Զառա Տոնիկյան

Երգխոսություն

Music HY ↓ 87 episodes

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։ Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

Author

Զառա Տոնիկյան

Category

Music

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 3, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

«Կապան» միջազգային երաժշտական փառատոն 03.07.2026

Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի մշակութային քարտեզի ամենաթեժ կետերից մեկը դառնում է Սյունիքը, որտեղ մեկնարկում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը»։  Այս նախագիծը վաղուց դուրս է եկել սովորական համերգաշարի սահմաններից՝ վերածվելով ռազմավարական կարևորության հաբի, որը մարզային կյանք է բերում բազմաժանր կատարումներ, բարձրակարգ վարպետաց դասեր և միջազգային ձևաչափի ցուցադրություններ։  Այս ԵՐԳխո...

Երիտասարդ դասական երաժիշտներ 27.06.2026

Դասական երաժշտությունը հաճախ ընկալվում է որպես հավերժական ու միևնույն ժամանակ՝ անփոփոխ մի աշխարհ, որն ապրում է իր խիստ կանոններով։ Սակայն այսօր, երբ տեղեկատվական տեմպերն ու մեդիա տիրույթի թրենդները փոխվում են վայրկյանների արագությամբ, ակադեմիական արվեստը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Ինչպե՞ս պահպանել դարերի խորքից եկող հարստությունն ու որակը մի աշխարհում, որտեղ լսարանը պահանջում է արագ սպառվո...

«Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն 20.06.2026

Այսօրվա արագընթաց, թվային ու հաճախ մակերեսային տեղեկատվական հոսքերի դարաշրջանում, երբ երաժշտությունը նույնպես վերածվել է արագ սպառվող ապրանքի, կա մի ժանր, որը ստիպում է կանգ առնել, լսել ու խորհել։ Դա հեղինակային երգն է՝ արվեստ, որտեղ առաջնայինը անկեղծությունն է, բառի կշիռն ու նուրբ փիլիսոփայությունը։ Այս թեմայի արդիականությունն ու կարևորությունն այսօր քննարկելու ենք մի ֆենոմենի համատեքստում, որն ա...

Հայկական օրորներ 14.06.2026

Հայկական օրորոցային երգերը շատ ավելին են, քան պարզապես մեղեդիներ՝ երեխային քնեցնելու համար։ Դրանք մեր ինքնության, պատմական հիշողության և մոր հոգեկան աշխարհի յուրօրինակ կոդերն են, որտեղ ամփոփված են ազգային ողբերգություններն ու վերապրման հույսը։ Այս էպիզոդում մենք փորձում ենք բացահայտել օրորների թաքնված շերտերը, հասկանալ դրանց ծիսական ու պաշտպանիչ նշանակությունը և պարզել, թե ինչպես է հայ կինը օրորոց...

Ո՞րն է ռաբիզ 07.06.2026

Ռաբիզ՝ երևույթ, որը վաղուց դուրս է եկել երաժշտական ժանրի սահմաններից և դարձել է մի ամբողջ ենթամշակույթ, ապրելակերպ ու մտածողություն։ Մենք փորձելու ենք հասկանալ՝ որտեղի՞ց է այն գալիս, ինչպե՞ս է ձևավորվել և ինչպե՞ս է ստացվել, որ 90-ականների մութ տարիներին այն դարձավ մեր հասարակության հիմնական հոգեբանական հենարանը։ Կփորձենք գտնել այն նուրբ սահմանը,  որտեղ  ավարտվում է ազգային երաժշտությունը և սկսվում...

Ինգա Անուշ Արշակյաններ 24.05.2026

Ինգա և Անուշ Արշակյանների անունը հայկական երաժշտության մեջ կապվում է «էթնո-հեղափոխության» հետ. նրանք առաջիններից էին, որ ֆոլկլորը հանեցին ակադեմիական կաղապարներից ու դարձրին ժամանակակից: Նրանց երգացանկը՝ սկսած ֆոլկ մշակումներից մինչև պետական հանդիսավորության հասնող հայրենասիրական գործեր, ձևավորել է մի ամբողջ սերնդի երաժշտական ինքնագիտակցությունը։ Տևական ստեղծագործական դադարից հետո նրանց վերադարձը...

Երաժշտության բովանդակությունը 17.05.2026

Երաժշտությունն ավելին է, քան սոսկ հնչյունների հաջորդականություն. այն պատմություն է, որը սկսվում է լռության մեջ ծնված մի տողից կամ մի մեղեդուց:  Այս էպիզոդում մենք բացում ենք հայկական երգարվեստի «կուլիսները»՝ հասկանալու համար, թե ինչպես է սովորական ապրումը վերածվում հիթի: Ինչպե՞ս է գտնվում հավասարակշռությունը պարզության և խորիմաստության միջև, և արդյոք ժամանակակից ռիթմերի մեջ դեռ կա տեղ դասական քնար...

Եվրատեսիլ երգի մրցույթ 11.05.2026

Եվրատեսիլը միայն երեք րոպեանոց փայլուն ելույթ չէ, այն ամիսների քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների և հաղթաահարված մեծ վախերի արդյունք է։ Այս էպիզոդում մենք խոսում ենք Եվրատեսիլի նախապատրաստական «խոհանոցի» մասին։ Ինչպե՞ս է ընտրվում երգը, որը պետք է ներկայացնի մի ամբողջ ազգ, ի՞նչ փոփոխություններ է կրում բեմական կոնցեպտը վերջին վայրկյանին։ Մենք կխոսենք սպասելիքների, կանխատեսումների և այն զգացմունքայ...

Երաժշտության ստեղծում 04.05.2026

Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ուր է գնում ժամանակակից երաժշտությունը և ինչպես է տեխնոլոգիան փոխում ստեղծագործողի դիմագիծը։ Արդյո՞ք բավարար է միայն տաղանդը, թե՞ այսօրվա կոմպոզիտորը պետք է լինի նաև հմուտ տեխնիկական վարպետ՝ տիրապետելով թվային գործիքներին ու սինթեզին։ Խոսելու ենք նաև էլեկտրոնային երաժշտության նոր սերնդի և այն հավերժական թվացող կոնֆլիկտի մասին, որը ծնվում է ավանդականի ու նորարար...

Ռոք երաժշտություն 27.04.2026

Ինչպե՞ս է հնչում ժամանակակից հայկական ռոքը, երբ այն դուրս է գալիս ստանդարտ կաղապարներից ու փնտրում իր սեփական ձայնը։ Այսօրվա մեր զրույցը նրանց մասին է, ովքեր չեն վախենում փորձարկումներ անել  լեզվի, հնչողության և էմոցիաների հետ։ Այս էպիզոդում մենք բացահայտում ենք Ուրու և Կանգուն խմբերի ներքին աշխարհը։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ստեղծվում ալտերնատիվ երաժշտությունը Հայաստանում, ինչու է հայերենը...

Երաժշտական համայնքներ 21.04.2026

Ինչո՞ւ ենք մենք փնտրում «մերը» երաժշտության մեջ և ինչպե՞ս է ձայնը դառնում պատճառ, որ անծանոթ մարդիկ դառնան համախոհներ։ Արդյո՞ք երաժշտությունը պարզապես զվարճանք է, թե՞ սոցիալական սոսինձ, որը պահում է մշակութային շերտերը։ Երգխոսությունը Մհեր Խաչատրյանի՝ ռադիոհաղորդավար, երաժշտական բլոգեր, և Վահան Ստեփանյանի՝ «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրի հետ է։

2010-ականների փոփը 11.04.2026

Այս էպիզոդում մենք հետադարձ հայացք ենք գցում 2000-ականների և 2010-ականների հայկական երաժշտական աշխարհին՝ մի ժամանակաշրջան, երբ ձևավորվում էին մերօրյա էստրադայի հիմքերը։ Մենք քննարկում ենք, թե ինչպես էր այդ տարիներին շուկան թելադրում իր կանոնները՝ առաջնային պլան մղելով մեղեդայնությունը, անկեղծությունը և տեսահոլովակերի նոր մշակույթը։ Դա մի ժամանակ էր, երբ յուրաքանչյուր նոր երգ սպասված իրադարձություն...

Կինը երգերում 07.04.2026

Գարունն արդեն լիարժեք տիրել է քաղաքին, իսկ մեզ մոտ՝ ստուդիայում, տրամադրությունն էլ ավելի ջերմ է։ Կանանց միամսյակը լավագույն առիթն է խոսելու նրանց մասին, ովքեր մեր կյանքին գույն, իմաստ և, իհարկե, անվերջանալի մեղեդիներ են տալիս։Այս էպիզոդում մենք փորձել ենք բացահայտել կնոջ կերպարը հայկական երգարվեստում։ Ինչպե՞ս է փոխվել սիրո լեզուն տարիների ընթացքում, ինչպիսի՞ն է այսօրվա երգերի հերոսուհին։ԵՐԳխոսութ...

Հայկական էլեկտրոնային երաժշտություն 28.03.2026

Այսօր Էլեկտրոնային երաժշտությունը դարձել է ինքնաարտահայտման հզոր հարթակ, որտեղ հանդիպում են անցյալի մեղեդային ժառանգությունն ու ապագայի թվային հնչյունները։ Մեր էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է հայկական ֆոլկն ու էթնիկ երաժշտությունը վերածվում համաշխարհային մակարդակի էլեկտրոնային գործերի և ինչու է այս ուղղությունը դարձել մեր ժամանակների մշակութային շարժումներից մեկը։ Մենք կքննարկենք, թե ի...

Օպերային արվեստ 20.03.2026

Օպերան արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ մարդկային ձայնը հասնում է իր գագաթնակետին։ Այս անգամ փորձելու ենք բացահայտել այս բարդ ու ազնվական աշխարհի գաղտնիքները՝ խոսելով ոչ միայն բեմական փայլի, այլև այն հսկայական աշխատանքի, հոգեբանական պատնեշների և տեխնիկական նրբությունների մասին, որոնք թաքնված են յուրաքանչյուր կատարյալ հնչյունի հետևում։Կփորձենք հասկանալ՝ արդյո՞ք օպերան այսօր էլիտար մեկուսացում է,...

Ժամանակակից ռոքը 14.03.2026

Երբեմն ամենաիրական պատմությունները մնում են մութ էջերում, իսկ ամենաբարձր աղոթքները հնչում են ոչ թե լռության մեջ, այլ կիթառային աղմուկի ու ռիթմի տակ։ Մեր իրականության մեջ, որտեղ երաժշտությունը հաճախ դառնում է ընդամենը հաճելի ֆոն, կան մարդիկ, որոնք ընտրել են ավելի բարդ ճանապարհ՝ խոսելու այն ամենի մասին, ինչը սովորաբար փորձում ենք թաքցնել։ Այս անգամ երգխոսելու ենք ռոքի լեզվով։ Երգխոսությունը Էմ Կալմո...

Ժամանակակից փոփը 06.03.2026

Մերօրյա երաժշտական իրականության մեջ, երբ ամեն վայրկյան փոխվում են թրենդներն ու ռիթմերը, հեշտ է կորցնել սեփական ձեռագիրը։ Այս էպիզոդում փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է թաքնված ժամանակակից հնչյունների հետևում, և ինչպե՞ս է երիտասարդ ստեղծագործողը գտնում իր տեղը «աղմկոտ» շուկայում՝ պահպանելով անկեղծությունը։ Այս «Երգխոսությունը» Սարեի և Սուսի Հանայի հետ է։ Մենք զրուցել ենք տարբեր թեմաների շուրջ՝ տեքստերի...

Cover կատարումներ 27.02.2026

Այսօրվա երաժշտական աշխարհում սահմանները ջնջվում են։ Մենք հաճախ լսում ենք ծանոթ մեղեդիներ, բայց՝ նոր ձայներով։ Ինչո՞ւ են արտիստներն ընտրում քավերների (cover) ճանապարհը. արդյո՞ք դա պարզապես հայտնի երգի վերարտադրություն է, թե՞ հնարավորություն՝ ասելու այն, ինչ բնօրինակում թաքնված էր տողատակերում։ Այս էպիզոդում մենք Երգխոսում ենք քավեր-մշակույթի մասին։ Խոսում ենք ստեղծագործական ազատության, հայերեն և օտ...

Երիտասարդ հեղինակ-կատարողներ 19.02.2026

Այսօր մենք խոսելու ենք մի արվեստի մասին, որտեղ հնարավոր չէ ստել, որտեղ չկան բարձրահնչյուն էֆեկտներ կամ շլացնող լույսեր, որոնց հետևում կարելի է թաքնվել։ Սա հեղինակային երգի աշխարհն է՝ բարդային արվեստը, որտեղ մարդը մնում է դեմ առ դեմ իր գիտառի, իր տեքստի և իր խղճի հետ։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է երիտասարդ սերունդը ժամանակակից ռիթմերի մեջ փնտրում և գտնում հոգու խաղաղությունն ու խորքային էմոց...

Ջազը Երևանում 14.02.2026

Տասնամյակներ շարունակ ջազ երաժշտությունը եղել է մեր քաղաքային մշակույթի անբաժան մասը՝ ձևավորելով յուրահատուկ ճաշակ և ազատության զգացում։ Սակայն այսօր ջազը Երևանում ոչ միայն հիշողություն է կամ ավանդույթ, այլ կենդանի, շնչող ու զարգացող օրգանիզմ։ Երգխոսությունն այս անգամ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան...

Երգեր՝ ընկերության մասին 06.02.2026

Ընկերություն․ Սա այն արժեքն է, որը չունի ժամանակի սահմաններ, բայց ունի հազարավոր երաժշտական երանգներ։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպես է փոխվել ընկերության ընկալումը տարբեր սերունդների մոտ և ինչպես են այդ ապրումները վերածվել երգերի, որոնք դարձել են մեր կյանքի անբաժան մասը։ Այս թեմայի շուրջ Երգխոսում ենք երեք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ, որոնք գրել են  ստեղծագործություններ հենց ընկերու...

Երգեր՝ Հայոց բանակի 01.02.2026

Բանակը միայն զենքը, համազգեստը կամ պետական սահմանը չէ։ Բանակն այն հավաքական կամքն է, որը ծնվում է յուրաքանչյուրիս ներսում, երբ մենք գիտակցում ենք մեր տունը, մեր հողն ու մեր տեսակը պաշտպանելու սուրբ պարտավորությունը։ Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմների ժամանակ և դրանից հետո հենց երգն է դառնում այն լեզուն, որով մենք խոսում ենք մեր ցավի, մեր հպարտության և մեր անմահների հետ։ Իմ հյուրերն են Հակո...

Կայթ նվագախումբ 17.01.2026

Այս էպիզոդում զրուցելու ենք «Կայթ» նվագախմբի ստեղծագործական աշխարհի մասին․ մի նախաձեռնության, որը ժամանակակից լեզվով է խոսում հայկական ավանդական երգերի, ծեսերի և մշակույթի մասին։ Նրանց երաժշտությունը փորձ է ոչ թե պարզապես վերակատարելու հինը, այլ հասկանալու և վերակենդանացնելու այն՝ ժամանակակից զգացողությամբ։ «Կայթն» աշխատում է տարբեր շրջանների ժողովրդական երգերի ու պարային մեղեդիների հետ՝ բացահայտե...

Ամանորն Իմ ռադիոյի հետ 02.01.2026

Ամանորն այն բացառիկ տոնն է, որն ունի իր հստակ գույնը, բույրը և, որ ամենակարևորն է՝ ձայնը։ Յուրաքանչյուրիս հիշողության մեջ Ամանորի հրաշքը սկսվում է մի երգից, որը տարիներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով մեր տոնական իրականության անբաժան մասը։ Բայց հրաշքն այն է, որ այդ երաժշտական պատմությունը երբեք կանգ չի առնում. հին ու սիրված մեղեդիների կողքին ծնվում են նորերը, որոնք գալիս են լրացնելու...

Նոր տարվա հանդես 27.12.2025

Դրսում ձյուն է, թե պարզապես ցուրտ դեկտեմբերյան երեկո՝ էական չէ, որովհետև տարվա այս ժամանակահատվածում բոլորս սկսում ենք ապրել մի տեսակ «սպասման ռեժիմով»։ Սպասում, որտեղ միախառնված են մանդարինի բույրը, տոնական վառվող լույսերն ու այն ներքին համոզմունքը, որ շատ շուտով ինչ-որ լավ բան է պատահելու։ Բայց գիտե՞ք՝ ովքեր են ամենից լավ զգում այս ամենը. մարդիկ, որոնք դեռ չեն հասցրել «մեծանալ» ու հեքիաթը փոխարի...

Listen to the Երգխոսություն podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.