Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ 10.10.2023

Նորաձևություն․ թերևս ամենաշատ յուրահատուկ բառեր ու տերմիններ ունեցող ոլորտներից մեկը։ Եթե Դուք էլ այնքան էլ լավ չեք հասկանում, օրինակ, հոթ քություրի ու պրետ ա պորտեի տարբերությունը, ապա «Ի՞նչ է, ո՞վ է»-ի այս թողարկումը հենց Ձեզ համար է։

Ի՞նչ է, ո՞վ է․ բոդիպոզիտիվ 10.10.2023

Բոդիպոզիտիվը վերջին տարիներ առաջ եկած շարժում է, որը պնդում է՝ գեղեցիկ են բոլոր մարմինները, գեղեցիկ ենք բոլորս։ Չնայած առաջին հայացքից պարզ ու հստակ սահմանմանը, այս շարժմանը շատերը դեմ են ու այն շատերի մոտ առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Հենց դրանց ենք փորձել պատասխանել այս թողարկմանը։

Ի՞նչ է, ո՞վ է․ ատելության խոսք 10.10.2023

«Ի՞նչ է, ո՞վ» է այս թողարկմանն անդրադառնում ենք մեր օրերում տարածված ու համացանցի զարգացմանը զուգընթաց, ցավոք, օր օրի աճող վատագույն երևույթներից մեկին՝ ատելության խոսքին։ Ի՞ նչպես տարբերել այն, պայքարել դրա դեմ ու պատահաբար չդառնալ դրա մասը։

Ի՞նչ է, ո՞վ է․ փոդքասթ 10.10.2023

Ի՞նչ է, ո՞վ է շարքում ի վերջո հասանք մի բավականին նոր բառի, որը մեր եթերում նույնպես լսում եք շատ-շատ հաճախ․ խոսքը փոդքասթի մասին է։ Պատմում ենք, թե ինչ է փոդքասթը , ինչո՞վ է տարբերվում ավանդական ռադիոհաղորդումներից և ինչու՞ է դարձել այսքան պահանջված։

Ի՞նչ է, ո՞վ է․ NFT 10.10.2023

Կրիպտոյի մասին նախորդ թողարկումներից մեկում ձեզ արդեն պատմել ենք, այս անգամ անդրադառնում ենք ժամանակակից արվեստի նորագույն ձևին՝ NFT-ներին։

Ի՞նչ է, ո՞վ է․ K Pop 10.10.2023

Մեր օրերում հատկապես երիտասարդների շրջանում ամենապահանջված երաժշտական ժանրերից մեկը հանդիսացող K Pop-ը շատերի համար դեռ առեղծվածային երևույթ է։ «Ի՞նչ է, Ո՞վ է»-ի այս թողարկմանը պատմում ենք հենց հարավկորեական ժամանակակից մշակույթի մասին։

IT շաբաթ․ ՏՏ համայնքը` արցախցիների կողքին 10.10.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՏՏ մի շարք ընկերություններ նախաձեռնել են անվճար դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն նոր հմտություններ, կսովորեն IT ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները։

ՖիլմON | Blonde 09.10.2023

Փառքի, իշխանության, հարստության, ու գեղեցկության տեր մարդիկ միշտ չէ, որ երջանիկ են: Մերլինի փոխարեն լինելու համար մարդիկ պատրաստ էին նաև «հրաժարվել իրենց մեկ ձեռքից», այն ինչ ինքն ուզում էր փախչել այդ փառքից ու ամեն ինչից: Սա ֆիլմ է այն մասին, որ աշխարհահռչակ մարդիկ, որոնց շատերն են նախանձում, փորձում նմանվել, չգիտեն, թե իրականում էկրաններից այն կողմ ինչ է կատարվում, ինչ է զգում մարդն ու առհասարակ...

Ի՞նչ է, ո՞վ է․ Մարկետինգ 06.10.2023

Մեր օրերում ամենապահանջված մասնագիտություններից մեկը հանդիսացող մարկետինգի մասին իրականում միֆերն ու կարծրատիպերը շատ են։ Այս էպիզոդում աշխատանքի, դրա առանձնահատկությունների ու ոլորտում անհրաժեշտ հմտությունների մասին պատմում է հենց մասնագետը։

Ի՞նչ է, ո՞վ է․ DJ 06.10.2023

«Այս երգերը դու՞ ես գրում», «ուղղակի երգն ես էլի փոխում, հա՞», «նվագու՞մ ես», «սա ի՞նչ դաշնամուր է»․․․ պարզվում է, չնայած այս մասնագիտության վաղուց շատ հայտնի ու պահանջված լինելուն, DJ-նեը մինչ օրս ստանում են բազմաթիվ նման հարցեր իրենց աշխատանքի, աշխատանքային գործիքների ու երաժշտության մասին։ Դրանց բոլորին այս էպիզոդի ընթացքում պատասխանում է DJ Խորեն Հայրապետյանը։

Ի՞նչ է, ո՞վ է․ գլոբալիզացիա 06.10.2023

Այն բոլոր տերմիններից ու արտահայտություններից, որոնց անդրադարձել ենք Ի՞նչ է, ո՞վ է շարքում, այս մեկը հեղինակին ամենաշատն է մտահոգել դեռ մանկուց։ Եթե դուք էլ մինչև վերջ չէիք հասկանում «գլոբալիզացիա» բառի իմաստը, այս էպիզոդից հետո վերջապես լիովին կհասկանաք։

Ի՞նչ է, ո՞վ է․ ժանրերը կինոյում 06.10.2023

Թրիլլեր, ֆենթըզի, ֆանտաստիկա, հորրոր, դրամա, մելոդրամա, մարտաֆիլմ․․․ ու սրանք դեռ ամենատարածված ու բոլորիս քիչ թե շատ հայտնի ժանրերն են կինոյում։ Քանի որ խճճվելն իսկապես հեշտ է , այս էպիզոդում պատմում ենք կինոժանրերի մասին ու հուշում՝ ինչպես տարբերել դրանք։

Ի՞նչ է, ո՞վ է․ Էրազմուս 06.10.2023

Ի՞նչ է, ո՞վ է շարքում փորձում ենք անդրադառնալ ոչ միայն պարզապես տերմիններին, մասնագիտություններին կամ առօրյա երևույթներին, այլ նաև օգտակար նախաձեռնությունների ու ծրագրերի, որոնց անունները հաճախ ենք լսում, սակայն ոչ միշտ ենք պատկերացնում նշանակությունը։ Այս էպիզոդում պատմում ենք բազմաթիվ երիտասարդների սովերելու, ճամփորդելու ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տված նախագծի՝ Էրազմուսի...

Ի՞նչ է, ո՞վ է․ գիդ 06.10.2023

Չնայած այն բանին, որ Գիդի մասնագիտությունն այնքան նոր չէ, որքան այս շարքի մյուս մասնագիտություններն ու տերմինները, ամեն դեպքում շատերի պատկերացումները զբոսավարների աշխատանքի մասին բավական հեռու են իրականությունից։ Ո՞վքեր են իրականում գիդերն ու ինչպիսի՞ն է նրանց աշխատանքը՝ պատմում է Ժոր Հովհաննիսյանը

Ի՞նչ է, ո՞վ է․ բյութի բլոգեր 06.10.2023

Սասնուհի Պասկևիչյանն առաջին հայ բյութի բլոգերներից մեկն է, ինչպես մասնագիտության անունն է հուշում՝ ունի բլոգ գեղեցկության մասին։ Այս էպիզոդի ընթացքում մեզ պատմում է իր բլոգի, այն աշխատանքի վերածելու ու էլի մի քանի ժամանակակից տերմինների մասին, որոնց հաճախ կհանդիպեք բլոգերների վիդեոներում։

Ի՞նչ է, ո՞վ է․ մանգա 06.10.2023

Ծանոթանում ենք ճապոնական արվեստի ևս մի շատ տարածված ու քննարկված ճյուղի՝ մանգաների հետ։ Ինչո՞վ են դրանք տարբերվում սովորական կոմիքսներից, ի՞նչ կանոններ ունեն ու ինչպե՞ս են դարձել այսքան սիրված աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների կողմից։

Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունը 05.10.2023

Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունը

Աջակցության բոլոր նախագծերը մեր հարթակում․ ռեԱրմենիա 02.10.2023

ռեԱրմենիա հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մարիամ Վարդանյանի հետ զրուցել ենք այս օրերին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ամենակարևոր նախագծերի ու դրանք միավորող հարթակի մասին:

ՖիլմON | The Bucket List 02.10.2023

Եթե, ասենք, Ձեր ապրած տարիները շատ արագ անցնեին ու թվար՝ չեք հասցրել լիքը բան անել, կկարողանայի՞ք կես տարվա մեջ (պլյուս մինուսով) տեղավորել այդքանը։ Օրինակ՝ մարդիկ կան՝ կարողացան։ Ֆիլմի հերոսները շատերի սիրելի դերասաններն են․ Ջեք Նիքըլսընը ու Մորգան Ֆրիմընը։  Իմ աչքին նրանք ոչ մի կերպ միասին չնայվեցին ֆիլմում: Իրար չէին լրացնում, նայում էիր Ջեքին այլ իրականություն տեղափոխվում, Մորգանին՝ լրիվ այլ,...

Առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ․ հավաքում և առաքում են կամավորները 02.10.2023

Տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար դերասանուհի Անաիս Սարդարյանը վերսկսել է դեռ 2020թ-ի քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ստեղծած նախաձեռնության գործունեությունը։

«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը՝ արցախցիների կողքին 02.10.2023

«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը գրեթե 5 տարի է, ինչ իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք մեծամասամբ ուղղված են երեխաների և մայրերի բարեկեցության ապահովմանը։ Հիմա կազմակերպության օրակարգում արցախից տեղահանված մարդիկ են։ Այդ մասին Իմ ռադիոյին պատմում է նախաձեռնության համակարգող Սոսե Սիմավորյանը: 

Հոգեբանական առաջին աջակցություն․զրույց հոգեբանի հետ 29.09.2023

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին այս պահին անհրաժեշտ հոգեբանական աջակցության ու իրավիճակը հաղթահարելու ձևերի մասին զրուցել ենք հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, հոգեվերլուծական ուղղվածությամբ հոգեթերապևտ Շուշաննա Հովհաննիսյանի հետ։

Ի՞նչ է «Գմբեթը 2» և ինչպե՞ս է այն պաշտպանում զինվորներին 29.09.2023

Պատերազմական իրավիճակի սրմանը զուգահեռ ակտիվանում են սահմաների արմաշինական աշխատանքները։ ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզում իրականացնում է «Գմբեթ 2» նախագիծը։ Թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս կարելի մասնակցել «Գմբեթի» կառուցման աշխատանքներին, զրուցել ենք  ՈՄԱ-ի նախագահի օգնական Արշակ Վարդանովի հետ։

Թիրախում միջազգային հանրությունն է 29.09.2023

Այս օրերին շատ կարևոր է միջազգային հանրությանն իրազեկել ինչ է կատարվում Արցախում, ինչերի միջով են անցնում մեր հայրենակիցները։ Այսօր զրուցելու եմ «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հերմինե Գևորգյանի հետ։

Անվճար դասընթացներ՝ արցախահայերի համար 28.09.2023

«Իմ ռադիոն» այս օրերին պատմում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող նախաձեռնությունների, ծրագրերի մասին: Առանձնացրել ենք մի քանի դասընթացներ, որոնք անվճար են և օգնելու են մեր հայրենակիցներին նոր մասնագիտություններ ձեռք բերելու ու աշխատանք գտնելու համար:  

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.