Առավոտը թանգարանում
Առավոտը թանգարանում
Ինչպես ստեղծվեց արվեստի այս կամ այն գործը, ինչպիսի ճանապարհ անցավ, ինչ արձագանքներ ստացավ ու ինչպես հանձնվեց հանդիսատեսի դատին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կփորձենք պարզել այս փոդքասթի ընթացքում:
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com
Autor
Առավոտը թանգարանում
Categoria
Site do podcast
Último episódio
13 de set de 2026
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
Աթենական դպրոց 13.09.2026 10:34
1511 թվականին Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ Ռաֆայել Սանտին Վատիկանի պալատի համար ստեղծեց «Աթենական դպրոց» ֆրեսկոն, որը դարձավ պալատի մասին պատմող ամենատպավորիչ աշխատանքը:
Ես և իմ թութակները 13.09.2026 9:33
1941 թվականին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ստեղծեց «Ես և իմ թութակները» կտավը, որտեղ ապրեցրեց այդ շրջանի իր հույզերն ու ապրումները:
Մետրոպոլիտեն թանգարան 13.09.2026 8:34
1870 թվականին Նյու Յորքում հիմնադրվեց մի թանգարան, որը հետագայում դարձավ ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն ունեցող թանգարանն ու կոչվեց Մետրոպոլիտեն:
Հունդերտվասերի տուն 13.09.2026 10:12
1984 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 20-րդ դարի նկարիչ, ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը, ստեղծեց մի շենք, որը դարձավ Վիեննայի ամենանորարար կառույցներից մեկը ու կոչվեց Հունդերտվասերի տուն` ի պատիվ ճարտարապետի:
«Ռամբալկօշէ» մշակութային հիմնադրամ 16.08.2026 11:01
Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան–շենքում մեկ ամիս է՝ հետաքրքիր աշխուժություն է։ Մարդիկ գալիս են բացահայտելու թե´ շենքը, թե´ ներսում իրականացվող արտասովոր ցուցադրությունները։ Այս ամենը կայացավ հուլիսի 12-ից օգոստոսի 9-ը` Ռամբալկօշէ մշակութային հիմնադրամի և Գրականության արվեստի թանգարանի “musaeum” նախագծի շրջանում։
Սև քառակուսի 16.08.2026 7:28
1915 թվականին ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչը ստեղծեց «Սև քառակուսի» կտավը, որը փոխեց ժամանակակից արվեստի գույներն ու դարձավ ամենաքննարկվող աշխատանքներից մեկը:
Երաժիշտներ 01.08.2026 8:48
1595 թվականին բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Կարավաջոն ստեղծեց «Երաժիշտներ» կտավը, որը դարձավ 16-րդ դարի կերպարվեստի ու երաժշտության մասին պատմող ամենավառ աշխատանքը:
Սասունցի Դավիթ 26.07.2026 8:59
1922 թվականին հայ գեղանկարիչ, գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանը ստեղծեց «Սասունցի Դավիթ» կտավը, որը հետագայում դարձավ հայկական կերպարվեստի ամենայուրահատուկ աշխատանքներից մեկը:
Կարմիր արվեստանոց 12.07.2026 8:39
1911 թվականին ֆրանսիացի ֆովիստ նկարիչ Անրի Մատիսն իր արվեստանոցը պատկերեց կտավին ու այն անվանեց «Կարմիր արվեստանոց»:
Սերենադ 06.07.2026 9:24
1888 թվականին հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը ստեղծեց «Սերենադ» կտավը, որը դասվեց նկարչի այն աշխատանքների շարքին, որոնք պատմում են արևելյան երկրներում ապրող մարդկանց կյանքի ու առօրյայի մասին:
Երաժշտության դաս 21.06.2026 9:05
1662-1665 թվականներին բարոկկո դարաշրջանի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերը ստեղծեց «Երաժշտության դասը» կտավը, որը համալրեց նկարչի խորհրդավոր նկարների շարքը:
Ավետիք Իսահակյանի արձան 13.06.2026 9:42
1975 թվականին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև կանգնեցվեց հայ գրող Ավետիք Իսահակյանի արձանը, որը քանդակեց հայ քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը:
Վենետիկի բիենալե 09.06.2026 10:05
1893 թվականի ապրիլի 19-ին Ումբերտո I-ի կնոջ՝ Մարգարիտա Ջիովանիի արծաթե տարեդարձը նշելու համար Վենետիկի քաղաքային խորհուրդը բանաձև ընդունեց` տարեկան երկու անգամ անցկացնել իտալական արվեստի ցուցահանդես, կամ, ինչպես հայտնի է` Վենետիկի Բիենալե:
Ամերիկյան գոթիկա 09.06.2026 9:53
1931 թվականին ամերիկացի նկարիչ Գրանթ Վուդը ստեղծեց «Ամերիկյան գոթիկա» կտավը, որը դարձավ 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենահայտնի արվեստի գործերից մեկը:
Մեծ Սֆինքս 07.06.2026 10:11
Մ.թ.ա 2570-ական թվականներին Գիզայում` Նեղոս գետի արևմտյան ափին, կառուցվեց մի քանդակ, որը հետագայում համարվեց Հին աշխարհի ամենահայտնի և ամենահին ժայռաքանդակը:
Քնած Վեներա 16.05.2026 9:14
16-րդ դարում իտալացի նկարիչ Ջորջոնեն ստեղծեց «Քնած Վեներա» կտավը, որը դարձավ արևմտյան նկարչության ամենաքննարկվող աշխատանքը:
Լուվր 10.05.2026 11:26
1793 թվականին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հիմնած Լուվր ամրոցը Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ վերածվեց թանգարանի, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի ամենավառ խորհրդանիշը:
Սատուրնը որդուն հոշոտելիս 07.05.2026 10:40
1819-1823 թվականներին իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան իր տան պատին նկարեց մի պատկեր, որը հետագայում նույնությամբ տեղափոխվեց կտավին ու կոչվեց «Սատուրնը որդուն հոշոտելիս»:
Պիետա 07.05.2026 9:24
1499 թվականին իտալացի քանդակագործ Միքելլանջելոն ստեղծեց «Պիետա» արձանը, որը հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի քանդակներից մեկն ու մինչև օրս էլ իր խորհրդավորությամբ չի դադարում գրավել արվեստասերների ուշադրությունը:
Վարդան Մամիկոնյանի պատկերը 22.04.2026 9:21
1863 թվականին Րաֆայել Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի նկարազարդումն իրականացնելիս, գրողի եղբայրը` Հովհաննես Պատկանյանը, ստեղծեց Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու պատկերները. Վարդան Մամիկոնյանի պատկերը մեծ տարածում ունեցավ ու դարձավ ոչ միայն Րաֆայել Պատկանյանի պոեմի մասին պատմող վիզուալ դետալ, այլև` հավաքական կերպար հայ ժողովրդի համար:
Էյֆելյան աշտարակ 12.04.2026 8:42
1887-1889 թվականներին ֆրանսիացի ճարտարագետ-շինարար Գուստավ Էյֆելն ու իր թիմը ստեղծեցին մի աշտարակ, որը, ի պատիվ ճարտարագետի, կոչվեց «Էյֆելյան» ու դարձավ Փարիզի խորհրդանիշը:
Ճապոնական կամուրջ 05.04.2026 8:44
1899 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեն ստեղծեց «Ճապոնական կամուրջ» կտավների շարքը, որը դարձավ նրա ամենախորհրդավոր աշխատանքներից մեկը:
Կարտոֆիլ ուտողները 29.03.2026 9:47
1897 թվականին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգան ստեղծեց «Երկնագույն պարուհիները» կտավը, որը դարձավ արվեստագետի ամենահայտնի աշխատանքներից մեկը:
Երկնագույն պարուհիները 29.03.2026 10:07
1897 թվականին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգան ստեղծեց «Երկնագույն պարուհիները» կտավը, որը դարձավ արվեստագետի ամենահայտնի աշխատանքներից մեկը:
Մոնա Լիզա 29.03.2026 10:24
1502-1507 թվականներին իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչին ստեղծեց «Մոնա Լիզա» կտավը, որը հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը:
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos