Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Հարց բժշկին. ինչ պետք է իմանալկրծքագեղձի քաղցկեղի մասին. Ե՞րբ և ինչպե՞սհետազոտվել՝ հիվանդությունը վաղհայտնաբերելու համար 06.07.2026

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալկանանց շրջանում ամենատարածվածուռուցքաբանական հիվանդություններից մեկը։Միևնույն ժամանակ, ժամանակակից ախտորոշիչմեթոդները հնարավորություն են տալիսհիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, երբբուժման արդյունավետությունը գրեթե հասնում է100 տոկոսի։ Ո՞ր տարիքից պետք է սկսելհետազոտությունները, ինչպե՞ս ընտրել ճիշտպատկերային հետազոտությունը, արդյոքվտանգավո՞ր է բիոպսիան և ի...

Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը 29.06.2026

Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն։ Ո՞ր դեպքերում է բարիատրիկ վիրահատությունն իսկապես ցուցված, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել դրանից, ինչպե՞ս է այն ազդում ուղեկցող հիվանդությունների վրա, ինչո՞ւ է վիրահատությունից հետո կենսակերպի փոփոխությունը վճռորոշ. այս և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստ...

Podcast. ԱՄՆ-ից ժամանած փորձագետները փորձով են կիսվել Հայաստանի ինժեներների հետ 17.06.2026

«EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ: «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն  ու արտասահմանյա...

Podcast-Sport. Հայ լեռնագնացը՝ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթին 17.06.2026

Օրեր առաջ հայազգի լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Գասպարյանը խոսել է Էվերեստ բարձրանալու, ճանապարհի դժվարությունների, մոտ 60 օր ձգված վերելքի, լեռնագնացների համար բարդություններ առաջացնող խոչընդոտների մասին: 

Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին 15.06.2026

Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արյան դոնորության կարևորությունն ու դրա անփոխարինելի դերը հազարավոր մարդկանց կյանքերի փրկության գործում։ Թեև այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ և միջոցառումներ, մասնագետները հիշեցնում են՝ արյան կարիքը միշտ կա և դոնոր դառնալու անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն մեկ օրով։

Podcast-Sport. Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 11.06.2026

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք երկրում` ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային ռադիոյի երկրորդ ալիքի սպորտային թղթակից Գևորգ Մալաքյանին, որի հետ խոսել ենք հյուրընկալող երկրներից, խմբերի ֆավորիտներից, չեմպիոնության հիմնական հավակնորդների, թիմերի ներուժից:

Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնը 04.06.2026

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի հաղթողն «Արարատ-Արմենիա»-ն է, որը երկրի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց 6 տարվա ընդմիջումից հետո։«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Արարատ-Արմենիա»-ի մեդիա բաժնի ղեկավար Գևորգ Ղազարյանին, որի հետ խոսել ենք անցած մրցաշրջանից, ակումբի ենթակառուցվածքներից, ակադեմիայի աշխատանքից

Podcast-Հարց բժշկին. արևահարությունից մինչև աղիքային վարակներ․ մանկաբույժը ներկայացրել է ամռան ընթացքում երեխաների համար հիմնական ռիսկերը 01.06.2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրը կարևոր առիթ է հիշեցնելու, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջ ու անվտանգ մանկությունն ապահովելուց։ Ամառային ամիսներին, երբ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում բացօթյա միջավայրում, մեծանում են արևահարությունների, ջրազրկման, աղիքային վարակների, ալերգիկ ռեակցիաների և տարբեր վնասվածքների ռիսկերը։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում...

Podcast. Երեխայի լավագույն շահն ու խնամատարության զարգացումը՝ պետության քաղաքականության առանցքում 01.06.2026

Երեխաների հիմնահարցերի ոլորտում պետական քաղաքականության առանցքում երեխայի լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ պետության ամբողջական հոգածության ներքո են գտնվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնց...

Podcast. Հաշմանդամություն ունեցող անձանց պետական ծրագրերի բյուջեն վերջին 5 տարիներին եռապատկվել է 27.05.2026

Վերջին տարիներին Հայաստանում էապես ընդլայնվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ ինչպես ֆինանսավորման ծավալների, այնպես էլ մատուցվող ծառայությունների շրջանակի առումով։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ հաշմանդամություն...

Podcast-Sport. «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի առաջին տիտղոսային նվաճումը 27.05.2026

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի չեմպիոնն այս մրցաշրջանում իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում տոնած «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն է:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանին, որի հետ զրուցել ենք ակումբի առաջին տիտղոսային նվաճման, թիմի ակադեմիայի ներուժի, կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլերից:

Podcast․ Կանանց չվճարվող աշխատանքի ցուցանիշը դեռևս անհամեմատ բարձր է, իսկ զբաղվածության մակարդակը՝ ցածր 20.05.2026

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 ռազմավարությամբ սահմանվել է 6 հիմնական գերակայություն՝ միտված գենդերային հավասարության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու առկա խնդիրների հասցեագրմանը։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը մանրա...

Podcast. Տարեցների համար խնամքի ծառայությունները դառնում են ավելի մոտ և հասանելի 13.05.2026

Հայաստանում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների պահանջվածության աճին զուգահեռ՝ պետության կողմից ներդրվում և զարգացվում են դրանց համայնքային մոդելներ։ «Արմենպրես Podcast»-ի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը նշել է, որ ժողովրդագրական ծերացումը դարձել է սոցիալական քաղաքականության կարևորագույն...

Podcast-Հարց բժշկին. ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ 11.05.2026

Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է:  Ժառանգական անգիոայտուցը (HAE/ԺԱ) գենետիկորեն պայմանավորված, շատ հազվադեպ և կյանքին պոտենցիալ սպառնացող հիվանդություն է: Այն առաջացնում է մարմնի տարբեր հատվածների՝ ձեռքերի, ոտքերի, դեմքի, ինչպես նաև կոկորդի և շնչուղիների այտուցներ։ Հիվանդներին հաճախ անհանգստացնում են նաև ուժեղ որովայնային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք պայմանավո...

Podcast. Հայաստանում գործազրկության ցուցանիշները շարունակում են նվազել 29.04.2026

Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թիվը։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիաննա Թովմասյանը, ներկայացնելով զբաղվածության ոլորտում արձանագրված վերջին միտումները, մանրամասնեց, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով Հայաստանում հաշվառված է եղել շուրջ 46,5 հազար աշխատա...

Podcast. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի նպատակը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ակտուալ դարձնելն է․Սինանյան 27.04.2026

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ավելի քան 6 տարիների գործունեությունն առանձնացել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդիականացմանը միտված ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ։    «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով գրասենյակի 6.5 տարիների ընթացքում իրականացված ծրագրերն ու արդյո...

Podcast. Բազմազավակ ընտանիքների բնակապահովման պետական աջակցությունն ընդլայնվում է 22.04.2026

Հայաստանի կառավարության կողմից արդեն վեց տարի իրականացվող՝ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմելիության տեմպերն այնքան բարձր են, որ ամեն տարի բյուջեի վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում։ Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայան...

Podcast-Հարց բժշկին. մազաթափություն՝ պատճառներից մինչև բուժում․ ի՞նչ պետք է իմանալ և ե՞րբ է պետք դիմել բժշկի 20.04.2026

Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիրէ, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝սկսած սթրեսից մինչև հորմոնալ խանգարումներ ևգենետիկ գործոններ։ Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և ճիշտ խնամքի մասին«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստիշրջանակում զրուցել ենք մաշկաբան ԼուսինեՄեժլումյանի հետ։

Podcast. Նույնիսկ խաղի կանոններ թելադրողները Մերձավոր Արևելքի համար չունեն հստակ ծրագիր․ փորձագիտական վերլուծություն 15.04.2026

Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանը կարծում է, որ մերձավորարևելյան զարգացումներն ընկալելու համար անհրաժեշտ է խորությամբ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, Լիբանանում, որովհետև այդ երկիրն ամբողջ տարածաշրջանի տեղաշարժերի հանգուցակետն է։     «Արմենպրես»-ի  փոդքաստի թողարկման շրջանակում Սագօ Արեանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ամենի համատեքստում վերլուծ...

Podcast. Հեռավար աշխատանքի հնարավորության ներդրումը դրական արձագանք է ստացել գործատուների և աշխատակիցների կողմից 15.04.2026

Հայաստանում հեռավար աշխատանքի կարգավորումների ներդրումը դրական արձագանք է ստացել ինչպես գործատուների, այնպես էլ աշխատակիցների կողմից՝ դառնալով ոչ միայն ճգնաժամային իրավիճակների համար նախատեսված լուծում, այլ նաև ճկուն և արդյունավետ հնարավորություն։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշեց, որ Հայաստանում, մասնավորապես, ֆինանսակ...

Podcast-Հարց բժշկին. ինչ հիվանդություն է կարմիր քամին և ինչպես տարբերել այն մաշկի այլ խնդիրներից 13.04.2026

Կարմիր քամին մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ կարմիր քամին շարունակում է մնալ տարածված և երբեմն նաև վտանգավոր։   «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում թեմայի շուրջ  զրուցել ենք  բժիշկ-վարակաբան, վարակաբանության գծով ԱՆ խորհրդատու Արմեն Օհանյանի հետ:

Podcast.Արտապատվիրակված սոցիալական ծառայությունները շարունակական ընդլայնվում և զարգանում են 09.04.2026

Պետության կողմից 2019-2020 թվականներից սուբսիդիաների փոխարեն սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների արտապատվիրակման ներդրումից հետո այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը շարունակաբար ընդլայնվում և զարգանում են։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը...

Podcast. Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը շարունակաբար ընդլայնել է մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը 08.04.2026

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի գործունեության 5 տարիների ընթացքում դրան մասնակցել է 113 երիտասարդ՝ աշխարհի 32 երկրից։ «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին տեղեկացրեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է ծրագրի 6-րդ շրջափուլը, որի շրջանակներում ընթանում...

Podcast-Հարց բժշկին. պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է մինչև 40 տոկոս. ինչ է փոխել համընդհանուր ապահովագրությունը 06.04.2026

Առողջապահական առաջնային օղակը և ընտանեկան բժիշկները շարունակում են մնալ առողջապահական համակարգի հիմնասյուներից մեկը, հատկապես, երբ համակարգում ներդրվում են նոր գործիքներ և ընդլայնվում են ծառայությունների հասանելիության հնարավորությունները։ Այս համատեքստում առավել ակնառու է դառնում առաջնային օղակի դերը՝ թե՛ հիվանդությունների կանխարգելման, թե՛ վաղ ախտորոշման և բուժման գործընթացում։ «Արմենպրես»-ի «Հա...

Podcast.Մեկ հարթակ՝ կյանքի բոլոր փուլերի համար․սոցիալական ոլորտում լայնածավալ թվային լուծումներ են նախատեսվում 02.04.2026

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտի թվայնացման հագեցած օրակարգ ունի, որի իրականացման արդյունքում կներդրվի քաղաքացիների համար հարմարավետ, ժամանակ ու ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։ «Արմենպրես Podcast» նախագծում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը մանրամասնեց, որ թվայնացման գործընթացի շրջանակներում նախատեսվում է 20...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.