Yerevanyan podcast
Երևանյան փոդքասթ
«Երևանյան փոդքասթը» պատմում է քաղաքի վարչական շրջանների, դրանց ամենաթաքուն անկյունների, մարդկանց ու սովորույթների մասին. միացիր, որ միասին բացահայտենք Երևանն ու ավելի շատ սիրենք մեր քաղաքը:
Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com
Author
Yerevanyan podcast
Category
Podcast website
Latest episode
Jan 1, 2025
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Կենտրոն – մաս 2 01.01.2025 14:22
Շաբաթներ առաջ մենք բացահայտում էինք Կենտրոն վարչական շրջանը, բայց, այդ բացահայտումը, կարծես, կիսատ մնաց. ես ու Մարիամը որոշեցինք սկսածը անավարտ չթողնել ու նորից գնալ Կենտրոն վարչական շրջան` այս անգամ ծանոթանալու տոնական Երևանի անցուդարձին:
Դավթաշեն 21.12.2024 13:25
Հրազդան գետի աջ ափ, վարչական շրջան, որը սահմանակից է Աջափնյակին և Արաբկիրին: Եվ այսպես, մենք Դավթաշեն վարչական շրջանում ենք:
Կենտրոն 04.12.2024 14:04
Երևանի կենտրոնական մաս, վայր, որն ընդհանուր սահմաններ ունի մայրաքաղաքի ութ վարչական շրջանների հետ: Եվ այսպես, մենք Կենտրոն վարչական շրջանում ենք:
Աջափնյակ 26.11.2024 14:35
Այս էպիզոդի ընթացքում գնում ենք Հրազդան գետի աջ ափ, ավելի կոնկրետ` Երևանի հյուսիսարևմտյան վարչական շրջաններից մեկը` Աջափնյակ:
Ավան 16.11.2024 15:07
Եվ այսպես, ավարտվում է Միասնիկյան պողոտան, ցուցանակի վրա գրված է Երևան` Ավան: Դե ինչ, բարի գալուստ Ավան:
Արաբկիր 16.11.2024 16:24
1925 թվական, նոյեմբերի 29. Երևան քաղաքի հյուսիսային հատվածում հիմնադրվեց Նոր Արաբկիր թաղամասը: 2024 թվական, նոյեմբեր. գնում ենք բացահայտելու վարչական շրջան դարձած 99-ամյա պատմություն ունեցող տարածքը: Դե ինչ, ուղղությունը Արաբկիր:
Քանաքեռ–Զեյթուն 16.11.2024 14:25
Քաղաքի հյուսիսարևելյան մասում ենք, Երևանի 12 վարչական շրջաններից այն մեկում, որն իր հերթին բաժանվում է երեք մեծ ու առանձին թաղամասերի: Դե ինչ, մենք Քանաքեռ-Զեյթունում ենք:
Մալաթիա–Սեբաստիա 07.11.2024 14:55
Այս էպիզոդի ընթացքում գնում ենք Երևանի այն վարչական շրջան, որն ընդհանուր սահմաններ ունի Շենգավիթի, Կենտրոնի և Աջափնյակի հետ, այս վարչական շրջանի ճանապարհն է տանում դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան: Եվ այսպես, մենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենք:
Շենգավիթ 26.10.2024 16:09
Երևանի հարավ-արևմտյան եզր, Հրազդան գետի ձախ ափ. գուշակեցի՞ք` ուր ենք գնում այս անգամ: Եվ այսպես` ուղղությունը Շենգավիթ:
Նոր–Նորք 16.10.2024 16:09
Դե ինչ, գնում ենք Երևանի վարչական շրջաններից այն մեկը, որն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն վարչական շրջանների հետ. կարծում եմ` դժվար չէ գուշակելը. իհակե, մենք Նոր-Նորք վարչական շրջանում ենք:
Երևանյան փոդքասթ | Էրեբունի 10.10.2024 17:20
Երևանյան փոդքասթի առաջին կանգառը հենց այնտեղ է, որտեղից սկսվում է Երևանը. այո-այո, մենք մայրաքաղաքի ամենահին վարչական շրջանում ենք` Էրեբունիում: Էրեբունին բացահայտելու ենք Ժենյա Գևորգյանի հետ, որը ծնվել և մեծացել է Նոր Արեշում:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.