Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Art Ուրբաթ | Քվենտին Տարանտինո 18.12.2023 4:46
Նրա ֆիլմերում չկա սյուժետային հերթականություն, նա շատ հեշտ կարողանում է խառնել անցյալն ու ներկան և ստանալ հաջողված կինոարտադրանք: Նա կինոմատոգրաֆիայում պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ, կինոռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն է:
«Խոշոր պլան». Ուսանողական ժողովրդավարության կարևորությունը 14.12.2023 16:27
Ինչ դեր ունեն ուսանողները որոշում կայացնելու գործում, ինչքանով է կարևոր ուսանողական ժողովրդավարության զարգացումը
IT շաբաթ․ Թվային կապ եկեղեցու հետ 10.12.2023 2:30
ArmChurch հավելվածը թվային կապ է ստեղծում Հայ Առաքելական եկեղեցու քահանաների և հավատացյալների միջև։ Հավելվածի տարբեր բաժիներում օտատերերը կարող են կարդալ աղոթքներ, եկեղեցիների պատմությունը, քահանաների կենսագրությունը, տեղեկանալ առաջիկա եկեղեցական միջոցառումների, պատարգների մասին։
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում 10.12.2023 19:24
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում
IT շաբաթ․ Արցախցի երիտասարդներին ՏՏ ոլորտում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի 26.11.2023 3:39
ՏՏ ոլորտի կազմակերպությունները Armenian Code Academy նախաձեռնությամբ սկսում են «Tech for Artsakh» նախաձեռնությունը, որի շրջանակում անցկացնում են դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Ծրագիրը մեկնարկելուն պես 300 երիտասարդի հնարավորություն կընձեռվի կրթություն ստանալ տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացները կտևեն 3-9 ամիս, և յուրաքանչյուրի ուսանող կստանա անհատական կրթաթոշակ:
Մարքեթինգային գործիքները՝ հայկական բիզնեսի զարգացման միջոց․ հարցազրույց Սերգեյ Գասպարյանի հետ 26.11.2023 27:21
Մարքեթինգի ու բիզնեսի զարգացման մասնագետ Սերգեյ Գասպարյանի հետ խոսել ենք բիզնեսում մարքեթինգային գործիքների կարևորության, դրանց միջոցով արտահանման ծավալները մեծացնելու հնարավորության ու համագործակցությունների ընդլայնման մասին։
Art Ուրբաթ | Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին՝ Հայաստանում 25.11.2023 5:34
Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին ստեղծագործում է փոքր տարիքից: Ապրելով Վենետիկում` նա շարունակ հետաքրքրված է եղել ժողովրդական երաժշտությամբ, շատ հաճախ ֆրանսիական երաժշտության և Կոմիտասի երաժշտության մեջ ընդհանրություններ է գտել: Օրեր առաջ երաժիշտն իր «Արտացոլանք ջրում» խորագիրը կրող համերգով Հայաստանում էր` Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Խոշոր պլան. Artsakh Career Expo Vol.2 23.11.2023 18:33
Դեկտեմբերի 10-ին, 13:00-19:00-ն Holiday Inn Yerevan Hotel-ում տեղի կունենա Artsakh Career Expo Vol.2 աշխատանքի տոնավաճառը: Էքոսպոյի շրջանակում ՀՀ տարբեր ոլորտի կազմակերպություններ կներկայացնեն իրենց թափուր հաստիքները, ինչի շնորհիվ արցախահայերը կգտնեն աշխատանք, ձեռք կբերեն նոր կապեր և ծանոթություններ:
IT շաբաթ․ Մեկնարկում է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթը» 19.11.2023 4:25
«Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը»․ ահա այս խորագրի ներքո նոյեմբերի 24–26–ը կանցկացվի «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։ Ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունը կմեկնարկի նոյեմբերի 24–ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հաջորդիվ իր աշխատանքները կշարունակի Ինժեներա...
Art Ուրբաթ | Գալյա Նովենց 17.11.2023 6:21
«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»... այս բոլոր կինոնկարներում Նովենցը կերտել է իրարից տարբեր կերպարներ, սակայն իր համար ամենայուրհատուկը եղել է «Մեր մանկության տանգոն» կինոնկարն ու Սիրանույշի կերպարը: Հենց այս ֆիլմի շնորհիվ է արտիստը հաղթահարել վախերը և դարձել ավելի համարձակ: Մինչ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը` Նովենցը Գյումրիում...
Art Ուրբաթ | Վիլյամ Սարոյան 10.11.2023 5:40
1933 թվականին Սարոյանի գործերն առաջին անգամ հրապարակվել են «Հայրենիք» շաբաթաթերթում, մեկ տարի անց լույս է տեսել նաև պատմվածքների ժողովածուն: 30-ականները գրողի ստեղծագործական կյանքի բուռն շրջանն են համարվում: Հենց 1935 թվականին էլ Սարոյանը մեկնեց իր առաջին ճամփորդությանը, որի ընթացքում առաջին անգամ եղավ հայրենիքում: Այս ճամփորդությունից հետո Սարոյանը գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը․ ա...
Խոշոր պլան. Մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը 09.11.2023 12:10
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում:
Խոշոր պլան. Արցախցիների աջակցության ծրագրերի ընթացքը 08.11.2023 9:11
Արցախցիների աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են։ Առաջին փուլը մոտենում է ավարտին։Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ներկայացնում է ծրագրերի մանրամասները։
IT շաբաթ․ Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են եկել 07.11.2023 6:08
Օրեր առաջ Apple ընկերության հայ օգտատերերը Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են ստացել։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա 2020թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեպքերի շարունակությունն է, երբ հաքերային հարձակմամբ հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիքներ եղան։
Art Ուրբաթ | Հայի մասին թատրոնի լեզվով պատմող՝ Սոս Սարգսյան 03.11.2023 8:54
Ստեփանավանի շրջանային թատրոնում առաջին քայլերը Սոսին բերեցիՆ Երևան` Պատանի հանդիսատեսի թատրոն: Այստեղ էլ նա փայլեց իր յուրատեսակ խաղով, սակայն նրա տեղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն էր, որտեղ դերասանն անցկացրեց կյանքի մեծ մասը` ավելի քան քառասուն տարի: Այս շրջանում նրա մասնակցությամբ բազմաթիվ ներկայացումներ զարդարեցին Սունդուկյան թատրոնի բեմը: Հետաքրքիր ու հատկանշական է, ո...
«Խոշոր պլան»․Հայտնի են մեծահասակների մաթեմատիկայի 1-ին օլիմպիադայի հաղթողները 02.11.2023 16:36
Երևանում անցկացվել է մեծահասակաների մաթեմատիկայի օլիմպիադա, որին մասնակցելու համար դիմել է ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադան կազմակերպել է Armenian Code Academy-ն՝ կարևորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաև նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծելու օլիմպիադաների մասնակիցների համար: Թեմայի մասին զրուցել ենք ACA-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանի և...
Art Ուրբաթ | Թատրոնի ու կինոյի հավերժ սիրահար՝ Արմեն Ջիգարխանյան 30.10.2023 8:05
Կինոռեժիսորներն իրենց հուշերում հաճախ են գրում, որ, անկախ ամեն ինչից, Ջիգարխանյանի ձեռագիրը, ներկայությունը յուրաքանչյուր կինոնկարում կամ ներկայացման մեջ միշտ էլ անփոխարինելի է եղել։ Գալիս էր ու ընդամենը մեկ խոսքով, մեկ հայացքով բոլորի ուշադրությունը հրավիրում իր շուրջը։ Համալսարանական ներկայացումներից էլ արդեն պարզ էր՝ առանց թատրոնի և կինոյի Ջիգարխանյան լինել չի կարող։
IT շաբաթ․ «Մունք» տեխնոդպրոցը վերածնվում է Հայաստանում 20.10.2023 10:14
Մինչև Արցախից բռնի տեղահանում Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում էր գործում «Մունք» տեխնոդպրոցը։ Այնտեղ մասնագիտական կրթություն էին ստանում 250-ից ավելի ուսանող։ Տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանին հանդիպել եմ «Դիջեթեք 2023» ցուցահանդեսին և «Մունք»–ի տաղավարում զրուցել տեխնոդպրոցի ստեղծման, կրթական ծրագրերի և արդեն Հայաստանում վերսկսվող աշխատանքների մասին։
ՖիլմON | The Lost City 16.10.2023 3:37
Ուրեմն..․ Sandra Bullock-ը, Channing Tatum-ը, Daniel Radcliffe-ն ու Brad Pitt-ը ջունգլիներում մի լավ ուրախանում են: Ի՞նչ է մնում մեզ, նստել և վայելել այդ աստղաբույլի արկածները։ Brad Pitt-ը ֆիլմում շատ քիչ է երևում ու տպավորություն է, որ երիտասարդ Channing Tatum-ին հենց ֆիլմում, անկախ սցենարից ոգևորում է, աջակցում, ցույց տալիս, որ այո, դու կարող ես, ջահել ջան։ Իսկ ջահելը ֆիլմում մի քիչ նարցիստիկ խա...
IT շաբաթ․ «Տեխնոլոգիաներն ամենուր են»․ տեղի ունեցավ DigiTec 2023 15.10.2023 5:50
«Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի հոկտեմբերի 13–ից 15–ը «Մերիդիան» էքսպոյում 18-րդ անգամ անցկացվեց «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը։ Մեկ հարկի տակ էին համախմբվել Հայաստանում գործող տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները։ Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերությու...
Խոշոր պլան. Աշխատանքի տոնավաճառ՝ արցախցիների համար 15.10.2023 15:08
Այս փուլում, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն աստիճանաբար լուծում են կեցության, կրթության հարցերը, կարևոր է նաև աշխատանք գտնելը։ Թափուր հաստիքների բոլոր առաջարկները մեկ հարկի տակ հավաքելու նպատակով հոկտեմբերի 31-ին տեղի կունենա «Artsakh Career Expo»-ն։ 30-ից ավելի ընկերություններ այդ օրը կներկայացնեն իրենց առաջարկները, կրթական կառույցները կկազմակերպեն քննարկումներ՝ փորձելով օգնել տու...
Art Ուրբաթ | Արցախի ջազ նվագախումբը նոր հասցե ունի 13.10.2023 6:23
Արցախի պետական ջազ նվագախումբն այսօր նոր հասցե ունի: Խումբն իր գործունեությունը կրկին շարունակելու է հայրենիքում, հիմա` Ստեփանակերտի փոխարեն Երևանում: Տիգրան Սուչյանը, հիշելով սեպտեմբերին տեղի ունեցածը, պատմում է, որ մեծ դժվարությամբ, բայց ստացվել է Արցախից դուրս բերել երաժշտական գործիքները, որոնք այսօր հնարավոր են դարձրել նվագախմբի գործունեությունը:
Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ․ մաս 2 11.10.2023 5:22
Նորաձևություն․ թերևս ամենաշատ յուրահատուկ բառեր ու տերմիններ ունեցող ոլորտներից մեկը։ «Ի՞նչ է, ո՞վ է»-ի այս թողարկումը բացատրում է ոլորտի «բարդ» բառերից ևս մի քանիսը։
Ի՞նչ է, ո՞վ է․ սեքսիզմ 11.10.2023 3:42
Ի՞նչ է սեքսիզմը, արդյո՞ք այն վնասում է միայն կանանք, ինչու՞ են հատկապես ֆեմինիստներն այդքան ակտիվ պայքարում այս երևույթի դեմ ու որոնք են մեր հասարակությունում դրանից բխած խնդիրները․ այս բոլոր հարցերի պատասխանները գտեք էպիզոդում
Ի՞նչ է, ո՞վ է․ Fake 11.10.2023 5:07
Fake բառի թարգմանությունն, իհարկե, դժվար չէ գտնել, սակայն մեր օրերում, հատկապես համացանցում այն ունի մի քանի նշանակություն։ Սովորում ենք, թե ովքեր են օնլայն տիրույթի «ֆեյքերը» և ինչո՞վ կարող են վտանգավոր լինեն։
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice