Արմինե Դանիելյան

ԹատրON

Arts HY ↓ 161 episódios

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: imradio.am

Autor

Արմինե Դանիելյան

Categoria

Arts

Site do podcast

imradio.am

Último episódio

28 de set de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

ԹատրON | «42-24». Աշտարակի դրամատիկական թատրոն 02.09.2025

Մայիսի 8-ին և 9-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ  «42-24» ներկայացման առաջնախաղը։ Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանինն է՝ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի հիման վրա։ Բեմում էին նրա ավարտական կուրսի ուսանողները և ոչ միայն։

ԹատրON | «Միայն սիրո լարը մնաց». Թատերայնացված ընթերցում 16.08.2025

Իսահակյանի տան բակն է՝ կանաչապատ ու խաղաղ։ Երեկոյան զով քամին մեղմորեն հպվում է ծառերին, իսկ վերևում թռչունները հանգիստ ճախրում են։ Սեղանին` կարմիր և սպիտակ գինի։ Բակի աջ կողմում աթոռներ են դրված՝ հանդիսատեսի համար։ Թատերական գործողության ճշգրիտ վայրն անորոշ է մնում, սակայն դա կարծես ոչ մեկին չի անհանգստացնում։ Մարդիկ չեն շտապում։ Նրանք լուսանկարվում են, զրուցում, ծանոթանում միմյանց հետ։ Մինչ բեմա...

ԹատրON | Առաջնախաղ «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» 05.08.2025

Մարդը հաճախ կանգնում է իր ներաշխարհի ձգտումների և սոցիումի պահանջների խաչմերուկում։ Մի կողմից՝ հասարակության կողմից պարտադրվող նորմերն ու սպասումները, մյուս կողմից՝ ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, ավանդույթների ծանրությունը, խիղճը։ Շատերը կյանքն ապրում են ոչ թե իրենց ընտրությամբ, այլ այն ճանապարհով, որ վաղուց իրենց փոխարեն որոշված է։ Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայի « Երբևէ ուղտի վրա...

«Խխունջ Հենրիի կրկեսը». «Խաղարան» ինտերակտիվ մանկական թատրոն 29.07.2025

Այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» ինտերակտիվ թատրոնի մասին, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի թատերական քարտեզում։ Թատրոնը ներկայացումներն իրականացնում է Երևանի պատմության թանգարանում՝ խաղը համադրելով կրթական փորձառության հետ։

ԹատրON | «Հանճարի ճանապարհը». «Ազատ» թատրոն 18.07.2025

Նորի փնտրտուքով՝ նորավարտ Դավիթ Միրիջանյանը, իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդների, որոնք ցանկանում են ազատ ստեղծագործել ու հենց «Ազատ թատրոն» անունով էլ հանդես են գալիս։ Օրեր առաջ, Խուլերի մշակույթի և սպորտի պալատի բեմում նրանք խաղացին իրենց առաջին՝ «Հանճարի ճանապարհը» ներկայացումը։ Ներկայացման հիմքում Ուիլյամ Սարոյանի երկու պատմվածքներն են՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» և «Հանճարը»։...

ԹատրON | Առաջնախաղ «Մժեղը». «Թեք Տեղ» փորձարարական թատրոն 16.07.2025

«Թեք տեղ»-ի ստեղծագործական թիմը բեմադրել է Արա Արծրունու «Մժեղը» պիեսը։ Հանդիսատեսը մտնում է  դահլիճ, արդեն լսելի է այդ անդադար ու մի քիչ նյարդայնացնող տզզոցը։ Անկեղծ ասած՝ մի քանի րոպե անց բոլորն անհամբեր սպասում էին ներկայացման մեկնարկին՝ հուսալով, որ այն վերջապես կդադարի։ Բայց արդյո՞ք անջատվում է այդ ձայնը։ Դա կիմանաք, եթե դիտեք ներկայացումը։ Իսկ մինչ այդ, պատմեմ, թե ինչու է ստեղծագործական խում...

ԹատրON | «Մետրանպաժ». Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն 15.07.2025

Օրեր առաջ, Հակոբ Պարոյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ էր՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է նրա  «Գավառական անեկդոտներ» շարքի պիեսներին, համադրել ու բեմադրել՝ «Մետրանպաժ» կատակերգությունը։ 

ԹատրON | «N 6». Աբովյանի դրամատիկական թատրոն 27.06.2025

Այսօր թատրոններն ավելի շատ աջակցության և ֆինանսական օգնության կարիք ունեն։ Հատկապես  երբ բեմադրում են ներկայացումներ, որոնք առանձնանում են իրենց կառուցվածքով, բեմադրական մոտեցումներով, արժանանում են մրցանակների և մասնակցում միջազգային փառատոններին։ Այդպիսի օրինակ է Աբովյանի դրամատիկական թատրոնի նկուղային տարածքում բեմադրված «N 6» ներկայացումը, որը ստեղծվել է Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N6» պատմված...

ԹատրON | Առաջնախաղ «Նռնենի». ՀանդArt 17.06.2025

Հունիսի 11-ին և 12-ին Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգում կայացավ «Նռնենի» ներկայացման առաջնախաղը, որի հեղինակն ու բեմադրողը Տիգրան Գուլումյանն է։ «Նռնենին» պատմում է մի գյուղում ապրող չամուսնացած կնոջ, նրան սիրահարված տղամարդու, քաղցկեղով հիվանդ մեկ այլ կնոջ և գյուղի ամբողջ անցուդարձից տեղյակ հարևանուհու մասին։

ԹատրON | Առաջնախաղ . «Հայրիշխանություն» 15.06.2025

«Հայրիշխանություն» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել մայիսի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։ Դերերում Կարեն Հովհաննիսյանն ու Ռուզաննա Մանուչարյանն են։ «Հայրիշխանություն» ներկայացումը ստիպում է մտածել ոչ միայն Ադամի և Եվայի պատմության, այլ նաև մեր անձնական ընտրությունների մասին։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է հին մի պատմություն խոսել այսօրվա մարդու հետ՝ պարզ, բայց զգացմունքով լ...

ԹատրON | «Հայրենիք». «Վատ» թատրոն 09.06.2025

Երիտասարդ ստեղծագործող՝ Միքայել Աթասունցը, թատերականի ընկերների հետ տարիներ առաջ ձևավորեց նոր թատերախումբ՝ անվանելով «Վատ» թատրոն։ Թեև անվանումը տարօրինակ է հնչում, բայց ունի հստակ գաղափարական բացատրություն։

ԹատրON | «Ցանկապատ». Վանաձորի «Բոհեմ» Կամերային թատրոն 24.05.2025

«Ցանկապատը» միայն պատմվածք չէ հարևանների կենցաղային վեճի մասին։ Այն սուր դիտարկում է՝ ինչպես մարդկային խեղկատակությունները, չզիջելու մոլուցքը կարող են վերածվել հասարակության մեջ արմատացած խնդիրների։ Եվ որքան էլ այս պատմությունը գրվել է շուրջ մեկ դար առաջ, այն այսօր էլ արդիական է՝ մեզ հիշեցնելով, թե որքան կարևոր է փոխադարձ ըմբռնումը, զիջելու կարողությունը և հանրային համերաշխությունը։

ԹատրON | «Դռնփակ» 19.05.2025

Գայանե Կարապետյանը ներկայացումը բեմադրել է՝ նկուղային տարածքում, որը կեղտոտ է, խոնավ և փոշոտ, ընդգծելով պիեսի մռայլ և ճնշող մթնոլորտը։ Կերպարները չորսն են՝  Գարսենը, Էսթելը, Ինեսը և միջանցքի հսկիչը։ Վերջինիս կերպարը մարմնավորող Արսենը ներկայացումից առաջ շրջում է, խոսում հանդիսատեսի հետ. սկզբում դժվար է կռահել, որ նա դերակատարներից մեկն է։ Այնուհետև հերթով բոլորին ուղեկցում է դեպի նկուղ։ 

ԹատրON | «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի». Էնկի ստվերների թատրոն 12.05.2025

«Էնկի» ստվերների թատրոնը հիշեցնում է, որ հին արվեստը կարող է շատ արդիական ու հետաքրքիր լինել, երբ այն մատուցվում է սիրով, ստեղծագործաբար ու նոր ձևերով։ «Հայկ և Բել» ներկայացումը հաջողությամբ համադրում է մեր առասպելները ժամանակակից լուծումներով՝ գրավելով և՛ երեխաներին, և՛ մեծերին։

ԹատրON | «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» մոնոներկայացում. Արման Մաթևոսյան 03.05.2025

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը դերասանի համար բացում է մեծ հնարավորություն՝ ցուցադրելու իր ողջ խաղային ներուժը։ Սակայն վտանգ կա՝ չհաջողելու։ Արման Մաթևոսյանի Չառլին միաժամանակ առաջացնում է խղճահարություն, անարդարության զգացում ու հիացմունք՝ շնորհիվ դիմախաղի և բեմական շարժման, դերասանական վարպետության։ Դերակատար Արման Մաթևոսյանն այս տարվա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխութ...

ԹատրON | «Բուկովսկի». Երևանի Ազգային Տիկնիկային թատրոն 25.04.2025

Ամիսներ առաջ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային թատրոնում դիտել էի «Բուկովսկի» ներկայացումը։ Տպավորիչ էր` ինչպես էր ստեղծագործական կազմը մոտ 45 րոպեում ներկայացրել Գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ, վիպագիր Հենրի Բուկովսկու կյանքի պատմությունը։ 

ԹատրON | «Մարդիկ». ԵԹԿՊԻ Էքսպերիմենտալ թատրոն 21.04.2025

Ապրիլի 15-ին Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում արտասովոր եռուզեռ էր։ Վերաբացվում էր ուսանողական թատրոնը՝ նոր անունով՝ Ուսանողական Էքսպերիմենտալ թատրոն ։ Բուհի միջանցքներում ուսանողներն ու հյուրերը ոգևորված շնորհավորում էին միմյանց, անհամբեր շտապում դեպի դահլիճ. բոլորը եկել էին դիտելու նոր թատերական հնչեղություն ստացած «Մարդիկ» ներկայացումը։ Բեմում՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցի առաջին կու...

ԹատրON | «Վայրի երեխան». Գյումրու Երիտասարդական թատերախումբ 11.04.2025

«Վայրի երեխան» բարձրաձայնում է չհասկացվածության, անտեսվածության և համակարգային անարդարության թեմաները։ Սելին Դելբեքի այս պիեսն արդիական շեշտադրումներով ուսումնասիրում է անհատի և հասարակության բարդ փոխհարաբերությունները։ Նախորդ տարի ներկայացումը ցուցադրվել էր Գյումրիի «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում»։

ԹատրON | «Սէր վանդակում». Էութեան թատրոն 31.03.2025

Դժվար է ամեն ինչ զրոյից սկսել, բայց, երբ ստեղծագործելու ցանկությունը մեծ է պատճառաբանությունները մի կողմ են դրվում. խոսքը դառնում է գործ։ Մի քանի ստեղծագործողներ չորս տարի առաջ հավաքվեցին, քննարկեցին ու սկսեցին աշխատել։ Այս անգամ պատմելու եմ «Էութեան» թատրոնի մասին։

ԹատրON | «Համլետ». Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն 24.03.2025

🎭 «Համլետի» բազմաթիվ բեմադրություններ եմ դիտել՝ միմյանցից շատ տարբեր, զարմացնող,  երբեմն՝ անհարկի փոփոխությունների ենթարկած։ Իմ ու, կարծում եմ, շատերի սիրելի ստեղծագործությունն է։ Դա է պատճառը, որ երբ որևէ ռեժիսոր անդրադառնում է պիեսին, անպայման դիտում եմ. հետաքրքիր է՝ ինչպես են ներկայացնում բոլոր ժամանակների լավագույն մտածող-կերպարին։ Այս անգամ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնո...

ԹատրON | «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում. Արմեն Քուշկյան 17.03.2025

2024 թվականին «Արմմոնո Plus»-ը մեկնարկեց նոյեմբերի 29-ին՝ Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ 🎭 50 րոպե տևող ներկայացման ընթացքում Արմեն Քուշկյանը մարմնավորում է տասից ավելի կերպար՝ յուրաքանչյուրը՝ իր բնավորությամբ, շարժուձևով, էներգետիկայով։ Ակնթարթային կերպարանափոխությունները մեծ վարպետություն են պահանջում, և եթե որոշ կերպարներ այնքան էլ շոշափելի չեն, դա ամբողջությամբ արդարացված է...

ԹատրON | «Արևի մարդիկ». Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն 08.03.2025

Մարդն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստ պետք է լինի անընդհատ փոփոխությունների։ Օր օրի զարգացող աշխարհում՝ ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ երբեմն չենք հասցնում դադար վերցնել, հասկանալու համար՝ ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք շտապում։ Իսկ գուցե, պետք էլ չէ՞ մտածել. կյանքն անցնում է. ապրել է պետք։  Հունվարի 30-ին և 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ուն...

ԹատրON | «Ես անուն չունեմ». Կամերային թատրոն 02.03.2025

2024 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանի Կամերային թատրոնում առաջնախաղ էր՝ «Ես անուն չունեմ»։ Այն Սոնա Վանի բանաստեղծությունների ժողովածուներից մեկի վերնագիրն է: Կամերային թատրոնում մթնոլորտը միշտ յուրահատուկ է։ Դահլիճ մտնելուց առաջ կարող եք վերցնել կարմիր կամ սպիտակ գինի և զբաղեցնել ձեր տեղը։ Բեմի վրա է նստում հանդիսատեսը,  կլոր սեղանների շուրջ։

ԹատրON | «Կարոտ». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ 23.02.2025

Փետրվարի 16-ին «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում դերասանուհի Զարուհի Խաչատրյանը խաղում էր «Կարոտ»  մեկ գործողությամբ տրագիկոմեդիան։  Դերասանուհին պատմում է՝ հերոսուհու նախատիպը հենց իր մայրն է։ Մոր անունը ներկայացման ընթացքում այդպես էլ չենք լսում, ի տարբերություն նրա երեխաների և ամուսնու։ Գուցե միտումնավոր է այդպես արել հեղինակը՝ ընդհանրացնելով բոլոր մայրերին, ու գուցե պետք է նշել՝ հայ մայրերին, ն...

ԹատրON | «Զառանցանք երկուսով». «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոն 17.02.2025

Փետրվարի 9-ին Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում խաղում էին «Զառանցանք երկուսով» ներկայացումը։  «Զառանցանք երկուսով» ներկայացումը դիտելիս մտքում հնչող հարցերը շատ են, հաճախ չենք հասկանում՝ ինչ են խոսում, ինչից են խոսում կամ արդյոք դերակատարներից մեկը չի մոռացել կամ շփոթել տեքստը։ Այդ պահերին անմիջապես պետք է հիշել, որ աբսուրդ պիեսի հերոսներն են բեմում։ 

Ouça o podcast ԹատրON no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos