Եվա Մինասյան

Ես քեզ լսում եմ

Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com

Autor

Եվա Մինասյան

Categorie

Education

Site-ul podcastului

podcasters.spotify.com

Cel mai nou episod

24 sept. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

Սխալներ 19.03.2026

Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ բան չես արել միայն այն պատճառով, որ վախեցել ես սխալվել։ Սխալվելը միշտ չէ, որ բացասական ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա, հաճախ սխալները լավագույն ճանապարհն են դառնում նոր բացահայտումների համար։

Պրոդուկտիվություն 16.03.2026

Չաշխատել դեռ չի նշանակում հանգստանալ։ Սոցիալական մեդիան մեզ հուշում է, որ միշտ զբաղված լինելը նորաձև է, ու կանգ առնելու դեպքում ոչինչ չենք հասցնի։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելորդ պրոդուկտիվությունը կարող է թունավորել մեր ամբողջ կյանքն ու առօրյան։

Տխրություն 10.03.2026

Հույզերի հետ ծանոթանալն ու ընկերանալը կարող են մեծ փոփոխությունների սկիզբ լինել։ Այս էպիզոդում միասին տխրելու ենք, չենք փախչելու և չենք մերժելու այս զգացողությունը, ընդունելու ենք և առողջ տխրենք։

Մոտիվացիա և ծուլություն 10.03.2026

Մոտիվացիան ու ծուլությունը սիրում ենք դնել կշեռքի հակառակ կողմերում, բայց կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե հաշտ լինեինք երկուսի հետ էլ։ Եթե ծուլանայինք ու ոչինչ չանեինք, երբ դրա կարիքն իրապես կա, և չսպասեինք մոտիվացիային առաջին քայլն անելու համար։

Ճգնաժամ 21.02.2026

Յուրաքանչյուրիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ մոլորվում ենք ու չգիտենք՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում և ինչու։ Այս էպիզոդում անցնում ենք մեր երիտասարդության ճգնաժամերի միջով միասին և փորձում ենք դրանք դարձնել ավելի առողջ հոգեբույժ-հոգեթերապևտ, փորձագետ Անետա Մելքոնյանի հետ։

Ես բավարար եմ․ մեր ներքին քննադատը 12.02.2026

Եթե գլխումդ հնչող ձայներից մեկը քեզ ասում է, որ դու բավարար չես, շնորհավորում եմ, դու ևս ունես ներքին քննադատ։ Մի շտապիր նրանից ազատվել, այն ստեղծվել է, որ մեզ պաշտպանի։ Այս էպիզոդում ծանոթանում ենք նրա հետ պրակտիկ հոգեբան Հրաչուհի Առաքելյանի օգնությամբ։

Ասել՝ ոչ 04.02.2026

Ե՞րբ եք վերջին անգամ ասել` ոչ: Մերժելը պահանջում է խիզախություն, մեղքի զգացման հետ աշխատանք և հստակ սահմաններ: Այս էպիզոդում Ես լսում եմ, թե ինչպես ես ասում` ոչ, հոգեթերապևտ Մարիա Զաքարյանի հետ:

Ամանոր 05.01.2026

Այս էպիզոդը ոչ թե խնդիրների, այլ մեծ երազանքների մասին է։ Ամանորն այն շրջանն է, երբ նույնիսկ մեծերը նորից երեխաներ են դառնում, ու հավատում են, որ ինչ-որ տեղ կա մեկը, ով լսում է ու իրականացնում իրենց երազանքները։ Մեր հյուրը Ձմեռ Պապիկն է։

Վախ և տագնապ 17.12.2025

Գիշերը, երբ ամեն ինչ լռում է, վախերն ու տագնապները սկսում են բարձր խոսել։ Հնարավոր բոլոր վատ սցենարները դառնում են «իսկ եթե»-ներ, իսկ հետո՝ անհանգստացնող սրտխփոց։ Ծանո՞թ զգացում է։Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Մերի Ախոյանի հետ խոսել ենք վախերի մասին՝ այն անհասկանալի անհանգստությունից, որը հանկարծ հայտնվում է առանց պատճառի, մինչև տագնապը, որ մեզ հետապնդում է առօրյա կյանքում։

Մենակություն 11.12.2025

Ոմանց համար մենակությունը վախեցնող տարածք է, ուրիշների համար՝ ամենաապահով զգացումը։ Այս էպիզոդում գեշտալտ թերապևտ, ճգնաժամային հոգեբան Դիանա Սուքիասյանի հետ խոսել ենք մենակության բոլոր փուլերի մասին՝ վախից մինչև կոմֆորտ, անհանգիստ մտքերից մինչև ինքնաճանաչում։ Եթե երբևէ մտածել ես՝ «ինչի՞ եմ ինձ հետ մենակ մնալուց նեղվում» կամ «ինչի՞ եմ բոլորից փախչում», այս էպիզոդը հենց քեզ համար է։

Ճամփորդություններ 04.12.2025

Յուրաքանչյուր ճանապարհորդություն հնարավորություն է բացահայտելու աշխարհն ու ինքդ քեզ: Այս էպիզոդում Girly Trips-ի հիմնադիր, travel բլոգեր Հասմիկ Ներսեսյանի հետ պատրաստվել ենք ճամփորդության` բացահայտելով բոլոր խնդիրներն ու վախերը:

Մարզից՝ Երևան 02.12.2025

Մարզից Երևան՝ նոր կյանք, նոր ռիթմ, նոր փորձ. ամեն բան արագ է, վառ ու մի քիչ շփոթեցնող։ Այս էպիզոդում խոսել ենք Գոհարիկ Հովհաննիսյանի հետ, ով հաջողությամբ անցել է ինտեգրացիան: Միասին փորձել ենք հասկանալ՝ ինչ դժվարություններ ու մարտահրավերներ են սպասում նոր միջավայրում, ինչպես գտնել ընկերներ ու չմոռանալ մարզի մասին:

Քննություններ 25.11.2025

Գիշերվա կեսին, անտանելի գլխացավով ու սուրճի մի քանի բաժակով շրջապատված երիտասարդը վստահաբար քննության է պատրաստվում․ անխուսափելի փուլ յուրաքանչյուր ուսանողի համար։ Այս էպիզոդում նախկին ուսանող Աննա Հովհաննիսյանի հետ փորձել ենք թեթևացնել քննական շրջանը, օգտակար հնարքներ առաջարկել և սովորել քննություններին մի քիչ հանգիստ նայել։

Հարաբերություններ 16.11.2025

Ժամանակի հետ հասկանում ենք, որ հարաբերությունները ոչ միայն ռոմանտիկ պահերն են, այլև ամենօրյա աշխատանքն ու ներդրումը ապագայի մեջ։ Այս էպիզոդում հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանի հետ անկեղծորեն խոսել ենք մեր սպասումների, վեճերի և սիրո մասին։

Առողջ ապրելակերպ 13.11.2025

Ոչ ոք չի արթնանում առավոտյան՝ պատրաստ ամբողջ օրը ուտել բրոկոլի ու գնալ վազելու։ Երբեմն ուզում ես պարզապես հանգստանալ, ու դա նորմալ է։ Այս էպիզոդում սննդաբան, մարզիչ Հովհաննես Բաբաջանյանի հետ խոսել ենք, թե իրականում ինչ է նշանակում ապրել առողջ և ինչպես փոքր քայլերով կարելի է մեծ փոփոխություններ բերել առօրյա կյանք։

Ժամանակի կառավարում 07.11.2025

Աշխատանք, դասեր, ընկերներ ու բազմաթիվ հետաքրքրություններ․ մի պահ թվում է՝ ամեն ինչ անցնում է մեր կողքով, և ոչինչ չենք հասցնում։Այս էպիզոդում Աննա Բաղդասարյանի հետ խոսել ենք ժամանակի կառավարման մասին՝ ինչպես հասկանալ, թե ինչն է իսկապես առաջնահերթ, ինչպես ստեղծել սովորություններ, որոնք կօգնեն ժամանակը արդյունավետ օգտագործել։

Ինքնագնահատական 05.11.2025

Երբեմն թվում է, թե ինքնավստահ մարդիկ ուղղակի ծնվել են այդպիսին։ Բայց իրականում ինքնագնահատականը ձևավորվում է տարիների ընթացքում՝ մանկությունից, ուսուցչի մեկնաբանությունից, համեմատություններից։ Այս էպիզոդում հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ խոսել ենք, թե ինչու երբեմն չենք հավատում մեզ, և որն է առողջ ինքնագնահատականը:

Հեռավար աշխատանք 03.11.2025

Հեռավար աշխատանքը թվում է երազանք՝ տնից աշխատել զուգահեռ հասցնելով բոլոր կենցաղային գործերը։ Այս էպիզոդում Նարինե Առաքելյանի հետ խոսել ենք, թե ինչպես է փոխվել մեր աշխատանքի ռիթմը, ինչ դժվարություններ ու ազատություններ է բերում հեռավար ձևաչափը, և ինչպես գտնել հավասարակշռություն տան ու աշխատանքի միջև։

Սեռական բռնություն 16.10.2025

Սեռական ոտնձգությունները հաճախ չեն սկսվում մեծ բաներից․ մի «կատակ», անցանկալի հայացք, հաղորդագրություն կամ հպում։ Բայց դրանց հետևում իրական խնդիր կա, որի մասին լռել չի կարելի: Այս էպիզոդում Սեռական բռնության ճգմաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանի հետ խոսել ենք, թե ինչ է սեռական ոտնձգությունը, ինչու են շատերը լռում, ու ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են իրենց պաշտպանված...

Անձի բրենդինգ 01.10.2025

Անձի բրենդինգը միայն ինստագրամյան էջը չէ, դա այն պատմությունն է, որը պատմում ես քո մասին՝ ո՞վ ես, ինչի՞ն ես հավատում ու ինչո՞ վ ես ուզում հիշվել։Այս էպիզոդում մարքեթինգի փորձագետ Մարիաննա Քաբաբյանի հետ քննարկել ենք՝ ինչ է անձնական բրենդը, ինչպես կառուցել այն առանց հուսահատվելու ու ինչու է կարևոր մնալ իրական ու հետևողական։

Բաժանում 17.09.2025

Երբ հարաբերություններն ավարտվում են, թվում է՝ ամեն ինչի ավարտն է եկել։ Բայց ժամանակի հետ հասկանում ենք՝ հենց այդ ցավից է ծնվում ուժը, նոր բացահայտումները ու ինքներս մեզ գտնելու հնարավորությունը։Այս էպիզոդում Վեգա Անդրիասյանի հետ խոսել ենք բաժանումների մասին․ ինչու են դրանք ցավեցնում, ինչպես հաղթահարել ու ինչպես սովորել առաջ շարժվել՝ առանց մոռանալու։

Բիզնես 12.09.2025

Բիզնես սկսելն ու վարելը միայն հաջողության պատմությունները չեն․ կան վախեր, ռիսկեր, ձախողումներ ու անընդհատ կրկնվող փորձեր։ Այս էպիզոդում բիզնես խորհրդատու Ասյա Այվազյանի հետ քննարկել ենք, թե ինչ է պետք սկսելու համար, ինչ սխալներ ենք հաճախ կրկնում ու ինչքան կարևոր է փորձելը:

Օնլայն ծանոթություն 04.09.2025

«Բարև գեղեցկուհուց» մինչև թինդերյան իրականություն․ օնլայն ծանոթությունների աշխարհը լի է կարծրատիպերով ու վախերով։ Ինչքա՜ն կարևոր է դուրս գալ էկրանից ու իրականում հանդիպել, տեսնել՝ կա՞ քիմիա, թե՞ ոչ։Այս էպիզոդում Նոնա Անդրեասյանի հետ խոսել ենք առաջին նամակների, կապեր ստեղծելու ու հետաքրքիր փորձառությունների մասին։

Նոր միջավայրեր 30.08.2025

Սեպտեմբերը միշտ մի քիչ վախեցնում է․ նոր դեմքեր, նոր դասախոսներ, նոր կանոններ։ Ինչպե՞ս հաղթահարել առաջին օրերի լարվածությունը, ի՞նչ անել, որ քեզ ընդունեն, ու ինչպե՞ս չկորցնել քեզ նոր միջավայրում։Այս էպիզոդում մեզ օգնել է հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանը:

Կրիպտո 23.08.2025

Կրիպտոաշխարհը մի կողմից ազատություն ու նոր հնարավորություններ է խոստանում, մյուս կողմից՝ մեծ ռիսկեր ու կասկածներ։ Այս էպիզոդում BitcoinArmenia կազմակերպության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի հետ փորձել ենք պարզ լեզվով հասկանալ՝ ինչ է կրիպտոն, ինչպես է այն աշխատում, ու արժե արդյոք երիտասարդներին մտնել այդ աշխարհ։

Ascultă podcastul Ես քեզ լսում եմ în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice