Im Radio - Bitrate

Բիթրեյթ

Music HY ↓ 22 episodes

Բիթրեյթը վերադարձել է նոր շնչով։ Այս եթերաշրջանում Մելանիի հետ ոչ միայն բացահայտելու ենք սաունդթրեքեր կյանքիդ ամենաէպիկ պահերի համար, այլ նաև ծանոթանալու ենք երաժշտական վերջին նորություններին ու ռելիզներին։

Author

Im Radio - Bitrate

Category

Music

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Apr 11, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

11. SOAD-ի համերգի, Ռիհաննայի նոր ալբոմի ու ավելիի մասին 11.04.2024

System of a Down-ը ելույթ կունենա ԱՄՆ-ում, Նիկի Մինաժը նոր ռեկորդ է սահմանել, իսկ Ռիհաննան էլ վերջապես խոսել է նոր ալբոմի մասին․․․ Շաբաթվա կարևորագույն երաժշտական նորություններն՝ այս էպիզոդում։

04. The Beatles-ի մասին բացառիկ ֆիլմ կնկարահանվի, Դրեյքը գումար է նվիրում ֆաներին 24.02.2024

Այս շաբաթ քննարկում ենք BTS-ի անդամ Հոսոքի նոր ալբոմը, Դրեյքի բարեգործությունները, The Beatles-ի բացառիկ ֆիլմն ու ավելին։

73. Երաժշտական սիրային նամակներ 25.01.2024

Երբ բառերը մեզ շփոթմունքի գիրկն են գցում, օգնության են գալիս երգերը։ Այս էպիզոդում կգտնես այնպիսի երգեր, որոնք սիրային պոետիկ նամակներ են հիշեցնում։ Դե ի՞նչ՝ ո՞ւմ ո՞ր երգն ես պատրաստվում ուղարկել։ 

72. Անպատասխան սերերի մասին 25.01.2024

Բիթրեյթի այս էպիզոդում կգտնես երգեր, որոնք այնքան գեղեցիկ են ու պոետիկ, որ անպատասխան սիրահարված լինելն այդքան էլ վատ բան չի թվա։

71. Pinterest-յան էսթետիկայով մի գեղեցիկ օրվա փլեյլսիթ 18.01.2024

Բիթրեյթի այս էպիզոդը սովորական օրերն էլ ավելի պինտերեստյան դարձնելու մասին է, երբ ապրում ենք պահը այն լուսանկարելով ոչ միայն մեր տեսախցիկով, այլ հիշողությամբ։ 

70. Գրքի էջերից քո փլեյլիսթ․ գրականությունից ոգեշնչված երգեր 11.01.2024

Բիթրեյթի այս էպիզոդում ծանոթանալու ենք հայտնի երաժիշտների այն գործերին, որոնք ստեղծվել են գրականությունից ոգեշնչված։ Չհնացող դասականներից մինչև նոր գրականություն․ հենց այստեղ գրականության կախարդանքը կմիահյուսվի երաժշտության ուժին։ 

68. Արի՛ քեյփոփ համերգի 14.12.2023

Եկավ այն օրը երբ հայկական ռադիոալիքով մոտ 30 րոպե շարունակ կհնչի միայն քեյ-փոփ երաժշտություն, քանի որ այսօրվա փլեյլիսթում կգտնեք քեյփոփի լավագույն անունները։ Ավելի ճիշտ՝ դրանց մի մասը, քանի որ քեյփոփում դրանք շատ են։  

67. Տաք շոկոլադի ու տաք գրկախառնությունների եղանակ 07.12.2023

Ձմռան ցուրտ օրերին չկա ավելի ջերմացնող բան քան դրսում տաք շոկոլադ վայելելը կամ մտերիմ մարդու հետ գրկախառնված ընկնող փաթիլներով զմայլվելը։ Այդ մտերիմ մարդը կարող է լինել սիրելիդ, ընկերդ, ընտանիքիդ անդամը կամ էլ հենց ինքդ․ այնպես որ Բիթրեյթի այս երգացանկը ձմեռը վայելող բոլոր մարդկանց համար է. կապ չունի միայնակ ես, թե ինչ-որ մեկի հետ։

66. Ֆենթըզի ժանրի հիմներ 09.11.2023

Երբևէ՞ լսել ես որևէ երգ ու մտովի տեղափոխվել ֆենթըզի ժանրի քո ամենասիրելի ֆիլմ կամ գիրք, որոնց ներքո վիշապներ ես հեծնել, մուլտիվերսների միջով տեղափոխվել, անհավանական բարձր աշտարակներ մագլցել, ոսկով լի ամրոցներ գրավել, չտեսնված հրեշների հաղթել, էլֆերի դեմ գահի համար պատերազմներ սկսել, կամ էլ նրանցից մեկին սիրահարվելով պատերազմներ կանխել։  Բիթրեյթի այս էպիզոդում արի՛ տեղափոխվենք քո ամենաֆանտաստիկ երա...

65. Երգեր, որոնք նման են հմայությունների 02.11.2023

Եթե հնարավորություն ունենայիր ընդամենը մեկ հմայություն իրագործել կամ կախարդական ըմպելիք պատրաստել, ո՞րը կընտրեիր։ Աքցիո, էքսպելիարմուս, վինգարդիում լեվիոսա, թե՞ ամորտենտիա, կամ էլ գուցե ֆելիքս ֆելիսիս կպատրաստեիր։ Մինչ մտածում ես, առաջարկում եմ միասին լսենք մագլներից գաղտնի ստեղծված այս կախարդական փլեյլիսթը, որտեղ ընդգրկված երգերը նման են հմայությունների։

64. Սրճարաններում ու մետրոյում հանդիպող անծանոթների համար 05.10.2023

Դե՛ ընդունի՛ր, որ դու էլ ինչ-որ տեղ ինչ-որ պահի սիրահարվել ես միանգամայն անծանոթ մի մարդու ու նրա հետ անմիջապես սիրավեպ սկսել․ դե մինչև նա չի վճարել սուրճի հաշիվը ու լքել սրճարանը, կամ էլ իջել հաջորդ կանգառում։ Այս կարճատև սիրավեպերը, կարծում եմ, շատերիս կյանքի անբաժան ու ամենասիրուն պահերից են, երբ ընդամենը 10 րոպեում մեր մտքում մի ամբողջ կյանք ենք ապրում անծանոթի հետ, ընթացքում մեր աչքերում հայտ...

55. Ամպերին սիրահարված մարդկանց երգացանկ 22.06.2023

Շատերս գիտենք, որ աստղերին նայել սիրող մարդիկ կոչվում են աստրոֆիլ, իսկ գիտե՞ս, որ նույնքան գեղեցիկ անուն կա նաև ամպերին նայել սիրող մարդկանց համար։ Նրանց կոչում են նեֆոֆիլ, ու Բիթրեյթի այս էպիզոդը հենց այդ մարդկանց համար է։ Եթե դու էլ ես մեզնից մեկը, ապա առաջարկում եմ բարձրացնել ականջակալներիդ ձայնը, նայել վերև կամ ուղղակի պատուհանից դուրս, ու մեզ հետ վայել ամպերի գեղեցկությունը․ ու կապ չունի՝ օրվ...

36. Մտերիմներից անծանոթներ դառնալու անցումը 26.01.2023

Պատահում է, երբ մեր հոգին գտնում է մեկին, ում հետ կարող ենք մինչ առավոտ զրուցել, ամեն օր հանդիպել, մեր օրը նրանով լցնել, մեր զգացմունքներով ու սիրելի երաժշտությամբ կիսվել՝ մտածելով, որ նրա հետ մեր հարաբերությունները՝ լինեն դրանք ռոմանտիկ բնույթի, թե պլատոնական, հավերժ կտևեն։ Սակայն, չենք էլ հասկանում՝ ինչպես, ամեն ինչ միանգամից փոխվում է, ու շուտով նրան նույնիսկ ողջունելը դառնում է բարդ, քանի որ ա...

30. Փարիզի մի գետի ափին հնչող այս երգերն ու դու 10.12.2022

Պատկերացրու՝ խաղաղ գիշեր է ու դու նստած ես Փարիզի մի գետի ափին՝ սիրելիիդ կամ ինքդ քեզ հետ։ Հեռվում երևում են Էյֆելյան աշտարակի հեքիաթային լույսերը, լսվում են լուսատտիկների հանգստացնող ձայները, դե իսկ դու էլ վայելում ես այս փլեյլիսթի իրավիճակային երգերը։

25. Վայելելով գիշերային լույսերի տակ ոսկեգույն թվացող աշնանային տերևաթափը 06.11.2022

Դե էլ ի՞նչ աշուն առանց գիշերային լույսերի տակ ոսկեգույն թվացող տերևաթափի։ Այսօրվա փլեյլիսթը մեզ կտեղափոխի այնպիսի գիշերներ, երբ փողոցում միայն դուք եք, սառը քամին, ոտքերի տակ խշխշացող դեղին տերևներն ու այս թեմատիկ երգերը։

24. Վհուկների ու սև կատուների եղանակը 27.10.2022

Հոկտեմբերը տարվա այն ամիսն է, երբ սկսում ես հավատալ, կամ առնվազն կասկածել սև կատուների ուժին, վհուկների գոյությանը, ուրվականների՝ մարդկանց շուրջ աննկատ պտտվելուն ու Հոգուարթսի հրաշագործների դպրոցից քո նամակը պարզապես սխալմամբ չստանալուն։ Հենց այս պատճառով էլ ամսվա վերջին հինգշաբթին որոշել եմ բոլորիս միասին տեղափոխել կախարդանքով լի մեկ այլ տիեզերք, դե իսկ դա անելու ամենալավ միջոցը երաժշտությունն է։...

19. Ուշ գիշերային միայնակ զբոսանքներ 08.09.2022

Որոշ գիշերներ ստեղծված են ընկերների ու սիրելիների հետ անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար, որոշները՝ խաղաղ քուն մտնելու ու երազելու համար, մեր գիշերներից շատերն էլ դեղին լույսերով ողողված փողոցներում միայնակ քայլելու համար են։ Բիթրեյթի այսօրվա էպիզոդում կգտնես այդ հաճելի մենակությունը շոյող երգեր։ Արի սկսե’նք քայլել։

Մաշա Մնջոյան | Նոր երգ ու ավստրալական պլաններ 28.08.2022

Բիթրեյթի այս ամսվա հյուրն է Մաշա Մնջոյանը, որի նոր երգն առաջին անգամ կարող եք լսել այս էպիզոդի ընթացքում։ Մաշան մեզ պատմել է նաև իր նոր երգի մանրամասների, Ավստրալիայում սպասվելիք մեծ համերգների ու ավստրալական այլ պլանների մասին։ 

K-Talk With Korean Video Editor Daniel | Քեյ-փոփ՝ Դենիելի հետ 24.08.2022

Today our guest is Daniel - a super-talented video editor and painter from South Korea. Daniel has worked in Korean creative agencies that came up with music video concepts for Sunmi, Itzy, Twice, and other famous k-pop artists. Check out the episode to learn more about Daniel's experience as a video editor, his cultural shock in Armenia, and more!  *** Բիթրեյթի հյուրն է ազգությամբ կորեացի, տ...

15. Ամպերից վերև 11.08.2022

Ամպերին հասնելու ու դրանք անցնելու համար կախարդանք պետք չէ։ Քեզ ուղղակի անհրաժեշտ է ցանկալի ուղղությամբ մեկնող ինքաթիռի մի տոմս ու ճամպրուկ։ Հա ու մեկ էլ աղմուկը հետին պլան մղող բազմաոճ մի փլեյլիսթ, որպեսզի թռիչքդ ամպերի մեջ ավելի էպիկ լինի։ Բիթրեյթի այս էպիզոդի երգացանկը վերջին մասն անպայման կապահովի։

14. Մայրամուտները վայելելու երգացանկ 04.08.2022

Աշխարհի հրաշալիքներն անկասկած միայն 7-ը չեն: Հրաշալիքների շարքին պիտի դասվեն նաև պաղպաղակը, արևածաղիկը, ամռան սառը քամին ու, իհարկե, մայրամուտը: Մայրամուտները միայնակ կամ սիրելիների հետ դիտելը կարծես մեր ամենասիրելի ֆիլմերից մի դրվագ լինի: Սակայն այդ դրվագն էլ ավելի ֆիլմային կարող են դարձնել մեր այսօրվա փլյլիսթի երգերը: Դե՜, ինչ, կախարդական մայրամուտների մեր էպիզոդը սկսված է:

11. Քո առաջ շարժվելու մոտիվացիան 14.07.2022

Բոլորս էլ մեր կյանքի ինչ-որ շրջանում մոտիվացվելու ու համառ ուժերով առաջ հրվելու կարիք ենք ունենում: Հաճախ այդ ուժը ստանում ենք մեզ համար թանկ մարդկանցից, մեր երազանքների կարևորությունն ինքներս գիտակցելուց և կամ էլ երաժշտությունից: Բիթրեյթի այսօրվա էպիզոդում կգտնես այնպիսի մոտիվացիոն երգեր, որոնք լսելուց հետո կհավաքես բոլոր ուժերդ ու կշարունակես երազանքներիդ հետևից վազել: Սկսեցի՜նք:

Listen to the Բիթրեյթ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.