Արմինե Դանիելյան
ԹատրON
Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: imradio.am
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
ԹատրON | «Կամելիազարդ տիկինը». Թատրոն Տանիքում 07.02.2025 14:35
Այս էպիզոդում պատմում ենք «Թատրոն Տանիքում». բեմադրված «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մասին 🎭 Դասական ստեղծագործություն է, որի բեմականացումն այդ հարթակում դժվար էր պատկերացնել։ Բայց, ինչպես ասում են, ստեղծագործող մարդկանց համար անհնարին ոչինչ չկա։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Մհեր Զաքարյանն է։ Ռեժիսորի մոտեցումը տարբերվում է՝ սիրային համարձակ տեսարաններով, լուսաձայնային էֆեկտներով, բեմական հ...
ԹատրON | «Թռչունների զրույցը». Թեք տեղ 01.02.2025 14:48
Հունվարի 10-ին և 11-ին «Թեք տեղ» հետազոտական թատրոնում առաջնախաղ էր՝ Նանոր Պետրոսյանը բեմականացրել էր պարսիկ պոետ Աթթար Նիշապուրիի «Թռչունների զրույցը» պոեմը։ Լույսի, ստվերի, ձայնի ու պատկերի խաղ էր այս ներկայացումը։ Մոտ մեկ ու կես ժամ այլ էինք՝ դերասան-թռչունների հետ աշխարհներով էինք անցնում, ներս նայում ու փորձում մեր սեփական շերտերը բացահայտել։
ԹատրON | «Լակոտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն 17.01.2025 15:27
2025 թվական, հունվարի 8։ Ժամը 19.00։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի միջանցքում եռուզեռ է՝ մարդիկ շտապում են դահլիճ՝ դիտելու «Լակոտը» ներկայացումը։ Սոս Սարգսյանին ճանաչում ենք որպես դերասան, ու քչերը գիտեն, որ նա նաև գրում էր։ Պարզ լեզվով, անկեղծ, առանց ավելորդ հնարքների վարպետը խոսել է ամենաբարդի ՝ մարդու և նրա զգացածի մասին։ Ու երևի կարևոր է նշել՝ հայ մարդու մասին...
ՌադիոթատրON | Էդուարդ Օլբի «Ինչ էր պատահել գազանանոցում» 02.11.2024 50:28
🎭Ռադիոբեմադրություն Էդուարդ Օլբի֊ «Ինչ էր պատահել գազանանոցում» Բեմադրող ռեժիսոր- Արմինե Դանիելյան Դերակատարներ - Ավետիք Կալամդարյան Վահե Ավագյան Ինեսա Խաչատրյան Նախագծի հեղինակ - Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր- Արսեն Հայրապետյան Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն
ՌադիոթատրON | Փորձեր. վերջնական ձայնագրություն 26.10.2024 15:32
Այս ամիսների ընթացքում օրագիր էպիզոդների միջոցով ձեզ ներկայացրել ենք՝ ինչպես է ստեղծվում ռադիոբեմադրությունը։ Բոլոր ներկայացումների ճանապարհները տարբեր են եղել. յուրաքանչյուր ռեժիսոր ստեղծագործում էր յուրովի։ Օրագիր էպիզոդները և ամբողջական ներկայացումները հասանելի են im.radio.am կայքում և բոլոր փոդքասթ հարթակներում։ Իսկ սա այս ամսվա վերջին օրագիր էպիզոդն է. վերջին փորձերը, հույզերը, լարվածություն...
ՌադիոթատրON | Դերասանների ընտրություն. առաջին փորձ 18.10.2024 15:10
Այս անգամ օրագիր էպիզոդները տարբերվելու են նախորդներից։ Դուք ավելի շատ կլինեք փորձասենյակում և ամբողջ ընթացքին ավելի մանրամասն կծանոթանաք։ Հիշեցնեմ՝ չորրորդ ներկայացման ռեժիսորը ես եմ՝ Արմինե Դանիելյանը։ Ընտրել եմ ամերիկացի դրամատուրգ Էդուարդ Օլբիի «Ինչ էր պատահել գազանանոցում» ստեղծագործությունը։ Ուզում եմ ասել՝ դժվար է լինել նախագծի հեղինակը, ռեժիսորը, միևնույն ժամանակ ստեղծագործել, մոնտաժել,...
ՌադիոթատրON | Սկսում ենք չորրորդ ներկայացման աշխատանքերը 14.10.2024 14:11
ՌադիոթատրON-ի նախորդ երեք ներկայացումները հասանելի են imradio.am կայքում և բոլոր փոդքասթ հարթակներում։ Դե իսկ մենք սկսում ենք չորրորդ աուդիոներկայացման աշխատանքները։
ՌադիոթատրON | «Ասա՝ Ա՜» 28.09.2024 47:38
Ռադիոբեմադրություն- Ասա՝ Ա՜ Մատեի Վիշնեկի «Պանդա արջերի պատմությունը ըստ սաքսոֆոնիստի, ով մի ընկերուհի ունի Ֆրանկֆուրտ քաղաքում» պիեսի մոտիվներով։ Բեմադրող ռեժիսոր - Մարինե Պետոյան Դերերում՝ Ռաֆայել Թալասյան Սրբուհի Բալայան Օլգա Սամվելյան Վահե Ավագյան Նախագծի հեղինակ - Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր- Արսեն Հայրապետյան
ՌադիոթատրON | Պատրաստվում ենք վերջնական ձայնագրությանը 20.09.2024 15:16
Օրերն այնքան արագ են անցնում կամ մենք ենք լարված փորձեր անում։ Բոլորս ընթացքն ենք վայելում ու սպասում` վերջնարդյունքում ինչպիսին է լինելու մեր ռադիոներկայացումը։ Պիեսի անվան փոփոխություն արեցինք՝ անվանելով «Ասա` Ա՜»։ Մնացածը լսիր էպիզոդում։
ՌադիոթատրON | Ընտրում ենք պիեսը, դերասաններին 13.09.2024 14:31
Մարինեի հետ քննարկում էինք «Լիվինգսթոն անունով ճայը», «Ետ նայիր զայրացած», «Ձայն մարդկային» և այլ պիեսներ, դիտարկում էինք հայ ժամանակակից դրամատուրգիան, անգամ առաջարկեցի Կաֆկայի իմ սիրելի գործերից մեկը։ Ի վերջո, ընտրեցինք Մատեի Վիշնեկի « Պանդա արջերի պատմությունը ըստ սաքսոֆոնիստի, ով մի ընկերուհի ունի Ֆրանկֆուրտ քաղաքում»։ Իսկ ովքեր են դերակատարները՝ իմացեք լսելով մեր երկրորդ օրագիր էպիզոդը։
ՌադիոթատրON | սկսում ենք երրորդ ներկայացման աշխատանքները 06.09.2024 14:55
Սիրելի ռադիոլսողներ, թատրոնի սիրահարներ՝ սկսում ենք ՌադիոթատրON-ի երրորդ աուդիոբեմադրության ստեղծագործական աշխատանքները։ Ով է մեր երրորդ ռեժիսորը և ինչու ենք հենց նրան ընտրել՝ կիմանաք, եթե լսեք մեր առաջին օրագիր էպիզոդը։
ՌադիոթատրON | Վիլյամ Սարոյան «Հե՜յ, ով կա այդտեղ» 28.06.2024 28:06
Ռադիոբեմադրություն Վիլյամ Սարոյան «Հե՜յ, ով կա այդտեղ» Դերերում Միքայել Նալբանդյան Մանե Չախալյան Համլետ Մկրտչյան Բեմադրող ռեժիսոր - Նառա Սարգսյան Հաղորդման հեղինակ - Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր- Արսեն Հայրապետյան Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն։
ՌադիոթատրON | Վերջնական ձայնագրություն, մոնտաժ 21.06.2024 14:55
Սա հունիս ամսվա մեր երրորդ օրագիր էպիզոդն է, դա նշանակում է՝ ամենակարևոր ու պատասխանատու փուլում ենք առջևում վերջնական ձայնագրությունն է։ Շատ հաճելի է լսել, կարդալ ձեր մեկնաբանությունները, դրանք ավելի են պարտավորեցնում ու ստիպում շարունակել ստեղծել նոր ու որակյալ աուդիոբովանդակություն։ Այս ընթացքում ամենաշատն ինձ ասել եք, որ էպիզոդները կարճ են, փորձից հատվածները նույնպես։ Դրա համար այսօրվա եթե...
ՌադիոթատրON | Ովքեր են դերակատարները, առաջին փորձ 14.06.2024 14:13
Պատրաստ ե՞ք, առաջիկա րոպեներին տեղափոխվելու ենք ռադիոթատրոնի ետնաբեմ։ Մինչ այդ, հիշեցնեմ՝ մեր երկրորդ ռեժիսորը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանն է։ Բեմադրելու է Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» պիեսն իր ուսանողների հետ։
ՌադիոթատրON | սկսում ենք երկրորդ բեմադրությունը 07.06.2024 14:05
🤩 Մենք սկսում ենք մեր երկրորդ աուդիոբեմադրությունը. Ում հետ ենք անցնելու այս ստեղծագործական, բայց բարդ ճանապարհը, կիմանաք, եթե լսեք մեր օրագիր էպիզոդը։ 🎭 Այս շաբաթ պատմում ենք՝ ով է ռեժիսորը, ինչ պիես է ընտրել և ովքեր են մեր դերասանները։
ՌադիոթատրON | Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը» 17.05.2024 43:12
Ռադիոբեմադրություն Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և Ծովը» Դերերում Հեղինակ - Դավիթ Գասպարյան Ծերունի- Հակոբ Հակոբյան Մանոլի- Էմմի Սարդարյան Բեմադրող ռեժիսոր` Հրանուշ Չիչակյան Հաղորդման հեղինակ` Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր ` Արսեն Հայրապետյան Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն
ՌադիոթատրON | Ձայնագրություն. մոնտաժ 04.05.2024 14:22
Այսօր մեր գլխավոր ու վերջին փորձն է, երևի դա է պատճառը, որ մի տեսակ լարված ենք։ Երեք ժամից ավելի ձայնագրության էինք, անցավ ակնթարթի պես։ Ռադիոյի լեգենդար շենքի ոչ պակաս լեգենդար ստուդիան վերածվեց թատրոնի և այն էներգետիկան, որը փոխանցեցին դերասանները մեզ ուղղակի ֆանտաստիկ էր։ Շատ հուզված ենք՝ Իմ ռադիոյում առաջին անգամ ռադիոներկայացում է բեմադրվել՝ Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»։
ՌադիոթատրON | Դերաբաշխում. առաջին փորձ 26.04.2024 13:40
Անցյալ շաբաթ ռադիոթատրոնի առաջին էպիզոդն էր և հուսամ լսեք եք, եթե ոչ՝ ուրեմն այս եթերից հետո, անպայման միացրեք ու լսեք, որպեսզի իմանաք՝ ով է մեր առաջին ռեժիսորը և ինչ ստեղծագործություն է բեմադրելու։ Այս էպիզոդում միասին կբահայտենք՝ ովքեր են դերակատարները և ինչպես է անցնում առաջին փորձը։
ՌադիոթատրON․ սկսում ենք 22.04.2024 13:45
Պահպանելով ավանդույթները՝ Իմ ռադիոն սկսում է նոր նախագիծ` «ՌադիոթատրON»։ Երբևէ մտածել եք` ինչպես է անցնում աուդիոներկայացման ստեղծագործական ընթացքը` ռեժիսորի ընտրությունից մինչև վերջնական ձայնագրություն։ «ՌադիոԹատրON» փոդքասթը ներկայացնելու է ողջ ընթացքն ու կուլիսային գաղտնիքները։ Ամեն ուրբաթ օրագիր էպիզոդների միջոցով Արմինե Դանիելյանի հետ կտեսնենք՝ ինչպես է Իմ ռադիոյի փոքրիկ ստուդիայում ներկայաց...
Էպիզոդ 67 | Կապանի դրամատիկական թատրոն 31.03.2024 14:55
Այս էպիզոդում կխոսեմ Կապանի դրամատիկական թատրոնի և «Կարուսել» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ ներկայացումներ ունեն խաղացանկում, արդյոք առաջիկայում առաջնախաղեր ունենալու են, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։
Էպիզոդ 66 | «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները». «Խաղարան» տիկնիկային թատրոն 22.03.2024 15:44
Այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» տիկնիկային թատրոնի և «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները» բեմադրության մասին. դժվար էր Հայաստանում ամեն ինչ սկսել զրոյից, արդյոք Արցախից կարողացան տիկնիկները բերել, որտեղ են այժմ խաղում ներկայացումները, ովքեր են այս պահին ստեղծագործում թատրոնում և ոչ միայն։
Էպիզոդ 65 | «Մամայի համար» փաստագրական ներկայացում․ ԲԱՑ Հարթակ 16.03.2024 14:28
Այս էպիզոդում պատմում եմ վավերագրական թատրոնի և «Բաց Հարթակի» մասին. ինչպիսի պատմություններ են ընկած «Մամայի համար» ներկայացման հիմքում, ինչպես են այդ փաստերը հավաքել, պիես դարձրել ու բեմադրել, ովքեր կարող են ստեղծագործել այս հարթակում և ոչ միայն։
Էպիզոդ 64 | Պրեմիերա «Էստեբան». ներկայացում աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձի մասին 08.03.2024 14:57
Այս էպիզոդում պատմում եմ Գաբրիել Գարիսա Մարկեսի և «Էստեբան» բեմադրության մասին. ինչով է պատմվածքը գրավել երիտասարդ ռեժիսորին, արդյոք փոփոխությունների ենթարկել է ստեղծագործությունը, ովքեր են դերակատարները, ինչ տրամադրություն փոխանցեց բեմադրությունը և ոչ միայն։
Էպիզոդ 63 | Պրեմիերա «Հիշիր, բժիշկ, հիշիր». Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն 23.02.2024 15:27
Այս էպիզոդում պատմում եմ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական թատրոնի և նոր առաջնախաղի մասին. ինչու է ռեժիսորն այդ պիեսն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարներին, արդյոք առաջիկայում նոր բեմադրություններ ունենալու են, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։
Էպիզոդ 62 | «Փոքրիկ Իշխանը». Խամաճիկների պետական թատրոն 16.02.2024 15:11
Այս էպիզոդում պատմում եմ Խամաճիկների պետական թատրոնի և «Փոքրիկ իշխանը» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչով է առանձնանում թատրոնի այս տեսակը, ով է ներկայացման ռեժիսորը, ովքեր են ստեղծագործում թատրոնում, արդյոք առաջիկայում ունեն առաջնախաղեր և ոչ միայն։
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos