Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի 25.02.2024 5:47
Մըրֆիի ողջ ստեղծագործական կյանքն ասես հույզերի կծիկ լինի, նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրում ապրում են մարդկային ամենատարբեր էմոցիաներն ու զգացումները: Սառը հայացքը, երկար լռությունը և անսպասելի գործողությունները որքան հատուկ են նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին, այնքան էլ հատուկ են հենց իրեն` Մըրֆիին: Այդ պատճառով էլ արտիստն ամեն անգամ ասում է` յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո...
«Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում 23.02.2024 22:37
Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում
IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի 17.02.2024 8:06
Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝ Web2․0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից: Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխն...
Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում 17.02.2024 7:37
Խիստ անձնական թեմաների մասին խոստովանանքները հավաքվել էին էջերում, դարձել գիրք և հայտնվել գրատանը` հրավիրելով բոլորին տեսնելու, թերթելու ու զգալու տխրության մեջ ապրող լույսը: Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայնը» նրա առաջին հայալեզու բանաստեղծությունների ժողովածուն է, որտեղ ամփոփված են պոետի` տարբեր ժամանակներում ապրած հույզերն ու զգացողությունները: Համլետ Առաքելյանն ասում է՝ գրքում տեղ գտած բան...
«Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերը 15.02.2024 17:01
ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերի մասին պատմում է կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը
IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը 12.02.2024 4:08
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգա...
Art Ուրբաթ | Էնն Հեթեուեյ 10.02.2024 8:04
Նա էկրաններին մշտապես երևացել է նուրբ և կանացի կերպարներով, մինչդեռ նրա ձայնը կրկնօրինակել է շատ ավելի ուժեղ կերպարներ ևս, նրա շեքսպիրյան անունն այսօր շատերին է անթարթ պահում կինոթատրոնների էկրանների մոտ ու պատմում նոր պատմություններ: Նա ամերիկյան դերասանուհի Էնն Հեթեուեյն է:
Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային 08.02.2024 20:05
«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար: Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:
IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով 04.02.2024 2:15
VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և «» այլ իրեր: Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է , որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, ա...
Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում 03.02.2024 4:12
«Երեք դուռ» խորագիրը կրող գիրքը հրեա Ալեքս Բանայանի փորձառությունների ժողովածուն է: 19-ամյա տղան այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ: Գործարարների օրը` մարտի 3-ին, Երևանում կհայտնվի Forbes-ի ամենաերիտասարդ գիրքը, որը հայ ընթերցողի առաջ կբացի մի շարք գաղտնիքներ: Շնորհանդեսի կ...
Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար 01.02.2024 16:05
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ՄԿՈՒ համակարգող՝ Լիլիթ Բեգլարյանը խոսել է ծրագրի, դուալ ուսուցման ձևի և գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության մասին։
IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն 27.01.2024 3:10
Հայաստանը Մարս մոլորակի «երկրաբանական նմանակն է»․ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։
Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը 26.01.2024 7:07
Էջմիածնի հռչակավոր սաների երկհարկանի տունը, որը Սևակը նմանեցրել է նկուղի` բառի ոչ պատկերավոր իմաստով, մինչ օրս կանգուն է: Չանախչի գյուղի տանն այսօր գրեթե ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես մի ժամանակ, երբ Պարույրը հենց այդ տանը թղթին էր հանձնում այն ստեղծագործությունները, որոնք հետո պիտի դառնային բոլորինը: Նույն գյուղում` տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, այսօր գործում է Սևակի տուն...
Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումը 25.01.2024 15:56
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2024 թվականի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է։ Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում:
IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր» 20.01.2024 6:44
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։ Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լ...
Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին 19.01.2024 7:12
Ինը տարի դասական բալետ ուսումնասիրելուց հետո Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու–Յորքի Քրիստինա Ռոտիի անվան դպրոց։ Հենց այստեղ սովորելու տարիներին Պենելոպեին սկսում են հմայել կինոն ու տեսախցիկները։ Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունն ավելի է ամրապնդում աղջկա սերը կինոաշխարհի հանդեպ։ Եվ չնայած նա շատ երիտասարդ ու անփորձ էր՝ 15 տարեկանում գրանցվում է տաղանդների որոնման գործակալութ...
Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվում 18.01.2024 17:22
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հակոբ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ:
IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր 14.01.2024 3:54
Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար:
Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով 12.01.2024 3:31
Հունվարի 9-ին Փարաջանովի շատ սիրելի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը լի էր ռեժիսորի շնչով: Քաղաքը տոնում էր արվեստագետի ծննդյան 100 ամյակը: Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր ֆոնդապահ Մարիանա Մանուչարյանն ասում է` օրվա ընթացքում հիշարժան պահեր շատ են եղել:
Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերով 11.01.2024 15:07
«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2021թ մարտի 1-ից։ Այնտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր:
Art Ուրբաթ | Մաքոլեյ Քալկին 06.01.2024 8:28
Նա 20-րդ դարի ամենահայտնի կինոնկարի գլխավոր հերոսն է, ընդամենը 8 տարեկանում նրան հաջողվել է վայելել հազարավոր մարդկանց սերը, իսկ տասը տարեկանում նա կարողացել է վաստակել իր առաջին մեկ միլիոն դոլարը: Առանց նրա մարմնավորած կերպարի, այսօր դժվար է պատկերացնել ամանորյա տոները, նա «Տանը մենակ» կինոնկարի գլխավոր հերոս Քևինի դերակատար Մաքոլեյ Քալկինն է:
IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը 29.12.2023 4:36
Համացանցում շատ են կասկածելի կայքերը, տելեգրամ բոտերը, որոնք առաջարկում են առցանց աշխատանք։ Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս պետք է ստուգել, արդյոք այն խաբեություն չէ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց, կամ նույնիսկ գումար են կորցրել՝ տրամադրելով իրենց բանկային տվյալները։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացում է կեղծ կամ խարդախ հայտարարությունները...
Art Ուրբաթ | Սաթի Սարգսյանը՝ ''Our generation'' երգի մրցույթում 22.12.2023 6:29
Մարտիրոս Սարյանի գույները մեկ ամիս առաջ Մոսկվայի բեմում պատմում էին հայրենիքի մասին, սակայն այս անգամ ` երաժշտության տեսքով: "Our generation” երգի մրցույթի 14 երիտասարդ երգիչների ցանկում էր նաև Սաթի Սարգսյանը, որն իր «Սեր Հայաստանին» երգով ներկայացրեց մեր երկիրը:
Art Ուրբաթ | Հոլիվուդյան կինոյի փայլող աստղ՝ Մարգո Ռոբի 18.12.2023 5:32
«Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ Սթրիթի գայլը», «Ժամանակի մասին» և վերջապես ` «Բարբի».... այս և մի շարք այլ կինոնկարների շնորհիվ մեզ ծանոթ դարձավ անուն, որին Forbes-ն անվանում է ամենաերիտասարդ նորարարներից և կինոյում խաղի կանոնները փոխողներից, Time-ն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից, իսկ Vanity Fair-ը` բեկումնային դերասաններից մեկը:
Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը» 18.12.2023 7:24
«Աստղազարդ երկինքը» կտավի շուրջ բազմաթիվ լեգենդներ են պտտվել: Շատերն ասում են, որ ստեղծագործությունում կատարյալ նմանությամբ պատկերված է 1889 թվականի հունիս ամսի աստղերի դիրքը: Հետազոտությունները հաստատել են, որ նկարում այդքան վառ փայլող աստղը Վեներան է: Այն հենց այդ դիրքում է եղել այն ժամանակ, երբ Վան Գոգն աշխատել է «Աստղազարդ երկինքը» կտավի վրա: Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ նկարիչն այս կտավի...
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice