Vem Radio
Ինքնություն և արժեքներ / Identity and Values
Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան - This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human ident...
Author
Vem Radio
Category
Podcast website
Latest episode
Jul 30, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Պատերազմ վերապրած երեխաների հոգեբանական վերականգնումը / The Psychological Recovery of Children Survivors of War 06.02.2024 29:42
Պատերազմը երեխայի աչքերով։ Հոգեբանական տրավմայի դրսևորումները։ Պատերազմ վերապրած երեխայի ինտեգրումը նոր դպրոցական միջավայրում։ Հոգեբանի նախապատրաստական խորհրդատվությունը դպրոցականների, ծնողների ու մանկավարժների հետ։ Դպրոցական հոգեբանների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան War through the eyes of a child. Manifestations of psychological trauma. I...
Պատմության դասերը / The Lessons of History 30.01.2024 50:34
Մարդկության պատմականությունը։ Պատմության դերը ազգային ինքնագիտակցության և նույնականացման մեջ։ Հայ պատմագրության սկզբնավորումը։ Պատմության ակադեմիական ներկայացումը դպրոցում և բուհական համակարգում։ Պատմության դասընթացի ակնկալվող վերջնարդյունքները։ Երիտասարդ սերնդի վերաբերմունքը հայոց նորագույն պատմությանը։ Ինչո՛ւ մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից։ Խոսնակ՝ Անի Թովմասյան Վարող՝ Վարդան սրկ...
Բարձր գրականություն / High Literature 23.01.2024 29:24
Ընթերցանություն և ինքնակրթություն։ Հանձնարարելի գրականության ցանկեր։ Ինչ կարդալ և ինչպես։ Գրականության վերլուծություն։ Հայ և արտասահմանյան գրականության դպրոցական դասընթացը։ Ինքնություն և արժեհամակարգ ձևավորելու գրականության ունակությունը։ Խոսնակ՝ Անահիտ Հովհաննիսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Reading and self-education. Recommended reading lists. What to read and how to read. Literary analysis. T...
Կրոնի ուսուցումը հանրակրթական համակարգում / Teaching Religion in General Education 16.01.2024 26:19
Կրոնի դասավանդման միջազգային փորձը և հայաստանյան մոդելը։ Կրոնի դպրոցական դասընթացի բովանդակությունը և դասավանդումը։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ընկալումը հայ իրականության մեջ։ Հանրակրթության պետական չափորոշչում ներկայացված արժեքային բաղադրիչը։ Խոսնակ՝ Տ. Տիրատուր քհն․ Սարդարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The international experience and the Armenian model of teaching religion. The content...
Հավատ և գիտություն / Faith and Science 09.01.2024 37:19
Հավատի և գիտության միջև թվացյալ հակասությունը։ Հավատի անհիմն կամ ոչ գիտական լինելու թյուր կարծիքը։ Հուսալի՞ է արդյոք գիտական ճշմարտությունը։ Ալբերտ Էյնշտեյն. «Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության՝ կույր»։ Հավատի երեք մակարդակներն ըստ գիտնականների և Եկեղեցու հայրերի։ Հավատն ամուր հիմքի վրա կառուցելու անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The s...
Իմաստալից կյանք / Meaningful Life 02.01.2024 35:30
Ամանորն իբրև նոր կյանք սկսելու առիթ։ Կյանքի հորձանուտից դուրս պրծնելու միջոցները։ Կյանքում գեղեցիկը, բարոյական արժեքներ, առաքինություններ և հոգևոր բաղադրիչ ավելացնելու անհրաժեշտությունը։ Ծառայություն հասարակությանը։ Մահաթմա Գանդի. «Եղի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան New Year as a chance to start a new life. The wa...
Ազատություն / Freedom 26.12.2023 38:56
Ազատության ակունքներն ու հիմքերը։ Մտքի, անձնային և ազգային ազատություն։ Ազատությունը նպատա՞կ է, թե՞ միջոց։ Բացարձակ և հարաբերական ազատություն, հասարակական դաշինք։ Հայ ժողովրդի պայքարն ազատության համար։ Ազատության հռչակագրեր։ Ազատության գինը։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The sources and foundations of freedom. Freedom of the mind; personal and national freedom. Freedom: purp...
