Առավոտը թանգարանում

Առավոտը թանգարանում

Arts HY ↓ Episoade: 59

Ինչպես ստեղծվեց արվեստի այս կամ այն գործը, ինչպիսի ճանապարհ անցավ, ինչ արձագանքներ ստացավ ու ինչպես հանձնվեց հանդիսատեսի դատին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կփորձենք պարզել այս փոդքասթի ընթացքում:

Autor

Առավոտը թանգարանում

Categorie

Arts

Site-ul podcastului

podcasters.spotify.com

Cel mai nou episod

6 iul. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

Դավիթ արձան 14.01.2026

1504 թվականի սեպտեմբերի 8-ին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակը ողջունեց իր նոր ու մշտական բնակչին` Միքելանջելլոյի առաջին «Դավիթ» –ին։

Խորհրդավոր ընթրիք 31.12.2025

1495 թվականին իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչին ստեղծեց «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որտեղ պատկերեց Քրիստոսի և նրա աշակերտների վերջին ընթրիքը: 

Սիքստինյան տիրամայր 31.12.2025

1512-13 թվականներին իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայել Սանտին ստեղծեց «Սիքստինյան տիրամայր» կտավը, որը դարձավ Բարձր վերածննդի դարաշրջանի ամենահայտնի աշխատանքներից մեկը: 

Ձմեռ պապը դարակներով 28.12.2025

1948 թվականին սյուրռեալիզմի վարպետ Սալվադոր Դալին ստեղծեց «Ձմեռ պապը դարակներով» իլլուստրիացիոն աշխատանքը, որը դաձավ շնորհավորական բացիկներ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկի այցեքարտը: 

Մարդու զավակ 13.12.2025

1964 թվականին բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը ստեղծեց «Մարդու զավակ» կտավը, որը դարձավ արվեստի՝ անիրականն իրականին կապող ամենահայտի գործերից մեկը: 

Արտիստը և մայրը 07.12.2025

1926-1936 թվականներին Արշիլ Գորկին ստեղծեց «Արտիստն ու մայրը» կտավի երկու տարբերակ, որոնք դարձան նկարչի կենսագրության ամենավառ ապացույցը: 

Համբույր 02.12.2025

1907-1908 թվականներին ավտրիացի նկարիչ Գուստավ Կլիմտը ստեղծեց «Համբույր» կտավը, որը դարձավ վիեննական մոդեռն արվեստի խորհրդանիշն ու նկարչի ամենահայտնի աշխատանքը:

Չորս Մերիլիններ 23.11.2025

1964 թվականին ամերիկացի նկարիչ և իմպրեսարիո Էնդի Ուորհոլը ստեղծեց «Չորս Մերիլիններ» կտավը, որը դարձավ Մոնրոյի ներաշխարհը պատկերող ամենաազդեցիկ աշխատանքը: 

Բաքոս 23.11.2025

1593-ից-1597 թվականներին իտալացի գեղանկարիչ Միքելանջելլո Մերիսի դա Կարավաջոն ստեղծեց «Բաքոս» կտավը, որը դարձավ կարավաջիզմ ոճի մասին պատմող ամենավառ օրինակը: 

Կզաքիսով տիկինը 12.11.2025

1489-1490 թվականներին իտալացի նկարիչ, գիտնական Լեոնարդո դա Վինչին ստեղծեց «Կզաքիսով տիկինը» կտավը, որը դարձավ արվեստագետի խորհրդավոր ու մինչև վերջ չբացահայտված ստեղծագործություններից մեկը

Հնչող արձան 04.11.2025

2016 թվականին Հանրային հեռուստաընկերության 60 և Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյարներին նվիրված արձան կառուցվեց, որը դարձավ ռադիոյի ու հեռուստատեսության մասին պատմող ամենատպավորիչ քանդակը: 

Վեներայի ծնունդը 19.10.2025

1480-ական թվականներին իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելլին ստեղծեց «Վեներայի ծնունդը» կտավը, որը դարձավ Վերածննդի դարաշրջանը հավերժացնող լավագույն աշխատանքներից մեկը: 

Ինքնադիմանկար․ երեք հասակ 19.10.2025

1942 թվականին Մարտիրոս Սարյանը ստեղծեց «Ինքնադիմանկար. երեք հասակ» փիլիսոփայական կտավը, որտեղ պատկերեց հենց իրեն` տարբեր տարիքներում: 

Ծաղիկով կինը 01.10.2025

1891 թվականին ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը ստեղծեց «Ծաղիկով կինը» կտավը, որը դարձավ Տահիտի կղզում ապրող կանանց մասին պատմող ամենավառ օրինակը: 

Մարգարտե ականջօղով աղջիկը 20.09.2025

Հոլանդացի նկարիչ Յան Վերմեերը 1660-ական թվականներին ստեղծեց մի շարք նկարներ, որոնց թվում էր նաև «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը: 

Լաս Մենինաս 16.09.2025

1656 թվականին իսպանացի նկարիչ, իսպանական ոսկեդարի ներկայացուցիչ Դիեգո Վելասկեսը պատկերեց Ֆիլիպ չորրորդ թագավորի ընտանիքի առօրյայից մի դրվագ ու կտավն անվանեց «Լաս Մենինաս»: 

Կատու քանդակ 16.09.2025

1998 թվականին կոլումբացի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն ստեղծեց «Կատու» քանդակը, որը 2002 թվականին հայտնվեց Երևանի սրտում: 

Նիկեի քանդակ 04.09.2025

1863 թվականին ֆրանսիացի հնագետ Շառլ Շամպուազոն Սամոթրակե կղզում հին հունական մարմարե քանդակ հայտնաբերեց. հաղթանակի դիցուհի Նիկե Աստվածուհու քանդակն էր, որի հեղինակը Պիթոկրիտն էր: 

Հերոսուհի մայրը 25.08.2025

1947 թվականին հայ նկարչուհի Մարիամ Ասլամազյանը ստեղծեց «Հերոսուհի մայրը» խորագրով կտավ, որտեղ պատկերեց հայ կնոջ ու ընտանիքի հավաքական կերպարը:

Քաղաքի վրայով 17.08.2025

1918 թվականին նկարիչ Մարկ Շագալը ստեղծեց «Քաղաքի վրայով» կտավը, որն ասես արտապատկերումն էր արվեստագետի կյանքի լավագույն դրվագների: 

Երկու Ֆրիդաները 17.08.2025

1939 թվականին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ստեղծեց «Երկու Ֆրիդաները» ինքնադիմանկարը, որտեղ պատկերեց իր երկու ես-երին` տարբեր հուզական աշխարհներում:

Իններորդ ալիք 07.08.2025

1850 թվականին հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծեց «Իններորդ ալիք» կտավը, որը հետագայում դարձավ նկարչի ամենահայտնի աշխատանքը: 

Գեռնիկա 07.08.2025

1937 թվականին իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն կուբիզմի ոճով, սևի ու սպիտակի համադրությամբ մի կտավ ստեղծեց, որտեղ պատկերեց Իսպանիայի հյուսիսում գտնվող Գեռնիկա քաղաքի ռմբակոծությունը: 

Ծեր երաժիշտը 23.07.2025

Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն 1862 թվականին ստեղծեց «Ծեր երաժիշտը» կտավը, որտեղ պատկերեց ոչ թե այն, ինչ կցանկանային տեսնել այդ ժամանակի բարձր դասի ներկայացուցիչները, այլ այն, ինչ տեսնում էին նկարչի աչքերը: 

Ջրաշուշաններ 15.07.2025

1888 թվականին ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեն որոշեց ստեղծել 250 կտավից բաղկացած նկարաշար ու այն կոչել «Ջրաշուշաններ»: Յուղաներկով արված այս նկարներում Մոնեն պատկերեց բնությունը` օրվա տարբեր ժամերին: 

Ascultă podcastul Առավոտը թանգարանում în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice