Զառա Տոնիկյան

Երգխոսություն

Music HY ↓ 87 episodes

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։ Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

Author

Զառա Տոնիկյան

Category

Music

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 3, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Դոնիկ յար 18.12.2025

Այս էպիզոդում անդրադառնում ենք ժողովրդական մի երգի, որն առաջին հայացքից թվում է թեթև ու խաղային, բայց իր մեջ կրում է մի ամբողջ գյուղական աշխարհ՝ հող, պտուղ, աշխատանք, սեր, նշանադրություն և հարսանիքի սպասում։ «Դոն»-ը կենցաղային ու խորհրդանշական շերտ ունեցող պատկեր է՝ տան, բարեկեցության ու կյանքի շարունակության մասին։ Երգը կառուցված է պատկերների շղթայի վրա․ տների հետևում սալորի այգիներ են, թզենիների...

Ի նընջմանէդ արքայական/Զարթնիր նազելիս 12.12.2025

Պաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղը ոչ միայն երաժշտական ստեղծագործություն է, այլ ամբողջ մի ժամանակաշրջանի մտածողության, ցավի և արթնացման կոչի արտահայտություն։ Այս էպիզոդում այն դիտարկում ենք ոչ միայն որպես երգ, այլ որպես գաղափար, որպես ուղերձ, որպես մշակութային հիշողության մի հատված։ Խոսելու ենք նաև հայկական տաղերի մշակույթի մասին՝ որտեղից է սկիզբ առել այս ժանրը, ինչպես է այն զարգացել, ինչ...

Հին օրեր 05.12.2025

Երբ արևելյան հնչյունային մշակույթը հանդիպում է արևմտյան ժամանակակից հնչողությանը, ձևավորվում է երաժշտական տարածք, որտեղ ավանդականը ստանում է նոր ձև, իսկ ժամանակակիցը՝ նոր խորություն։ «Երգխոսության» հյուրերն են Նիդեռլանդներում ստեղծագործող երաժիշտ-երգահան Արանը և քամանչահար Աշ Ղազարը, որոնց համատեղ աշխատանքը միավորում է երաժշտական երկու բևեռ՝ մոդեռն ու ավանդական, սփյուռքյան փորձառությունն ու հայկակ...

Մութ սարերից 01.12.2025

Այս «Երգխոսությունը» բացում է հայ երգարվեստի այն շերտը, որտեղ հեղինակային ստեղծագործությունը շփվում է ժողովրդական մտածողության հետ։ Մենք դիտարկում ենք երգեր, որոնք ունեն հստակ հեղինակ, բայց իրենց կառուցվածքով ու հնչողությամբ միահյուսվում են ավանդական տոնայնությանը, լեզվին կամ ռիթմին։ Ժամանակակից հեղինակները հաճախ առաջարկում են նոր դիտանկյուններ՝ ձևակերպելով այն զգացողությունները, որոնք շրջապատում...

Խամխամա 24.11.2025

«Խամխամա»-ն, կամ, ինչպես շատերին է հայտնի, «Խըմ-խըմա»-ն, ոչ միայն երգ է, այլև ավանդական պարերգ, որի արմատները ձգվում են մինչև պատմական Հայաստանի Վասպուրական նահանգ։ Այն պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի աշխույժ ընտանիքին և իր մեջ կրում է սիրո, հիացմունքի ու երիտասարդական խենթության անմիջական ոգին։ Այս երգը մարմնավորում է այն մշակութային տոկունությունը, որի շնորհիվ Ցեղասպանությունից հետո...

Ա՛յ տղա, մեր գեղեցի/Ապարանջան 16.11.2025

Թեև Կոմիտասն այս ստեղծագործությունը գրել է իգական երգչախմբի համար, իրականում սա մեկ աղջկա պատմություն է՝ անպատասխան սիրո ու ներքին տանջանքի մասին։ Աղջիկը սիրահարված է իրենց գյուղից մի տղայի․ նա գիտի, որ այդ սերը փոխադարձ չէ, բայց սիրելիից հրաժարվել չի կարողանում։ Արտաքինից ավելի նրան հմայում է տղայի ներաշխարհը՝ այնքան մաքուր, որ աղջիկը նույնիսկ նրա բերանը համեմատում է եկեղեցու հետ։ Երգը համակում է...

Ավերակ 09.11.2025

Էլվինա Մակարյանի «Ավերակ»-ը ծնվել է ցավից և դարձել մի ամբողջ զգացմունքային պատմություն։ Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Շիրազն է՝ բանաստեղծ, որը կարողացավ իր անձնական կարոտը վերածել համազգային զգացմունքի։ Նրա տողերում՝ «Դու՝ Երևան, ես՝ մի Անի», սիրո կորուստը խառնվում է հայրենի քաղաքի ցավին և այդ միաձուլմամբ ստեղծել է մի բանաստեղծություն, որը ապրում է բոլոր ժամանակներում։ Այսօր երգը նոր շունչ է ստա...

Շիրխանի 31.10.2025

Հայ ժողովրդական մշակույթում յուրաքանչյուր երգ ունի իր արմատը՝ բխող տեղանքից, պատմությունից կամ ընտանեկան հիշողությունից։ Այդպիսի առանձնահատուկ հնչողությամբ երգերից մեկն էլ «Շիրխանի»-ն է՝ ժողովրդական պարերգ, որը մեզ է հասել տարբեր մեկնաբանություններով և ձևերով։ Վերջին տարիներին այն հաճախ ենք լսում նորաձև տարբերակներով՝ փոխված բովանդակությամբ ու ռիթմով, սակայն երգի իսկական իմաստն ու պատմական ծագումը...

Մանրատերև 23.10.2025

Այս էպիզոդում Երգխոսում ենք «Մանրատերև» ալբոմի մասին՝ մի նախագիծ, որը դարձել է հայկական ֆոլկլորի և ժամանակակից երաժշտության միաձուլման լավագույն օրինակներից մեկը։ «Մանրատերև»-ը նորովի է ներկայացնում հայկական օրորոցայինները՝ հին մեղեդիների միջոցով փոխանցելով մայրական քնքշանք, մաքրություն և ազգային հիշողություն։ Սա մշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է վերակենդանացնել մոռացված հայկական օրորոց...

Հալա հալա նինո է 16.10.2025

Այս էպիզոդում պատմում ենք «Հալա հալա Նինոյէ» երգի ճանապարհի մասին՝ Դիարբեքիրից մինչև մեր օրերը։ Երգը համարվում է հայկական ժողովրդական երգ, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ պահպանելով տարբեր տարածաշրջանների բարբառների յուրահատկությունները։ Երգը հայտնի է նաև Քեսաբի և Մուսա Լեռան տարբերակներով, սակայն Տիգրանակերտից եկող տարբերակը առանձնանում է իր ավելի կենդանի ռիթմով և ուրախ հնչողությամբ։ Երգը լայնորեն...

Խիո խանե 09.10.2025

«Խիո խանե» երգը իր ակունքներով գալիս է ժողովրդական երգարվեստից։ Այն ավանդաբար կատարվել է տարբեր միջավայրերում՝ գեղջկական հարսանեկան արարողություններից մինչև համերգային բեմեր։ Տարիների ընթացքում երգը վերապրել է բազմաթիվ մշակումներ․ յուրաքանչյուր կատարող իր գույնն ու հուզական շերտն է ավելացրել, ինչի շնորհիվ այն պահպանում է թե՛ հին ավանդական շունչը, թե՛ ժամանակակից երաժշտական թարմությունը։ Այս էպիզոդ...

Մոկաց շուկեն 26.09.2025

Այս էպիզոդը նվիրված է հայկական ժողովրդական երգերի ամենապարային ու կենսախինդ ստեղծագործություններից մեկին՝ «Մոկաց շուկենին»։ Երգը գալիս է Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Մոկք գավառից և իր անվանումով հիշեցնում է այն շուկան, որը եղել է տեղի կյանքի սիրտը։ Այս երգը պատմում է շուկայի աշխուժության մասին՝ սերնդից սերունդ փոխանցելով ոչ միայն առևտրի ու համայնքային կյանքի, այլև երիտասարդների սիրախաղի, մրցակցո...

Ամռան գիշեր 21.09.2025

«Ամռան գիշերը» ժողովրդական երգարվեստի այն գոհարներից է, որը դարերի խորքից հասել է մեր օրեր։ Այն ծնունդ է առել Շատախի հայության միջավայրում և իր մեղմ ու լուսավոր տրամադրությամբ պատկերում է գյուղական ամառային գիշերվա տեսարան․ աշխատանքային օրվա ավարտից հետո գյուղացիները հավաքվում էին բակում, երգում, պարում, պատմում առասպելներ ու հեքիաթներ։ Երգի քառատողերում աչքի առաջ է գալիս ջահել հարսիկի կերպարը, որ...

Ով սիրուն սիրուն 17.09.2025

«Երգխոսությունը» այսօր մեր երաժշտական ժառանգության ամենանուրբ և սրտառուչ ստեղծագործություններից մեկի՝ «Ով Սիրուն-սիրուն» երգի մասին է։ Երգի բանաստեղծական հիմքը ստեղծել է բանաստեղծ Լևոն Միրիջանյանը։ Նրա խոսքերը պարզ մեղեդուն տվել են անսահման խորություն՝ ստեղծելով մի հուզիչ պատկեր, որը մինչ այսօր արձագանքում է մեր գիտակցության մեջ։ Միրիջանյանի բանաստեղծությունը պատմում է ոչ թե միայն սիրո, այլ նաև կա...

Բալենի 27.07.2025

Բալենին այս երգում այլ է։ Այն այստեղ ոչ թե լռել է հարսի նման, այլ՝ բռնկվել է գարնան ճերմակ խարույկի պես։ Նա այստեղ քնքշություն չէ միայն, այլ կրակ, շունչ, վառ զգացմունքեր։ Երգում Բալենին ծաղկել է ուժով, մարմնով ու ազատ թևածումով։ Նա դարձել է քույր, երազ։  Էպիզոդի սիրտն այս երգն է՝ այն բոլոր կանանց շնչով, ում ձայնով հնչել է՝  Զառա Տոնիկյան, Էլվինա Մակարյան, և արդեն մեր օրերում՝ նոր զգայունությամբ՝ Ի...

Մշո գորանի 21.07.2025

«Մշո գորանին»․ կարոտ, հող, ջուր, երաշտ և մարդիկ, հեռացող մարդիկ։  Մարդիկ, որոնք գնացել են՝ Մուշից, Ալաշկերտից, բայց երգը մնացել է։ Մնացել է որպես հիշողության ելևեջ, որպես ձայն, որով կանչում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ բան, որ այլևս չկա, բայց  հավատում ենք, որ կվերադառնա։ Սա սոսկ հին երգ չէ։ Սա հող է, որի վրայով քայլում են բառերը։ Ամեն տողում մի կորուսյալ գյուղ կա, մի լեռ, մի բերք, մի մարդու պատմությո...

Ծաղկած բալենի 14.07.2025

Ծաղկած բալենին պատկեր է, որն ամփոփվում է հուշի, սպասման, հուզմունքի մեջ։Երգում գարունն է՝ իր բոլոր՝ սիրտ տրոփող զգացմունքներով։ Երգում աղջնակ է՝ իր ներքին լռությամբ, թաքուն դողով, հուզմունքով ու սպասմամբ։  Երգը տարիներ շարունակ անցել է սերնդե սերունդ, և ամեն անգամ  լսվել է այնպես, կարծես առաջին անգամն է։ Խաչատուր Ավետիսյանի մեղեդային թևերով հյուսված, Լյուդվիգ Դուրյանի  մեղմությամբ հնչեցրած երգը չի...

Հայաստան իմ չքնաղ 07.07.2025

Երգը, որ մեզ հայտնի է որպես «Հայաստան իմ չքնաղ», ի սկզբանե գրվել էր՝ «Ղարաբաղ իմ չքնաղ» վերնագրով։ Բայց ստեղծումից անմիջապես հետո՝ Ղարաբաղը փոխարինվեց Հայաստանով։ Խաղաղ, բայց կարոտով. այս երգը ծնվել է մի ժամանակ, երբ բառերը միայն բառեր չէին․ դրանք մշակութային և անձնական համարձակության նշաններ էին։ Երգը նոր անուն ստացավ, բայց երբեք չկորցրեց իր սիրտն ու էությունը։ Այն դարձավ շատերի պատանեկության, սպ...

Բինգյոլ 30.06.2025

Երբ բացվում են գարնան կանաչ դռները, երբ աղբյուրները քնարի պես սկսում են երգել իրենց հնագույն մեղեդին, իսկ սերն ու կարոտը խառնվում են լեռների մեղմ շնչին՝ ծնվում է մի երգ, որը հավերժ կմնա մեր սրտերում՝ «Բինգյոլը»։ Այս երգը ծնվել է ոչ միայն կարոտից, այլևլ մեր ազգի ամենախոր ցավից՝ բաժանումից, հեռացումից ու պանդուխտ լինելու զգացումից, որը յուրաքանչյուր հայի սրտում ապրում է։ Բառերը գրել է Ավետիք Իսահակյ...

Ախ սև աչերով աղջիկ 27.06.2025

Քանի երգ ենք լսում մեր կյանքի ընթացքում, բայց դրանցից մի քանիսն են այնքան խորն արմատավորվում մեր հոգում, որ տարիներ անց էլ շարունակում են խոսել մեզ հետ, խոսել տարբեր սերունդների հետ նույն երգի տողերով։ «Ախ, սև աչերով աղջիկ»-ը հենց այդպիսի երգերից է՝ բառերի հեղինակ Լյուդվիգ Դուրյան, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյան, իսկ առաջին անգամ հնչել է Գեորգի Մինասյանի կատարմամաբ: Ի՞նչն է այս երգը դարձնում ա...

Բոբիկ ջուր մի էրա 16.06.2025

Հրաշքով հյուսված բանավոր ավանդույթ, երգով պատմված կենցաղ, սեր, խանդ ու հումոր։ Այս էպիզոդը ժողովրդական ամենասիրելի խաղերգերից մեկի՝ Բոբիկ ջուր մի էրայի մասին է, որտեղ բառերը խաղում են զգացմունքների, իսկ մեղեդին՝ հիշողության հետ։ Երգը տարիների ընթացքում ունեցել է մի շարք վերամշակումներ ու նոր դրսևորումներ՝ ռեպի, փանկի, ֆոլկի միջոցով հասնելով մեր օրեր։ Դրանցից է նաև «Հայ Ստուդիոյի» խմբի և Դավիթ Միրո...

Քիսմեթ 07.06.2025

Երբ սիրո ցավը դառնում է երգ, իսկ սպասումը՝ մեղեդի, ծնվում է մի ամբողջ աշխարհ՝ փխրուն, խորաթափանց, անկեղծ։ Եվ հենց այդ աշխարհից է գալիս համշենական «Քիսմեթ» -ը, ղսմաթը, կամ արևելահայերեն տարբերակով՝ հաջողությունը։ Այս երգում սերը չի ճչում, այն երգվում է կամաց, աչքերի լեզվով։ Այստեղ սերը չի խոստանում մեծ բաներ՝ պարզապես ասում է. «Հարսանիքը հետո կանենք…» , որովհետև կարևորը՝ հիմա սիրելն է։ Սիրո այս տես...

Լա բոհեմ 02.06.2025

Հիշողություններ, սեր, արվեստի ու երիտասարդ խենթության համադրություն։ Շառլ Ազնավուրի «La Bohème»-ը ստեղծագործություն է, որն իր մեջ կրում է մի ամբողջ սերնդի ապրածը, ձգտածն ու կորցրածը։ Ազնավուրը գրել է այս երգը 1965 թվականին՝ ներկայացնելով իր երիտասարդ տարիները՝ սոված, բայց երջանիկ, աղքատ, բայց սիրով ու արվեստով լի։ «La Bohème»-ը ծնվել է բեմի համար, բայց մնացել է ժամանակի թելը բռնած՝ իր պարզ, անկեղծ...

Ոչինչ չի մնա 27.05.2025

Երբեմն ստեղծվում են երգեր, որոք դառնում են ոչ թե պարզապես երաժշտություն, այլ ժամանակի, կարոտի ու ներսից հոսող լռության թարգմանիչ։ Այդպիսի մի երգ է՝ «Ոչինչ չի մնան»։ Այս երգը ծնվել է Վարդան Զադոյանի բառերից, որոնք հնչեցին Հայկոյի զգացմունքային, ցավով ու անկեղծությամբ լի կատարմամբ։ Բայց դա միայն պահ չէր․ այս երգը ապրեց, վերապրեց և շարունակում է  իր ուղին մինչ այսօր։ Ի սկզբանե այն պատմում է կորստի մա...

Զուրփիջինէ ախչքէնին 19.05.2025

Զուրփիչինէի աղջիկները կարմիր գուլպա են հագնում, մեզ տեսնելուն պես՝ փախչում անտառն ի վերև։ Բայց այդ փախուստը վախի նշան չէ, այլ խաղ, պար, աննկատ ժպիտ։ Այդ շարժման մեջ թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լեզու, որով քչերն են  խոսում, երգ, որը քչերն են հիշում, և զգացում, որն անընդհատ փնտրում է նոր ձայն։ «Զուրփիչինէ Ախչքէնին» երգը ծնվել է Սևծովյան լեռներում։ Այս երգը գրի առնված չի եղել, չի ունեցել հեղինակի ստո...

Listen to the Երգխոսություն podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.