Արմինե Դանիելյան

ԹատրON

Arts HY ↓ 161 episódios

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: imradio.am

Autor

Արմինե Դանիելյան

Categoria

Arts

Site do podcast

imradio.am

Último episódio

28 de set de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

ԹատրON | The Beatles. Ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով 30.03.2026

Նոր երաժշտական-դոկումենտալ ներկայացում Կամերային թատրոնում՝ լեգենդար քառյակի մասին։ ԹատրON-ում Արմինե Դանիելյանը զրուցում է ռեժիսոր Դավիթ Աբրահամյանի և դերասան Սուրեն Պողոսյանի հետ։

ԹատրON | «Պոչատ աղվեսը». ԽԱՂԱՐԱՆ ինտերակտիվ թատրոն 15.03.2026

«Պոչատ աղվեսը»՝ ինտերակտիվ տիկնիկային ներկայացում։ Իմ Ռադիոյի տաղավարում են թատրոնի հիմնադիրներ Գոհար Առաքելյանն ու Էդգար Թաթիկյանը։ Զրույց՝ ներկայացման գաղափարի, տիկնիկային թատրոնի առանձնահատկությունների և փոքրիկ հանդիսատեսի հետ կենդանի շփման մասին։

ԹատրON | «Փոքրիկ Իշխանը». Դրամատիկական թատրոն 09.03.2026

«Փոքրիկ Իշխանը»՝ բեմում։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նոր բեմադրության մասին իմ ռադիոյի տաղավարում խոսում ենք ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ։

ԹատրON | «Շեքսպերիմենտ». Ռուսական դրամատիկական թատրոն 02.03.2026

Շեքսպիրի սոնետները բեմում` փորձարարական ձևաչափով։ Իմ ռադիոյի հյուրերն էին ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը և դերասանուհի Լենա Կասինյանը։ Խոսել ենք «Շեքսպերիմենտ» ներկայացման գաղափարի, պոեզիայի բեմական լեզվի մասին։

ԹատրON | «Բարի գիշեր մամա». Արտաշատի թատրոն 23.02.2026

🎙️ Իմ ռադիոյի տաղավարում է ռեժիսոր Լիլիթ Բաղդասարյանը։ Նրա հետ խոսելու ենք Արտաշատում բեմադրված «Բարի գիշեր, մամա» ներկայացման առաջնախաղի մասին։ Մարշա Նորմանի այս հուզիչ և ծանր երկխոսությունը մայր-դուստր հարաբերության, լռությունների ու չասված ճշմարտությունների մասին է։

ԹատրON | «Սասունցի Դավիթ». Հրազդանի Կամերային թատրոն 17.02.2026

«Սասունցի Դավիթ»․ լեգենդար հերոսի պատմությունը՝ տիկնիկային բեմադրությամբ։ Արկած, պայքար, քաջություն՝ նոր բեմական լեզվով։ Իմ ռադիոյի եթերում զրուցել եմ Հրազդանի Կամերային թատրոնի հիմնադիր Շահեն Փանոսյանի և «Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացման ռեժիսոր, դերասան Վարդան Խաչատրյանի հետ՝ ազգային էպոսի բեմականացման, ձևաչափի ընտրության և ժամանակակից ընթերցման մասին։

ԹատրON | Առաջնախաղ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» 09.02.2026

«Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ բեմում 🎭 «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոնում Տաթևիկ Մելքոնյանի բեմադրել է Հրանտ Մաթևոսյանի այս վիպակը։ Իմ Ռադիոյի եթերում զրուցել եմ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի և դերասան Վազգեն Մկրտչյանի հետ։

ԹատրON | ԱՐՑԱԽՅԱՆ ՍԻՐՈ ՀԵՔԻԱԹ կամ ԱՐԱ, ՊԱՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՞ 04.02.2026

Երկար դադարից հետո՝ նոր ստեղծագործական սկիզբ Հայաստանում։ Իմ Ռադիոյի տաղավարում են Արցախի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը և դերասանուհի Շողեր Սարգսյանը։ Զրույց՝ վերադարձի, շարունակության և բեմի նոր կյանքի մասին։

ԹատրON | «Ամեն ինչ անցնում է ». Theatre 8 24.01.2026

Իմ ռադիոյի տաղավարում են ռեժիսոր, դերասանուհի Ժաննա Հովակիմյանը և դերասանուհի Զառա Հակոբյանը։ Նրանց հետ խոսել եմ «Ամեն ինչ անցնում է» առաջնախաղի մասին։

ԹատրON | «ԿԱՏՎԻ ՏՈՒՆԸ». երաժշտական հեքիաթ 06.01.2026

Իմ ռադիոյի տաղավարում են դերասանուհի, ռեժիսոր Հասմիկ Սուվարյանը և դերասանուհի Դիանա Խերանյանը։

ԹատրON | «Երկնագույն նետը». հեքիաթ - մյուզիքլ 26.12.2025

Իմ ռադիոյի տաղավարում խոսել եմ ռեժիսոր Գոհար Փոքրիկյանի և դերասանուհի Լուսինե Կոստանյանի հետ։

ԹատրON | «Խլվլիկ Փուշը. Ամանորի իրական խորհուրդը». «Էնկի» ստվերների թատրոն 22.12.2025

Մի քանի օրից Ամանոր է, ինչը նշանակում է, որ ԹատրON-ի առաջիկա էպիզոդները լինելու են տոնական ու խոսելու ենք Ամանորյա ներկայացումներից ✨ 💚 Իմ Ռադիոյի տաղավարում խոսել եմ «Էնկի» ստվերային թատերախմբի համահիմնադիր Սոնա Քանքանյանի հետ։ Նրանք փոքրիկ հանդիսատեսի համար ուներ նոր մանկական ստվերային ներկայացում։ 

ԹատրON | «Շտապիր սիրել» . Հրազդանի Կամերային թատրոն 08.12.2025

ԹատրON-ի այս էպիզոդում խոսել եմ Հրազդանի նորաբաց Կամերային թատրոնի հիմնադիր Շահեն Փանոսյանի և ռեժիսոր Արմեն Մարգարյանի հետ։

ԹատրON | Մենախաղ «Կծիկը». Բաց հարթակ 04.12.2025

ԹատրON-ում զրուցել եմ «Բաց Հարթակի» համահիմնադիր Գագիկ Ղազարէ և համահիմնադիր Գայանե Եղիազարյանի հետ։

ԹատրON | Theatre 8 23.11.2025

ԹատրON-ի այս էպիզոդում խոսել եմ «Թատրոն 8»-ի համահիմնադիր Ժաննա Հովակիմյանի հետ։

ԹատրON | «Սասունցի Դավիթ». «Բեբուկ» շարժական թատրոն 16.11.2025

Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի համահիմնադիր Ռուզաննա Պետրոսյանի և բեմադրիչ Հրանուշ Չիչակյանի հետ։

ԹատրON | «Թմկաբերդի առումը». «Շունչ» թատրոն 16.11.2025

ԹատրON-ում խոսել եմ «Շունչ» թատրոնի համահիմնադիր Սամվել Դանիելյանի և դերասանուհի Սիրանուշ Լազյանի հետ։

ԹատրON | Թատրոն Կայարան 07.11.2025

«ԹատրON»- ում զրուցել եմ Թատրոն Կայարանի փոխտնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի հետ։

ԹատրON | «Լույսի ծածկագիրը». մանկական ինտերակտիվ ներկայացում 03.11.2025

🎭 Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տուն-թանգարանում ներկայացվեց Վարպետի մանկական ստեղծագործություններից ներշնչված նոր ինտերակտիվ տիկնիկային բեմադրությունը՝ «Լույսի ծածկագիրը», որի առաջնախաղը անցավ հաջողությամբ։ ԹատրON-ի այս էպիզոդում զրուցել եմ թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի և դերասանուհի Ալլա Սահակյանի հետ։

ԹատրON | Արտաշատի դրամատիկական թատրոն 22.10.2025

Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ բեմադրիչ, դերասան Արտաշատի թատրոնի գեղարվեստական հարցերի տնօրենի խորհրդական Կարեն Խաչատրյանի հետ։ Նրա հետ խոսել եմ՝ սպասվելիք առաջնախաղերի, Արտաշատի թատերական փառատոնի մասին։

ԹատրON | Թեք տեղ 13.10.2025

Այս էպիզոդում զրուցել եմ Թեք տեղի հիմնադիր, ռեժիսոր, դերասանուհի Նանոր Պետրոսյանի և Թեք տեղում ստեղծագործող, դերասանուհի Նունե Դանիելյանի հետ։

ԹատրON | Աբովյանի դրամատիկական թատրոն 06.10.2025

Այս տարի Աբովյանի դրամատիկական թատրոնը նշում է իր 45-ամյակը։ Թատրոնի անցած ճանապարհի եւ այսօրվա  մասին խոսելու եմ  Աբովյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Արմեն Սարգսյանի և դերասանուհի Թագուհի Հակոբյանի հետ:

ԹատրON | Վերելք դրամատիկական թատրոն 27.09.2025

Մշակույթի տները ժամանակին կատարել են գյուղական համայնքների կենտրոնների դերը։ Այստեղ էին հավաքվում մարդիկ՝ դիտելու ներկայացումներ, ֆիլմեր, համերգներ։ Այսօր այդ շենքերից շատերը լռել են, բայց ոչ բոլորը։ Արմավիրի Նորապատ գյուղում մշակույթի տունը տարիներ շարունակ վերածվել է թատրոնի, որտեղ մի խումբ երիտասարդներ փորձել ու շարունակում են փորձել կենդանություն տալ հին պատերին։  Իմ ռադիոյի տաղավարում են Արմա...

ԹատրON | «Ռատատույ». «Բեբուկ» շարժական թատրոն 15.09.2025

ԹատրON-ում պատմել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, երբ նրանք դեռ նոր էին սկսում իրենց գործունեությունը։ Այսօր նրանք ունեն սեփական շրջիկ ավտոբուսը, հստակ խաղացանկը, ստեղծագործական կազմը։ Անի Երեմյանը պատմում է՝ այսօր ունեն այն ինչի մասին տարիներ առաջ երազում էին։ 

ԹատրON | Առաջնախաղ. «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» 09.09.2025

Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» և «Հայրիկ, դու խենթ ես» ստեղծագործությունները գրողը նվիրել է իր երեխաներին՝ առաջինը դստերը՝ Լյուսիին, երկրորդը՝ որդուն՝ Արամին:  «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը կարող ենք համարել հենց Սարոյանի ու նրա որդի զրույցների հավաքածուն, իսկ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը Սարոյանի կնոջ՝ Քերոլի և նրանց դստեր՝ Լյուսիի հարաբերություններն ու զրույցները։ Թատրոն տանիքի նոր...

Ouça o podcast ԹատրON no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos