Զառա Տոնիկյան
Երգխոսություն
Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։ Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։
Author
Զառա Տոնիկյան
Category
Podcast website
Latest episode
Jul 3, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ախ տնավեր 06.05.2025 15:51
Պահպանված այս տարբերակը՝ Ավագ Սահակյանի, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ Երբ երգը ծնվում է հողի վրա՝ ոչ թե բեմի, այլ դաշտի, ոչ թե ստուդիայի, այլ ճախրանքում, այն այլ բան է պատմում իր լսողին։ Դրանք այն երգերն են, որոնք գրչով չեն գրվել, այլ՝ հիշողությամբ, հնչել են՝ առանց ձայնային էֆեկտների, բայց ուժով, խորությամբ, ցավով ու հույսով։ Այդ երգերը «հողին կպած» են՝ բառի ամենախոր իմաստով։ Այս էպիզոդ...
Հով արեք, սարեր ջան 29.04.2025 18:55
Բնության շունչը, կարոտի նուրբ թրթիռը, սարերով դարդերին դարման գտնելը և հոգու խոնարհ սպասումը՝ մի երգի մեջ։ «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը հայ երաժշտական ժառանգության մեջ առանձնանում է որպես առաջին գեղջկական երգերից մեկը, որը գրի է առել Կոմիտասը։ Երգը մարդու և բնության ներհյուսված պատմություն է՝ քամու պես մեղմ և ազատ։ Այս երգխոսությունը մեզ տանում է սարեր, որ հով անեն, մեր դարդին դարման ա...
Գարուն ա 22.04.2025 16:24
Ամեն անգամ երբ հնչում է «Գարուն ա» երգը, ինչ-որ բան սրտում շարժվում է. կարծես մեղեդին ոչ միայն երգ է, այլ հիշողություն, որով անցյալն ու ներկան հանդիպում են առանց բառերի։ Այս երգը շատերի համար վաղուց արդեն սոսկ երաժշտություն չէ։ Այն ասոցացվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի հետ, թախծի, լռության ու հոգու խռովքի հետ։ Սակայն երգը՝ Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ, իրականում սիրային է՝ գարնան, սի...
էս գիշեր, աշնան գիշեր 15.04.2025 14:51
Այս երգը, անցնելով սերնդեսերունդ, հասել է նաև մեզ։ Չնայած տարբեր խմբերի ու կատարողների վերամշակած տարբերակներին, մի բան մնում է անփոփոխ՝ երգի հայկական շունչը։ Ինչպես շատ այլ ժողովրդական երգեր, սա ևս չի կորում ժամանակի, նոր մոտեցումների ու տեխնոլոգիաների մեջ, քանի որ շարունակում է խոսել մեր ազգային արմատների մասին։ Այսօր կքննարկենք, թե ինչպես է այս երգը մինչ այսօր հետաքրքրում երաժիշտներին ու ինչպե...
Կիլիկիա 07.04.2025 22:52
Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը: Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղե...
Մելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը 31.03.2025 23:41
Սովետական և հետսովետական շրջանում երաժշտական բազմազանությունը սահմանափակ էր, անհասանելի մեծ զանգվածների համար։ Հատկապես՝ ռոք, էլեկտրոնային ու այլ ալտերնատիվ ժանրերի ստեղծագործությունները հասանելի էին միայն նրանց, ովքեր կա՛մ արտերկրում կապեր ունեին կամ հատուկ ջանքեր էին գործադրում նման երաժշտություն գտնելու համար։ Մենք փոդքասթի ժամանակ անդրադառնում ենք երգերին, որոնք հնչել են տարբեր ժամանակաշրջաննե...
Ne me quitte pas-Չթողնես երբեք 22.03.2025 16:10
«Ne me quitte pas» Հայերեն թարգմանությամբ՝ ինձ մենակ մի թող։ Երգը բոլոր ժամանակների ամենանշանավոր ֆրանսիական ստեղծագործություններից մեկն է, որը գրել և կատարել է բելգիացի երգիչ-երգահան Ժակ Բրելը 1959 թվականին: Երգը զգացմունքային բալլադ է կոտրված սրտի, կորստի և հուսահատության մասին, որը հաճախ մեկնաբանվում է որպես տղամարդու խնդրանք՝ ուղղված սիրելիին, որ չլքի իրեն: Երգերում օգտագործվում են բանաստեղծակ...
