Եվա Մինասյան
Ես քեզ լսում եմ
Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com
Autor
Եվա Մինասյան
Categorie
Site-ul podcastului
Cel mai nou episod
18 nov. 2026
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Հոգու եղանակ 18.11.2026 16:08
Կան օրեր, երբ նույնիսկ ամենասիրելի զբաղմունքը այլևս հետաքրքիր չէ, առավոտյան արթնանալն ավելի դժվար է, իսկ աշխարհը, կարծես, կորցնում է իր գույները։ Երբեմն պատճառը չենք էլ կարողանում բացատրել․ պարզապես մի քիչ տխուր ենք, մի քիչ հոգնած, մի քիչ ավելի շատ ջերմության ու լույսի կարիք ունենք։ Տարվա եղանակները փոխվում են, ու դրանց հետ երբեմն փոխվում է նաև մեր տրամադրությունը։ Բայց ինչու՞ է այդպես լինում։ Ինչ...
Արհեստական բանականություն 11.11.2026 19:26
Ե՞րբ ես վերջին անգամ արհեստական բանականությանը հարցրել մի բան, որը ինքդ էլ կարող էիր գտնել։ Իսկ երբևէ նրանից հարաբերություններիդ մասին խորհուրդ հարցրե՞լ ես։ Փորձում ենք հասկանալ՝ մենք ենք կառավարում արհեստական բանականությանը, թե կամաց-կամաց նա է կառավարում մեզ։
Երջանկություն 09.11.2026 17:08
Արդյոք երջանկությունը նպատակ է, որին պետք է հասնել, զգացողություն, որը գալիս ու գնում է, թե փոքրիկ պահերի ու առօրյա մանրուքների մեջ թաքնված մի բան։ Այս էպիզոդում փորձում ենք միասին մի քիչ ավելի երջանիկ դառնալ։
Արի կարդանք 09.11.2026 16:19
Ի՞նչ ենք կարդում և ինչու՞ ենք կարդում։ Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչ են կարդում երիտասարդները, ինչու են երբեմն կիսատ թողնում գրքերը և արդյոք կան գրքեր, որոնք բոլորը պետք է գոնե մեկ անգամ կարդան։
Ես սկսնակ եմ 22.10.2026 18:57
Ի՞նչ է լինում, երբ դեռ նոր ենք սկսում, երբ ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես պատկերացրել էինք, կամ երբ մեզ թվում է՝ բոլորը մեզնից առաջ են անցել։ Այս էպիզոդում խոսում ենք սկսելու, սովորելու, սխալվելու և սեփական ճանապարհը գտնելու մասին։
Ձանձրույթ 15.10.2026 16:23
Երբ մի քանի րոպե ազատ ժամանակ ենք ունենում և անմիջապես փորձում ենք այն ինչ-որ բանով լցնել, իրականում ինչի՞ց ենք փախչում՝ ձանձրույթի՞ց, թե՞ ինքներս մեզ հետ մենակ մնալուց։ Ինչի՞ մասին է մեր ձանձրույթն, ու ի՞նչ կարող ենք սովորել։
Ստվերային ես 01.10.2026 22:21
Մեր մեջ կան կողմեր, որոնք միշտ չէ, որ ուզում ենք տեսնել կամ ընդունել։ Վախեր, նախանձ, զայրույթ, խանդ, անինքնավստահություն, վերահսկելու ցանկություն՝ այն զգացումները, որոնք հաճախ թաքցնում ենք նույնիսկ ինքներս մեզնից։ Այս էպիզոդում խոսում ենք մեր ստվերային կողմերի մասին․ ինչու ենք դրանք թաքցնում, և ինչ կարող է փոխվել, եթե դադարենք փախչել դրանցից։
Արտ թերապիա 24.09.2026 19:05
Պարտադիր չէ միշտ բառերով ասել այն, ինչ զգում ենք։ Այս էպիզոդում կոտրում ենք արտ թերապիայի մասին կարծրատիպերը։ Սա մեզ ճանաչելու լավ միջոց է, նույնիսկ եթե չունենք ստեղծագործական տաղանդ։
Ինչու՞ չի ստացվում 21.09.2026 18:05
Ինչո՞ւ ենք երբեմն կառչում մի կապից, որը երբեք իրական հարաբերություն չի դառնում, և ինչպե՞ս հասկանալ՝ շարունակել սպասե՞լ, թե՞ բաց թողնել։ Ինչու՞ չի ստացվում հարաբերություններ կառուցել, կամ ու՞ր է անհետացել քո կատարյալ զուգընկերը։ Փորձենք պարզել այս էպիզոդում։
Վախ ապագայից 15.09.2026 22:19
Ի՞նչ կլինի վաղը։ Իսկ եթե չստացվի՞։ Եթե սխալ ընտրություն անե՞մ, ուշանա՞մ, կամ չկարողանա՞մ հասնել այն կյանքին, որը պատկերացրել էի։ Սրանք ընդամենը մտքեր են։
Քառորդ կյանքի ճգնաժամ 15.09.2026 25:39
Բոլորը կարծես գիտեն՝ ուր են գնում, իսկ ես՝ ոչ։ Ինչու՞ ենք ապագա կյանքի մասին հաճախ անհանգստանում հենց երիտասարդ ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ և օգտվել ստեղծված իրավիճակից։
Ի՞նչ կմտածեն մարդիկ 14.08.2026 17:48
Ինչո՞ւ է ուրիշների կարծիքը երբեմն դառնում մեր որոշումների գլխավոր չափանիշը։ Ի՞նչ կմտածեն մարդիկ։ Կմտածեն այն, ինչ ուզում են։
Կապվածություն 13.08.2026 18:05
Ինչո՞ւ ենք որոշ հարաբերություններում անընդհատ վախենում, որ մեզ կլքեն, իսկ ուրիշ հարաբերություններում՝ հակառակը, փորձում ենք հեռավորություն պահել։ Կապվածության ոճը դատավճիռ չէ, այլ մի բան, որի վրա հնարավոր է աշխատել։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում 30.07.2026 19:55
Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն անցել է, սակայն մի ձայն, հոտ, պատկեր կամ իրավիճակ կարող է նորից վերադարձնել նույն վախը, լարվածությունն ու անօգնականության զգացումը։ Սա պարզապես վատ հիշողություն չէ, որոշ մարդկանց համար այն կարող է լինել հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Մեղքի զգացում 23.07.2026 16:58
Մեղքի զգացումը կարող է լինել մեր խղճի ձայնը, բայց երբ այն սկսում է խոսել մեր փոխարեն, մենք այլևս չենք ապրում, մենք անընդհատ փորձում ենք զղջալ։ Սխալ թույլ տալը հավասար չէ վատ մարդ լինել։
Սոցիալական հմտություններ 15.07.2026 17:01
Իսկ դուք երբևէ տագնապ զգացե՞լ եք հեռախոսազանգ կատարելիս։ Սոցիալական հմտությունները միայն շփվող կամ ազատ լինելու մասին չեն։ Դրանք համագործակցելու, միմյանց հասկանալու, զարգանալու ու զարգացնելու կարողություններ են։ Եթե զգացել եք, որ խոսելու շատ բան ունեք, բայց բառերը չեն գալիս ճիշտ պահին, կամ մտածել եք, որ սխալ բան կասեք, այս էպիզոդը հենց ձեզ համար է։
Ինքնազարգացում 08.07.2026 21:46
Ինքնազարգացումը ընտրություն է... Բայց թե ինչն է կանխորոշում այս ընտրությունը մեծ հարց է։ Գուցե այն բովանդակությունն է, որ սովորել ենք սպառել ամեն անգամ ռիլեր թերթելիս, գուցե այն բոլոր մոտիվացիոն խոսքերն են, որ լսել ենք ֆիլմերում։ Իսկ եթե իրապես հաջողակ ենք, ինքնազարգացման մասին մեր ներքին ձայնն է հուշում։
Սեպարացիա 02.07.2026 21:07
Մինչեւ ծնողներին մեղադրելը կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ եմ ուզում ես, արդյոք պատրաստ եմ պատասխանատվություն կրել։ Իսկ եթե այս հարցերը դիսկոմֆորտ առաջացրին, ուրեմն այս էպիզոդը քեզ համար է։ Քանի որ սեպարացիան միայն թողնել գնալը չէ, ոչ էլ ինքնանպատակ ըմբոստությունն ու անտեղի կոնֆլիկտները։
Մանկական տրավմա 02.07.2026 16:54
Եթե երբևէ քեզ թվացել է, որ ինչ-որ բան չես կարողանում բաց թողնել, հնարավոր է պատասխանը հենց այստեղ է։ Հասկանալու ժամանակն է՝ առանց մեղադրանքի։ Որպեսզի վերջապես կարողանանք ճանաչել այն, ինչ չենք հասցրել տեսնել փոքր ժամանակ։
Overthinking 22.06.2026 18:29
Մտքեր, որոնք չեն լռում։ Սցենարներ, որոնք երբեք չեն իրականանում։ Հարցեր, որոնց պատասխանները փնտրում ենք ժամերով, օրերով, երբեմն՝ տարիներով։ Մենք ունենք իրավունք չհավատալու մեր իսկ մտքերին։ Ինչպե՞ս անել դա՝ լսեք էպիզոդում։
ADHD 16.06.2026 15:20
Չկարդացած հաղորդագրություններ, կիսատ թողած գործեր, անվերջ հետաձգումներ, կորցրած իրեր, մտքեր, որոնք չեն լռում, և այն զգացողությունը, որ բոլորն ամեն ինչ հասցնում են, իսկ դու՝ ոչ։ Շատերի համար ADHD-ն պարզապես տիկտոկյան թրենդ կամ «չեմ կարողանում կենտրոնանալ» արտահայտությունն է։ Բայց իրականում այն կարող է ազդել կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ուսումից ու աշխատանքից մինչև ընկերություն, ընտանիք և ինքնա...
Առողջ հարաբերություններ 15.06.2026 17:51
«Եթե սիրում է, պիտի հասկանա առանց խոսքերի»«Եթե սիրում է, կընդունի ինձ այնպիսին ինչպիսին ես կամ»Այս էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչն է իրականում դարձնում հարաբերություններն առողջ, ինչպես ճանաչել կախվածությունը, վստահությունն ու անձնական սահմանները՝ սիրելով դիմացինին։
Օգնիր ինձ 27.05.2026 17:24
Երբ ներսումդ ամեն ինչ խառն է, բայց դու շարունակում ես համոզել բոլորին, ու հատկապես քեզ, որ ամեն ինչ վերահսկում ես։ Ինչու՞ է օգնություն խնդրելը մեզ համար երբեմն ավելի դժվար, քան միայնակ կոտրվելը։ Ինչու՞ ենք վախենում ծանր դառնալ ուրիշների համար, և ինչու՞ ենք սովորել լռել նույնիսկ այն ժամանակ, երբ ամենաշատն ունենք մեկի կարիքը։
Անձնական սահմաններ 26.05.2026 17:06
Ինչո՞ւ ենք երբեմն «ոչ» ասում միայն մտքում, բայց իրականում համաձայնում ամեն ինչի։ Այս էպիզոդում գծելու ենք մեր անձնական սահմանները՝ ընտանիքում, հարաբերություններում, ընկերների հետ ու նույնիսկ աշխատանքի վայրում։ Իսկ հետո կմնա ամենակարևորը՝ պաշտպանել դրանք։
Փոփոխություն 26.05.2026 18:08
Քանի՞ անգամ ենք ասել՝ դեռ պատրաստ չեմ։ Ի՞նչ է նշանակում պատրաստ լինել։ Կյանքում փոփոխությունները գալիս են անկախ մեր պատրաստվածությունից, կարևոր է բաց լինել դրանց առաջ։
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice