Առավոտը թանգարանում
Առավոտը թանգարանում
Ինչպես ստեղծվեց արվեստի այս կամ այն գործը, ինչպիսի ճանապարհ անցավ, ինչ արձագանքներ ստացավ ու ինչպես հանձնվեց հանդիսատեսի դատին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կփորձենք պարզել այս փոդքասթի ընթացքում:
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com
Autor
Առավոտը թանգարանում
Categorie
Site-ul podcastului
Cel mai nou episod
6 nov. 2026
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Փոթորիկ 06.11.2026 11:18
1633 թվականին հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանտը ստեղծեց «Քրիստոսը Գալիլեայի ծովում փոթորկի ժամանակ» կտավը, որն այդպես էլ մնաց արվեստագետի` յուղաներկով արված միակ ծովային բնանկարը:
Խնձորների զամբյուղ 06.11.2026 7:29
1893 թվականին ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը ստեղծեց «Խնձորների զամբյուղը» կտավը, որը մի նոր գույն տվեց նատյուրմորտային աշխարհին:
Մեծ պատերազմ 06.11.2026 9:30
1847 թվականին ֆրանսիացի նկարիչ Ալեքսանդր Կաբանելը ստեղծեց «Ընկած հրեշտակը» կտավը, որը դարձավ արվեստագետի մտորումների փայլուն արտացոլումներից մեկը:
Ընկած հրեշտակը 06.11.2026 9:32
1847 թվականին ֆրանսիացի նկարիչ Ալեքսանդր Կաբանելը ստեղծեց «Ընկած հրեշտակը» կտավը, որը դարձավ արվեստագետի մտորումների փայլուն արտացոլումներից մեկը:
Նարցիսը 20.10.2026 10:17
1597-1599 թվականներին իտալացի նկարիչ Կարավաջոն ստեղծեց «Նարցիսը» կտավը, որը դարձավ արվեստագետի ամենահայտնի ու խորհրդավոր աշխատանքներից մեկը:
Եղիշե Չարենցի արձան 12.10.2026 10:08
1985 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանի կենտրոնում` Օղակաձև այգում, տեղադրվեց Եղիշե Չարենցի հուշարձանը, որը ստեղծեցին քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանն ու ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:
Fashion Scout Armenia 2026 12.10.2026 3:06
''Yerevan fashion week”-ի ընթացքում ` հոկտեմբերի 9-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացավ “Fashion Scout Armenia 2026” մրցանակաբաշխությունը
Սիրահարները 06.10.2026 11:58
1928 թվականին բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը ստեղծեց «Սիրահարները» կտավների շարքը, որի երկու տարբերակներն էլ դարձան նկարչի արվեստի մասին պատմող ամենահայտնի աշխատանքները:
Երկրային վայելքների այգի 06.10.2026 9:12
1490-1510 թվականների միջակայքում հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխը, ստեղծեց «Երկրային վայելքների այգին» կտավը, որը հետագայում դարձավ արվեստագետի ամենահայտնի աշխատանքներից մեկը:
Աթենական դպրոց 13.09.2026 10:34
1511 թվականին Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ Ռաֆայել Սանտին Վատիկանի պալատի համար ստեղծեց «Աթենական դպրոց» ֆրեսկոն, որը դարձավ պալատի մասին պատմող ամենատպավորիչ աշխատանքը:
Ես և իմ թութակները 13.09.2026 9:33
1941 թվականին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ստեղծեց «Ես և իմ թութակները» կտավը, որտեղ ապրեցրեց այդ շրջանի իր հույզերն ու ապրումները:
Մետրոպոլիտեն թանգարան 13.09.2026 8:34
1870 թվականին Նյու Յորքում հիմնադրվեց մի թանգարան, որը հետագայում դարձավ ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն ունեցող թանգարանն ու կոչվեց Մետրոպոլիտեն:
Հունդերտվասերի տուն 13.09.2026 10:12
1984 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 20-րդ դարի նկարիչ, ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը, ստեղծեց մի շենք, որը դարձավ Վիեննայի ամենանորարար կառույցներից մեկը ու կոչվեց Հունդերտվասերի տուն` ի պատիվ ճարտարապետի:
«Ռամբալկօշէ» մշակութային հիմնադրամ 16.08.2026 11:01
Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան–շենքում մեկ ամիս է՝ հետաքրքիր աշխուժություն է։ Մարդիկ գալիս են բացահայտելու թե´ շենքը, թե´ ներսում իրականացվող արտասովոր ցուցադրությունները։ Այս ամենը կայացավ հուլիսի 12-ից օգոստոսի 9-ը` Ռամբալկօշէ մշակութային հիմնադրամի և Գրականության արվեստի թանգարանի “musaeum” նախագծի շրջանում։
Սև քառակուսի 16.08.2026 7:28
1915 թվականին ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչը ստեղծեց «Սև քառակուսի» կտավը, որը փոխեց ժամանակակից արվեստի գույներն ու դարձավ ամենաքննարկվող աշխատանքներից մեկը:
Երաժիշտներ 01.08.2026 8:48
1595 թվականին բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Կարավաջոն ստեղծեց «Երաժիշտներ» կտավը, որը դարձավ 16-րդ դարի կերպարվեստի ու երաժշտության մասին պատմող ամենավառ աշխատանքը:
Սասունցի Դավիթ 26.07.2026 8:59
1922 թվականին հայ գեղանկարիչ, գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանը ստեղծեց «Սասունցի Դավիթ» կտավը, որը հետագայում դարձավ հայկական կերպարվեստի ամենայուրահատուկ աշխատանքներից մեկը:
Կարմիր արվեստանոց 12.07.2026 8:39
1911 թվականին ֆրանսիացի ֆովիստ նկարիչ Անրի Մատիսն իր արվեստանոցը պատկերեց կտավին ու այն անվանեց «Կարմիր արվեստանոց»:
Սերենադ 06.07.2026 9:24
1888 թվականին հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը ստեղծեց «Սերենադ» կտավը, որը դասվեց նկարչի այն աշխատանքների շարքին, որոնք պատմում են արևելյան երկրներում ապրող մարդկանց կյանքի ու առօրյայի մասին:
Երաժշտության դաս 21.06.2026 9:05
1662-1665 թվականներին բարոկկո դարաշրջանի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերը ստեղծեց «Երաժշտության դասը» կտավը, որը համալրեց նկարչի խորհրդավոր նկարների շարքը:
Ավետիք Իսահակյանի արձան 13.06.2026 9:42
1975 թվականին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև կանգնեցվեց հայ գրող Ավետիք Իսահակյանի արձանը, որը քանդակեց հայ քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը:
Վենետիկի բիենալե 09.06.2026 10:05
1893 թվականի ապրիլի 19-ին Ումբերտո I-ի կնոջ՝ Մարգարիտա Ջիովանիի արծաթե տարեդարձը նշելու համար Վենետիկի քաղաքային խորհուրդը բանաձև ընդունեց` տարեկան երկու անգամ անցկացնել իտալական արվեստի ցուցահանդես, կամ, ինչպես հայտնի է` Վենետիկի Բիենալե:
Ամերիկյան գոթիկա 09.06.2026 9:53
1931 թվականին ամերիկացի նկարիչ Գրանթ Վուդը ստեղծեց «Ամերիկյան գոթիկա» կտավը, որը դարձավ 20-րդ դարի ԱՄՆ-ի ամենահայտնի արվեստի գործերից մեկը:
Մեծ Սֆինքս 07.06.2026 10:11
Մ.թ.ա 2570-ական թվականներին Գիզայում` Նեղոս գետի արևմտյան ափին, կառուցվեց մի քանդակ, որը հետագայում համարվեց Հին աշխարհի ամենահայտնի և ամենահին ժայռաքանդակը:
Քնած Վեներա 16.05.2026 9:14
16-րդ դարում իտալացի նկարիչ Ջորջոնեն ստեղծեց «Քնած Վեներա» կտավը, որը դարձավ արևմտյան նկարչության ամենաքննարկվող աշխատանքը:
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice