Vem Radio
Ինքնություն և արժեքներ / Identity and Values
Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան - This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human ident...
Auteur
Vem Radio
Catégorie
Site du podcast
Dernier épisode
30 juil. 2024
Où écouter ?
Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponibleLes podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts
Épisodes
Մենություն / Loneliness 30.07.2024 32:24
Մենության ինքնութենական հարցերը. մարդու ինքնընկալումն իբրև առանձին կամ սոցիալական էակ։ Մենության առիթի օգտագործումը խոկման և ինքնահասկացման համար։ Մենությունն իբրև մարդկության տարերային կուտակմանն ու համաշխարհային հաղորդակցմանն առաջարկվող առողջ այլընտրանք։ Ֆիզիկական և բարոյական մենություն։ Մենության վիճակի գնահատում և ապրում։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Identity issues of lo...
Բարեգործություն / Charity 23.07.2024 30:50
Բարեգործության սկզբունքները և ուղեկցող արժեքները։ ՀԲԸՄ-ի ստեղծման գաղափարական դրդապատճառները։ Բարեգործության և ներդրումների ոլորտները. հեռահար և կարճաժամկետ ծրագրեր։ Կրթությունն իբրև բարեգործության առաջնային ուղղություն։ Սոցիալական հավասարության հաստատման փորձեր։ ՀԲԸՄ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու համագործակցության պատմական ուղին։ Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Principles of ch...
Օժտված երեխաների հոգեբանություն / Psychology of Gifted Children 16.07.2024 31:13
Օժտվածության բնութագիրը և դրա որոշման մեթոդները։ Անհամաժամ հոգեմտավոր և ֆիզիկական զարգացումը օժտված երեխաների դեպքում։ Սավանտիզմի երևույթը։ Օժտված երեխաների զարգացմանն ուղեկցող հոգեբանական բարդությունները և ծնողական դաստիարակության առանձնահատկությունները։ Մանկավարժական յուրահատուկ մոտեցման անհրաժեշտությունը։ Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The character of giftedness and the...
Homo laborans. աշխատանքի իմաստի մեկնաբանություն / Homo Laborans An Analysis of the Meaning of Work 09.07.2024 40:37
Աշխատանքի էության վերաբերյալ դիտարկումները ամերիկացի հոգեբան Ալբերտ Թոմփսոնի «Homo laborans» հոդվածում։ Աշխատանք և հանգիստ։ Աշխատանքի կրոնական և փիլիսոփայական պատկերացումները։ Աշխատանքը սիրելու կամ ատելու, շահադրդման և խորթության դրդապատճառները։ Պրոֆեսիոնալիզմի և հասարակական դիրքի դերը աշխատանքից գոհունակություն ստանալու մեջ։ Մարդու աշխատանքային հեռանկարների կանխատեսումներ։ Խոսնակ՝ Անուշ Մանուչարյ...
Ինքնության վավերագրում / Documentation of Identity 02.07.2024 27:52
Ինքնության բյուրեղացումը փաստավավերագրական ֆիլմաժանրի միջոցով։ Ֆիլմում ազգային ինքնության ամփոփ և սիմվոլիկ ներկայացման եղանակները։ Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վավերագրման հրատապ անհրաժեշտությունը։ Փաստավավերագրական ֆիլմն իբրև Հայաստանի դեսպան միջազգային հարթակներում։ Խոսնակ՝ Նարե Թադևոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Crystallization of...
Սոցիալական աջակցություն / Social Support 25.06.2024 29:05
Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկե...
Հայկական լեռնաշխարհ / Armenian Highland 18.06.2024 35:53
Ազգային ինքնության աշխարհագրական սահմանները։ Պատմական հայրենիքի հետ ոգեղեն կապի հարատևությունը։ Մասիս լեռան խորհրդաբանությունը։ Պատմական Հայաստանի առանձին նահանգների խորացված հետազոտումը։ Հայկական լեռնաշխարհի բնությունն ու պատմամշակութային հուշարձանները։ Հայրենաճանաչությունը ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս։ Խոսնակ՝ Գևորգ Պետրոսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The geographic boundaries of national id...
Վիրտուալ իրականություն / Virtual reality 11.06.2024 31:50
Սոցիալական ցանցերն իբրև ինքնության դրսևորման և իրացման տիրույթ։ Իրական և վիրտուալ «ես»։ Հոգեբանական պահանջմունքների բավարարումը վիրտուալ տիրույթում։ Հաղորդակցման վիրտուալ եղանակների ազդեցությունը անձնային առանձնահատկությունների վրա։ Հասարակական և անձնային տարածքների խախտում։ Ինֆորմացիոն հոսքերի ազդեցությունը մարդկային գիտակցության և հույզերի վրա։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան...
Ազգային ընկալումների ձևավորում / Formation of National Perceptions 04.06.2024 32:13
Ազգային ընկալումների ձևավորումը կրթական համակարգում, ընտանիքում և հասարակության մեջ։ Ցանցային միջավայրի և գլոբալիզմի ազդեցությունը ազգային գիտակցության վրա։ Ազգային ընկալումների աղավաղում և ծայրահեղացում։ Ազգայնական պաթոս և փուչ հայրենասիրություն։ Քաղաքացիական գիտակցության ձևավորման և պատմության դասերի օբյեկտիվ ընկալման անհրաժեշտությունը։ Ազգային գիտակցության ձայնը երիտասարդ սերնդի սրտում։ Խոսնակ՝...
Հայ ինքնության առանձնահատկությունները / Features of Armenian Identity 28.05.2024 27:19
Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության մեջ արտացոլված հայ ինքնության հիմնական բնութագրիչները. Սասունցի Դավիթ, քրիստոնեական ինքնություն, պետական մտածողության բացակայություն, ազգային բարդույթներ։ Գևորգ Էմին. «Զարմանալի հայ»։ Պատմական և իրական հայրենիքի շփոթումը։ Հայրենաճանաչության խնդիրը Ռաֆայել Պատկանյանի «Հայ և հայություն» բանաստեղծության մեջ։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան T...
Երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին / Youth Participation in Public Life 21.05.2024 30:28
Ռոջեր Հարթի մասնակցության սանդուղքը։ Դեռահասներին ձայնից ու նախաձեռնությունից զրկելու արատավոր դրսևորումները՝ մանիպուլացիա, դեկորացիա, տոկենիզմ։ Երեխաների իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները, դրանց կիրարկումը Հայաստանում։ Ծնողական ու կրթական բռնակալության դրսևորումները և դեռահասների ակտիվության վրա ազդող գործոնները։ Երիտասարդների ներգրավումը հասարակական կյանքում կամավորության, երիտասարդակ...
Երազանք / Dream 14.05.2024 30:05
Ազգերին ու մարդկանց առաջնորդող և նրանց ինքնությունը սահմանող երազանքները, տեսիլքներն ու ավանդությունները։ Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ «Երկիր Նաիրիի» չարենցյան և տերյանական երազանքը։ Հենրի Դեյվիդ Թորո. «Կան ազգեր առանց երազի ու երևակայության»։ Փիլիսոփաների կողմից կառավարվող երկրի պլատոնյան երազանքը։ Մարտին Լութեր Քինգի արդար հասարակության տեսլականն արտացոլող «Ես երազանք ունեմ» ճառը։ Խոսնակ՝ Արփին...
Ապագայի տեսլականը / Vision of the future 07.05.2024 32:59
Մշակույթի և քաղաքակրթության տարընթաց բնույթը։ Հայոց պատմության մեջ մշտապես կրկնվող շրջափուլերը։ Ապագայի սերումը անցյալի և ներկայի ընկալումից։ Ազգի և պետության ապագայի վերաբերյալ հասարակության և իշխանությունների տեսլականը։ Հայ ժողովրդի անցյալ, ներկա և ապագա ինքնության հարցերը։ Կրթական և սոցիալական ապագա մարտավարությունը։ Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Uncoordinated nature of c...
Սեր և ինքնություն / Love and Identity 30.04.2024 44:38
Սիրո փիլիսոփայական և կրոնական ընկալումները։ Սիրո շնորհիվ մարդկային ինքնության ամբողջացումը և Արարչի հետ միավորումը։ Սերն իբրև «սրբազան անմտություն» և «մարդկային ակտիվ զորություն»։ Հասարակության կառուցումը եղբայրական սիրո հիմքի վրա։ Անանձնական և զոհաբերական սեր։ Քրիստոնեությունն իբրև ամբողջովին սիրո վրա կառուցված հավատքային համակարգ։ Խոսնակ՝ Արման Ղարագուլյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Philosophic...
Հասարակության հիմունքներ / Essentials of Society 23.04.2024 31:59
Արիստոտելի «Տնտեսություն» աշխատության երեք կենտրոնական գաղափարները՝ ընտանիք, տնտեսություն և հասարակություն։ Ընտանիքի կարևորումը հայ մտածողության մեջ և արդի վերափոխիչ գործընթացներն ընտանիքում։ Տնտեսվարման հմտություններ և ֆինանսական գրագիտություն։ Առողջ հասարակության կառուցման համար անհրաժեշտ մարդկային որակները։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The three central ideas in Aristotl...
Ինքնություն և դավանանք / Identity and Confession 16.04.2024 28:44
Սասունի դավանափոխ և քրիստոնյա արաբախոս հայերի մշակույթի, ազգային ու կրոնական գիտակցության օրինակը։ Քրիստոնեական հավատն ու հայոց լեզուն իբրև հայ ինքնության հիմնասյուներ։ Վերապրելու նպատակով հորինված «արաբական» ինքնությունը։ Սասունահայերի ամուր համայնքային կապերն ու կղզիացած կյանքը Թուրքիայում։ Խոսնակ՝ Սոֆիա Հակոբյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The example of the culture as well as the national and...
Հայոց բանակի մարտական ոգին / The Fighting Spirit of the Armenian Army 09.04.2024 30:00
Զինծառայողների հոգեբանական պատրաստությունը արդի զինատեսակների և մարտի վարման ռազմավարությունների պայմաններում։ Մարտական ոգու ձևավորում և բանակաշինություն։ Առաջնորդությունը զինված ուժերում։ Ռազմիկի մարտական ոգու և հասարակության վիճակի փոխկապակցվածությունը։ Հայոց բանակի մարտական ոգին ամրապնդող ազգային գործոնները։ Խոսնակ՝ Սվետլանա Բաղդասարյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The psychological preparation...
Բնապահպանություն / Ecology 02.04.2024 32:09
Արդյոք բնությունը մարդակենտրո՞ն է։ Մարդն իբրև արարչության պսակ, պահապան և մշակ։ Բնապահպանական ոլորտում հասարակության վատ իրազեկվածության խնդիրը, արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Էկոկրթական ծրագրեր։ Երիտասարդ սերունդն իբրև համաշխարհային բնապահպանական շարժման լոկոմոտիվ։ «ՆԱԲՈՒ Հայաստան»-ի կամավորների և դեսպանների ցանցը։ Խոսնակ՝ Լուսինե Աղաջանյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Is nat...
Ավագ շաբաթվա ժողովրդական ծիսակարգերը / Folk Rituals of Holy Week 26.03.2024 29:44
Ավագ շաբաթն իբրև Մեծ պահքի գագաթնակետ և հանգուցալուծում։ Եկեղեցական և ժողովրդական ծիսակարգերի առնչությունը։ Ծաղկազարդի և Սբ Զատկի ժողովրդական տոնակատարությունները։ Նահապետական կենցաղում կատարվող Ժողովրդական ծիսակարգերի համայնքային և ընտանեկան բնույթը։ Խոսնակ՝ Հասմիկ Բաղրամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Holy Week as the climax and finale of the Great Lent. Relationship between ecclesiastical and f...
Մշակույթի ժողովրդականացում / Popularization of Culture 19.03.2024 22:04
«Մշակութամետ» երիտասարդական նախաձեռնությունը և մշակույթի տարածումը մարզերում։ Հայաստանի մշակութային սահմանների ամրացումն իբրև նպատակ։ Մշակույթի անխոնջ «մշակ»-ը։ «Հանուն»-ի կարևորությունը մշակույթում և կրթական համակարգում։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Միջնաբերդ». «Մարդկանց մշակույթ նվիրել՝ նշանակում է մարդկանց ծարավ նվիրել»։ Խոսնակ՝ Ջեմմա Մանուկյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The Mshakutamet youth...
Ինքնության կորուստ / Loss of Identity 12.03.2024 35:36
Ինքնության կորուստը՝ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների թուրքացման օրինակով։ Թուրքական որբանոցներում կիրառվող «նոր մարդու» ձևավորման մեթոդները և դրանց փոխառումը նացիստական Գերմանիայում։ Հայ որբերի լուռ պայքարը հանուն սեփական ինքնության պահպանման։ Համշենահայության տրոհումը տարբեր ինքնութենական գիտակցություն ունեցող երեք խմբերի։ Խոսնակ՝ Շուշան Խաչատրյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Loss of...
Պահանջմունքներ / Needs 05.03.2024 35:21
Ինչպես և որ տարիքում են ձևավորվում անհատի պահանջմունքները։ Շելերի արժեքային բուրգը և Մասլոուի պահանջմունքների բուրգը։ Հիմնարար պահանջմունքներն ու դրանց կառավարումն արժեհամակարգի միջոցով։ Վեհ պահանջմունքների բավարարումը։ Պահանջմունքների ազնվացումը անհատական և հասարակական մակարդակում։ Խոսնակ՝ Աննա Առաքելյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան How and at what age human needs are shaped. Sheler’s hierarchy of...
Ազգային կրթական համակարգ / National education system 27.02.2024 30:43
Հայ կրթական համակարգի պատմական ակնարկ, հետխորհրդային շրջանի զարգացումները։ Միջազգային կրթական փորձի կիրառմամբ ինքնուրույն կրթական համակարգի ստեղծումը։ Կենսունակ կրթական մոդելների մշակումն ու հեռահար պլանի հետևողական իրագործումը։ Հանրակրթության արժեքային բաղադրիչը։ Անկախ դպրոցների առաջարկած այլընտրանքը պետական կրթական համակարգին։ Խոսնակ՝ Դավիթ Սահակյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան Historical outline...
Ծնողական դաստիարակություն / Parenting 20.02.2024 28:18
Ծնողական դաստիարակության մոդելները և տարիքային առանձնահատկությունները։ Դեռահասության շրջանի բարդությունները և ծնողական դաստիարակության մարտավարությունները։ Ընտանեկան ցնցումների ազդեցությունը երեխայի վրա։ Երեխայի հետ հոգեբանական աշխատանքի ձևաչափերը։ Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան The models and age peculiarities of parenting. The difficulties of adolescence and the strategies...
Խաղաղություն / Peace 13.02.2024 33:52
Պատերազմ և խաղաղություն։ Բացասական և դրական խաղաղություն։ «Ձգտում ես խաղաղության՝ պատրաստվիր պատերազմի»։ Հաղթանակի պարգևած խաղաղությունը։ Խաղաղության հաստատման իշխանական և հասարակական մոտեցումը Հայաստանում։ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. ԺԴ 27)։ Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան War and peace. Negative a...
Podcasts similaires
Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics