Ayb Educational Foundation

AybPod

Education HY ↓ 72 episodes

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

Author

Ayb Educational Foundation

Category

Education

Podcast website

aybpod.simplecast.com

Latest episode

Dec 18, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#22 Մեդիագրագիտությունը՝ համացանցային վտանգների դեմ գործիք 31.08.2022

Հետազատության հղումը՝ https://drive.google.com/file/d/1O3FYdRhX3r-pAQewdfiAc3wOOTscKskj/view  Ձեռնարկները՝ https://pjc.am/books   Հեքիաթները՝ https://pjc.am/books   https://pjc.am/wp-content/uploads/2021/11/Once-Upon-A-Time...Online-PJC.pdf   https://pjc.am/wp-content/uploads/2021/11/Chicken-Clicking-PJC.pdf

#21 | 21-րդ դարի պոեզիան մտածող է, այն «ես»-ի մասին է 24.08.2022

Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը տարիներ առաջ ներկայանում էր որպես բանաստեղծ, հետո «ուհի» վերջավորությանը սկսեց հատուկ ուշադրություն դարձնել՝ հասկանալով, որ հաճախ կին լինելը կասկածի տակ է դնում տվյալ մասնագիտության մեջ լավագույնը լինելը կամ դրան ձգտելը: Դպրոցական դասագրքերում հայ կին գրողների դերը ևս ներկայացված չէ այնպես, ինչպես կուզենար: Փորձեք հիշել, թե ձեր դպրոցական տարիներին քանի բանաստեղծուհու...

#20 Հարց տուր, որ փոխես աշխարհը 31.07.2022

«Այբփոդի» այս էպիզոդի հյուրն է «GOALS» կրթական հիմնադրամի տնօրեն Թենի Ավագյանը: Այս զրույցի առաջին մասում մենք անդրադարձել ենք Հայաստանի գյուղական համայնքներում սպորտի միջոցով աղջիկների ու երիտասարդ կանանց առաջնորդության հմտությունների, առողջ ապրելակերպի զարգացմանն ու կենսամակարդակի բարձրացման խթանմանը: Թենին ասում է, որ իրենց նպատակը ոչ թե աղջիկներին հզորացնելն է՝ ստվերում թողնելով տղաներին, այլ...

#19 Դպրոց, մայրենի, գնահատականներ. զրուցում են աշակերտուհին և ուսուցչուհին 16.07.2022

«Այբփոդի» 19-րդ էպիզոդը ձայնագրել ենք Վանաձորի թիվ 16-րդ դպրոցում: Հյուրերն են՝ դպրոցի դասվար, 40 տարվա մանկավարժ Ռուզաննա Մելքոնյանը և նրա 10-ամյա աշակերտուհի, «Մեղու» հայոց լեզվի մրցույթի լավագույն արդյունք անվանակարգի մրցանակակիր Լիլի Դոլմազյանը: Այս էպիզոդում Լիլին պատմում է մրցույթին մասնակցելու ցանկության մասին ու շեշտում, որ մայրենի լեզվի իմացությունն իր համար սկզբունքային է և կարևոր: Անդրա...

#18 Զիլ զրույց. Սովորելով՝ աշխատել, թե՞ սովորել, որ աշխատել 01.07.2022

«Այբփոդի» այս էպիզոդում մենք որոշել ենք լռել, որովհետև կարծում ենք, որ դպրոցի մասին պետք է խոսեն աշակերտները: Այբ դպրոցի 2021 թվականի շրջանավարտ Սարգիսն ու 2022-ի շրջանավարտ Հասմիկը քննարկում են, թե ինչպես ընտրել մասնագիտություն, արդյո՞ք աշխարհի վերջն է, երբ ընդունելության քննությունները մեկնարկել են, իսկ դու դեռ չգիտես՝ որտե՞ղ ես ուզում սովորել ու ի՞նչ մասնագիտացում ստանալ: Երկու երիտասարդները քն...

#17 Երբ էլիտար Օքսֆորդը դարձավ բոլորինը 15.06.2022

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ճանաչել է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին համազոր, որի շնորհիվ հայ շրջանավարտներն առանց հավելյալ քննությունների և հայալեզու կրթության հիման վրա կարող են ընդունվել աշխարհի (այդ թվում՝ անգլիական) առաջատար բուհեր...

#16 Գունավո՞ր, թե հավասար կրթություն. ամերիկացի ուսուցիչը` կրթական խնդիրների մասին 31.05.2022

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Կալամազու քաղաքի դպրոցներից մեկում 32 տարի ուսուցիչ աշխատելուց հետո երաժիշտ Գրեգ Գրեյսն այս տարի թոշակի է անցել: Մենք նրա հետ խոսել ենք ամերիկյան դպրոցական կրթության մարտահրավերներից, խնդիրներից ու բացերից: Թվում է, թե մի երկրում, որտեղ գտնվում են աշխարհի ամենահայտնի համալսարանների մեծ մասը, դպրոցական կրթությունը պետք է ևս բարձր մակարդակի վրա լինի, բայց ուսուցիչների աշխատավար...

#15 Կրթության = հնարավորություններ բոլորի համար 18.05.2022

Անի Կոջոյանի մեջբերումների հղումները կարող եք գտնել այստեղ: Arends, R. (2007). Learning to Teach, 7th ed. Boston, McGraw Hill ➡ https://russell-j.com/1073-KW.HTM

#14 Արի թռչենք տիեզերք 29.04.2022

Գիտական խաղալիքները կարող եք գտնել այստեղ` https://spaceshop42.com/

#13 Կարդալու համար պետք է սովորել կարդալ 09.04.2022

«Այբփոդ»-ի այս էպիզոդի թեման շատերին տարօրինակ ու զարմանալի կթվա, որովհետև մենք խոսում ենք ընթերցանության հմտությունների մասին: Ի՞նչ է, ընթերցելու համար հատուկ հմտություննե՞ր կան: Պարզվում է՝ այո: Կրթության գծով փորձագետ Մհեր Դավթյանն ասում է, որ երբ ավագ սերնդի ներկայացուցիչներին բացատրում է, որ կան հստակ ընթերցանության հմտություններ, անցյալն են մատնացույց անում ու պնդում, որ իրենց ժամանակ որևէ մ...

#12 Ռոբին ռոբոտը կոտրում է փոքր Հայաստանի մեծ բարդույթը 29.03.2022

Եթե հետաքրքրված եք ռոբոտաշինությամբ, ուզում եք ստեղծել ձեր ռոբոտն ու մասնակցել մրցույթների, հետևեք հղմանն ու բացահայտեք ավելին՝  https://ayb.am/hy/projects/wro

#11 Երիտասարդությունը լավագույն շրջանն է սիրահարվելու ֆիզիկային 17.03.2022

«ԲՈՒՄ»՝ բնագիտության ուսանողական մրցաշարի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հղումով՝ https://contests.am/undergraduate-tournament-of-natural-science/ 

#10 Ո՞րերորդ տեղում է կրթությունը, երբ պատերազմն է առաջինը 27.02.2022

Զեկույցի հղումը ստորև՝ https://bit.ly/3Ic78mX

#9 Տեղահանված երեխաների կրթության իրավունք 18.02.2022

Արցախի ՄԻՊ-ի՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումներից տուժած երեխաների իրավունքների մասին զեկույցը՝ վիճակագրական տվյալներով, կարող եք գտնել այս հղումով ։

#8 Սովորել արտասահմանում․ բացահայտում ենք առավելություններն ու դժվարությունները 08.02.2022

Աննա Գևորգյանն այս զրույցում խոսում է մի հետազոտության մասին, որը կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ

#7 Հայալեզու կրթական մոդել՝ միջազգային ճանաչումով 01.02.2022

Այս էպիզոդում պատմում ենք Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրի մասին, որը նախատեսված է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների համար: Այն ունի միջազգային ճանաչում աշխարհի հեղինակավոր 125 համալսարաններում: «Այբ»–ի նոր ռազամավարական՝ «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի հիմքում Արարատյան բակալավրիատն է, նպատակը՝ այն հասանելի դարձնել Հայաստանի, Արցախի ու սփյուռքի երեխաներին։ Արարատյան բակալավրիատ ծրագրի առանձնահ...

#6 «Այբ»-ի տարին ամփոփում են մեր նախագծերի մասնակից երեխաները 30.12.2021

«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփում է տարին: «Այբփոդ»-ի այս էպիզոդում դուք կլսեք 10 երեխաների պատմություններ, որոնց կյանքի որոշիչ փուլում «Այբ»-ն իր ուրույն տեղն ունի: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք Երևանից հասնել Սյունիք ու Արցախ, մեր մրցույթների միջոցով համախմբել սփյուռքում ապրող երեխաներին ու կրթությունը դարձնել իսկական տոն բոլորի համար: Տարեվերջյան այս կարճ անդրադարձն ընդամենը փոքրիկ շնորհակալ...

#5 Կրթության արդիականացումը սկսվում է Տավուշից 22.12.2021

Այբփոդի այս էպիզոդում անդրադարձել ենք Տավուշի մարզում իրականացված հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմանը, որի շրջանակում գիտատեխնիկական-բնագիտամաթեմատիկական ոլորտի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը: Մարզի 82 դպրոցի ավելի քան 600 ուսուցիչ, ինչպես նաև տնօրեններ են վերապատրաստվել: Ծրագրի ղեկավար Նաիրա Մարգարյանի հետ խոսել ենք ամռանը մեկնարկած առաջին փուլի արդյու...

#4 Մեղու. հայերենը բոլորի համար 30.11.2021

2014 թվականից «Այբ» կրթական հիմնադրամն անց է կացնում հայերենին նիվրված «Մեղու» մրցույթը: Տարբեր տարիների մրցույթի մասնակիցներ Սամվելն ու Սյուզաննան, սակայն, ասում են, որ այն միայն հայերենի մասին չէ, այլ տրամաբանական, հետաքրքրաշարժ առաջադրանքների մի փաթեթ: Մրցույթը ճիշտ հայերենի նման է՝ գրավիչ, բայց երբեմն իսկական գլուխկոտրուկ: Սամվելն ասում է, որ բոլոր առարկաները սիրում է ու կրթությունն իր համար պ...

#3 Դեռահասների ինտեգրումը հետպատերազմյան իրականությանը 17.11.2021

Այս էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի միայն մեկ համագործակցության արդյունքներին ենք անդրադառնում, բայց «Այբ»-ի բարեկամության շրջանակն իսկապես լայն է ու մենք դեռ անպայման պատմելու ենք մեր բոլոր ընկերների մասին:

#2 Դպրոցական նախագիծը հանուն հանրային շահի 25.10.2021

Մեր այս փոդքասթում մենք զրուցել ենք երիտասարդ գյուտարարներ Սերգեյի ու Սյուզաննայի հետ, որոնք պատմել են իրենց փորձերի, շրջակա միջավայրի պահպանման գործում երիտասարդների դերի մասին, ինչպես նաև խոսել ենք «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի հետ, որի հետ նախագծային ուսումնառության շրջանակում դպրոցականները փորձեր և ուսումնասիրություններ են արել։ Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամը նոր ու հեռանկարա...

#1 Անհատներից մինչև մեծ համայնք 12.10.2021

#Episode1  «Այբ»-ում հավատում են, որ յուրաքանչյուր անհատ կարող է փոխել աշխարհը, սակայն դրա համար անհատները պետք է միավորվեն: Հայաստանի նման փոքր երկիրն ունի բոլոր նախադարյալները՝ դառնալու միջազգային կրթության առաջնորդ, և դրա համար հարկավոր է Հայաստանից արտահանել մեր ամենամեծ բնական ռեսուրսը՝ կրթությունը: Արդեն 15 տարի է՝ «Այբ» համայնքն ստանձնել է կրթության նոր որակ ու նշաձող սահմանելու պատասխանատվ...

Listen to the AybPod podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.