Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast-Sport. Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանու մարզչի տեսլականը թիմի ապագայի վերաբերյալ 02.04.2026 17:27
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք նորանշանակ գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում կանանց ֆուտբոլից, ակումբային ֆուտբոլի մակարդակից, տարբեր տարիքային հավաքականներում աշխատանքի իր փորձառությունից ու հավաքականի ապագայի տեսլականից:
Podcast-Հարց բժշկին. Աուտիզմը չի բուժվում, սակայն վաղ միջամտությունը կարող է էական փոփոխություն բերել 30.03.2026 11:52
Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը, որը հաճախ անվանում են նաև աուտիզմի սպեկտրի խանգարում, պայմանների բազմազան խումբ է, որոնք կապված են ուղեղի զարգացման հետ: Աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն՝ դրանից չի կարելի բուժվել, դրանով չի կարելի վարակվել, դրանով չեն «տառապում»: Օրվան ընդառաջ առկա խնդիրների, մարտահրավերների, առաջարկվող լուծումների և մի շարք կարև...
Podcast. ԱԲ-ն՝ որպես տնտեսության լիարժեք մասնակից. DDF26-ը Երևանում կնախանշի թվային ապագայի օրակարգը 27.03.2026 26:34
Doing Digital Forum-ը վերադառնում է. արդեն չորրորդ տարին անընդմեջ այն համախմբում է ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական հատվածի պատասխանատուներին:Այս տարի այն կանցկացվի Երևանում, ապրիլի 8-ին «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն «Արմենպրես...
Podcast. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հայրենադարձվել է 27.03.2026 9:38
Հայաստանի սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից դեռևս 2020 թվականից իրականացվող «իԳործ» ծրագիրը հինգ տարվա ընթացքում շուրջ 300 մասնակից է ունեցել, որոնցից ավելի քան 70 տոկոսը հայրենադարձվել է։ Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում նշեց «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանը՝ ընդգծելով, որ այս ծրագիրը միակ հնարավորությունն է, որի շնորհիվ սփյուռքահայ մասնագետները կարող են ներգրավվել ՀՀ...
Podcast-Sport. Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի պատմական առաջնությունը 26.03.2026 20:42
Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր Լիլիթ Մկրտչյանն, որի հետ խոսել ենք Երևանում կայացած մրցաշարի միջազգային արձագանքներից, հայ մարզիկների մրցունակությունից, Մկրտչյան...
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանին՝ Ազգերի լիգայի նոր ընտրական փուլում 19.03.2026 14:35
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերից կսկսի պայքարն Ազգերի լիգայում: Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք Ազգերի լիգայում հավաքականի մրցակիցներից, Եղիշե Մելիքյանի՝ սերնդափոխություն ապրող թիմից, առաջին անգամ թիմ հրավիրված Ֆինն Գերագոսյանից, հավաքականից հեռացած Տիգրան Բարսեղյանից:
Podcast-Հարց բժշկին. սթրես, գաջեթներ և քնի պակաս․ ինչու են առաջանում գլխացավերը 16.03.2026 41:00
Ինչպե՞ս տարբերել սովորական գլխացավը միգրենից, ինչո՞վ են պայմանավորված գլխացավերը և ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի։ Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ։ Բժիշկ Պետրոսյանի խոսքով՝ գլխացավը նյարդաբանի մոտ դիմելու...
Podcast.Հայաստանից ԵՄ տեքստիլի արտահանումն ավելացել է. փոխնախարարը՝ արդյունաբերության, վերջնական արտադրանքի աճի մասին 13.03.2026 21:05
Հայաստանում արդյունաբերության ոլորտի շարժիչ ուժն արդեն մշակող արդյունաբերությունն է, երկիրն ավելացրել է վերջնական արտադրանքի արտահանումը, օրինակ՝ ԵՄ երկրներ տեքստիլի արտահանումն ավելացել է մոտ 17 տոկոսով:«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ներկայացնելով արդյունաբերության ոլորտում նկատվող միտումները: Արդյունաբերությունն այս տարվա առաջին ամս...
Podcast.ՀՀ-ում ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք, ծաղկի արտահանումը զգալիորեն ավելացել է. փոխնախարարը՝ գյուղոլորտի մասին 10.03.2026 22:56
Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդր...
Podcast-Հարց բժշկին. միզարձակման խանգարումները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին․երբ է պետք դիմել բժշկի 09.03.2026 10:12
Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական խորհրդատվություն՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի գլ...
Podcast. M.A.M հայկական օնլայն դպրոցի շնորհիվ հազարավոր սփյուռքահայ երեխաներ յուրացրել են մայրենի լեզուն և ծանոթացել Հայաստանին 06.03.2026 28:44
Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագե...
Podcat. Հավասարակշռելով պարտապանի և պարտատիրոջ շահերը. արգելադրված գույքը տնօրինելու ինչ հնարավորություններ են ընձեռվել 05.03.2026 20:22
Հայաստանում 2026 թվականից պարտապանը կարող է արգելադրված գույքը, օրինակ՝ բնակարանը, մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդը վաճառել կամ տալ վարձակալության: Սահմանվել են նաև էլեկտրոնային աճուրդը վիճարկելու հիմքերը, փոխվել է կատարողական ծախսի հատուցման չափը: Նոր օրենքի կարմիր թելն է՝ հարկադրանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում...
Podcast.Պետական պարտքը՝ որպես ապագայի մեջ ներդրում. փոխնախարարը՝ պարտքի ու գնումների ուղղություններով փոփոխությունների մասին 03.03.2026 35:39
Կառավարությունը, պետական գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով, նպատակ ունի գնումների գործընթացը դարձնել ռիսկերից զերծ ու առավել ճկուն: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն կաճի տնտեսությանն ու պետական պարտքի սպասարկման կարողություններին համահունչ, իսկ պարտքով վերցրած միջոցներն ուղղվում են ապագայի մեջ ներդրումների իրա...
Podcast-Հարց բժշկին․ երբ հղիությունն ու քաղցկեղը համընկնում են․ ախտորոշում, ռիսկեր և ժամանակակից բժշկության հնարավորությունները 02.03.2026 18:04
Հղիությունը կնոջ կյանքի ամենալուսավոր շրջանն է, սակայն, երբ այն համընկնում է քաղցկեղի ախտորոշման հետ, սկսվում է բարդ ու պատասխանատու պայքար։ Քաղցկեղը հղիության ընթացքում դեռևս շատերի համար հնչում է որպես անհամատեղելի իրականություն։ Սակայն արդի բժշկությունը փոխել է մոտեցումները։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, գինեկոլոգ Նորայր...
Podcast-Sport. «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն ու առաջին խմբի մրցաշարը 26.02.2026 14:05
Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն առաջնության առաջին հատվածի արդյունքներով Արմավիր քաղաքի «Սարդարապատ» թիմն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին: «Մրցաշրջանի առաջին հատվածը թեժ ստացվեց մեզ համար, քանի որ մենք բավականին ուշ սկսեցինք նախապատրաստվել մրցաշրջանի մեկնարկին: Մ...
Podcast. Հայրենի գիտությանը նոր շունչ հաղորդելու ռազմավարություն. Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը 25.02.2026 30:08
Հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը դառնալու է առաջիկա հնգամյակում ոլորտի զարգացման ուղենիշը: Ընդգրկուն այս փաստաթղթում ներկայացված են տարբեր դրույթներ և գործողություններ, որոնց իրականացումը պետք է որակապես նոր մակարդակի հասցնի հայկական գիտությունը: «Արմենպրես» -ին տված հարցազրույցում ծրագրի հիմնական կ...
Podcast. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «ԱՊԱԳԱ» հիմնադրամն այս տարի կաջակցի 100 ուսանողի 24.02.2026 15:27
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մինչ օրս աջակցել է ավելի քան 100 ուսանողի՝ նրանց ապահովելով մասնագիտական պրակտիկայով, ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ և աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։ Այս տարի հիմնադրամը պատրաստվում է աջակցել ևս 100 ուսանողի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն ընդգծեց, որ...
Podcast-Հարց բժշկին. ինչ ազդեցություն և կիրառություն ունի բոտուլինատոքսինը բժշկության մեջ, ժամանակավոր լուծո՞ւմ, թե՞ արդյունավետ բուժում 23.02.2026 13:20
Բոտուլինատոքսինը հաճախ ընկալվում է երկակի՝ որպես վտանգավոր թույն և միաժամանակ բարձր արդյունավետ բժշկական գործիք։ Մասնագիտական դաշտում, սակայն, այն վաղուց արդեն դիտարկվում է որպես հստակ չափաբաժնով և վերահսկելի պայմաններում կիրառվող միջոց, որը կարող է ծառայել ինչպես բուժական, այնպես էլ էսթետիկ նպատակների։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտա...
Podcast-Sport. Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի երկրորդ հատվածը 19.02.2026 14:42
Օրեր անց կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի երկրորդ հատվածը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք առաջնությանը մասնակցող թիմերի, նրանց ներուժի, մրցաշրջանի երկրորդ հատվածում չեմպիոնության մրցավազքի մասին:
Podcast-Հարց բժշկին. Օվիեդոյի կոնվենցիան՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք 16.02.2026 17:07
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Օվիեդոյի կոնվենցիա, առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միակ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միջազգային փաստաթուղթն է։ Այն ամրագրում է պացիենտի իրազեկված համաձայնության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, բժշկական գաղտնիքի և մարդու գերակայության սկզբունքները։ «Արմենպրես»-ի...
Podcast.Հայտարարագրման ոչ ենթակա գործարքների 300 հազար դրամի շեմը կարող է բարձրանալ. փոխնախարարը՝ փոփոխությունների մասին 13.02.2026 26:23
Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում չհարկվող և հայտարարագրման ոչ ենթակա միանվագ գործարքների շեմը 300 հազար դրամից կարող է բարձրացվել: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, ապա ֆինանսների նախարարության վստահեցմամբ՝ շատ տնտեսավարողների համար հարկային բեռը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է՝ ծախսերը փաստաթղթավորելու արդյունքում: «Արմենպրես»-ի փոդ...
Podcast-Sport. Երևանը պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի հրաձգության Եվրոպայի առաջնությունը 12.02.2026 11:19
Երևանը փետրվարի 27-ից մարտի 5-ը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանին, որի հետ խոսել ենք այդ պատմական իրադարձության նախապատրաստական աշխատանքներից, հավաքականի հնարավորություններից:
Podcast-Հարց բժշկին. սրտի բնածին արատները երեխաների մոտ․ որ դեպքերում է անհրաժեշտ շտապ դիմել բժշկի 09.02.2026 14:24
Փետրվար ամիսը նվիրված է սրտի բնածին արատների իրազեկմանը։ Սա մի թեմա է, որը հուզում է հազարավոր ընտանիքների, քանի որ վերաբերում է երեխաների առողջությանը, կյանքի որակին և վաղ հայտնաբերման կարևորությանը։ Ինչպե՞ս կարելի է ժամանակին բացահայտել սրտի խնդիրները, ի՞նչ հնարավորություններ կան այսօր բուժման համար և ինչպե՞ս կարող ենք օգնել փոքրիկներին ունենալ լիարժեք ու առողջ կյանք։ Այս և այլ կարևոր հարցերի շո...
Podcast-Sport. Գագիկ Վանոյանը` մարմնամարզության ֆեդերացիայի աշխատանքների մասին 05.02.2026 11:45
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Վանոյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Գագիկ Վանոյանը խոսել է ֆեդերացիայի ապագայի պլաններից, Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունից, մարմնամարզիկների ներուժից ու Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզահամալիրից:
Podcast-Հարց բժշկին, որոնք են հոդացավարի պատճառները և երբ է անհրաժեշտ դիմել ռևմատոլոգի 02.02.2026 17:08
Հոդացավն ամենատարածված գանգատներից մեկն է, որը շատերը կապում են տարիքի, եղանակի փոփոխության կամ այլ խնդիրների հետ։ Սակայն իրականում հոդացավերը կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ՝ սկսած սովորական գերհոգնածությունից մինչև լուրջ ռևմատոլոգիական հիվանդություններ։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ, «Հերացի» հա...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.