Ayb Educational Foundation

AybPod

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

Autor

Ayb Educational Foundation

Kategorie

Education

Podcast-Website

aybpod.simplecast.com

Neueste Folge

18. Dez 2024

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 5 Mio.+ Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը 18.12.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ: Լիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածութ...

#71 | Մեկնարկել է դպրոցի տնօրենների վերապատրաստման ծրագիր 21.11.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկած «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագրին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Մրցույթի փու...

#70 | Հնագետները «շոշափում» են անցյալը 24.08.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը հնագետ Հայկ Գյուլամիրյանն է: Խոսել ենք հնագիտության զարգացման, դպրոցական կրթության մեջ նման առարկա ներառելու, հնագիտության հանդեպ երեխաների հետաքրքրությունը խթանելու մասին: Հայկն ասում է, որ հնագիտությունն այն ոլորտն է, որը ցանկացած երեխայի մեջ կարող է առաջացնել հետաքրքրություն, քանի որ որևէ բան հայտնաբերելը ուրախություն է պատճառում շատերին, բայց պետք է հաշվի...

#69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի 04.08.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում քննարկել ենք հոգեբանի դերը հանրակրթական դպրոցում: Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի հոգեբան Իննա Խաչիյանը 1996 թվականից է աշխատում ուսումնական հաստատություններում, սակայն հանրակրթական դպրոցում հոգեբանի հաստիքը ներդրվել է շատ ավելի ուշ: Դպրոցի հոգեբանի գործառույթները խիստ տարբերվում են այլ հոգեբանների աշխատանքից: Եթե մասնագետը աշխատասենյակում նստած սպասի, թ...

#68 | Ներառական կրթություն 17.07.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրն է ԼԽՈՒԵ կրթահամալիրի տնօրեն Արմինե Բաբայանը: Զրույցի ընթացքում քննարկել ենք ներառականության գաղափարը կրթության մեջ՝ շեշտը դնելով հենց դպրոցական կրթության վրա, խոսել ենք հատուկ դպրոց և ներառականություն տանդեմի մասին, անդրադարձել հասարակության վերաբերմունքին և այլն: Արմինեն պատմել է ԱՄՆ-ում ունեցած իր փորձի մասին, որը մեծ ազդեցություն է թողել կրթության կազմակեր...

#67 | Կրթությունն ամառային արձակուրդներին 05.07.2024

«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիներ Սեդան, Մարիամը և «Այբ» դպրոցի 11-րդ դասարանցի Նարեն քննարկում են, թե ինչպես են ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպում իրենց կրթությունը: Աղջիկներից ամեն մեկը տարբեր հետաքրքրություններ ունի՝ ժամանակն ընտանիքի հետ անցկացնելուց, գրքեր ընթերցելուց մինչև իսպաներեն սովորել ու կավի հետ աշխատել: Ասում են, որ ամ...

#66 | Նախագծահեն ուսումնառություն. դպրոցից մեծ աշխարհ մտնելու լավագույն ձևը 26.06.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայական խմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն է: Նախորդ թողարկման ընթացքում մենք քննարկել ենք նախագծահեն ուսումնառությունը տարրական դասարաններում թեման, իսկ այժմ ավելի ընդգրկուն ենք անդրադառնում հարցին: Կրթության փորձագետն ասում է, որ մեզանում թյուրըմբռնում կա, թե նախագիծ անելն ու նախագծահեն ուսումնա...

#65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում 08.06.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են «Այբ» դպրոցի տարրական դասարանի դասվարներ Մարինե Ստեփանյանը և Հայարփի Սաղաթելյանը: Դպրոցում տարրական դասարաններից սկսած իրականացվում է երկու տեսակի նախագծային ուսումնառություն՝ միջառարկայական և մենառարկայական: Ուսուցչուհիները պատմում են իրենց իրականացրած նախագծերի մասին և նշում, որ այս ուսումնառությունը կրթությունը դարձնում է հաճելի, դինամիկ գործընթաց: Ամ...

#64 | Մասնագիտության ընտրություն. աշակերտի որոշո՞ւմ, թե՞ ծնողների չիրականացված երազանք 30.05.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում կարիերայի ուղղորդման փորձագետ Հայկուհի Գևորգյանի և «Այբ» դպրոցի կրթական խորհրդատու Ռուզաննա Մայիլյանի հետ քննարկել ենք մասնագիտության ընտրության նշանակությունը, անդրադարձել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, խոսել կարիերայի աճի մասին: Ամեն մեկս պատմել ենք, թե ինչպես ենք մենք մասնագիտություն ընտրել և փորձել հասկանալ, թե արդյո՞ք խորհրդային տարիներից ցայսօր, երբ...

#63 | Որոշել եմ դառնալ ուսուցիչ 10.05.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի երկու ուսանողուհիներ՝ Արուս Այվազյանը և Կարինե Ավալյանը, պատմում են, թե ինչպես են որոշել դառնալ ուսուցչուհի: Երկուսն էլ ասում են, որ շրջապատում զարմացած հայացքներն ու խորհուրդներն անպակաս են. մի շահավետ մասնագիտություն ընտրեիր, գնայիր բժիշկ դառնայիր և այլն: Սակայն նրանք իրենց որոշում...

#62 | Ցեղասպանություն. ոճիր և փրկություն 23.04.2024

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայում սպանվել են ամենաքիչ թվով հրեաները, որովհետև երբ կառավարությունը հրահանգեց երկրում ապրող բոլոր հրեաներին իրենց հագուստների վրա դեղին աստղ կարել՝ այդպիսով ճանաչելի դառնալով, Դանիայի ողջ բնակչությունը հաջորդ օրը դեղին աստղերով էր քայլում: Սա յուրատեսակ օրինակ է, թե ինչպես կարող է մարդկանց որոշումը դառնալ կա՛մ չարագործության, կա՛մ փրկության միջոց: Սուր...

#61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ 03.04.2024

«Այբփոդ» փոդքաստի 61-րդ թողարկման ընթացքում մշակութաբան Համլետ Մելքումյանի հետ անդրադառնում ենք մշակութային իրավունքներին, որոնք մարդու իրավունքի կարևորագույն և հիմնարար բաղադրիչներից են: Մշակութային իրավունք հասկացությունը բավական լայն է և ընդգրկում է պարզից մինչև բարդագույն տերմիններ։ Մարդն իրավունք ունի ինչպես թատրոն, փառատոն գնալու, ստեղծագործելու, այնպես էլ պահպանելու իր մշակութային ժառանգութ...

#60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով 25.03.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Վաղարշապատի թ. 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանի և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Հարությունյանի հետ քննարկել ենք կրթության նոր չափորոշիչների բաղադրիչներից մեկը՝ ձևավորող գնահատումը: Այս մեթոդն օգնում է գնահատել աշակերտի կարողությունները, բնութագիր տալ աշխատանքին և ուղղորդել նրան՝ հասկանալու թերությունները, շտկելու բարելավման կ...

#59 | Գինոսյանը եղավ բոլորինս ու ամեն մեկինս առանձին. զրույց Գագիկ Գինոսյանի դստեր հետ 29.02.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկումը մենք որոշեցինք նվիրել ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանին: Նրան միշտ կարելի էր տեսնել շարժման մեջ՝ անդադար նորը փնտրելիս, գաղափարի ու բովանդակության մեջ ընկղմվելիս: Նրա ողջ կյանքը նվիրում եղավ այս երկրին, ու ինչպես նրա դուստր Ծովինարն է ասում, հայրը ավելի շատ եղավ այս երկրինը, քան իրենցը` դրա հետ մեկտեղ միշտ ժամանակ գտնելով իր բոլոր երեխ...

#58 Եղեք բա՛ց և հարցե՛ր տվեք. քննադատական մտածողության խթանումը կրթության մեջ 15.02.2024

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն, կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը պատմում է, որ իր դպրոցական տարիներին երկու ուսուցիչներ է ունեցել, որոնք դասը կազմակերպել են առաջնորդվելով քննադական մտածողության սկզբունքներով: Տարիներ շարունակ աշխատելով ավելի քան 2000 ուսուցիչների հետ՝ նկատել է, որ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի մանկավարժները պատրաստակամ են աշակերտին լսե...

#57 Ծնողների ներգրավում դպրոցական կյանքում 05.02.2024

«Այբփոդ» փոդքաստի այս զրույցում «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Հակոբյանի հետ խոսել ենք դպրոցական կրթության ու երեխայի ակադեմիական գիտելիքներ ստանալու մեջ, ինչպես նաև ծնողական համայնքում ծնողների նշանակության և առհասարակ երեխայի կյանքում որակյալ մասնակցություն ունենալու մասին: Դպրոց-ծնող համագործակցությունն ավելին է, քան զուտ կրթական կառույցի ֆիզիկական միջավայրում հարաբերվելը: Որակյալ մասնա...

#56 Ստեղծարար ու փորձարար. 21-րդ դարի ուսուցիչը՝ ինքնակրթության և նորարարության օրինակ 30.01.2024

«Այբփոդ» փոդքաստի շրջանակում այս անգամ զրուցում ենք ուսուցիչների վերապատրաստման, դրա կարևորության , ինքնակրթության, 21-րդ դարի ժամանակակից ուսուցչի կերպարի ու դերի մասին: «Այբ» կրթական հիմնադրամը կրթական դաշտում առկա վերապատրաստումներին զուգահեռ FAST հիմնադրամի համար իրականացնում է մեկ տարվա շարունակական վերապատրասման ծրագիր «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակում։ Վերապատրաստված ուսո...

#55 Իմ կյանքը համայնքում. բացահայտելով ու սիրելով Հայաստանը 29.12.2023
#54 Մեր մոլորակը ծխնելույզ չունի. ճանաչե՛ք բնությունը 18.12.2023
#53 Բովանդակություն փուչիկների փոխարեն. տեղահանված երեխաների հետ աշխատանք 01.12.2023

«Այբփոդ»-ի այս թողարկման հյուրերն են հոգեբան Սոլանժ Թամամյանը և ուսուցչուհի Անահիտ Չոմարյանը, որոնց հետ քննարկել ենք Արցախից` Լեռնային Ղարաբաղից, տեղահանված երեխաների կրթության կազմակերպման խնդիրը։ Երկու հյուրերն էլ դպրոցում գործող մասնագետներ են, որոնք ամենօրյա աշխատանքում բախվում են երեխաների`նոր միջավայրին հարմարվելու, հոգեբանական խնդիրները հաղթահարելու մարտահրավերներին։ Սոլանժ Թամամյանը նշում...

#52 Թատրոնը միշտ պետք է նորաձևություն թելադրի 18.11.2023

Այս թողարկման մեջ արծարծվող ենթաթեմաները` 🔸Թատրոնը՝ որպես կրթության կարևորագույն գործիք 🔸Հայաստանում փորձարարական թատրոնի զարգացման միտումները, աուդիոթատրոն 🔸Թատրոնը՝ ինտելեկտուալ մարդ ձևավորելու բաղադրիչ 🔸Թատրոնը պետք է ունենա խաղացանկային քաղաքականություն. մի տեղ կրուասանն է համեղ, մի տեղ՝ տոլման 🔸Կրթել ուսուցիչներին՝ երեխաներին շահադրդել կարողանալու համար, որ հաճախեն թատրոն 🔸Նոր միտում՝ ե...

#51 Ուղեցույց UCLA համալսարանի ուսանողից, թե ինչու սովորել միջազգային բուհում 28.10.2023

10 միջազգային բուհ, 15 գրված շարադրություն, առնվազն 10 մարդ, որ կարդացել է այդ շարադրությունը, քննություններ, անքուն գիշերներ, հիասթափություններ, 3 համալսարանի կողմից ընդունված լինելու շնորհավորական նամակ... դժվա՞ր է թվում: Մի՛ շտապեք հանձնվել: «Այբփոդ»-ի այս թողարկումը յուրահատուկ ուղեցույց է «Այբ» դպրոցի շրջանավարտ Հայկ Քասարջյանից, որը սովորում է Լոս Անջելեսի UCLA համալսարանում: Հայկը պատմում է...

#50 Նուշիկն ու Անահիտը՝ շրջափակումից մինչև Արցախի կորուստ 02.10.2023

Արցախից ուսանողուհիներ 18-ամյա Նուշիկ Միրզոյանի և 22-ամյա Անահիտ Արզումանյանի հետ զրուցել ենք սեպտեմբերի 25-ին: Այդ օրը աղջիկների ընտանիքները դեռ Լեռնային Ղարաբաղում էին: Նրանց հետ խոսել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչև շրջափակում ընկած ժամանակահատվածի խնդիրների մասին, որոնք առնչվում են կրթությանը: Աղջիկները նաև անդրադարձել են ադրբեջանական անցակետը հաղթահարելու իրենց փորձին, պատմել, թե որ...

#49 Ամենակարևորն ազգն է. եթե հայեր կորցնենք, շատ ավելի ցավալի է, քան եթե կորցնենք այն ամենն, ինչ ունենք Արցախում 23.09.2023

Ամենակարևորն ազգն է. եթե հայեր կորցնենք, շատ ավելի ցավալի է, քան եթե կորցնենք այն ամենն, ինչ ունենք Արցախում «Այբփոդ» փոդքաստի 49-րդ թողարկման ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն անդրադառնում է Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու դրա հետևանքներին: Այս թողարկումը ձայնագրվել է սեպտեմբերի 22-ին, և բոլոր կանխատեսումները բխում են այդ օրվա ի...

#48 Կրթություն արտասահմանում. ի՞նչ պետք է իմանալ 15.09.2023

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը պատմում է արտասահմանում կրթություն ստանալու իր փորձառության մասին՝ ուղղորդելով, թե ինչ կարևոր կետեր պետք է հաշվի առնել կրթական հաստատություն ընտրելիս: Հասմիկն ուսանելու փորձ ունի թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, որտեղ սովորել է հեղինակավոր «Սմիթ» քոլեջում: Բուհ ընտրելիս առաջնահերթությ...

Höre den Podcast AybPod in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet