ԷՊԻԿԱ

ԷՊԻԿԱ

Music HY ↓ 24 episodes

Միացի՛ր ԷՊԻԿԱ փոդքասթին՝ իմանալու համար քո սիրելի երաժիշտների անցած ԷՊԻԿ ճանապարհն ու նրանց ֆենոմենալ և արտասովոր պատմությունները։ Ամեն երեքշաբթի՝ ժամը 19:00-ին։

Author

ԷՊԻԿԱ

Category

Music

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Sep 14, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

49. Միակ բացառությունը Paramore-ն է | Էպիկա 14.09.2024

Սա բենդ է դաջվածք անելու չափ գեղեցիկ խոսքեր ունեցող երգերով, գլուխդ անընդհատ շարժել ստիպող երաժշտությամբ ու յուրահատուկ ոճով։ Սա Paramore-ն է՝ իր բացառություններով ու ամբողջ գեղեցկությամբ։

48. Ուշադրություն գրավող Դոժա Քեթը | Էպիկա 14.09.2024

Ո՞վ է իրականում Դոժա Քեթը․ արի՛ այս էպիզոդում քննարկենք նրա հայտնի ու անհայտ սկանդալները, և, իհարկե, երաժշտությունը։

47. Չայրվող Jonas Brothers-ը | Էպիկա 12.07.2024

Արի՛ այս էպիզոդում վերադառնանք մեր մանկության առաջին քրաշների ու սիրելի բենդի պատմության էջերին։

46. Համեստ Քենդրիք Լամարը | Էպիկա 28.06.2024

Լամարը միակ երաժիշտն է, որը չի ստեղծագործում ոչ դասական, ոճ ջազ ոճում, ու այդուհանդերձ ունի Պուլիցերյան մրցանակ։  Այս էպիզոդում արի՛ սուզվենք Քենդրիք Լամարի երգերի, տեքստերի, կյանքի ու դրամաների մեջ։ 

42. JayZ-ի մտքի կայսրությունը | Էպիկա 10.05.2024

Ռեփի մասին խոսելիս անհնար է մոռանալ Ջեյ Զիի անունը։  Արի՛ տեսնեք՝ որտեղի՞ց է եկել Ջեյ Զին, ի՞նչ վտանգավոր անցյալ ունի, ու ինչպե՞ս է դարձել  բոլոր ժամանակների ամենահայտնի ռեփերներից մեկը։

40. One Republic-ի համար երբեք ուշ չէ | Էպիկա 23.04.2024

One Republic-ի հիթերին ողջ աշխարհն է ծանոթ, սակայն թե՛ բենդի, թե՛ նրանց երաժշտության պատմությունը քչերը գիտեն։ Ինչպե՞ս է ժամանակին համընթաց քայլող այս խումբը սկսել ու շարունակում գործել՝ մնալով հավերժ ակտուալ։

38. Քեյփոփի գույներով BlackPink-ը | Էպիկա 16.04.2024

Չորս աղջիկներից բաղկացած այս բենդը ոչ միայն Կորեայի հպարտություններից է, այլ նաև ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող այքըններից։ Արի՛ աշխարհի սիրելի գըրլբենդ Բլեքփինքին բացահայտենք տարբեր կողմերից։ 

37․ Քեն պահող Օլիվիա Ռոդրիգոն | Էպիկա 09.04.2024

Օլիվիա Ռոդրիգոն թեև ի սկզբանե դերասանուհի է եղել, հիմա վստահ քայլերով առաջ է գնում երաժշտական ոլորտում՝ մեկը մյուսի հետևից թողարկելով հիթեր։ Էպիկայի այս էպիզոդում արի՛ տեսնենք՝ որտեղի՞ց ծագեց Ռոդրիգոն ու ինչպե՞ս դարձավ Ամերիկայի նոր, բայց արդեն ամենալսված փոփ անուններից։ 

36. Կարապի լճի լեգենդ Քանյե Ուեսթը | Էպիկա 03.04.2024

Արի՛ ընկնեք հիշողությունների գիրկն ու միևնույն ժամանակ բացահայտենք, թե ինչպես է հասարակ կյանքով ապրող այս երաժիշտը փոքրիկ հանճարից վերածվել Քանյե Ուեսթի։ 

30. Լուսնային քայլվածքով Մայքլ Ջեքսոնը | Էպիկա 17.12.2023

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հաջողության հասնելու պատմությունը թերևս ամենաոգեշնչող պատմություններից մեկն է։  Էպիկայի այս էպիզոդում արի թերթենք հազարավոր էջերից բաղկացած նրա կյանքի ամենատպավորիչ շրջաններից մի քանիսը, որպեսզի ևս մեկ անգամ տեսնենք՝ ինչպես են ծնվում արքաները։ 

28. Բոլորի սիրելի կամ ատելի Ջասթին Բիբերը | Էպիկա 15.12.2023

Եթե կա մեկն, ում ճակատագիրը հայտնիության առումով ամենաշատն է ժպտացել, ապա դա անկասկած երգիչ Ջասթին Բիբերն է։ Նրան անձնվիրաբար երկրպագում էին նույնիսկ, երբ տղան դեռ դեռահաս էր, անկաշկանդ ատում էին, անմոռաց նմանակում, նրա շուրջ անհավանական բամբասանքներ էին հորինում, ու ոտնահարում նրա անձնական սահմանները։   Էպիկայի այս էպիզոդում անցնելու ենք Ջասթին Բիբերի վատագույն էպիզոդների ու ամենալավ օրերի միջով․...

27. Վտանգավոր կին Արիանա Գրանդեն | Էպիկա 07.11.2023

ժամանակակից երիտասարդության երգացանկը դժվար է պատկերացնել առանց Արիանա Գրանդեի երգերի։ Բրուկլինում ծնված ու մեծացած այս երգչուհին ընդամենը 30 տարեկանում հասցրել է կոտրել բազմաթիվ սրտեր, սահմանել գրեթե նույնքան ռեկորդներ, գրանցել անհավանական երաժշտական ցուցանիշներ ու ունենալ սեփական բրենդը։ Նշածներս, սակայն, միայն նրա կյանքի փոքր մասն են։ Էպիկայի այս էպիզոդում կիմանաս անհավանական ձայնով այս երգչուհ...

26. Mother Monster Լեդի Գագան | Էպիկա 12.09.2023

Սթեֆանի Ջըրմանոտան դեռ վաղ տարիքից է որդեգրել նոր ես՝ ավելի համարձակ, վայրի ու անկանխատեսելի և այն կնքել Լեդի Գագա անունով։  Էպիկայի այս էպիզոդում կծանոթանաս ոչ միայն ալտեր-էգոյի՝ Լեդի Գագայի հետ, այլ նաև հենց այն Սթեֆանիի հետ, որը ստեղծել է նրան։ 

22. Ռադիոակտիվ Imagine Dragons-ը | Էպիկա 25.07.2023

Փոփոխվող պատմությամբ համառ բենդ է Imagine Dragons-ը։ Էպիկայի այս էպիզոդի ընթացքում մնա ինձ հետ, որպեսզի բացահայտենք փոփ-ռոք ժանրում ստեղծագործող այս մտացածին վիշապների մասին ամենահետաքրքիրը։

21. Դրամա սիրող լեգենդար The Rolling Stones-ը | Էպիկա 18.07.2023

Նրանց մասին շատ անգամ է խոսվել. նրանց քննադատել են, աստվածացրել, նրանցով ապրել ու շնչել են: Սակայն կան բաներ, որոնք պահվում էին փակ դռների հետևում:  Հենց այդ ամենի մասին էլ կիմանաս Էպիկայի այս էպիզոդի ընթացքում․ քեզ կպատմեմ նրանց մասին քիչ հայտնի, բայց ամենահետաքրքիր փաստերը։ 

18. Սթայլզն` ինչպիսին, որ կա | էպիկա 27.06.2023

Բարի գալուստ Հարիի տուն, կամ ավելի շուտ՝ Էպիկայի՝ նրա մասին էպիզոդ։ Այս անգամ ավելի մոտիկից կծանոթանաս Սթայլզի հետ՝ և՛ այնպիսին, ինչպիսին, որ կար նա նախկինում, և՛ լիովին նոր կերպարում։

15. Ամառային տխրություն բերող Լանա Դել Ռեյը | Էպիկա 06.06.2023

21-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը համարվող Դել Ռեյը 2005թ․-ից սկսած ստեղծել ու կատարել է բազմաթիվ սաունդթրեքեր, արժանացել է մի շարք մրցանակների ու հասցրել է դառնալ այսօր մեզ հայտնի շատ երաժիշտներին ոգեշնչած անուններից մեկը։ Այդուհանդերձ, շատերը դեռ երգչուհու մասին շատ բան չգիտեն այդ թվում նաև նրա անձնական կյանքը, ինտրիգային էպիզոդներն ու ամառային տխրության պատճառները։

13. Սինատրան, որ լուսին է թռցնում | Էպիկա 24.05.2023

Նույնիսկ երբ թվում է, որ հնարավոր ամեն բան գիտենք Սինատրայի մասին, նրա պայքարը հոգեկան հիվանդության ու միայնակության դեմ, իրական սեր ստանալու ձգտումն ու կյանքի այլ մութ կողմերը դեռ հայտնի չեն շատերիս։  Էպիկայի այս էպիզոդի ընթացքում թերթելու ենք Ֆրանկ Սինատրայի կյանքի ամենահետաքրքիր, ինտրիգային ու գաղտնի էջերը:

11. Ապոկալիպսյան Cigarettes After Sex-ը | Էպիկա 09.05.2023

Եթե սև ու սպիտակ մելանխոլիկ ռոմանտիկ ֆիլմերը պատկերացնեինք որպես մի հավաքական բենդ, ապա դրանք Cigarettes After Sex խմբի տեսքը կստանային։  Էպիկայի այս էպիզոդի ընթացքում կբացահայտենք խմբի ամենագեղեցիկ երգերի ետևում կանգնած էպիկ պատմությունները, նրանց քիչ հայտնի երգերն ու այն ամենն, ինչ պետք է իմանալ նրանց մասին։

10. Ուփս, Բրիթնին նորից արեց դա | Էպիկա 02.05.2023

Այս երգչուհու ողջ կյանքը վերելքների ու վայրէջքների երկար շղթա է։ Դրաման, անդադար քննարկումները, հանրային վատ միջադեպերը, մեդիայի կողմից բացահայտ քարկոծումը և հարցազրույցների ու մրցանակաբաշխությունների ժամանակ հնչած անհարգալից մեկնաբանությունները թվում է Բրիթնիի կյանքի անբաժան մասն են։ Սակայն երգչուհին ավելին է քան այն մուգ գույները, որոնցով նրան փորձում էին ներկել։

07. Թիմբերլեյքը՝ հայելիներում | Էպիկա 11.04.2023

Ջասթին Թիմբերլեյքն աշխարհի ամենահայտնի ամերիկացի երաժիշտներից մեկն է: Երեք տասնամյակ շարունակ նա զարմացրել է աշխարհին երգահանի ու երաժշտի, ինչպես նաև դերասանի իր հոյակապ հմտություններով։ Այս էպիզոդում արի ինքներս անցնենք Թիմբերլեյքի աստղային ու ինտրիգային ուղիով։

05. Ռոք(ռեփ)աստղ Մըլոն | Էպիկա 07.03.2023

Ինչո՞ւ են որոշ ռեփերներ Փոսթ Մըլոնին տվել <Մշակութային գող> մականունը, ինչպե՞ս է երգիչը սկսել իր երաժշտական ուղին, քանի՞ դաջվածք ունի նա ու ինչու է համարվում երաժշտական աշխարհի Լեոնարդո դի Կապրիոն։ Այս ամենի մասին իմացիր Էպիկայի այս էպիզոդում։ 

04. Smells Like Նիրվանա | Էպիկա 28.02.2023

Ի՞նչ է նշանակում <նիրվանա>, Քուրտ Քոբեյնի առեղծվածային մահն ու աղմուկ բարձրացրած վերջին նամակը, ինչո՞ւ էին խմբի դեմ դատական գործ հարուցել և վերջապես անիծվա՞ծ էր արդյոք խմբի՝ հարվածային գործիքների վրա նվագող երաժշտի հաստիքը։ Այս ամենի մասին իմացիր Էպիկայի նոր էպիզոդում։ 

02. Աստղային տղա Էյբլ | Էպիկա 31.01.2023

Նախքան The Weeknd դառնալն Էյբլն ապրել է սնանկության մեջ ու վտանգավոր սովորություններով։ Երգչին սթափեցրել է բանտում ացկացրած մեկ գիշերը։ Միացիր Էպիկային՝ բացահայտելու համար, թե ինչպես է The Weeknd-ը կարողացել ամբողջովին փոխել իր կյանքն ու դառնալ այն աստղային տղան, որին գիտես այսօր։ 

Listen to the ԷՊԻԿԱ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.