Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am

Autor

Im Radio

Categorie

Education

Site-ul podcastului

imradio.am

Cel mai nou episod

30 sept. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

Ի՞նչ է, ո՞վ է․ բուլիինգ 11.10.2023

Վատ երևույթների դեպ պայքարելու համար նախ պետք է դրանք ճանաչել և ուսումնասիրել։ Այս թողարկմանը անդրադառնում ենք հատկապես ուսումնական հաստատություններում հաճախ հանդիպող վատագույն երևույթներից մեկին՝ բուլիինգին։

Ի՞նչ է, ո՞վ է․ ՀԿ 11.10.2023

Հասարակական կազմակերպություն արտահայտությունն, ի տարբերություն «Ի՞նչ է, ո՞վ է» շարքի թեմաների մեծ մասը, ոչ նոր է, ոչ էլ մարդկանց անծանոթ, սակայն քչերն են լիովին պատկերացնում ՀԿ–ների նշանակությունն ու գործառույթները։ Այս էպիզոդում պատասխանում ենք այս թեմայով մի շարք հարցերի։

Ի՞նչ է, ո՞վ է․ copywriter 11.10.2023

«Նոր ու մի քիչ բարդ արտասանվող» մասնագիտություններից հերթականը, որի մասին պատմում ենք copywriting–ն է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչ տեսակներ ունի, հարցրել ենք հենց մասնագետից։

Ի՞նչ է, ո՞վ է․ մեդիագրագիտություն 11.10.2023

Որքան ավելի է շատանում մեր կյանքի օնլայն հատվածը, այնքան ավելի օրակարգային է դառնում կիբեր անվտանգության խնդիրը։ Իսկ համացանցում մեր անվտանգությունն ապահովել հնարավոր է միայն մեդիագրագետ լինելով։ «Ի՞նչ է , ո՞վ է»–ի այս թողարկումը բացատրում է, թե ինչ է դա։

Ի՞նչ է, ո՞վ է. customer support 10.10.2023

«Ի՞նչ է, ո՞վ է»-ում շարունակում ենք անդադառնալ «բարդ արտասանվող» մասնագիտություններին․ դրանցից հերթականը՝ customer support-ն է, որն իրականում, թարգմանելիս այնքան էլ բարդ չի թվում։ Թե ինչ է սա, պատմում է հենց մասնագետը։

Ի՞նչ է, ո՞վ է․ ֆեմինիզմ 10.10.2023

Ֆեմինիզմ՝ պատմության թերևս ամենաքննարկված, քննադատված ու շատ հաճախ չհասկացված շարժումներից մեկը։ Ի վերջո ի՞նչ է ֆեմինիզմը, ո՞վքեր են ֆեմինիստներն ու ինչու՞ այս շարժումն արժանանում այսքան շատ ատելության։ Հարցրել ենք հենց ֆեմինիստից։

Ի՞նչ է, ո՞վ է․ TikTok 10.10.2023

Եկեք խոստովանենք, որ նույնիսկ ավագ սերնդի, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք գրեթե երբեք չեն օգտվում համացանցից, դժվար կլինի գտնել մեկին, ով չի լսել տիկտոկի մասին կամ գոնե մոտավորապես չգիտի, թե դա ինչ է։ Բայց, եթե դուք ծնվել եք 2000 թվականից ավելի վաղ, ապա վստահ ենք, այս երևույթը Ձեզ նույնպես, գոնե մի քիչ վախեցնում է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այս թողարկմանը Տիկտոկի մասին լսում ենք հենց...

Ի՞նչ է, ո՞վ է․ չեղարկման մշակույթ՝ cancel culture 10.10.2023

Եթե նախկինում թվում էր, թե հայտնիները, հասարակական ու քաղաքական գործիչները ինչ-որ առումով անձեռնմխելի են ու կարող են պատասխանատվություն չկրել իրենց ասածների, երբեմն էլ արարքների համար, ապա մեր օրերում, հատկապես արևմուտքում, նրանք ամենազգույշն են իրենց խոսքում․ պատճառը cancel culturn է՝ չեղարկման մշակույթը, որը կարող է մի քանի օրում ավարտին հասցնել ցանկացած հայտնի մարդու կարիերա։ Թե ինչ է դա՝ պարզո...

Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ 10.10.2023

Նորաձևություն․ թերևս ամենաշատ յուրահատուկ բառեր ու տերմիններ ունեցող ոլորտներից մեկը։ Եթե Դուք էլ այնքան էլ լավ չեք հասկանում, օրինակ, հոթ քություրի ու պրետ ա պորտեի տարբերությունը, ապա «Ի՞նչ է, ո՞վ է»-ի այս թողարկումը հենց Ձեզ համար է։

Ի՞նչ է, ո՞վ է․ բոդիպոզիտիվ 10.10.2023

Բոդիպոզիտիվը վերջին տարիներ առաջ եկած շարժում է, որը պնդում է՝ գեղեցիկ են բոլոր մարմինները, գեղեցիկ ենք բոլորս։ Չնայած առաջին հայացքից պարզ ու հստակ սահմանմանը, այս շարժմանը շատերը դեմ են ու այն շատերի մոտ առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Հենց դրանց ենք փորձել պատասխանել այս թողարկմանը։

Ի՞նչ է, ո՞վ է․ ատելության խոսք 10.10.2023

«Ի՞նչ է, ո՞վ» է այս թողարկմանն անդրադառնում ենք մեր օրերում տարածված ու համացանցի զարգացմանը զուգընթաց, ցավոք, օր օրի աճող վատագույն երևույթներից մեկին՝ ատելության խոսքին։ Ի՞ նչպես տարբերել այն, պայքարել դրա դեմ ու պատահաբար չդառնալ դրա մասը։

Ի՞նչ է, ո՞վ է․ փոդքասթ 10.10.2023

Ի՞նչ է, ո՞վ է շարքում ի վերջո հասանք մի բավականին նոր բառի, որը մեր եթերում նույնպես լսում եք շատ-շատ հաճախ․ խոսքը փոդքասթի մասին է։ Պատմում ենք, թե ինչ է փոդքասթը , ինչո՞վ է տարբերվում ավանդական ռադիոհաղորդումներից և ինչու՞ է դարձել այսքան պահանջված։

Ի՞նչ է, ո՞վ է․ NFT 10.10.2023

Կրիպտոյի մասին նախորդ թողարկումներից մեկում ձեզ արդեն պատմել ենք, այս անգամ անդրադառնում ենք ժամանակակից արվեստի նորագույն ձևին՝ NFT-ներին։

Ի՞նչ է, ո՞վ է․ K Pop 10.10.2023

Մեր օրերում հատկապես երիտասարդների շրջանում ամենապահանջված երաժշտական ժանրերից մեկը հանդիսացող K Pop-ը շատերի համար դեռ առեղծվածային երևույթ է։ «Ի՞նչ է, Ո՞վ է»-ի այս թողարկմանը պատմում ենք հենց հարավկորեական ժամանակակից մշակույթի մասին։

IT շաբաթ․ ՏՏ համայնքը` արցախցիների կողքին 10.10.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՏՏ մի շարք ընկերություններ նախաձեռնել են անվճար դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն նոր հմտություններ, կսովորեն IT ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները։

ՖիլմON | Blonde 09.10.2023

Փառքի, իշխանության, հարստության, ու գեղեցկության տեր մարդիկ միշտ չէ, որ երջանիկ են: Մերլինի փոխարեն լինելու համար մարդիկ պատրաստ էին նաև «հրաժարվել իրենց մեկ ձեռքից», այն ինչ ինքն ուզում էր փախչել այդ փառքից ու ամեն ինչից: Սա ֆիլմ է այն մասին, որ աշխարհահռչակ մարդիկ, որոնց շատերն են նախանձում, փորձում նմանվել, չգիտեն, թե իրականում էկրաններից այն կողմ ինչ է կատարվում, ինչ է զգում մարդն ու առհասարակ...

Ի՞նչ է, ո՞վ է․ Մարկետինգ 06.10.2023

Մեր օրերում ամենապահանջված մասնագիտություններից մեկը հանդիսացող մարկետինգի մասին իրականում միֆերն ու կարծրատիպերը շատ են։ Այս էպիզոդում աշխատանքի, դրա առանձնահատկությունների ու ոլորտում անհրաժեշտ հմտությունների մասին պատմում է հենց մասնագետը։

Ի՞նչ է, ո՞վ է․ DJ 06.10.2023

«Այս երգերը դու՞ ես գրում», «ուղղակի երգն ես էլի փոխում, հա՞», «նվագու՞մ ես», «սա ի՞նչ դաշնամուր է»․․․ պարզվում է, չնայած այս մասնագիտության վաղուց շատ հայտնի ու պահանջված լինելուն, DJ-նեը մինչ օրս ստանում են բազմաթիվ նման հարցեր իրենց աշխատանքի, աշխատանքային գործիքների ու երաժշտության մասին։ Դրանց բոլորին այս էպիզոդի ընթացքում պատասխանում է DJ Խորեն Հայրապետյանը։

Ի՞նչ է, ո՞վ է․ գլոբալիզացիա 06.10.2023

Այն բոլոր տերմիններից ու արտահայտություններից, որոնց անդրադարձել ենք Ի՞նչ է, ո՞վ է շարքում, այս մեկը հեղինակին ամենաշատն է մտահոգել դեռ մանկուց։ Եթե դուք էլ մինչև վերջ չէիք հասկանում «գլոբալիզացիա» բառի իմաստը, այս էպիզոդից հետո վերջապես լիովին կհասկանաք։

Ի՞նչ է, ո՞վ է․ ժանրերը կինոյում 06.10.2023

Թրիլլեր, ֆենթըզի, ֆանտաստիկա, հորրոր, դրամա, մելոդրամա, մարտաֆիլմ․․․ ու սրանք դեռ ամենատարածված ու բոլորիս քիչ թե շատ հայտնի ժանրերն են կինոյում։ Քանի որ խճճվելն իսկապես հեշտ է , այս էպիզոդում պատմում ենք կինոժանրերի մասին ու հուշում՝ ինչպես տարբերել դրանք։

Ի՞նչ է, ո՞վ է․ Էրազմուս 06.10.2023

Ի՞նչ է, ո՞վ է շարքում փորձում ենք անդրադառնալ ոչ միայն պարզապես տերմիններին, մասնագիտություններին կամ առօրյա երևույթներին, այլ նաև օգտակար նախաձեռնությունների ու ծրագրերի, որոնց անունները հաճախ ենք լսում, սակայն ոչ միշտ ենք պատկերացնում նշանակությունը։ Այս էպիզոդում պատմում ենք բազմաթիվ երիտասարդների սովերելու, ճամփորդելու ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տված նախագծի՝ Էրազմուսի...

Ի՞նչ է, ո՞վ է․ գիդ 06.10.2023

Չնայած այն բանին, որ Գիդի մասնագիտությունն այնքան նոր չէ, որքան այս շարքի մյուս մասնագիտություններն ու տերմինները, ամեն դեպքում շատերի պատկերացումները զբոսավարների աշխատանքի մասին բավական հեռու են իրականությունից։ Ո՞վքեր են իրականում գիդերն ու ինչպիսի՞ն է նրանց աշխատանքը՝ պատմում է Ժոր Հովհաննիսյանը

Ի՞նչ է, ո՞վ է․ բյութի բլոգեր 06.10.2023

Սասնուհի Պասկևիչյանն առաջին հայ բյութի բլոգերներից մեկն է, ինչպես մասնագիտության անունն է հուշում՝ ունի բլոգ գեղեցկության մասին։ Այս էպիզոդի ընթացքում մեզ պատմում է իր բլոգի, այն աշխատանքի վերածելու ու էլի մի քանի ժամանակակից տերմինների մասին, որոնց հաճախ կհանդիպեք բլոգերների վիդեոներում։

Ի՞նչ է, ո՞վ է․ մանգա 06.10.2023

Ծանոթանում ենք ճապոնական արվեստի ևս մի շատ տարածված ու քննարկված ճյուղի՝ մանգաների հետ։ Ինչո՞վ են դրանք տարբերվում սովորական կոմիքսներից, ի՞նչ կանոններ ունեն ու ինչպե՞ս են դարձել այսքան սիրված աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների կողմից։

Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունը 05.10.2023

Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունը

Ascultă podcastul Իմ ռադիո în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice