Արմինե Դանիելյան
Սեր կա
Մենք՝ ժամանակակից աշխարհի մարդիկ, երբեմն չենք հավատում սիրո գոյությանը, շատերիս համար սեր կա միայն գրքերում, ֆիլմերում, կամ գուցե եղել է շատ հին ժամանակներում։ Իհարկե, դուք կարող եք ասել, որ մենք էլ մեր ժամանակներին հատուկ սեր ունենք։ Իսկ այն ռոմանտիկ, ջերմ ու հոգում թիթեռներ առաջացնող սերը կա՞։ Այսպիսով, մեր ժամանակների իրական սիրո մասին պատմելու են իրական մարդիկ, որ սկսենք քիչ-քիչ հավատալ՝ սեր կա։
Author
Արմինե Դանիելյան
Category
Podcast website
Latest episode
Dec 31, 2025
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Լեռնիկ և Սեդա 31.12.2025 9:44
Լեռնիկ Հարությունյանի և Սեդա Հայրիյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Անդրանիկ և Սաթինե 31.12.2025 12:51
Անդրանիկ Հակոբյանի և Սաթինե Օհանյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Սուրեն և Լիլիթ 24.12.2025 14:11
Սուրեն Արուստամյանի և Լիլիթ Տիտոյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Սեյրան և Մարինա 13.12.2025 13:20
Սեյրան Մովսիսյանի և Մարինա Մնացականյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Անի և Հայկ 25.11.2025 14:58
Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Նազիկ և Արթուր 17.11.2025 15:27
Նազիկ Բաղդասարյանի և Արթուր Գեղամյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Արթուր և Մադլեն 12.11.2025 15:02
Արթուր Իսպիրյանի և Մադլեն Մինասյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Օվսաննա և Անդրանիկ 21.10.2025 16:49
Օվսաննա Խաչատրյանի և Անդրանիկ Հարությունյանի սիրո պատմությունը կապացուցի` սեր կա։
Ծովինար և Նարեկ 19.10.2025 14:25
Ծովինար Մարտիրոսյանի և Նարեկ Հայկազյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա
Քրիստի և Գևորգ 06.10.2025 12:41
Քրիստի Հովհաննիսյանի և Գևորգ Մկրտչյանի սիրո յուրահատուկ պատմությունը կապացուցի` սեր կա:
Լիդիա և Գագիկ 03.10.2025 15:13
Դերասաններ Լիդիա Գրիգորյանի և Գագիկ Մկրտչյանի սիրո պատմությունը մեզ կտանի իրական սիրո աշխարհ և կապացուցի` ժամանակակից աշխարհում էլ սեր կա:
Սիրանուշ և Սամվել 24.09.2025 14:32
Գրքերում ու ֆիլմերում ապրող սիրո պատմություններն այդքան էլ դուրս չեն իրականությունից. դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանն իրենց պատմությամբ կապացուցեն` սեր կա:
Յանա և Գրիգ 18.09.2025 14:20
Եթե ինքդ քեզ հարցրել ես` 21-րդ դարում սեր կա՞, ուրեմն ճիշտ տեղում ես. դերասաններ Յանա Տուրգունյանն ու Գրիգ Խոջայանն իրենց պատմությամբ կապացուցեն` սեր կա:
Լիլիթ և Գրիշա 03.02.2025 14:01
💞 Այսօրվա մեր զույգի պատմությունը սկսվեց տարիներ առաջ՝ թատրոնում։ Նրանց հանդիպումները պատահական էին։ Չճանաչելով իրար՝ հիանում էին միմյանց խաղով, ոգևորվում ու չէին էլ մտածում՝ մի օր հանդիսատեսի աթոռին նստելու են որպես ամուսիններ։ «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում իրենց սիրո պատմությունն են պատմում Լիլիթ Հարությունյանը և Գրիշա Մնոյանը։
Անի և Տիգրան 20.01.2025 15:08
💞 Նրանց պատմությունը սկսվեց 2017 թվականին՝ պատահական՝ խնջույքի ժամանակ։ Պատահականություն էր, թե ճակատագիր՝ նրանք էլ չեն կարող ասել։ Հանդիպեցին, սիրեցին ու կառուցեցին իրենց ջերմ ընտանիքը։ Նրանք վստահ են, որ կյանքի բոլոր պահերը՝ թե՛ ուրախ, թե՛ տխուր, կանցնեն միասին՝ սիրով։ «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում իրենց պատմությամբ կիսվում են Անի Աղաջանյանը և Տիգրան Կարապետյանը։
Նարե և Արմեն 16.01.2025 14:15
💞 Այսօրվա մեր զույգի պատմությունը լսելիս մտածում էի՝ քանի անգամ եմ ստացել նամակներ ինստագրամով ու անպատասխան թողել։ Չգիտեմ, ամեն դեպքում, դեռ ժամանակ ունեմ այդ մասին մտածելու։ Մեկ տարի նամակներին չարձագանքելուց հետո Նարեն որոշեց պատասխանել Արմենին։ Բայց, ամեն ինչ այդպես արագ ու պարզ չսկսվեց։ «Սեր կա» փոդքասթի հյուրերն են Նարե Գևորգյանը և Արմեն Սարգսյանը։
Ռուզաննա և Նարեկ 29.12.2024 14:09
Երևանից գյուղ գնալ, սովորել ոչ քաղաքային կյանքին, սկզբնական փուլում դժվար է, բայց սիրո ուժը գուցե հենց դրանում է։ Ռուզաննան հանդիպեց Նարեկին, սիրահարվեց և տեղափոխվեց մայրաքաղաքից։ Նրանց համատեղ կյանքը նոր է սկսվել, դժվարություններ կան, բայց նրանք գիտեն՝ սիրելով կհաղթահարեն դրանք։ «Սեր կա» փոդքասթում իրենց պատմությունն են պատմում Ռուզաննա Մարտիրոսյանը և Նարեկ Մելիքյանը։
Ռուզաննա և Գարեգին 29.12.2024 14:36
💞 Իսկ դուք ընդհանրապես նկատու՞մ եք տուն գնալիս ով է նայում ձեզ, օրինակ՝ երթուղայինում։ Այս էպիզոդը լսելուց հետո սկսեք մտածել այդ մասին ու նկատել ձեզ ուղղված սևեռուն հայացքները։ Մեր զույգի պատմությունը սկսվել է Երևանից մարզ գնալու ճանապարհին։ Նրանք այսօր միասին անցնում են կյանքի իրենց ճանապարհը։ «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում իրենց պատմությունն են պատմում Ռուզաննա Աբրահամյանը և Գարեգին Խլղաթյանը։
Մարիամ և Հրայր 15.12.2024 16:00
💞 «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում Մարիամ Ալոյանն ու Հրայր Խաչատրյանը պատմում են իրենց սիրո մասին։ Նրանք հանդիպեցին տարիներ առաջ, մտերիմ ընկերներ էին, բայց կյանքը նրանց համար այլ պլաններ ուներ։ Նրանք այսօր ունեն իրենց ջերմ ու ներդաշնակ ընտանիքը։
Ալինա և Մխիթար 15.12.2024 14:34
💞 Մխիթարի և Ալինայի պատմությունը սկսվել է 13 տարի առաջ։ Սկզբում նրանց կապում էր պարզ ընկերությունը, որը ժամանակի ընթացքում վերածվեց ջերմ և անկեղծ սիրո։ Այսօր նրանք ունեն ջերմ ու սիրով լի ընտանիք։ «Սեր կա» փոդքասթում Ալինա Հովհաննիսյանն ու Մխիթար Ավագյանը կիսվում են իրենց սիրո պատմությամբ։
Դոնա և Նարեկ 02.12.2024 15:36
Դոնան պատմում է՝ սիրուն չէր հավատում և կարծում էր, որ այն միայն գրքերում է։ Հակառակն ապացուցելու համար Նարեկից հինգ տարի պահանջվեց։ Ի վերջո, նրանք այսօր ունեն իրենց ջերմ, տաքուկ ու սիրով լի ընտանիքը։ Իսկ թե ինչպես սկսվեց նրանց պատմությունը լսեք էպիզոդում։ «Սեր կա» փոդքասթի այսօրվա էպիզոդի հյուրեն են՝ Դոնա Հարությունյանը և Նարեկ Կիրակոսյանը։
Գոհար և Խաչիկ 16.11.2024 14:19
Մենք հաճախ չգիտենք՝ երբ, որտեղ կամ ինչ պայմաններում կհանդիպենք այն մեկին, որի հետ կկիսենք տաքուկ ու ջերմ օրեր։ Երբեմն ամենապարզ ու սովորական գործողությունը կարող է դառնալ այն կարևոր պահը, որից հետո կյանքը կփոխվի։ Գոհար Մխիթարյանի սոցցանցում տեղադրած մեկ տեսանյութը փոխեց ամեն ինչ՝ առօրյան, օրերի և կյանքի ընթացքը։ Այս էպիզոդում իրենց սիրո պատմությունն են պատմում Գոհար Մխիթարյանը և Խաչիկ Գևորգյանը։
Գայանե և Հարություն 05.11.2024 14:13
💞 «Սեր կա» փոդքասթում իրենց սիրո պատմությունն են պատմում Գայանե Մանուկյանն ու Հարություն Գրիգորյանը։
Կարինա և Նիկոլայ 26.10.2024 15:06
«Սեր կա» փոդքասթում իրենց սիրո պատմությունն են պատմում դերասան Նիկոլայ Ավետիսյանն ու լրագրող Կարինա Տերտերյանը։
Սրբուհի և Վաչե 20.10.2024 15:30
«Սեր կա» փոդքասթում իրենց պատմություն են պատմում դերասան Վաչե Երիցյանը և դերասանուհի Սրբուհի Բալայանը։ Նրանք առաջին անգամ հանդիպեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.