Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am

Autor

Im Radio

Categorie

Education

Site-ul podcastului

imradio.am

Cel mai nou episod

30 sept. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

Աջակցության բոլոր նախագծերը մեր հարթակում․ ռեԱրմենիա 02.10.2023

ռեԱրմենիա հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մարիամ Վարդանյանի հետ զրուցել ենք այս օրերին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ամենակարևոր նախագծերի ու դրանք միավորող հարթակի մասին:

ՖիլմON | The Bucket List 02.10.2023

Եթե, ասենք, Ձեր ապրած տարիները շատ արագ անցնեին ու թվար՝ չեք հասցրել լիքը բան անել, կկարողանայի՞ք կես տարվա մեջ (պլյուս մինուսով) տեղավորել այդքանը։ Օրինակ՝ մարդիկ կան՝ կարողացան։ Ֆիլմի հերոսները շատերի սիրելի դերասաններն են․ Ջեք Նիքըլսընը ու Մորգան Ֆրիմընը։  Իմ աչքին նրանք ոչ մի կերպ միասին չնայվեցին ֆիլմում: Իրար չէին լրացնում, նայում էիր Ջեքին այլ իրականություն տեղափոխվում, Մորգանին՝ լրիվ այլ,...

Առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ․ հավաքում և առաքում են կամավորները 02.10.2023

Տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար դերասանուհի Անաիս Սարդարյանը վերսկսել է դեռ 2020թ-ի քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ստեղծած նախաձեռնության գործունեությունը։

«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը՝ արցախցիների կողքին 02.10.2023

«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը գրեթե 5 տարի է, ինչ իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք մեծամասամբ ուղղված են երեխաների և մայրերի բարեկեցության ապահովմանը։ Հիմա կազմակերպության օրակարգում արցախից տեղահանված մարդիկ են։ Այդ մասին Իմ ռադիոյին պատմում է նախաձեռնության համակարգող Սոսե Սիմավորյանը: 

Հոգեբանական առաջին աջակցություն․զրույց հոգեբանի հետ 29.09.2023

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին այս պահին անհրաժեշտ հոգեբանական աջակցության ու իրավիճակը հաղթահարելու ձևերի մասին զրուցել ենք հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, հոգեվերլուծական ուղղվածությամբ հոգեթերապևտ Շուշաննա Հովհաննիսյանի հետ։

Ի՞նչ է «Գմբեթը 2» և ինչպե՞ս է այն պաշտպանում զինվորներին 29.09.2023

Պատերազմական իրավիճակի սրմանը զուգահեռ ակտիվանում են սահմաների արմաշինական աշխատանքները։ ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզում իրականացնում է «Գմբեթ 2» նախագիծը։ Թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս կարելի մասնակցել «Գմբեթի» կառուցման աշխատանքներին, զրուցել ենք  ՈՄԱ-ի նախագահի օգնական Արշակ Վարդանովի հետ։

Թիրախում միջազգային հանրությունն է 29.09.2023

Այս օրերին շատ կարևոր է միջազգային հանրությանն իրազեկել ինչ է կատարվում Արցախում, ինչերի միջով են անցնում մեր հայրենակիցները։ Այսօր զրուցելու եմ «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հերմինե Գևորգյանի հետ։

Անվճար դասընթացներ՝ արցախահայերի համար 28.09.2023

«Իմ ռադիոն» այս օրերին պատմում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող նախաձեռնությունների, ծրագրերի մասին: Առանձնացրել ենք մի քանի դասընթացներ, որոնք անվճար են և օգնելու են մեր հայրենակիցներին նոր մասնագիտություններ ձեռք բերելու ու աշխատանք գտնելու համար:  

Արցախահայերին աջակցելու համար հարթակներ են գործարկվել 28.09.2023

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար այս օրերին տարբեր նախաձեռնություններ են ձևավորվել: Դրանց աշխատանքը համակարգելու և գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է մի քանի հարթակներ: Թեմայի մասին զրուցել ենք ԱՍՀՆ խոսնակ Զառա Մանուչարյանի հետ։

ԵՊՀ–ն աջակցում է արցախցիներին 28.09.2023

ԵՊՀ-ը ևս միացել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու կարևոր գործին: Նախորդ երկու օրերի ընթացքում Ռեկտորատի նախաձեռնությամբ սկսեցին հավաքագրվել կամավորներ, որոնք պիտի օգնեին Արցախին վերաբերող տարբեր կազմակերպչական հարցերում: Մայր բուհի ուսանողները ևս անմասն չեն մնացել, և բացի այն որ ներգրավված են տարբեր կամավորական աշխատանքներում նաև իրենց առանձին ֆակուլտետներով հավաքագրում են գում...

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցում է արցախցիներին 27.09.2023

Այս օրերին Իմ ռադիոն ձեզ է ներկայացնում այն նախաձեռնությունները, աջակցման ծրագրերը, կազմակերպությունները, որոնք օգնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի ղեկավար Ելենա Հակոբյանը պատմում է արցախցիներին աջակցման ծրագրերի մասին։

Զրույց «ArmDroneRacing» համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանի հետ 27.09.2023

Այս օրերին ձեզ պատմում ենք տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք ստեղծվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար։ ArmDroneRacing համայնքը և Մեծն Տիգրան Աշխարհազորային Գունդը, հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի կարևորությունը պատերազմող երկրում և Հայաստանում ԱԹՍ օպերատորների խիստ սահմանափակ թիվը, համատեղ մեկնարկել են ԱԹՍ օպերատորների պատրաստման տեսական և գործնական անվճար դ...

Զրույց «Հայորդի» նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանի հետ 26.09.2023

Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակի, նրանց այս պահին անհրաժեշտ օգնության ու յուրաքանչյուրիս անելիքների մասին զրուցել ենք «Հայորդի» նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանի հետ: Վաչեն գտնվում է Գորիսում ու դիմավորում է Հայաստան ժամանող արցախցիներին:

ՖիլմON | Я ничего не хочу делать 25.09.2023

Հարազատներիցս մեկը հաճախ է կրկնում, որ ոչինչ չանելը ծանր գործ է, ես էլ մտքումս ավելացնում՝ այո, բայց երբեմն էլ հաճելի։ Եթե հաշվեինք, թե քանի անգամ ենք մեր կյանքում ասել՝ ես ոչինչ չեմ ուզում անել, հաստատ մեծ թիվ կստացվեր, իսկ, եթե հաշվեինք, թե ասելուց հետո քանի անգամ իսկապես ոչինչ չենք արել, հաստատ փոքր թիվ կունենայինք, և դա մեր վախերի, որոշ պարտականությունների, ապրելու համար վաստակելու, հասարակութ...

ՖիլմON | The Volcano 18.09.2023

Տպավորություն է, որ մարդիկ հաճախ շտապում են ինչ-որ որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով ճիշտ են, նաև կաղապարում են իրենց ու սիրելիներին ինչ-որ վախերից դրդված, հետո, երբ իրավիճակին կողքից, այլ աչքով են նայում, հասկանում են, որ մի քիչ, շատ քիչ էլ համբերեին ամեն բան այլ կլիներ, բայց ինչպես ասում են՝ միշտ ունեն ենք այն, ինչ ունենք։ Ֆիլմը թեթև, սիրուն ու ծիծաղելի է շատ: Կարևորը.․․ գուցե նայելուց հ...

«Խոշոր պլան». Երիտասարդական համաժողով 15.09.2023

«Խոշոր պլան». Երիտասարդական համաժողով

Art Ուրբաթ | Փոփի թագուհի՝ Մադոննա 15.09.2023

Նա համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի կին արտիստը, նրա ստեղծագործությունները ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ գլխավորել են համաշխարհային երաժշտական հիթ-շքերթների աղյուսակները, նա շատերի համար պարզապես եղել է ոգեշնչման աղբյուր:  Բեմում նա է` փոփի թագուհի Մադոննան:

ՖիլմON | Nocebo 2022. Չար Աչք 11.09.2023

Միստիկ թրիլլեր՝ Եվա Գրինի մասնակցությամբ․ ֆանտաստիկ համադրություն է, չէ՞։ Քրիստինը մանկական հագուստների դիզայներ է։ Գեղեցիկ կին է, հաջողակ, ապրում է շքեղ տանը, սիրող ամուսին ունի, մի աղջիկ երեխա, մեքենա է վարում, թվում է՝ ամեն բան կարգին է, բայց դիզայների կյանքի որակը կտրուկ վատանում է։ Քրիստինի կյանքում պատահած մի դեպքից հետո նրա աշխատունակությունն ընկնում է, նա մկանային ջղաձգումներ է ունենում, հ...

Art Ուրբաթ | Fest Cump-ը՝ Սևանում 08.09.2023

,,Fest Cump,, փառատոնը ստեղծվել է հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում, որի կազմակերպիչներ Գոհար Մնացականյանն ու Մեռլին Հոենբախը, պատմելով սպասվելիք փառատոնի մասին, ասում են` ճիշտ է նախորդ տարի այսպիսի փառատոնի փորձ իրականացրել են, բայց այս տարի այն հասել է իր վերջնական նպատակին: Հայաստանում առաջին անգամ է իրականանալու քայլարշավային փառատոն, որը համախմբելու է մեծ թվով երիտասարդների:

Art Ուրբաթ | Francofest. ֆրանսիական շունչը՝ Երևանում 08.09.2023

Մեծ գրքատոնի մի մասը դառնալ երազում են բոլոր նրանք, ովքեր ապրում են գրքերում ու գրքերի հետ, ովքեր բոլոր էմոցիաները, զգացողությունները կիսում են իրենց սիրելի գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ:  Սեպտեմբերի 9-ը հենց նրանց համար առանձնահատուկ է լինելու: Այդ օրը` կեսօրից մինչև ուշ երեկո, «Սիրահարների այգին» ողողված է լինելու ֆրանսիական շնչով: Ողջ օրվա ընթացքում այգում Newmag հրատարակչությունն...

IT շաբաթ․ Երևանում տեղի ունեցավ «Դատաֆեստ 2023» համաժողովը 08.09.2023

Արհեստական բանականության «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովն արդեն չորրորդ տարին է, ինչ մեկ հարկի տակ է համախբում տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։ Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտասահմանի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կհաղորդակցվեն, նոր կապեր կստեղծեն։

«Խոշոր պլան». 2-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը 07.09.2023

«Խոշոր պլան». 2-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը

IT շաբաթ․ Երևանի և մարզերի 16 դպրոցում ներդրվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը 07.09.2023

Սեպտեմբերի 1–ից Հայաստանում տրվեց «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկը,որի նպատակն է ստեղծել մրցունակ սերունդ  արհեստական բանականության ոլորտում: Նախագծի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը, սեպտեմբերից փորձարարական ձևաչափով ներդրվել է Երևանի և վեց մարզերի 16 դպրոցներում։ 2023-2024 ուսումնական տարում ծրագիրը կներգրավի ավագ դպրոցների 250 աշակերտ։  Օրերս տեղի ունեցավ ծրագրի մեկնարկն ազ...

Art Ուրբաթ | CYFEST-ը՝ Երևանում 02.09.2023

Ժամանակակից արվեստը Հայաստանում զարգանում է դեռ 1980-ականներից: Այն հնարավորություն է ընձեռում բոլորվին այլ մոտեցումներով ներկայացնել արվեստը, հնարավորություն է տալիս ստեղծելու այլընտրանքայի´ն արվեստ, որի շնորհիվ էլ սկսում ենք այլ աչքով տեսնել շրջապատող աշխարհը: Ստացվել է այնպես, որ այս տարի մենք հնարավորություն ունենք հենց մեր քաղաքում շուրջ երկու շաբաթ մանրամասն ուսումնասիրել ժամանակից արվեստն ո...

IT շաբաթ․ ԴիջիԹեքը վերադառնում է 31.08.2023

ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2023 հոկտեմբերի 13-15-ը մեկ հարկի տակ կհավաքի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին։ Մերիդիան էքսպո կենտրոնում ցուցահանդեսի մասնակիցները կներկայացեն նորարար լուծումներ կրթությունից մինչև բժշկություն։Ցուցահանդեսի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա։ Ներկա...

Ascultă podcastul Իմ ռադիո în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice