Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com
Autor
Armenpress State News Agency
Categoria
Site do podcast
Último episódio
28 de set de 2026
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
«Արմենպրես» Podcast-Sport. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն անցնող տարվա մասին 01.12.2021 15:08
Անցնող մարզական տարվա մեծագույն նվաճումների շարքում մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալն է:
«Արմենպրես» Podcast-Sport. Լեռնագնացությունը և լեռնային տուրիզմը Հայաստանում 23.11.2021 8:47
Հայաստանում լեռնագնացությունը, լեռնային տուրիզմը նոր թափ է հավաքում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:
«Արմենպրես» Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ավարտեց ելույթները Մունդիալի որակավորման փուլում 18.11.2021 21:49
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն է:
«Արմենպրես» Փոդքաստ» «Արևորդի» 10-րդ միջազգային փառատոնը կբարձրաձայնի բնապահպանական հրատապ խնդիրները 10.11.2021 13:44
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որը նպատակ ունի ֆիլմերի ցուցադրություններով, կրթական և այլ ծրագրերով հանրության լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել բնապահպանական առկա խնդիրների վրա, 2021-ին կանցկացվի նոյեմբերի 14-ից 18-ը առցանց հարթակում: «Արմենպրես»- ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի հետ, որի խոսքով՝ փառատոնին ցուցադրվելու է շուրջ 30 բնապահպանական...
«Արմենպրես» Podcast-Sport. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները 10.11.2021 12:26
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում` նվաճելով մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի Podcast-sport-ի հյուրն է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
«Արմենպրես» Podcast-Sport. Ֆուտբոլի ազգային թիմի նախորդ հանդիպումներն ու առաջիկա խաղերը 04.11.2021 15:10
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջիկայում ևս երկու հանդիպում կանցկացնի և կավարտի ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրն այս անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանն է, ում հետ խոսել ենք ֆուտբոլի ընտրանու նախորդ և առաջիկա խաղերի մասին:
«Արմենպրես» Փոդքաստ» ՀԲԸՄ-ՀԵԸ ի հարուստ ու հայակեդրոն գործունէութեան մասին 03.11.2021 15:31
Արմէնփրէսի հիւրն է ՀԵԸ- ի կեդրոնական վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը: ՀԲԸՄ Սփիւռքի մէջ Հայ մարդու դարբման ու Հայաստանի սատարման ամենամեծ կազմակերպութիւներէն է, իսկ անոր պատկանող Հայ Երիտասարդական Ընկերակցութիւնը(ՀԵԸ) իր մարզական, մշակութային, ուսանողական, սկաուտական եւ այլ կառոյցներով, սփիւռքեան Հայ համայքներուն մէջ, կ՝իրականացնէ այդ ազգանուէր եւ հայրենանուէր գործի հիմնական բաժինը: ՀԵԸ -ի կեդրո...
«Արմենպրես» Փոդքաստ» «Գրքի օր ու գիշեր-2021» 01.11.2021 12:44
Գրի ու գրականության հանդեպ հանրության լայն շրջանակի սերն ու հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Գրքի օր ու գիշեր-2021»-ը: «Արմենպրես» - ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Բուկինիստ»-ի հիմնադիր Խաչիկ Վարդանյանի հետ, որը պատմում է՝ «Գրքի գիշեր» կազմակերպելու գաղափարը ծնվել է վեց տարի առաջ: «Տոնի շրջանակում երեկոյան 18:00-22...
«Արմենպրես» Podcast-Sport. Արսեն Ջուլֆալակյանը`միջազգային ֆեդերացիայում պաշտոնի և Արցախ այցի մասին 29.10.2021 18:12
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այսուհետ կլինի նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Մարզիկների հանձնաժողովի» նախագահը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց կրտսեր Ջուլֆալակյանն է: Վերջինիս հետ խոսել ենք վերջերս Արցախ կատարած այցելության, իր նախաձեռնության, Միջազգային ֆեդերացիայում նոր պաշտոնի մասին:
«տնՏեսակետ»: Բոթսվանական հրաշք «Արմենպրես» Փոդքաստ» 28.10.2021 22:49
1960 թ.-ից ի վեր, երբ Աֆրիկայի երկրների մեծ մասն անկախություն ստացավ, մայրցամաքը հիմնականում զուգորդվում էր աղքատության և թերզարգացածության, իսկ Հարավսահարյան Աֆրիկան՝ ծայրահեղ աղքատության հետ։ Սակայն, Բոթսվանան իր տնտեսական առաջընթացով ու զարգացածության մակարդակով առանձնանում է ոչ միայն Հարավսահարյան Աֆրիկայում, այլև ողջ աշխարհամասում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտակ...
«Արմենպրես» Podcast-Sport. Էդգար Մանուչարյանը հավաքականի նախորդ և առաջիկա խաղերի մասին 23.10.2021 13:25
Առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին երկու հանդիպումները կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Էդգար Մանուչարյանի հետ խոսել ենք ընտրանու նախկին ելույթների ու առաջիկա խաղերի մասին:
«տնՏեսակետ»: Տրանսպորտային միջանցքներ «Արմենպրես» Փոդքաստ» 21.10.2021 16:56
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է տրանսպորտային միջանցքների էությունը, իրավական կարգավորումները, տեսակները և կառավարման միջազգային լավագույն փորձը։ Պոդքաստը հիմնված է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի 2021թ․-ի 2-րդ համարում հրապարակված «Տրանսպորտային միջանցքների էությունը, տ...
ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՓՈԴՔԱՍՏ: Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրականացրած ծրագրերի և ապագա նախաձեռնությունների մասին: 21.10.2021 17:38
Հայաստանում ի՞նչ առաքելություն են իրականացնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայցուցչությունը կրթական ոլորտում, որո՞նք են նախանշված առաջնահերթությունները, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվում և որո՞նք են համագործակցության շրջանակները։ «Արմենպրես»-ի Փոդքաստ նախագծի շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության մասնագետների հետ քննարկել ենք այդ ծ...
«Արմենպրես» Փոդքաստ Սպորտ. Արթուր Աբրահամն ավարտեց մարզական կարիերան: 20.10.2021 10:17
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այս տարի ավարտեց մարզական կարիերան: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկն է, ում հետ խոսել ենք անցած կարիերայի, Հայաստանում գտնվելու շարժառիթներից ու հայկական բռնցքամարտի հեռանկարից:
«տնՏեսակետ»: Առևտրային արբիտրաժ «Արմենպրես» Փոդքաստ» 14.10.2021 13:40
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է արբիտրաժային դատարանների առանձնահատկությունները, արբիտրների լիազորությունները և արբիտրաժային գործունեության իրավական հիմքերը։ Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեց...
«Արմենպրես» Փոդքաստ. Ավելի Լավ Կյանքի Ձգտումը 11.10.2021 34:46
Ի՞նչ է Չինաստանի համար նշանակում աղքատության դեմ պայքարը. «100 միլիոն- 2020թ․» աղքատության վերացման խնդրի իրականացման արդյունքում Չինաստանում մոտ 100 միլիոն անապահով մարդ դուրս կգա աղքատությունից։ Այդ կերպ ՉԺՀ-ն առաջին անգամ բազմակողմանիորեն կվերացնի ծայրահեղ աղքատության երևույթը և ՄԱԿ մինչև 2030թ․ Կայուն զարգացման օրակարգով նախատեսված ժամկետից 10 տարի առաջ կկատարի աղքատության կրճատման նպատակը։ «1...
«Արմենպրես» Փոդքաստ Սպորտ. Հայաստանի ԱՈԸՀ աշխարհի 2021 թվականի առաջնությունում նվաճեց միայն մեկ մեդալ 09.10.2021 6:53
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրն 61 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն է: Վերջինիս հետ խոսել ենք անցնող տարվա ձեռքբերումների և Օլիմպիական խաղերից հետո աշխարհի առաջնության մասնակցության մասին:
Podcast-Sport.Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու կազմը 01.10.2021 13:45
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու կազմը Մունդիալի որակավորման փուլի առաջիկա խաղերի համար: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում թիմի նորեկների, չհրավիրված ֆուտբոլիստների, նոր հարձակվող Լուկաս Սելարայանի մասին ենք խոսել-քննարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար, ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ:
«տնՏեսակետ»: Իսրայել․ աշխատավորական-սոցիալիստական գաղափարախոսությունից դեպի կապիտալիզմ «Արմենպրես» Փոդքաստ» 30.09.2021 20:43
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը Իսրայելի օրինակով խոսում է երկրի զարգացման վրա պետության տնտեսական քաղաքականության հիմքում ընկած փիլիսոփայության փոփոխության ազդեցության մասին։ Պոդքաստը հիմնված է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի 2021թ-ի 3-րդ համարում հրապարակված «Կառավարության քաղաքականո...
«Արմենպրես» Փոդքաստ Սպորտ. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ ելույթները և առաջիկա հանդիպումները: 27.09.2021 13:22
Փոդքաստ Սպորտ Վարվառա Հայրապետյանի և Արման Աբելյանի մեկնաբանմամբ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ ելույթները և առաջիկա հանդիպումները: Ինչպես նաև իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հայաստանյան գործունեությունը:
Gevorg Kalloshyan’ın Podcast programı No 1: Raffi Hermon Araks’ın anısına... 25.09.2021 18:44
Ermenistan Cumhuriyeti resmi haber ajansı ARMEN PRESS’in Türkçe Haberler servisinin Pot Cast sesli yayınına hoş geldiniz… Genel Müdürümüz, Aram Ananyan önderliğinde, ben Raffi Hermon Araks ve teknik uzmanı arkadaşım Datev Zakaryan’ın hazırladığı programı sunuyoruz… Tam 2 ay önce Sevgili Baş editörümüz, arkadaşımız Raffi Hermon Araks bu sözlerle o kadar heveslendiği ve beklediği ARMEN PRESS’in Türk...
«տնՏեսակետ»: Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA-ն) «Արմենպրես» Փոդքաստ 16.09.2021 15:05
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը այս անգամ ներկայացնում է «Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը» (NAFTA-ն): Բանախոսը մանրամասն անդրադարձ է կատարում համաձայնագրի նախապատմությանը, էությանը, կարգավորումներին, ինչպես նաև այն գործոններին, որոնք հանգեցրեցին համաձայնագրի չեղարկմանը և վերջինիս...
Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոն 11.09.2021 16:47
Այս կիրակի՝ սեպտեմբերի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման տոնն է: Հայ եկեղեցիներում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Եվ այդ առիթով «Արմենպրես» -ի տաղավարում իմ հյուրն է ա...
«տնՏեսակետ»: Եվրասիական տնտեսական միություն. «Արմենպրես» Փոդքաստ 09.09.2021 18:36
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը: Բանախոսը մասնավորապես ներկայացնում է միության պատմությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև մի շարք առանցքային կանոններ և կարգավորումներ: Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրություն...
«տնՏեսակետ»: Եվրոպական Միություն. Մաս 2 «Արմենպրես» Փոդքաստ 19.08.2021 16:04
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում է: Եվրոպական Միության միասնական գյուղատնտեսական, ռեգիոնների համաչափ զարգացման, բնապահպանական քաղաքականությունները: Ինչպես նաև, ձկնորսությանը վերաբերող Եվրոպական Միության քաղաքականությունը (common fisheries policy): Խմբագրության կողմից: «տնՏես...
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos