Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 597 episódios

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com

Autor

Armenpress State News Agency

Categoria

News

Site do podcast

podcasters.spotify.com

Último episódio

28 de set de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

«Արմենպրես» Podcast-Sport. Կանանց բասկետբոլի հեռանկարները Հայաստանում 19.02.2022

Հայաստանում այս պահի դրությամբ օր օրի զարգացող մարզաձևերից մեկը կանանց բասկետբոլն է:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

«Արմենպրես» Podcast-FinInForm. Ինչպես կողմնորոշվել վարկային առաջարկներում 18.02.2022

Հանդիպե՞լ եք արագ օնլայն վարկերի գովազդների, մտածե՞լ եք ռիսկերի, հնարավոր խնդիրների մասին, վարկ վերցնելուց հետո՞ եք միայն պարզել, որ փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է:  Այս և վարկերին վերաբերող այլ հարցերի պատասխանները «ՖինԻֆորմ»-ի թողարկման շրջանակում ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսի...

«Արմենպրես» Podcast-Sport. Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը 16.02.2022

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը վերսկսվում է ձմեռային դադարից հետո:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք հայկական ակումբներում տեղի ունեցած փոփոխություններից:

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Նոր զրահաբաճկոն՝ առավելագույն պաշտպանությամբ, թեթև և ավելի մատչելի 14.02.2022

Արագ զարգացող աշխարհում՝ ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ ունենալը դարձել է առաջնային կարևորության հարց: Գիտությունը շատ արագ տեմպերով առաջ է գնում` օր-օրի առաջարկելով նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք իրենց արդյունավետությամբ հնարավորություն կտան մարդկային կորուսները հասցնել նվազագույնի: Նման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք տեխնիկական գիտությունների ոլորտում նոր ձեռքբ...

«Արմենպրես» Podcast. Սուրբ Սարգիս. աղի բլիթից մինչև երիտասարդների օրհնության օր 11.02.2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 12-ին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։    Տոնի խորհրդի, իմաստի և այս օրերին սպասվող անակնկալների մասին «Արմենպրես»-ի  փոդքաստ  տաղավարում զրուցելու ենք Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ։

«Արմենպրես» Podcast-FinInForm. Շահութահարկից ազատում, շրջհարկի գումարի նվազեցում. ինչ արտոնություններ են գործում բիզնեսի համար 11.02.2022

Ի՞նչ հարկեր է վճարում Հայաստանում բիզնեսը, ովքե՞ր կարող են օգտվել հարկային արտոնություններից, և ի՞նչ հնարավորություններ կան սկսնակ բիզնեսի համար:  «Արմենպրես»-ի Պոդքաստ-ՖինԻնՖորմ-ի թողարկման շրջանակում Հայաստանում գործող հարկման համակարգերի, բիզնեսի համար գործող հարկային արտոնությունների մասին պատմել է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:

«Արմենպրես» Podcast-100 գաղափար. Արագ ամրացող ցեմենտի բաղադրություն 07.02.2022

Շինարարական ոլորտում նոր տեսակի արագ ամրացող ցեմենտ ստեղծելու գաղափարի իրագործումը թույլ կտա սահմանային դիրքերում և ոչ միայն, շատ կարճ ժամանակում իրականացնել շինարարական աշխատանքներ և բարձրացնել ավտանգության մակարդակը: Հենց սա էլ դարձել է կարևոր դրդապատճառ սկսելու նոր պրոդուկտի ստացման գործընթացը: «Արմենպրես- Փոդքաստ»-ում այսօր խոսել ենք հենց այդ պրոդուկտի՝ քիմիական նոր նյութի ստեղծման մասին, և մե...

«Արմենպրես» Podcast-FinInForm. Ինչ հարկային և այլ պարտադիր վճարումներ են արվում աշխատավարձից 04.02.2022

Իսկ ի՞նչ հարկային և պարտադիր վճարումներ են կատարվում ձեր աշխատավարձերից, եթե միաժամանակ երկու կամ երեք վայրում եք աշխատում, բոլորի համար առանձին-առանձի՞ն են պահումներ արվում: Այս և այլ հարցերի պատասխաններն «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի թողարկմանը տվել է ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

«Արմենպրես» Podcast «100 գաղափար Հայաստանի համար»․ ՀՕՊ համակարգ՝ առանց մարդկային գործոնի 31.01.2022

Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ սպա-ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ»: «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինական է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ...

«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանը Պեկինի Օլիմպիական խաղերում 31.01.2022

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ունի 6 մասնակից, որոնցից 4-ը դահուկորդներ և լեռնադահուկորդներ են:  «Արմենպրես»-ի  Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է: Վերջինս զրույցի ընթացքում շեշտեց, որ մարզիկները Պեկինի Օլիմպիական խաղերի քվոտայի համար պայքարը սկսել էին դեռևս 2019 թվականին:

«Արմենպրես» Podcast-FinInForm. Ի՞նչ անել, եթե գողացել են ձեր անհպում քարտը անկանխիկ վճարումների, ApplePay-ի մասին 28.01.2022

Իսկ դուք գնումներ կատարելիս վճարում եք քարտո՞վ, թե՞ նախընտրում եք ավանդական, այսինքն կանխիկ տարբերակը։ Դեռ չգիտեք անկանխիկ վճարումներ անելիս ձեզանից պահումներ արվո՞ւմ են, կամ թե փոխանցումների համար ո՞ր հավելվածից օգտվել. առաջարկում ենք լսել  «ՖինԻնՖորմի» հերթական թողարկումը:

«Արմենպրես» Podcast-Sport. Իսպանական «Սելտա»-ն կհամագործակցի հայկական «Նոա»-ի հետ 27.01.2022

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իսպանական «Սելտա»-ի հետ:   «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է:

«Արմենպրես» Podcast-Sport. Ռաֆայել Նազարյանը՝ ԲԿՄԱ-ի և երիտասարդական հավաքականի մասին 24.01.2022

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո ԲԿՄԱ-ն, որն առաջին տարին է, ինչ մասնակցում է Պրեմիեր լիգային, մրցաշարային աղյուսակի վերջնամասում է: ԲԿՄԱ-ի կորիզը կազմում են Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամները:   «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու և Երևանի ԲԿՄԱ- գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է:

«Արմենպրես»-ի «ՖինԻնՖորմ»-ը ձեր ֆինանսական խորհրդատուն 21.01.2022

Վարկ վերցնելիս բախվե՞լ եք խնդիրների, ավանդ ներդնելիս տատանվել եք տոկոսադրույքի՞, դրամի՞ կամ արտարժույթի՞ հարցում.«Արմենպրես»-ի փոդքաստային նոր շարքը կդառնա ձեր ֆինանսական խորհրդատուն, լրատվական գործակալությունը տալիս է ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված «ՖինԻնՖորմ» խորագրով փոդքաստային շարքի մեկնարկը:  «ՖինԻնՖորմ» -ի շրջանակում ավանդների մասին զրուցել ենք ՀՀ կենտրոնական բանկի սպառողն...

«Արմենպրես» Podcast-Sport. Լեռնագնացության տուրիստական հեռանկարները 21.01.2022

Հայաստանում լեռնագնացությունն ու լեռնային տուրիզմը սկսել է նոր թափ հավաքել:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը 1981 թվականին հիմնադրված «Հատիս» արշավական ակումբի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն է: «Լեռնագնացության մեջ դժվարը հենց առաջին արշավն է, երբ սկսում ենք արշավել փոխվում են մոտեցումները»,-ասաց Մարտիրոսյանը:

«Արմենպրես» Podcast-Sport. Բասկետբոլի զարգացման հեռանկարները Հայաստանում 19.01.2022

Հայկական բասկետբոլը, հատկապես ներքին առաջնությունը` կանոնավոր Ա լիգան, վեջին տուրում այլ մակարդակի է հասել:  «5-րդ տարին է, որ Հայաստանի առաջնությունը դարձել է պրոֆեսիոնալ լիգա: Մենք աշխատանք ենք տանում առաջնության դիտարժանությունը բարձրացնելու համար: Շեշտը դնում ենք նաև մասսայականության վրա»,-«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի տաղավարում ասաց Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նախագահ, Հա...

Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու»-ի առաջիկա ծրագրերի ու ազգային թիմի մասին 17.01.2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում անդրադարձել է Հայաստանի առաջնությունում իր գլխավորած թիմի գրանցած արդյունքներին, Պրեմիեր լիգայի ապագային և խոսել է ազգային թիմի ներուժից:

«Արմենպրես» Փոդքաստ» Սուրբ Ծնունդ ու Աստվածհայտնություն 05.01.2022

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝  Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Որը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է  Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» և Ս...

«Արմենպրես» Podcast-Sport. Մարզական լրագրողներն ամփոփում են սպորտային տարին 29.12.2021

Հայաստանի սպորտային կյանքը 2021 թվականին լի էր նոր անուններով, ձեռքբերումներով, հիասթափություններով ու բացահայտումներով:   «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում անցնող մարզական տարին ամփոփել ենք Առաջին ալիքի սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանի, Մեդիամաքս սպորտի թղթակից Հասմիկ Բաբայանի և Vivaro news-ի թղթակից Լիանա Մկրտչյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ի սպորտային թղթակից Վարվառա Հայրապետյանը, նրանք նու...

«ԱՐՄԵՆՊՐԵՍ ՓՈԴՔԱՍՏ» Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. 27.12.2021

Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, անկե՞ղծ են արդյոք Հայաստանի հետ հաշտվելու Թուրքիայի ձգտումները, ի՞նչ ռիսկեր և օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մեջ: «ԱՐՄԵՆՊՐԵՍ ՊՈԴՔԱՍՏ» -ի տաղավարում այդ թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագ...

«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայում 18.12.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են:   «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:

«Արմենպրես» Podcast-Sport. Մալխաս Ամոյանի անցնող` 2021 թվականը 07.12.2021

Հայաստանը ներկայացնող մարզիկների համար անցնող տարին լի էր մարզական իրադարձություններով` այդ թվում նաև Օլիմպիական խաղերի տարում առաջին անգամ անցկացվեցին աշխարհի առաջնությունները:   «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը հունա-հռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանն է:

«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անցնող տարվա մասին 01.12.2021

Անցնող մարզական տարվա մեծագույն նվաճումների շարքում մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալն է:

«Արմենպրես» Podcast-Sport. Լեռնագնացությունը և լեռնային տուրիզմը Հայաստանում 23.11.2021

Հայաստանում լեռնագնացությունը, լեռնային տուրիզմը նոր թափ է հավաքում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:

«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ավարտեց ելույթները Մունդիալի որակավորման փուլում 18.11.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն է:

Ouça o podcast ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos