Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Author

Im Radio

Category

Education

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

IT շաբաթ․ Մեկնարկում է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթը» 19.11.2023

«Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը»․ ահա այս խորագրի ներքո նոյեմբերի 24–26–ը կանցկացվի «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։  Ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունը կմեկնարկի նոյեմբերի 24–ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հաջորդիվ իր աշխատանքները կշարունակի Ինժեներա...

Art Ուրբաթ | Գալյա Նովենց 17.11.2023

«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»... այս բոլոր կինոնկարներում Նովենցը կերտել է իրարից տարբեր կերպարներ, սակայն իր համար ամենայուրհատուկը եղել է «Մեր մանկության տանգոն» կինոնկարն ու Սիրանույշի կերպարը: Հենց այս ֆիլմի շնորհիվ է արտիստը հաղթահարել վախերը և դարձել ավելի համարձակ: Մինչ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը` Նովենցը Գյումրիում...

Art Ուրբաթ | Վիլյամ Սարոյան 10.11.2023

1933 թվականին Սարոյանի գործերն առաջին անգամ հրապարակվել են «Հայրենիք» շաբաթաթերթում, մեկ տարի անց լույս է տեսել նաև պատմվածքների ժողովածուն: 30-ականները գրողի ստեղծագործական կյանքի բուռն շրջանն են համարվում: Հենց 1935 թվականին էլ Սարոյանը մեկնեց իր առաջին ճամփորդությանը, որի ընթացքում առաջին անգամ եղավ հայրենիքում: Այս ճամփորդությունից հետո Սարոյանը գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը․ ա...

Խոշոր պլան. Մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը 09.11.2023

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում:

Խոշոր պլան. Արցախցիների աջակցության ծրագրերի ընթացքը 08.11.2023

Արցախցիների աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են։ Առաջին փուլը մոտենում է ավարտին։Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ներկայացնում է ծրագրերի մանրամասները։

IT շաբաթ․ Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են եկել 07.11.2023

Օրեր առաջ Apple ընկերության հայ օգտատերերը Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են ստացել։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա 2020թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեպքերի շարունակությունն է, երբ հաքերային հարձակմամբ հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիքներ եղան։

Art Ուրբաթ | Հայի մասին թատրոնի լեզվով պատմող՝ Սոս Սարգսյան 03.11.2023

Ստեփանավանի շրջանային թատրոնում առաջին քայլերը Սոսին բերեցիՆ Երևան` Պատանի հանդիսատեսի թատրոն: Այստեղ էլ նա փայլեց իր յուրատեսակ խաղով, սակայն նրա տեղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն էր, որտեղ դերասանն անցկացրեց կյանքի մեծ մասը` ավելի քան քառասուն տարի: Այս շրջանում նրա մասնակցությամբ բազմաթիվ ներկայացումներ զարդարեցին Սունդուկյան թատրոնի բեմը: Հետաքրքիր ու հատկանշական է, ո...

«Խոշոր պլան»․Հայտնի են մեծահասակների մաթեմատիկայի 1-ին օլիմպիադայի հաղթողները 02.11.2023

Երևանում անցկացվել է մեծահասակաների մաթեմատիկայի օլիմպիադա, որին մասնակցելու համար դիմել է ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադան կազմակերպել է Armenian Code Academy-ն՝ կարևորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաև նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծելու օլիմպիադաների մասնակիցների համար: Թեմայի մասին զրուցել ենք ACA-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանի և...

Art Ուրբաթ | Թատրոնի ու կինոյի հավերժ սիրահար՝ Արմեն Ջիգարխանյան 30.10.2023

Կինոռեժիսորներն իրենց հուշերում հաճախ են գրում, որ, անկախ ամեն ինչից, Ջիգարխանյանի ձեռագիրը, ներկայությունը յուրաքանչյուր կինոնկարում կամ ներկայացման մեջ միշտ էլ անփոխարինելի է եղել։ Գալիս էր ու ընդամենը մեկ խոսքով, մեկ հայացքով բոլորի ուշադրությունը հրավիրում իր շուրջը։ Համալսարանական ներկայացումներից էլ արդեն պարզ էր՝ առանց թատրոնի և կինոյի Ջիգարխանյան լինել չի կարող։

IT շաբաթ․ «Մունք» տեխնոդպրոցը վերածնվում է Հայաստանում 20.10.2023

Մինչև Արցախից բռնի տեղահանում Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում էր գործում «Մունք» տեխնոդպրոցը։ Այնտեղ մասնագիտական կրթություն էին ստանում 250-ից ավելի ուսանող։ Տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանին հանդիպել եմ «Դիջեթեք 2023» ցուցահանդեսին և «Մունք»–ի տաղավարում զրուցել տեխնոդպրոցի ստեղծման, կրթական ծրագրերի և արդեն Հայաստանում վերսկսվող աշխատանքների մասին։

ՖիլմON | The Lost City 16.10.2023

Ուրեմն..․ Sandra Bullock-ը, Channing Tatum-ը, Daniel Radcliffe-ն ու Brad Pitt-ը ջունգլիներում մի լավ ուրախանում են: Ի՞նչ է մնում մեզ, նստել և վայելել այդ աստղաբույլի արկածները։ Brad Pitt-ը ֆիլմում շատ քիչ է երևում ու տպավորություն է, որ երիտասարդ Channing Tatum-ին հենց ֆիլմում, անկախ սցենարից ոգևորում է, աջակցում, ցույց տալիս, որ այո, դու կարող ես, ջահել ջան։ Իսկ ջահելը ֆիլմում մի քիչ նարցիստիկ խա...

IT շաբաթ․ «Տեխնոլոգիաներն ամենուր են»․ տեղի ունեցավ DigiTec 2023 15.10.2023

«Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի հոկտեմբերի 13–ից 15–ը  «Մերիդիան» էքսպոյում 18-րդ անգամ անցկացվեց «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը։ Մեկ հարկի տակ էին համախմբվել Հայաստանում գործող տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները։ Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերությու...

Խոշոր պլան. Աշխատանքի տոնավաճառ՝ արցախցիների համար 15.10.2023

Այս փուլում, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն աստիճանաբար լուծում են կեցության, կրթության հարցերը, կարևոր է նաև աշխատանք գտնելը։ Թափուր հաստիքների բոլոր առաջարկները մեկ հարկի տակ հավաքելու նպատակով հոկտեմբերի 31-ին տեղի կունենա «Artsakh Career Expo»-ն։ 30-ից ավելի ընկերություններ այդ օրը կներկայացնեն իրենց առաջարկները, կրթական կառույցները կկազմակերպեն քննարկումներ՝ փորձելով օգնել տու...

Art Ուրբաթ | Արցախի ջազ նվագախումբը նոր հասցե ունի 13.10.2023

Արցախի պետական ջազ նվագախումբն այսօր նոր հասցե ունի:  Խումբն իր գործունեությունը կրկին շարունակելու է հայրենիքում, հիմա` Ստեփանակերտի փոխարեն Երևանում: Տիգրան Սուչյանը, հիշելով սեպտեմբերին տեղի ունեցածը, պատմում է, որ մեծ դժվարությամբ, բայց ստացվել է Արցախից դուրս բերել երաժշտական գործիքները, որոնք այսօր հնարավոր են դարձրել նվագախմբի գործունեությունը:

Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ․ մաս 2 11.10.2023

Նորաձևություն․ թերևս ամենաշատ յուրահատուկ բառեր ու տերմիններ ունեցող ոլորտներից մեկը։ «Ի՞նչ է, ո՞վ է»-ի այս թողարկումը բացատրում է ոլորտի «բարդ» բառերից ևս մի քանիսը։

Ի՞նչ է, ո՞վ է․ սեքսիզմ 11.10.2023

Ի՞նչ է սեքսիզմը, արդյո՞ք այն վնասում է միայն կանանք, ինչու՞ են հատկապես ֆեմինիստներն այդքան ակտիվ պայքարում այս երևույթի դեմ ու որոնք են մեր հասարակությունում դրանից բխած խնդիրները․ այս բոլոր հարցերի պատասխանները գտեք էպիզոդում

Ի՞նչ է, ո՞վ է․ Fake 11.10.2023

Fake բառի թարգմանությունն, իհարկե, դժվար չէ գտնել, սակայն մեր օրերում, հատկապես համացանցում այն ունի մի քանի նշանակություն։ Սովորում ենք, թե ովքեր են օնլայն տիրույթի «ֆեյքերը» և ինչո՞վ կարող են վտանգավոր լինեն։

Ի՞նչ է, ո՞վ է․ բուլիինգ 11.10.2023

Վատ երևույթների դեպ պայքարելու համար նախ պետք է դրանք ճանաչել և ուսումնասիրել։ Այս թողարկմանը անդրադառնում ենք հատկապես ուսումնական հաստատություններում հաճախ հանդիպող վատագույն երևույթներից մեկին՝ բուլիինգին։

Ի՞նչ է, ո՞վ է․ ՀԿ 11.10.2023

Հասարակական կազմակերպություն արտահայտությունն, ի տարբերություն «Ի՞նչ է, ո՞վ է» շարքի թեմաների մեծ մասը, ոչ նոր է, ոչ էլ մարդկանց անծանոթ, սակայն քչերն են լիովին պատկերացնում ՀԿ–ների նշանակությունն ու գործառույթները։ Այս էպիզոդում պատասխանում ենք այս թեմայով մի շարք հարցերի։

Ի՞նչ է, ո՞վ է․ copywriter 11.10.2023

«Նոր ու մի քիչ բարդ արտասանվող» մասնագիտություններից հերթականը, որի մասին պատմում ենք copywriting–ն է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչ տեսակներ ունի, հարցրել ենք հենց մասնագետից։

Ի՞նչ է, ո՞վ է․ մեդիագրագիտություն 11.10.2023

Որքան ավելի է շատանում մեր կյանքի օնլայն հատվածը, այնքան ավելի օրակարգային է դառնում կիբեր անվտանգության խնդիրը։ Իսկ համացանցում մեր անվտանգությունն ապահովել հնարավոր է միայն մեդիագրագետ լինելով։ «Ի՞նչ է , ո՞վ է»–ի այս թողարկումը բացատրում է, թե ինչ է դա։

Ի՞նչ է, ո՞վ է. customer support 10.10.2023

«Ի՞նչ է, ո՞վ է»-ում շարունակում ենք անդադառնալ «բարդ արտասանվող» մասնագիտություններին․ դրանցից հերթականը՝ customer support-ն է, որն իրականում, թարգմանելիս այնքան էլ բարդ չի թվում։ Թե ինչ է սա, պատմում է հենց մասնագետը։

Ի՞նչ է, ո՞վ է․ ֆեմինիզմ 10.10.2023

Ֆեմինիզմ՝ պատմության թերևս ամենաքննարկված, քննադատված ու շատ հաճախ չհասկացված շարժումներից մեկը։ Ի վերջո ի՞նչ է ֆեմինիզմը, ո՞վքեր են ֆեմինիստներն ու ինչու՞ այս շարժումն արժանանում այսքան շատ ատելության։ Հարցրել ենք հենց ֆեմինիստից։

Ի՞նչ է, ո՞վ է․ TikTok 10.10.2023

Եկեք խոստովանենք, որ նույնիսկ ավագ սերնդի, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք գրեթե երբեք չեն օգտվում համացանցից, դժվար կլինի գտնել մեկին, ով չի լսել տիկտոկի մասին կամ գոնե մոտավորապես չգիտի, թե դա ինչ է։ Բայց, եթե դուք ծնվել եք 2000 թվականից ավելի վաղ, ապա վստահ ենք, այս երևույթը Ձեզ նույնպես, գոնե մի քիչ վախեցնում է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այս թողարկմանը Տիկտոկի մասին լսում ենք հենց...

Ի՞նչ է, ո՞վ է․ չեղարկման մշակույթ՝ cancel culture 10.10.2023

Եթե նախկինում թվում էր, թե հայտնիները, հասարակական ու քաղաքական գործիչները ինչ-որ առումով անձեռնմխելի են ու կարող են պատասխանատվություն չկրել իրենց ասածների, երբեմն էլ արարքների համար, ապա մեր օրերում, հատկապես արևմուտքում, նրանք ամենազգույշն են իրենց խոսքում․ պատճառը cancel culturn է՝ չեղարկման մշակույթը, որը կարող է մի քանի օրում ավարտին հասցնել ցանկացած հայտնի մարդու կարիերա։ Թե ինչ է դա՝ պարզո...

Listen to the Իմ ռադիո podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.