Դասական երաժշտություն / Classical Music 19.12.2023 27:33
Երաժշտություն և ինքնություն։ Երաժշտության պատմական ակունքները։ Դասական և ազգային երաժշտություն։ Երաժշտությունը և մարդու ներաշխարհը։ Կրթության զուգորդումը դասական երաժշտության հետ։ Պետական քաղաքականությունը դասական երաժշտության ժողովրդականացման գործում։ Երաժշտական ճաշակի ձևավորումը։ Խոսնակ՝ Ինեսսա Խաչատրյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Music and identity. The historical origins of music. Classical a...
Կերպարվեստի ուսուցում / Teaching Visual Arts 12.12.2023 29:08
Արվեստն ու գեղեցիկն իբրև մարդու ինքնության անբաժան մաս։ Կերպարվեստի ճյուղերը և դրանց ուսուցումը նախակրթարանի տարիքից։ Դրական արժեքների փոխանցումը արվեստի միջոցով։ Կերպարվեստն իբրև ինքնարտահայտման և հոգեբանական թերապիայի միջոց։ Տաղանդի՞, թե ջանադիր վարժանքի անհրաժեշտություն արվեստում։ Ուսուցչի ոգևորող և առաջնորդող դերակատարությունը։ Խոսնակ՝ Սևադա Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Art and beauty...
Ծառայություն հասարակությանը / Service to Society 05.12.2023 33:28
Հասարակական հարաբերություններն իբրև փոխադարձ ծառայության մոդել։ Իր ծառայողական պարտքն ազնիվ և բարեխիղճ կատարող քաղաքացու կերպարը։ Ծառայասիրությունն իբրև քրիստոնեական առաքինություն։ Պաշտոնյայի հասարակական ընկալումը։ Պայքար ծառայողական դիրքի չարաշահման և կոռուպցիայի դեմ։ Խոսնակ՝ Նոյեմի Անդրեասյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Social relations as a model of mutual service. The image of the citizen who...
Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն / Gender Equality 27.11.2023 32:35
Գենդերային հավասարության խնդիրը պատմա-մշակութային համատեքստում։ Սեռային-դերային բաժանումը հասարակության մեջ։ Ֆեմինիստական շարժման պահանջները։ Հայաստանում կանանց իրավունքների օրենսդրական ապահովումը։ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի և Հայաստանի կանանց հիմնադրամի գործունեությունը։ Հնարավո՞ր է արդյոք հասնել բացարձակ իրավահավասարության։ Խոսնակ՝ Գոհար Շահնազարյան Վարող՝ Վարդան...
Ուղղում և վերադարձ արժեքներին / Rectification and Return to Values 21.11.2023 32:20
Մարդու կյանքում ինքնության և արժեքների սասանումը և դրա հետևանքները։ Ընտանիքի և կրթական համակարգի ուղղիչ և պաշտպանիչ դերակատարությունը։ Հասարակության մեջ արժեքների ու նորմերի պահպանումը, «իմունային բջիջների» անհրաժեշտությունը։ Մարդու ուղղմանը միտված մանկավարժական և հոգեբանական մեթոդները։ Քրեակատարողական հիմնարկների դերակատարությունը Հայաստանում և արտերկրում։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ...
Նախակրթություն / Preschool Education 14.11.2023 28:25
Նախադպրոցական կրթությունն իբրև կրթական համակարգի առաջին աստիճան։ Նախակրթության բովանդակությունը։ Ինքնութենական հարցերը երեխայի աչքերով և արժեքների ընկալումը մանկական գիտակցության մեջ։ Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառությունը։ Մանկավարժներին ներկայացվող պահանջները, ծնողների ներգրավումն ու խորհրդատվությունը։ Երեխայի ծանոթացումն արվեստին ու գրականությանը, անհատական և ստեղծագործական որակների խթան...
Լեզվամտածողություն / Language and Thought 07.11.2023 35:55
Խոսքն իբրև բարձր մտածական գործընթաց։ Համեմատական լեզվաբանություն, ընդհանրական քերականություն։ Լեզուն իբրև ազգային և մշակութային նույնականացման գործոն։ Մարդու ինքնընկալումն ու ինքնարտահայտումը լեզվի միջոցով։ Լեզվաբանական գաղափարախոսություններ, լեզվամտածողության սոցիո-մարդաբանական և էթնոգրաֆիկ երեսը։ Խոսնակ՝ Լիլիթ Ղազարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Speech as a higher-order thinking process. Compar...
Հարգանք և հաղորդակցում / Respect and Communication 31.10.2023 28:42
Հարգանքն իբրև մարդկային հաղորդակցման մեկնակետ։ Հարգանքի կանոնների և հաղորդակցման հմտությունների փոխանցումը կրթական գործընթացում։ Հարգանք շրջակա մարդկանց ու միջավայրի, հասարակական կառույցների և այլակարծության հանդեպ։ Հաղորդակցման խնդիրներ ունեցող աշակերտների հետ տարվող հոգեբանական աշխատանքը։ Ազգային հոգեբանության դրսևորումը ամենօրյա հաղորդակցման մեջ։ Խոսնակ՝ Սոլանժ Թամամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլան...
Պատանեկան վարք / Adolescent Behavior 24.10.2023 27:26
Մարդկային վարքը ձևավորման վաղ փուլերում։ Պատանեկան էքսցենտրիկ վարքը պայմանավորող գործոնները։ Դեռահասի վրա ազդեցություն գործող միջավայրերը՝ ընտանիք, դպրոց, ընկերական միջավայր, վիրտուալ ոլորտ։ Դպրոցում պիտակավորվող բացասական վարքը։ Խմբային և անհատական աշխատանք դեռահասների հետ։ Կա՞ն արդյոք վարքային դրսևորումներ, որոնք փոփոխման ենթակա չեն։ Խոսնակ՝ Մարիամ Գրիգորյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Human beh...
Հայրենիք և սփյուռք / Fatherland and Diaspora 17.10.2023 35:17
Հայկական սփյուռքի ձևավորման պատմական առանձնահատկությունները։ Արտերկրում ավետյաց երկիր որոնելու հայ ժողովրդի ձգտումը։ Սփյուռքի ռեսուրսների ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը հայրենաշինության և արտաքին քաղաքականության մեջ։ Սփյուռքի հայ ազգային կառույցների գործունեությունը։ Հայրենադարձության նպատակները և ազգային պետության քաղաքականությունը։ Խոսնակ՝ Դավիթ Հակոբյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան His...
Իշխանություն, պետականություն, հայրենիք / Government, State, Fatherland 10.10.2023 37:48
Հայրենիքի և ազգային պետականության ընկալումների խեղաթյուրումը հասարակության գիտակցության մեջ։ Գործող իշխանությունների փորձերը՝ նույնացվելու հայրենիքի և պետականության հետ։ Քաղաքացիների աչքում հայրենիքի նույնացումը վարկաբեկված իշխանությունների հետ։ Քաղաքացիական անհնազանդության դրսևորում ոչ ի վնաս պետականության։ Անհատի և ազգի մասնակցությունը հայրենաշինությանը, ծառայություն հայրենիքին։ Խոսնակ՝ Արթուր Ա...
Քննադատական մտածողություն / Critical Thinking 03.10.2023 36:29
Քննադատական մտածողության դերը հայաստանյան կրթական համակարգում։ Տեղեկույթ և գիտելիք, Բլումի տաքսոնոմիա։ Ինդոկտրինացիայի վտանգները։ Sapere aude – «խիզախի՛ր ճանաչել»։ Անկախ մտածողության ուսուցման մեթոդները։ Ուսուցիչների վերապատրաստման խնդիրը։ Խոսնակ՝ Սերոբ Խաչատրյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The role of critical thinking in Armenian education system. Information and knowledge, Bloom’s taxonomy. The...
Փիլիսոփայության ուսուցում / Teaching Philosophy 26.09.2023 38:31
Փիլիսոփայության դասընթացը հայաստանյան և համաշխարհային կրթական համակարգում։ Ճշգրիտ և հումանիտար գիտությունների անջատումը փիլիսոփայությունից։ «Փիլիսոփայություն երեխաների համար» շարժումը։ Փիլիսոփայական խոկում պատանեկան հասակում, ինքնութենական և գոյաբանական հարցեր, սկեպտիցիզմ։ Փիլիսոփայական էթիկան և աստվածաբանությունը որպես արժեհամակարգի, աշխարհայացքի և կենսակերպի ձևավորման հիմք։ Խոսնակ՝ Լիլիյա Խաչատր...
Մասնագիտական էթիկա / Professional Ethics 19.09.2023 28:04
Արժեհամակարգային մոտեցում մասնագիտական գործունեությանը։ Հասարակության մեջ բարոյական նորմերի պահպանման կարևորությունը։ Մասնագիտական էթիկան իբրև անձի բարոյական հրամայական։ Մասնագիտական երդում, հասարակության առջև ստանձնված պարտավորություններ։ Տարածված խախտումներն ու օրենսդրական կարգավորումները։ Աշակերտների և ուսանողների ծանոթացումը մասնագիտական էթիկայի սկզբունքներին։ Խոսնակ՝ Վարդուհի Պետրոսյան Վարող՝...
Անձի հասունացում / Personal Development 12.09.2023 25:55
Անձի հոգեսոցիալական զարգացման փուլերը։ Մանկության և պատանեկության շրջանում տեղի ունեցող փոփոխությունները և դրանց բնորոշ դժվարությունները։ Սեփական ինքնության գիտակցման մակարդակները։ Արժեհամակարգի ձևավորում, արժեքային ուսուցում։ Դեռահասի գիտակցության մեջ հիմնարար գաղափարների ամրապնդումը։ Դպրոցական ծրագրում հոգեբանական միջամտության պատեհ առիթները։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Th...
Ուսուցչի առաքելությունը /Teacher’s Mission 06.09.2023 31:28
Կրթական ճգնաժամը Հայաստանում։ Ուսուցչի կերպարը տարբեր մշակույթներում և ժամանակաշրջաններում։ Մաշտոցյան դպրոցի և հայ ուսուցչության ավանդույթները։ Առաջնորդության ինստիտուտը որպես արժեքային ուսուցման մոդել։ Ուսուցչական էթիկա։ Հավասար կրթական իրավունքներ մարզերում։ Կրթական համակարգի բարենորոգման ծրագրեր։ Խոսնակ՝ Հռիփսիմե Խանզադյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The education crisis in Armenia. The charact...
Վստահություն / Trust 25.07.2023 35:49
Վստահության անկյունաքարային կարևորությունը մարդկային կյանքում։ Ինքնավստահությունն ու դրա վտանգները։ Հասարակությանը մատուցվող առասպելներ և դրանց հերքումը․ «Հավատա՛ ինքդ քեզ», «Դու կարող ես լինել այն, ինչ կցանկանաս», «Գործող համակարգը վստահելի է»։ «Մենք վստահում ենք Տիրոջը» կարգախոսը։ Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The fundamental importance of trust in human life. Self-c...
Հայրենաճանաչություն / Patridognosia (Knowledge of One’s Fatherland) 18.07.2023 30:28
Աշխարհի ճանաչողությունն իբրև ինքնակրթության բաղադրիչ։ Հնարավո՞ր է սիրել հայրենիքն առանց ճանաչելու այն։ Այլ երկրների և մշակույթների ճանաչողության անհրաժեշտությունը։ Ազգային ինքնության և արժեքների պահպանումը հայրենի բնության և մշակութային հուշարձանների հետ մշտական հաղորդության շնորհիվ։ Խոսնակ՝ Վարսենիկ Մելքումյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Knowing the world as part of self-education. Can humans lov...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.