Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Սա 21-րդ դարի մասնագիտությունն է »․ ամեն ինչ Հայաստանում մարքեթինգի մասին 13.12.2020 8:10
Վերջին շրջանում մարքեթինգն ամենապահանջված մասնագիտություններից է ոչ միայն գործատուների , այլեւ դիմորդների շրջանում․ մասնագետ Աննա Սալոմեին խնդրել ենք պատմել դրա ընձեռած հնարավորությունների ու Հայաստանում ոլորտի զարգացման միտումների մասին
Հիշելով մեծ արտիստին․ Արմեն Ջիգարխանյան 11.12.2020 47:37
«Արվեստը մեզ տրված է՝ ճշմարտությունից չմեռնելու համար»,- սիրում էր կրկնել մեծ դերասանը, որ իր հայրենիքի համար դժվարին օրերի հոսքի մեջ 85 տարեկանում հեռացավ կյանքից։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետ փորձել ենք վերհիշել Արմեն Ջիգարխանյանի մասնագիտական կյանքի լավագույն դրվագները։
Արցախի համը 11.12.2020 14:46
Արցախցի կանանց պատրաստած մուրաբաները, անուշահամ կոմպոտներն ու ամենահամեղ մարինադներն այսուհետ կարող եք գնել նաև Երևանում։
Հայաստանում կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր նախագծող մասնագետներ 11.12.2020 3:50
«Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասնագիտությամբ 2021 թվականի սեպտեմբերից Հայ-ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ մագիստրոսական նոր ծրագիր կներկայացնի։ Առաջին մասնագիտացումը կլինի ԱԹՍ ինտելեկտուալ ծրագրային ապահովման նախագծման և մշակման, երկրորդը՝ ԱԹՍ և դրա համակարգերի նախագծման, մշակման և կառուցման համար։ Մագիստրոսական այս ծրագրով ուսանողները ձեռք կ...
Բիթրեյթ․ Shawn Mendes | Wonder 10.12.2020 34:02
Չորրորդ ստուդիականի առաքելությունը Շոնին ոլորտի պահանջներից ազատելն էր: Սա առաջին ալբոմն է, որում արտիստը չի գնացել այն սպասելիքների հետևից, որ շրջապատում են ցանկացած փոփ մեգաերգչի: Wonder-ը Շոնի հոգու ալբոմն է՝ ազատ, լի ստեղծագործականությամբ և, ամենակարևորը, պարզ ու կենսական, ինչպես և 22 տարեկան երիտասարդը, որ իր կյանքի ամենագեղեցիկ ժամանակներից մեկն է ապրում: Ինքնաճանաչողության մեծ ճանապարհ...
Նամակ մարտական ընկերոջը. Խաչիկ Գրիգորյան 09.12.2020 25:54
Մարտի դաշտում զոհված ընկերոջը՝ Լևոնին ուղղված նամակում Խաչիկը գրել է պատերազմի, եղբայրության, մթնաթաթախ ճանապարհների ու աստղերի մասին, որ ընկերոջ լույսն են հիշեցնում միշտ: Հայրենիքին «տիրություն անելիս» հրազենային վնասվածք ստացած երիտասարդ զինվորը խոսում է պատերազմի, դրա հետևանքների, և ապրելու միակ՝ լավատեսական կերպի մասին: Հ.Գ. Նամակը կարող եք կարդալ այստեղ :
Նարեկ Թութխալյանի օրինակը 08.12.2020 4:11
«Համայնքը և երիտասարդները» հասարակական կազմակերպության ղեկվար Նարեկ Թութխալյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հիմնել է Քաղաքական սրճարան, որի նպատակը մեկն է՝ քաղաքում ստեղծել հետաքրքրի մի վայր, որը թալինցի երիտասարդների համար ակտիվ ժամանցի, քաղաքական քննարկումների հարթակ կդառնար։ Սրճարանում քաղաքական թեմաներով քննարկումներ միայն ուրբաթ և շաբաթ օրերին են լինում, դրանց կարող են մասնակցել բոլոր ցան...
Վահե Սալահյանի օրինակը 08.12.2020 4:26
Հալեպից ընտանիքի հետ 2010 թվականին Հայաստան մշտական բնակություն հաստատած 24 ամյա Վահե Սալահյանը չի պատկերացնում իր կյանքը հայրենիքից հեռու։ Պատմում է, որ մինչև Հայաստան տեղափոխվելը որոշ պատմություններ է լսել ծնողներից և հեռվից սկսել սիրել հայրենիքը։ Վահեն սիրում է ճամփորդել, նոր վայրեր բացահայտել, հպարտությամբ ասում է, որ չկա այնպիսի մարզ, որտեղ ընկերներ կամ գործընկերներ չունենա։
Կարճ ասած... կորոնավիրուսն ինձ ավելի շատ վնասեց, քան քեզ 07.12.2020 10:15
Քրիստիանը բրիտանական Nothing But Thieves-ի համերգին չմասնակցեց։ Թագավարակի պատճառով ճանապարհները փակվեցին։ Կոնֆերանս Լոնդոնում` երիտասարդ լրագրողների համար։ Բրիտանիա չգնաց։ Թագավարակը փլուզեց հինգ օր Լոնդոնում ապրելու երազանքը։
IT շաբաթ 07.12.2020 8:37
Շուտով Բերդում և Գավառում կբացվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Եվրահանձնաժողովը օրեր առաջ հայտարարեց ախտահանման աշխատանքներ կատարող 200 ռոբոտների ձեռքբերման մասին: Այդ ռոբոտները տրամադրվելու են Եվրամիության ողջ տարածքում գործող հիվանդանոցներին։ «Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասն...
«Կենդանիներին շատ սիրելը դեռ բավական չէ, պետք է պատրաստ լինել սիրել հիվանդ կենդանիներին»․Լինել անասնաբույժ 06.12.2020 8:11
Այս թողարկմանը ներկա ու ապագա մասնագետների օգնությամբ պատմում ենք աշխարհի «ամենաբարի» մասնագիտություններից մեկի՝ անասնաբուժության մասին․ պարզվում է , որ այն բավականին պահանջված ու եկամտաբեր է ոչ միայն Հայաստանում
Բիթրեյթ. Miley Cyrus | Plastic Hearts 05.12.2020 31:47
Մայլին շատ-շատ արագ է փոխվում և ամեն անգամ հարաբերությունների մասին ալբոմ թողարկելիս մտածում է սուբյեկտների մասին, որոնց ուղղված են երգերը: Դրա համար խիզախություն է պետք, ինքդ քեզ հետ առերեսվելու համար՝ ևս: Ինքնաճանաչողության մեծ ճանապարհ, հետհայացք՝ դասականներին և նեշվիլյան արմատներին. սա երգչուհու յոթերորդ ստուդիական ալբոմն է:
CreativeARTsakh. արցախցի փոքրիկների աշխատանքները վաճառքի կհանվեն 04.12.2020 10:12
CreativeARTsakh ծրագիրն ամփոփում է առաջին փուլը: Արցախցի փոքրիկների գեղանկարներն ու կավե աշխատանքները վաճառքի կհանվեն, հասույթը կուղղեն ծրագրի շարունակականությանը։ Ցուցահանդես-վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, ժամը 19։00-ին Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում (Բուզանդ 1/3 հասցեում): Նախաձեռնության մասին զրուցել ենք Նարեկ Ադամյանի հետ։
«Թիկունքն ամուր է»․ Արվեստը հանուն զինվորի 13.11.2020 5:39
«Երբ նայեցի զինվորների աչքերին հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն»,– տեր Աբել քահանա Քարտաշյանի այս խոսքերը գեղանկարչուհի, գրաֆիկ Մանու Հարությունյանին ոգեշնչեցին և նա որոշեց այդ խոսքերը կտավին հանձնել։ Նրա ստեղծագործություններն այնքան սիրվեցին և ճանաչում ստացան, որ որոշ ժամանակ անց դրանք աճուրդի հանեց և ստացված գումարը փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմն...
Նորաստեղծ բիզնեսն իր ստացած ողջ հասույթը փոխանցում է Համահայկական հիմնադրամին 09.11.2020 5:47
Լուսինե Խուրշուդյանն ու Մարիամ Եղիազարյանը պատերազմի հենց առաջին օրերից են որոշել թիկունքն ամուր պահել, թե ինչպե՞ս՝ սկզբում պարզ չէր, հետո հասկացան՝ սահման չենք կարող գնալ, տղաների կողքին չեն կարող լինել ֆիզիկապես, բայց կարող են նորաստեղծ բիզնեսը արագ քայլերով այնպես դասավորել, որ կարողանան որևէ կերպ օգտակար լինել երկրին։ Պատերազմը շատ բան փոխեց աղջիկների կյանքում։ Այսօր ամուր թիկունք են պահում, &...
«Թիկունքն ամուր է»․Փոքրիկ երաժիշտները՝ հանուն մեծ հաղթանակի 09.11.2020 3:26
14 ամյա Ալենն ու Արենը համադասարանցիներ են, սիրում են կիթառ նվագել և երգել։ Երազում են երաժշտական ստուդիա ստեղծել։ Երբ սկսվեց պատերազմը ընկերներով որոշեցին արյան դոնոր դառնալ, բայց քանի որ անչափահաս են նրանց թույլ չտվեցին։ Որևէ կերպ զինվորին օգնելու միտքը նրանց հանգիստ չէր տալիս։ Ընկերներով 2000 հատ անվադող հավաքեցին և ուղարկեցին սահման, իսկ հետո երկու ընկեր վերցրեցին իրենց կիթառներն ու գնացին Հյո...
Արթուր Ենգոյանի օրինակը 25.09.2020 3:29
Արթուր Ենգոյանը Հայկական Կարիտաս ԲՀԿ–ում «Իմ իրավունքը: Ներառական կրթությունը Հայաստանում» ծրագրի անիմատորն է: 6–ից 9–րդ դասարանի աշակերտներին սովորեցնում է, թե ինչ է ներառականությունը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ հասարակությանը։
Ռոզա Եղիազարյանի օրինակը 25.09.2020 4:27
Գյումրեցի Ռոզա Եղիազարյանը շատ չի սիրում է խոսել իր երազաանքների ու ապագա ծրագրերի մասին։Ասում է՝ գուցե շատերն իրեն չհասկանան, բայց իր նպատկների մասին միայն վերջնական արդյունքի հասնելուց հետո է բարձրաձայնում։
Պողոս Հովհաննիսյանի օրինակը 18.09.2020 3:58
Արևի ջերմություն, սեր ու հոգատարություն է ամփոփված Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գործող «Չրի տան» արտադրանքում։ Պողոս Հովհաննիսյանը 2014 թվականից զբաղվում է չրագրոծությամբ։ Երբ նկատեց, որ համայնքում բերքի մթերման խնդիր կա՝ որոշեց օգնել համագյուղացիներին ու նաև օգուտ ստանալ։
Հռիփսիմե Պետրոսյանի օրինակը 18.09.2020 4:11
Շիրակի մարզի Կրաշեն գյուղից է մասնագիտությամբ բանասեր, սոցիալական ձեռնարկատեր, տրակտորիստ Հռիփսիմե Պետրոսյանը։ Նա ուրախությամբ պատմում է, որ իր ակտիվությամբ կարողացել է համայնքի բնակիչների կյանքում դրական փոփոխություններ մտցնել և անգամ օրինակ լինել մյուսներին նոր գաղափարներ կյանքի կոչելու գործում։
Բիթրեյթ. HURTS | Faith 18.09.2020 25:49
Անձնական մեծ անկումից ծնված ալբոմը մենակության, հուսահատության, կասկածի, ցավի, տխրության, և, ամենակարևորը, հավատի մասին է: Ու՞մ է «Աստծուց հեռացած» մարդն ընտրում հավատալ, և ինչու՞ է ալբոմը հենց «Հավատ» անվանվել: Երբ թվում էր, թե ոչինչ այլևս հնարավոր չէ, Թեոյի ճանապարհը դարձավ վերադարձ տուն՝ դեպի երաժշտություն, բայց, իհարկե, ցիկլային իրադարձություններից հետո, որոնք կարելի է անվանել անկում, առերեսու...
Հավերժ երիտասարդ Ջենիֆեր Լոպեսը 24.07.2020 5:52
51-ամյա երգչուհի, երգահան, պրոդյուսեր, դիզայներ, գրող Ջենիֆեր Լոպեսը շարունակում է ստեղծագործել ու ոգեշնչման աղբյուր մնալ միլիոնավոր երկրպագուների համար։ Կյանում բազմաթիվ դժվարությունների հանդիպած ու դրանք հաղթահարած արտիստը խորհուրդ է տալիս․ «Միշտ հիշեք, անկախ իրավիճակից՝ դուք կապրեք, դուք կսիրեք, դուք նորից կպարեք»։
Հունիսի 26-ը Արիանա Գրանդեի ծննդյան օրն է 26.06.2020 5:34
«Ես Բիգ Շոնի նախկինը չեմ, ոչ էլ Նայլի հնարավոր նոր ընկերուհին․ ես Արիանա Գրանդեն եմ, եւ եթե այդ փաստը քեզ համար բավականաչափ հետաքրքիր չէ, ինձ հետ մի խոսիր»: Արեւմտյան շոու բիզնեսի ամենաերիտասարդ, սակայն միեւնույն ժամանակ ամենասիրված ու այքոնիկ երգչուհին այսօր դարձավ 27 տարեկան:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.