ստեղծագործությունները ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ գլխավորել են համաշխարհային երաժշտական հիթ-շքերթների աղյուսակները, նա շատերի համար պարզապես եղել է ոգեշնչման աղբյուր: Բեմում նա է` փոփի թագուհի Մադոննան:
ՖիլմON | Nocebo 2022. Չար Աչք 11.09.2023 4:57
Միստիկ թրիլլեր՝ Եվա Գրինի մասնակցությամբ․ ֆանտաստիկ համադրություն է, չէ՞։ Քրիստինը մանկական հագուստների դիզայներ է։ Գեղեցիկ կին է, հաջողակ, ապրում է շքեղ տանը, սիրող ամուսին ունի, մի աղջիկ երեխա, մեքենա է վարում, թվում է՝ ամեն բան կարգին է, բայց դիզայների կյանքի որակը կտրուկ վատանում է։ Քրիստինի կյանքում պատահած մի դեպքից հետո նրա աշխատունակությունն ընկնում է, նա մկանային ջղաձգումներ է ունենում, հ...
Art Ուրբաթ | Fest Cump-ը՝ Սևանում 08.09.2023 7:37
,,Fest Cump,, փառատոնը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում, որի կազմակերպիչներ Գոհար Մնացականյանն ու Մեռլին Հոենբախը, պատմելով սպասվելիք փառատոնի մասին, ասում են` ճիշտ է նախորդ տարի այսպիսի փառատոնի փորձ իրականացրել են, բայց այս տարի այն հասել է իր վերջնական նպատակին: Հայաստանում առաջին անգամ է իրականանալու քայլարշավային փառատոն, որը համախմբելու է մեծ թվով երիտասարդների:
Art Ուրբաթ | Francofest. ֆրանսիական շունչը՝ Երևանում 08.09.2023 7:10
Մեծ գրքատոնի մի մասը դառնալ երազում են բոլոր նրանք, ովքեր ապրում են գրքերում ու գրքերի հետ, ովքեր բոլոր էմոցիաները, զգացողությունները կիսում են իրենց սիրելի գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ: Սեպտեմբերի 9-ը հենց նրանց համար առանձնահատուկ է լինելու: Այդ օրը` կեսօրից մինչև ուշ երեկո, «Սիրահարների այգին» ողողված է լինելու ֆրանսիական շնչով: Ողջ օրվա ընթացքում այգում Newmag հրատարակչությունն...
IT շաբաթ․ Երևանում տեղի ունեցավ «Դատաֆեստ 2023» համաժողովը 08.09.2023 4:42
Արհեստական բանականության «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովն արդեն չորրորդ տարին է, ինչ մեկ հարկի տակ է համախբում տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։ Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտասահմանի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կհաղորդակցվեն, նոր կապեր կստեղծեն։
«Խոշոր պլան». 2-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը 07.09.2023 20:51
«Խոշոր պլան». 2-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը
IT շաբաթ․ Երևանի և մարզերի 16 դպրոցում ներդրվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը 07.09.2023 3:07
Սեպտեմբերի 1–ից Հայաստանում տրվեց «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը,որի նպատակն է ստեղծել մրցունակ սերունդ արհեստական բանականության ոլորտում: Նախագծի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը, սեպտեմբերից փորձարարական ձևաչափով ներդրվել է Երևանի և վեց մարզերի 16 դպրոցներում։ 2023-2024 ուսումնական տարում ծրագիրը կներգրավի ավագ դպրոցների 250 աշակերտ։ Օրերս տեղի ունեցավ ծրագրի մեկնարկն ազ...
Art Ուրբաթ | CYFEST-ը՝ Երևանում 02.09.2023 5:06
Ժամանակակից արվեստը Հայաստանում զարգանում է դեռ 1980-ականներից: Այն հնարավորություն է ընձեռում բոլորվին այլ մոտեցումներով ներկայացնել արվեստը, հնարավորություն է տալիս ստեղծելու այլընտրանքայի´ն արվեստ, որի շնորհիվ էլ սկսում ենք այլ աչքով տեսնել շրջապատող աշխարհը: Ստացվել է այնպես, որ այս տարի մենք հնարավորություն ունենք հենց մեր քաղաքում շուրջ երկու շաբաթ մանրամասն ուսումնասիրել ժամանակից արվեստն ո...
IT շաբաթ․ ԴիջիԹեքը վերադառնում է 31.08.2023 3:00
ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2023 հոկտեմբերի 13-15-ը մեկ հարկի տակ կհավաքի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին։ Մերիդիան էքսպո կենտրոնում ցուցահանդեսի մասնակիցները կներկայացեն նորարար լուծումներ կրթությունից մինչև բժշկություն։Ցուցահանդեսի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա։ Ներկա...
«Խոշոր պլան». NextGen-ը նոր ընդունելություն է սկսել 31.08.2023 23:27
«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային Քաղաքականության Ինստիտուտը սկսել են NextGen առաջնորդության ակադեմիայի 3-րդ փուլի ընդունելությունը։ Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։ «NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։
Art Ուրբաթ | Դասական երաժշտության երեկո՝ Վան Արդիում 28.08.2023 4:40
Վան Արդի գինեգործարանում ոչ միայն կարելի է գինի խմել, այլև մասնակցել տարբեր հետաքրքիր միջոցառումների, քննարկումների, համերգների: Այստեղ տարատեսակ միջոցառումներ վաղուց են կազմակերպվում, սակայն այս մեկն առանձնանում է իր տեսակով: Սեպտեմբերի 1ին Վան Արդիում սպասվում է դասական երաժշտության երեկո, որտեղ իրար կձուլվեն սիմֆոնիկ երաժշտությունը, գինին ու բնությունը:
Art Ուրբաթ | « Թարս ու շիտակ» թանգարանը՝ Գյումրիում 22.08.2023 5:19
Գյումրու սրտում` Կումայրի արգելոցում, գրեթե մեկ տարի առաջ բացվել է թանգարան, որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես կյանքում` թարս ու շիտակ: Երկար աստիճանները տանում են վերև, բացվում է դուռն ու շուրջն ամեն բան միանգամից փոխվում է: Նայում ես առաստաղին, տեսնում, որ լամպի փոխարեն մահճակալ կամ բազկաթոռ է կախված, մի պահ զարմանում ես, հետո հիշում, որ այդ պահին պարզապես «Թարս ու շիտակ» թանգարնում ես, թանգարանու...
Art Ուրբաթ | Cosmic Party. Լիլիթ Մանարյանի ցուցահանդեսը 10.08.2023 5:38
Օգոստոսի 1-ից «Զանգակ» գրատանը գույների առատություն է: Այստեղ Լիլիթ Մանարյանի "Cosmic party” ցուցահանդեսն է, որտեղ արվեստագետը վրձնի և գույնի շնորհիվ կտավին է պատմել իր հույզերը, զգացողությունները, ապրումներն ու տեսիլքները:
Art Ուրբաթ | Jazz business event-ը՝ Հայաստանում 04.08.2023 6:43
Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է, և, պատահական չէ, որ միջոցառումը կայանալու է հենց այդ օրը: Jazz business event-ը մեկտեղել է կրթությունը, մշակույթն ու արվեստը և երիտասարդներին ներկայանալու է մի քանի կարևոր ուղերձներով:
«Խոշոր պլան». Աջակցություն ԼՂ-ից տեղահանված և պատերազմի մասնակից ձեռնարկատերերին 02.08.2023 17:28
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության (Armenian Caritas) «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» ծրագրի հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը արդեն բաց է: Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված, պատերազմի մասնակից, ինչպես նաև պատերազմի հետևանքով տ...
«Խոշոր պլան». Նոր մագիստրոսական ծրագիր ձկնաբուծության ոլորտում 27.07.2023 16:16
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գիտությունների ազգային ակադեմիայի և միջազգային գործընկերների հետ սկսում է նոր մագիստրոսական ծրագիր «Ձկնային տնտեսություն» անվանմամբ: Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Թեմայի մասին զրուցել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գ...
Art Ուրբաթ | MEDS աշխատարանը՝ Գյումրիում 27.07.2023 6:28
«MEDS Գյումրի 2023-ի» ընթացքում տեսնելու ենք ավելի քան 11 աշխատանք, որոնք ստեղծվելու են 160 մասնակցի ջանքերով:Այս տարի Գյումրու Հաղթանակի զբոսայգին վերածվելու է մեծ աշխատանարանի, որտեղ օրեր շարունակ մասնակիցներն աշխատելու են իրենց նախագծերի վրա և վերջում ներկայացնելու հանրությանը:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.