Զար զընգը 08.03.2025 14:54
«Զար զնգան» հայկական ժողովրդական երգ է, որը դարերի ընթացքում դարձել է ազգային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Այն առանձնանում է իր մեղեդային դինամիկայով և պարային ռիթմով։ Երգի ստեղծման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռևս 19-րդ դարում կամ ավելի վաղ։ Երգը տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Կիլիկիայում, Վանում, Մուշում...
Սիրո հասակ 01.03.2025 16:05
Սիրո հասակ երգը գրել է Ալեքսանդր Աճեմյանը 1980-ականներին։ Այն առաջին անգամ կատարել է Գեորգի Միասյանը հեղինակի որդու՝ Վարդան Աճեմյանի հարսանիքին։ Երգն իր պարզ խոսքերով, բայց վառ լիցքերով դարձավ երիտասարդների սիրո խորհրդանիշ՝ լի հույսով և քնքշությամբ։ Այն գեղեցիկ կերպով պատմում է զգացմուների մասին, որ ապրում էին երիտասարդների սրտերը՝ գարնան բացվելուն պես։ Երգի ձայնագրմանը մասնակցած առաջին երաժիշտնե...
Կանչում եմ, արի-արի 24.02.2025 15:03
«Կանչում եմ, արի-արի» երգը հայկական ժողովրդական մշակույթի անբաժանելի մասն է, որը հնուց ի վեր հնչել է մեր տարածաշրջանում։ Այն խորապես կապված է հայկական երաժշտական ժառանգության հետ՝ կրելով պատմության, կարոտի և սիրո շունչը։ Տարիների ընթացքում երգը դարձել է հայտնի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Այս երգն առանձնանում է իր հուզիչ մեղեդայնությամբ, որը զգացմունքային խորը ազդեցություն ուն...
Խլպանե 17.02.2025 16:01
«Խլպանե»–ն ժողովրդական պարերգ է, որը հասել է մեզ Խնուսի հայության ավանդույթներից։ «Խլպանե» կամ «ղալբ» բառը նշանակում է խարդախ, անազնիվ, ինչը հենց բնորոշ է երգի հերոսին։ Նա ծույլ է, չի սիրում աշխատել և մշտապես պատճառներ է որոնում՝ խուսափելու անգամ ամենաթեթև գործից։ Նա որսի չի գնում, որովհետև հրացանը խափանված է, թել չի մանում, քանի որ տատից մնացած քարմանը փչացել է, հողը վարելու չի գնում, քանի որ պապ...
Ես սարեն կուգայի 10.02.2025 16:08
«Ես Սարեն Կուգայի» երգը հայկական ժողովրդական մեղեդի է, որը պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Առաջին անգամ հիշատակվել է 1903 թվականին՝ Կոմիտասի և նրա ընկեր Մանուկ Աբեգյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում։ Տարիների ընթացքում երգը հնչել և վերաիմաստավորվել է բազմաթիվ արտիստների կողմից, կատարել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Արմենակ Տեր-Աբրահամյանը, Տաթևիկ Սազանդարյանը և Լիլիթ Պիպոյանը, ովքեր իրե...
Օ քամի-քամի 04.02.2025 16:07
80-ականներին փչեց առաջինն քամին՝ առանց ցավի սերը պոկող։ Ռուբեն Հախվերդյանի հեղինակած «Օ՜, քամի, քամի» երգը սկսեց ճանապարհը որպես քնքուշ մեղեդի, որն ուղեկցվում էր միայն կիթառի մեղմ, մինիմալիստական նոտաներով։ Այս պարզ, բայց խորիմաստ տարբերակը ներկայացրեց շատերի սիրո և կարոտի էությունը: 1989-ին Հարութ Փամբուխչյանը նոր լիցքեր հաղորդեց երգին` ավելացնելով լրացուցիչ գործիքներ և մեղեդիներ, որոնք ավելի խոր...
Ամեն բացվող առավոտ 27.01.2025 15:55
Քրիստ Մանարյանի առավոտը բացվել է դեռևս 90-ականներին, երգը հենց այս ժամանակ առաջին անգամ հայտնվեց մարդկանց նվագարկիչներում: Ի սկզբանե երգը կատարում էին Արթուր Իսպիրյանն ու Նաիրա Տեր-Կարապետյանը, սակայն արդեն 1998 թվականին այն դարձավ էլ ավելի սիրելի հասարակույթան կողմից, քանի որ հնչեց Մեր բակը 2 ֆիլմում։ Այն իր տրամադրությամբ, հնչողությամբ և բովանդակությամբ ներկայացնում էր դարաշրջանի ավարտին Հայաստա...
Իմ ռադիոյի թիմ 07.09.2024 8:41
Սերունդների շարքում մեկ սերունդ բաց ենք թողել՝ միլենիալներին, և նրանց գտնելու եմ հենց ռադիոտանը՝ մեր մանուշակագույն տաղավարում։ Իմ ռադիոյի թիմից Վեգա Անդրիասյանի, Անահիտ Բեկյանի և Լուսինե Նորեկյանի հետ գնում ենք ժամանակի մեջ ճանապարհորդելու և նրանց երգխոսելու լեզուն գտնելու։
Դաշնակահարներ 23.08.2024 9:01
Ամիսներ շարունակ ձեզ ներկայացնում եմ երգխոսելու տարբեր տարբերականեր, բայց երբեք չեմ պատմել իմ սիրելի երաժշտության, երաժշտական գործիքների մասին։ Հիմա երկուսն էլ կիմանաք, քանի որ երգխոսելու են իմ սիրելի գործիքի կատարողները՝ դաշնակահարները, և լսելու են իմ սիրելի ժանրը՝ ռոքը։ Ջազային դաշնակահար՝ Մեսրոպ Սարգսյանը, դասական երաժիշտ Հայկ Մելիքյանը և ժամանակակից փոփ արտիստ՝ Արթուր Մնացականյանը գնում են ռոք...
Ավագ սերնդի հեղինակ կատարողներ 16.08.2024 8:56
Այս երգխոսության կենտրոնում կրկին խոսքն է, երգերի բառերը, հեղինակների ընտրված զգացմունքները, որոնք որսում են պահերը և կապվում ունկնդիրների հետ անձնական հույզերի մակարդակում: Արմինե Հայրապետյանը, Արտավազդ Բայաթյանն ու Մհեր Մանուկյանը երգխոսելու են ժամանակակից հեղինակային երգերի մասին։
Տատիկներ 15.08.2024 7:54
Դուք լսե՞լ եք մեր ռադիոյի “Հին ջահելություն” փոդքաստ։ Էպիզոդներից մեկը ձայնագրելիս, երբ զրուցում էի հին ջահելների հետ, մտածեցի, որ գուցե նրանք իրականում լավ չեն հասկանաւմ մեր ժամանակների երգերը, և դա է պատճառը, որ մենք չենք գտնում միմյանց երգխոսելու լեզուն։ Նոր երգխոսություն գտնելու համար տատիկներին եմ հրավիրել մեզ մոտ։ Պերճանուշ Մկրտչյանը, Ռիմա Մովսիսյանը և Թամարա Վարդապետյանը լսել են շա՜տ ժամանա...
Խմբի մենակատարներ 07.08.2024 8:28
Յուրաքանչյուր խումբ իր ստեղծած երաժշտությամբ բերում է յուրահատուկ ոճ ու մեկնաբանություն, սակայն հին հայկական երգերի մեջ ընկղմվելը նոր հարթություն է տալիս նրանց երաժշտական ճանապարհորդությանը: Մեր օրերում բազում խմբեր իրենց երգացանկը ստեղծում են հենց հին երգերի վերափոխմամբ։ Այսօր նման երեք խմբերի վոկալիստների հետ եմ երգխոսելու։ Արիտոկրատ օրկեստրայի մենակատար Վահրամ Յանիկյանը, Կամի ֆրենդս խմբից Անո...
Էլեկտրոնային երաժիշտներ 01.08.2024 8:59
Երբ ծանոթացա էլեկտրոնային երաժշտությանը, հասկացա՝ ինչպես են հասարակ համակարգիչային ծրագրերը ի զորու փոխարնել մի ողջ նվագախմբի, երաժշտության մասին պատկերացումներս գլխիվայր շրջվեցին։ Մինչ այսօր ցանկացած երգ լսելիս կենտրոնանում եմ ավելի շատ գործիքների ընտրության և դրանց կատարման վրա։ Այս անգամ խոսքային տարածությունից դուրս ենք գալիս, Սոքոյի, Էլեկտրայի և Շաուի հետ գնում ենք էլեկտրոնային երգխոսության։
Ժամանակակից էստրադա 20.07.2024 9:07
Հայկական էստրադային արդեն մեկ անգամ հասցրել ենք անդրադառնալ և երգխոսել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Այս անգամ մեր ականջակալներում կրկին հայակական մեղեդիներն են, սակայն երգխոսելու են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Վիգեն Հովսեփյանի, Դայանա Ամիխանյանի և Ռոբերտ Քոլոյանի հետ գնում ենք 90-ականներ` լսելու այդ ժամանակների հիթերը։
Հանրային ռադիոյի մեծեր 12.07.2024 8:09
Մենք՝ երիտասարդներս, սպառում ենք այն երգերեն ու երաժշտությունը, որոնք արդիական են հենց մեր ժամանակաշրջանում, այդ երգերը ծնվում և ապրում են հենց մեր փլեյլիստերում։ Այս անգամ մեր փլեյլիստի երգերը առաջարկելու եմ լսել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց ժամանակաշրջանի երգերի լսողներն ու տարածողներն էին: Մեր երգխոսությունն այս անգամ Հանրային ռադիոյի աշխատակիցներ Գոհար Մարտիկյանի, Սարգիս Նաջարյանի և Ալիսա Քալ...
Ջազ երաժիշտներ 08.07.2024 8:21
Մի անգամ երաժիշտ ընկերներիցս մեկը բացատրում էր, որ հանրահայտ օլդ սքուլ հիփհոփ երգերի հիմքում ջազային ստեղծագործություններ են, այսինքն հիմնականում վերցել են երաժշտությունից մի քանի հատվածներ և դրանցով սեղծել բիթեր ռեպ կատարումների համար։ Բայց եթե դա այդպես է, արդյոք ջազ կատաողները սիրում և լսում են հիփհոփ ժանրի երգեր։ Կարեն Գրիգորյանը, Արման Փեշտմալջյանը և Տիգրան Սուչյանը լսելու են ինչպես համաշխարհ...
Կանանց մասին 22.06.2024 8:58
Կնոջ գեղեցկության, նրա էության մասին գրել են դարեր շարունակ։ Այսօր էլ ստեղծվում են երգեր, որտեղ գլխավոր դերում հենց կինն է և որոնց հետ պետք է երգխոսենք այսօր։ Մանե Մխոյանը, Զառա Ղազարյանը և Էմմա Կարապետյանը ծանոթանալու են ժամանկակից երգերում ապրող կանանց հետ և գտնելու նրանց հետ երգխոսելու լեզուն։
Էթնո երաժիշտներ 14.06.2024 8:49
Եկեք պատկերացնենք, որ երգահանները երաժշտական նոր տարածքում են հայտնվել՝ ուսումնասիրելու երաժշտական այլ ժանրեր: Այս անգամ էթնո երաժիշտների հետ ենք գնում բացահայտումների՝ միահյուսելու հիփ-հոփյան ռիթմերը էթնո երանգների հետ: Երաժիշտներ Սևադա Համբարչյանը, Սուսաննա Նաջարյանը և Միքայել Ոսկանյանը երգխոսելում են հիփ-հոփի լեզվով:
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.