Radio Arevik
Ռադիոարվեստանոց
Յուրաքանչյուր թողարկմանը Ռադիո Արևիկի արվեստանոցում հյուրընկալվում է արվեստի որևէ ճյուղի պատանի կամ արդեն կայացած ներկայացուցիչ: Զրույցի ձևաչափով պատմում են իրենց ստեղծագործական անցած ճանապարհից, արվեստից, երազանքներից ու ապագայի գաղափարներից:
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com
Autor
Radio Arevik
Categoria
Site do podcast
Último episódio
16 de set de 2026
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
Սև ու սպիտակ աշխարհում՝ առանց կանանց. զրույց «Անհետացել են կանայք» ֆիլմի ստեղծողների հետ 16.09.2026 10:20
Ռադիոարվեստանոցում են «Անհետացել են կանայք» ֆիլմի պրոդյուսերներ Արփի Չոբանյանը, Գարեգին Տեր Գրիգորյանը և ռեժիսոր Հովհաննես Գիշյանը:
«Արևիկ». բեմի նոր ձայների որոնման ճանապարհին. Ռադիոարվեստանոց 29.08.2026 9:45
Հյուրընկալել ենք Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանին:
Սինեսթեզիա․ զգայարանների յուրօրինակ հատում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում․ Ռադիոարվեստանոց 12.08.2026 9:56
Հյուրընկալել ենք «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանին և պատանեկան խորհրդի անդամներ Արփի Ղազարյանին ու Նելի Անդրեասյանին:
«Գեղեցիկը երբեք չի հնանում». Սաթենիկ Վարդանյանը՝ արվեստի, լույսի և գույնի մասին․ Ռադիոարվեստանոց 30.07.2026 10:08
Այս թողարկմանը ծանոթանալու ենք տաղանդավոր մի նկարչուհու հետ, որն արդեն շատ երկար տարիներ է ստեղծագործում է այստեղ՝ մեր կողքին՝ Երևանում։
«Միշտ հաճելի է վերադառնալ սիրելի թեմաներին». Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» կրկին բեմում է 15.07.2026 10:10
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանին:
«Ուզում եմ ցուցահանդեսի ժամանակ լիարժեք անկեղծ լինենք ու նայենք կտավներին, ինչպես կնայեինք մեզ». Ռադիոարվեստանոց 08.07.2026 8:55
Մեր հյուրն է նկարչուհի Արփի Չոբանյանը, որի անհատական ցուցահանդեսը կրում է խորհրդանշական՝ «Սիրո պարը» խորագիրը։
Թուղթ, մկրատ և երևակայություն՝ «Թղթե աշխարհում»․ Ռադիոարվեստանոց 25.05.2026 10:16
Հյուրընկալել ենք ռեժիսոր Էդուարդ Կիզողյանին և դերասանուհիներ Մարգարիտա Թորոսյանին ու Մարիա Գևորգյանին։
Էպիզոդ 5․ ստեղծագործական հասունացման 5 տարին․ Ռադիոարվեստանոց 18.05.2026 10:22
Այս թողարկման հյուրը երիտասարդ նկարչուհի Հասմիկ Կարապետյանն է՝ Հասկարը, որը ներկայացնում է իր առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Էպիզոդ 5»-ը։
Դեպի պետական անսամբլների բեմ ճանապարհը սկսվում է պրոֆեսիոնալ պարային ստուդիաներից. Ռադիոարվեստանոց 05.05.2026 10:14
Հյուրընկալել ենք Հայաստանի պարի պետական անսամբլի պարախմբի փորձավար և ստուդիայի պարուսույց Լիլիթ Ղազարյանին և ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Լուսինե Մելքոնյանին:
Ապրիլի 29-ին «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛». Ռադիոարվեստանոց 27.04.2026 10:13
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանին և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանին:
«Պատանի կոմպոզիտորները ներկայացնում են իրենց հոգու արվեստը, սրտի և մտքի միաձուլված երաժշտական գույները»․ Ռադիոարվեստանոց 26.03.2026 10:10
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Էդվարդ Միրզոյանի անվան Պատանի կոմպոզիտորների մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանին և մրցույթի նախորդ տարվա մասնակից Գարիկ Հարությունյանին։
«Նկարչի տան» արվեստանոցային միջավայրն օգնում է մասնակիցներին ազատ ստեղծագործել. Ռադիոարվեստանոց 18.03.2026 9:54
Ռադիոարվեստանոցում են «Նկարչի տուն» կենտրոնի հիմնադիր Արտավազդ Պապյանը և դասավանդող Մագա Դավիդյանը:
Սիրո տարբեր դրսևորումները Վահե Ղազարյանի կադրերում. Ռադիոարվեստանոց 10.03.2026 10:06
Միացե՛ք մեր զրույցին: Խոսելու ենք լուսանկարչությունից: Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք լուսանկարիչ Վահե Ղազարյանին:
Ոչ թե մանկանում եմ, այլ հակառակը՝ մեծերի հետ շփելիս ինձ ստիպում եմ դառնալ մեծ մարդ. Ռադիոարվեստանոց 25.02.2026 10:03
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք հանրաճանաչ Քրիստ Մանարյանին, շատ ու շատ երեխաներին հայտնի՝ Քրիստ քեռուն: Խոսել ենք «Հեքիաթներ Քրիստ քեռուց» գրքի մասին:
«Կյանքիս տարբեր ժամանակաշրջաններում նկարում եմ տարբեր ոճերով»․ Ռադիոարվեստանոց 17.02.2026 8:48
Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք նկարչուհի Էլիզա Ավետիսյանին։
Ի՞նչ է մուսան. Ռադիոարվեստանոց 11.02.2026 9:38
Հաղորդման հյուրը դերասանուհի, դերասանի վարպետության դասախոս, acting coach Անուշ Առաքելյանն է։
«Միշտ փնտրում էի հոգին ջերմացնող բառերով պարզ երգեր, չէի գտնում․ որոշեցի ինքս իմ համար ստեղծագործել»․ Ռադիոարվեստանոց 26.01.2026 11:04
Մեր այսօրվա հյուրը հեղինակ-կատարող Անիկ Մարգարյանն է։ Նա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնին հանդես է եկել «Տաք թեյ» երգով ու արժանացել մրցանակի։
«Փոքրուց կաթի շշի փոխարեն ձեռքումս երաժշտական գործիքներ էին». Ռադիոարվեստանոց 19.01.2026 9:20
Ռադիոարվեստանոցի հյուրը 12 ամյա Սերոբ Չուլյանն է: Նա պատանի դուդուկահար է ու սովորում է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում:
«Իմ մտածողության ձևը հեքիաթի միջոցով է». Ռադիոարվեստանոց 12.01.2026 9:43
Հյուրընկալել ենք դրամատուրգ, հեքիաթագիր, Մարկ Տվենի անվան միջազգային և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր Էլֆիք Զոհրաբյանին։ Վերջերս լույս է տեսել նրա «Փետրվարի 30» վերնագրով գիրքը, որը ներառում է 8 հեքիաթ:
Ինչպե՞ս դպրոցական բլոգից ու կյանքի օրագրից ստեղծվեց «Նամսէկի» գիրքը. Ռադիոարվեստանոց 29.12.2025 9:30
Հաղորդման հյուրը Անի Խաչատրյանն է։ Վերջերս լույս է տեսել նրա Էննի Մէնա կեղծանունով հրատարակված «Նամսէկի.տեսիլների քաղաք» պատմվածաշարը։
«Երաժշտությամբ հիմնականում փոխանցում են զգացմունքները»․ Ռադիոարվեստանոց 22.12.2025 9:51
Այսօր հյուրընկալել ենք Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սան, դաշնակահար Կարեն Բալասանյանին։
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos