Առավոտը թանգարանում

Առավոտը թանգարանում

Arts HY ↓ 59 Folgen

Ինչպես ստեղծվեց արվեստի այս կամ այն գործը, ինչպիսի ճանապարհ անցավ, ինչ արձագանքներ ստացավ ու ինչպես հանձնվեց հանդիսատեսի դատին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կփորձենք պարզել այս փոդքասթի ընթացքում:

Autor

Առավոտը թանգարանում

Kategorie

Arts

Podcast-Website

podcasters.spotify.com

Neueste Folge

6. Jul 2026

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 5 Mio.+ Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

Սերենադ 06.07.2026

1888 թվականին հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը ստեղծեց «Սերենադ» կտավը, որը դասվեց նկարչի այն աշխատանքների շարքին, որոնք պատմում են արևելյան երկրներում ապրող մարդկանց կյանքի ու առօրյայի մասին: 

Երաժշտության դաս 21.06.2026

1662-1665 թվականներին բարոկկո դարաշրջանի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերը ստեղծեց «Երաժշտության դասը» կտավը, որը համալրեց նկարչի խորհրդավոր նկարների շարքը: 

Ավետիք Իսահակյանի արձան 13.06.2026

1975 թվականին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև կանգնեցվեց հայ գրող Ավետիք Իսահակյանի արձանը, որը քանդակեց հայ քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: 

Վենետիկի բիենալե 09.06.2026

1893 թվականի ապրիլի 19-ին Ումբերտո I-ի կնոջ՝ Մարգարիտա Ջիովանիի արծաթե տարեդարձը նշելու համար Վենետիկի քաղաքային խորհուրդը բանաձև ընդունեց` տարեկան երկու անգամ անցկացնել իտալական արվեստի ցուցահանդես, կամ, ինչպես հայտնի է` Վենետիկի Բիենալե: 

Ամերիկյան գոթիկա 09.06.2026

1931 թվականին ամերիկացի նկարիչ Գրանթ Վուդը ստեղծեց «Ամերիկյան գոթիկա» կտավը, որը դարձավ 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենահայտնի արվեստի գործերից մեկը: 

Մեծ Սֆինքս 07.06.2026

Մ.թ.ա 2570-ական թվականներին Գիզայում` Նեղոս գետի արևմտյան ափին, կառուցվեց մի քանդակ, որը հետագայում համարվեց Հին աշխարհի ամենահայտնի և ամենահին ժայռաքանդակը: 

Քնած Վեներա 16.05.2026

16-րդ դարում իտալացի նկարիչ Ջորջոնեն ստեղծեց «Քնած Վեներա» կտավը, որը դարձավ արևմտյան նկարչության ամենաքննարկվող աշխատանքը: 

Լուվր 10.05.2026

1793 թվականին Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հիմնած Լուվր ամրոցը Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ վերածվեց թանգարանի, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի ամենավառ խորհրդանիշը: 

Սատուրնը որդուն հոշոտելիս 07.05.2026

1819-1823 թվականներին իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան իր տան պատին նկարեց մի պատկեր, որը հետագայում նույնությամբ տեղափոխվեց կտավին ու կոչվեց «Սատուրնը որդուն հոշոտելիս»:

Պիետա 07.05.2026

1499 թվականին իտալացի քանդակագործ Միքելլանջելոն ստեղծեց «Պիետա» արձանը, որը հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի քանդակներից մեկն ու մինչև օրս էլ իր խորհրդավորությամբ չի դադարում գրավել արվեստասերների ուշադրությունը:

Վարդան Մամիկոնյանի պատկերը 22.04.2026

1863 թվականին Րաֆայել Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի նկարազարդումն իրականացնելիս, գրողի եղբայրը` Հովհաննես Պատկանյանը, ստեղծեց Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու պատկերները. Վարդան Մամիկոնյանի պատկերը մեծ տարածում ունեցավ ու դարձավ ոչ միայն Րաֆայել Պատկանյանի պոեմի մասին պատմող վիզուալ դետալ, այլև` հավաքական կերպար հայ ժողովրդի համար: 

Էյֆելյան աշտարակ 12.04.2026

1887-1889 թվականներին ֆրանսիացի ճարտարագետ-շինարար Գուստավ Էյֆելն ու իր թիմը ստեղծեցին մի աշտարակ, որը, ի պատիվ ճարտարագետի, կոչվեց «Էյֆելյան» ու դարձավ Փարիզի խորհրդանիշը: 

Ճապոնական կամուրջ 05.04.2026

1899 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեն ստեղծեց «Ճապոնական կամուրջ» կտավների շարքը, որը դարձավ նրա ամենախորհրդավոր աշխատանքներից մեկը: 

Կարտոֆիլ ուտողները 29.03.2026

1897 թվականին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգան ստեղծեց «Երկնագույն պարուհիները» կտավը, որը դարձավ արվեստագետի ամենահայտնի աշխատանքներից մեկը:

Երկնագույն պարուհիները 29.03.2026

1897 թվականին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգան ստեղծեց «Երկնագույն պարուհիները» կտավը, որը դարձավ արվեստագետի ամենահայտնի աշխատանքներից մեկը:

Մոնա Լիզա 29.03.2026

1502-1507 թվականներին իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչին ստեղծեց «Մոնա Լիզա» կտավը, որը հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը: 

Ավետիք Իսահակյանի տուն–թանգարան 16.03.2026

1963 թվականի հոկտեմբերի 31-ին Բաղրամյան պողոտայում գտնվող այն տունը, որտեղ իր կյանքի վերջին տասը տարիներն էր անցկացրել բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, դարձավ նրա տուն-թանգարանն ու պաշտոնապես բացեց իր դռները:

Գիշերային սրճարան 01.03.2026

1888 թվականին հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը ստեղծեց «Գիշերային սրճարան» կտավը, որը համալրեց արվեստագետի գիշերային տեսարաններ վավերագրող ստեղծագործությունների շարքը: 

Անառակ որդու վերադարձը 01.03.2026

1666-1669 թվականներին հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդը ստեղծեց «Անառակ որդու վերադարձը» կտավը, որը հետագայում դարձավ նկարչի արվեստի մասին պատմող ամենավառ օրինակը: 

Ժողովրդին առաջնորդող ազատությունը 20.02.2026

1830 թվականին ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան Հուլիսյան հեղափոխությունից մի դրվագ պատկերեց կտավին ու այն անվանեց «Ազատությունը բարիկադներում», կամ, ինչպես ավելի տարածված է, «Ժողովրդին առաջնորդող ազատությունը»: 

Սիքստինյան կապելլայի առաստաղ 20.02.2026

1508-1512 թվականներին իտալացի քանդակագործ, ճարտարապետ Միքելանջելոն Սիքստինյան կապելլայի առաստաղը պատեց որմնանկարների շարքով, որը հետագայում դարձավ Բարձր Վերածննդի մասին պատմող ամենահայտնի արվեստի գործերից մեկը: 

Էրմիտաժ 02.02.2026

1764 թվականին կայսրուհի Եկատերինա 2-րդի հրամանով հոլանդացի և ֆլամանդացի նկարիչների վրձնած 225 կտավ գնվեց և Բեռլինից տեղափոխվեց Պետերբուրգ: Դրանք իրենց տեղը գտան թագուհու ձմեռային պալատում, որն էլ հետագայում կոչվեց Էրմիտաժ: 

Առնոլֆինիի դիմանկար 24.01.2026

1434 թվականին հոլանդացի նկարիչ Յան վան Էյքը ստեղծեց «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը», որը դարձավ ամուսնական զույգի մասին պատմող առաջին աշխատանքը` եվրոպական գեղանկարչության մեջ: 

Լեհ կնոջ դիմանկար 24.01.2026

1917 թվականին իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Ամադեո Մոդիլիանին ստեղծեց «Լեհ կնոջ դիմանկարը», որը դարձավ նկարչի ամենաարտասովոր աշխատանքներից մեկը: 

Մտածողը 14.01.2026

1880-ից 1882 թվականներին ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ստեղծեց «Մտածողը» քանդակը, որը հետագայում դարձավ քանդակագործի արվեստի մասին պատմող ամենավառ օրինակը։

Höre den Podcast Առավոտը թանգարանում in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet