Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast. Հայաստանի մարզերում մինչև 2026-ի ավարտը երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի. Արթուր Մարտիրոսյան 30.01.2026 33:04
Երիտասարդական քաղաքականության նոր օրենքով և Կառավարության ծրագրերով Հայաստանը մտնում է երիտասարդների համար նոր հնարավորությունների փուլ․ մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի, կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, կխթանվեն միջազգային կրթական ծրագրերը և կուժեղացվի սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Podcast-Sport. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` հավաքականի, շախմատիստների խնդիրների ու Կարլսենի հետ պարտիայի մասին 29.01.2026 16:04
Շախմատային մեկնարկած մրցաշրջանը բացառիկ է, քանի որ 2026 թվականի սեպտեմբերին կայանալու է շախմատային օլիմպիադան: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանին, որի հետ խոսել ենք շախմատիստների արդիական խնդիրներից, հավաքականի ներուժից, Մագնուս Կարլսենի հետ հաղթական պարտիայ...
Podcast. Արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի է. ինչ պետք է իմանա յուրաքանչյուր կին 26.01.2026 10:58
Հունվարը արգանդի վզիկի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայաստանում տարեկան շուրջ 260–270 կնոջ մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, որը ամեն տարի խլում է ավելի քան 100 կնոջ կյանք։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Բենիկ Մխիթարյանի հետ զրուցել ենք հիվանդության առաջացման հիմնական պատճառների, կանխարգելման և բու...
Podcast-Sport. Վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահն ու մարզաձևի զարգացմանն ուղղված քայլերը 22.01.2026 14:27
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի. այդ պաշտոնում է ընտրվել ֆեդերացիայի երկարամյա գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Կարեն Ասմարյանին` նրա հետ խոսելով մարզաձևի զարգացման հեռանկարներից, վոլեյբոլում խնդիր հանդիսացող ենթակառուցվածքներից:«Մեր ծրագրերը բազմազան են, բայց մեր հիմնական ծրագիրը մարզաձևի մասսայականացումն է: Սակայն դրա հետ մեկտեղ...
Podcast. մշակութային միջոցառումներ, օրենսդրական բարեփոխումներ, թատրոնի բացում. ԿԳՄՍ փոխնախարարը՝ 2025-ի նվաճումների և 2026-ի անելիքների մասին 21.01.2026 37:52
2025 թվականը Հայաստանի համար հարուստ էր բազմաթիվ ու բազմաբովանդակ մշակութային իրադարձություններով՝միջազգային փառատոններ, մրցույթներ, սպասված առաջնախաղեր ու շքեղ համերգային ծրագրեր։Այս իրադարձություններից շատերը տեղի ունեցան պետական աջակցությամբ և օրենսդրական բարեփոխումների արդյունքում։ Ոլորտում կատարված աշխատանքի և անելիքների մասին «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույ...
Podcast-Հարց բժշկին. արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում․ հնարավորություններ, միֆեր և իրականություն 19.01.2026 15:22
Վերջին տարիներին բժշկության, գիտության և տեխնոլոգիաների համընթաց զարգացումը տվել է իր դրական արդյունքները նաև վերարտադրողական բժշկության ոլորտում, և այսօր շատ կանայք դիմում են արտամարմնային բեղմնավորման, որը հրաշալի հնարավորություն է մայրանալու և լիարժեք ընտանիք ունենալու համար։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպ...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու մարզաձևի զարգացման հեռանկարները 15.01.2026 13:23
Հայաստանի ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելը պատմական նվաճում է ազգային ընտրանու համար: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի սպորտային տնօրեն Խորեն Զարգարյանին, որի հետ խոսել են ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության մասնակցությունից, թիմի անցած ճանապարհից, մարզաձևի զարգացման հեռանկարներից:
Podcats. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը կշարունակի հետաքրքիր ծրագրերով բացահայտել առանձնահատկություններով սաների տաղանդը 14.01.2026 17:25
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը տարիներ շարունակ արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն է ապահովում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար՝ նրանց հնարավորություն տալով բացահայտել սեփական տաղանդը, հավատալ ուժերին ու հեշտությամբ ինտեգրվել հասարակության մեջ։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ»-ի շր...
Podcast.Ադրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարար 13.01.2026 22:05
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց Հարավային Կովկասում, և դա տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքներում․ այդ խաղաղությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առա...
Podcast.Եթե տարածաշրջանային գործընթացները լինեն փոխըմբռնելի, ապա կայուն միջավայրն ավելի կամրապնդվի, իսկ խաղաղության չափաբաժին ավելի կմեծանա․ Արմեն Պետրոսյան 29.12.2025 23:54
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտնի փաստաթղթերի ստորագրումից հետո Հարավային Կովկասում բովանդակային առումով նոր իրավիճակ է, ինչի շնորհիվ միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ավելի կանխատեսելի են դառնում գործընթացները։ Մի կողմից Միացյալ Նահանգների դերակատարումը, մյուս կողմից խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քայլերը, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները որոշակի...
Podcast-Հարց բժշկին. ամանորյա սննդակարգի ռիսկերը և անվտանգ սնվելու պարզ կանոնները 29.12.2025 11:13
Մի քանի օրից Նոր տարին է, իսկ տոնական այս շրջանը, ինչպես ընդունված է, ուղեկցվում է բազմազան ուտեստների, նախուտեստների, ալկոհոլային և գազավորված ըմպելիքների օգտագործմամբ: Շատ հաճախ այդ ամենը օգտագործվում է միաժամանակ, ինչն էլ զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի, մասնավորապես՝ մարսողական համակարգի համար։ Տոնական օրերի խառը սննդակարգը, երկար և ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքը, ալկո...
Podcast-Sport. «Նոա»-ի պատմական նվաճումն ու ակումբի ապագայի տեսլականը 26.12.2025 13:29
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ն պատմական արդյունքի հասավ 2025 թվականին` դառնալով հայկական առաջին ակումբը, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանին, որի հետ խոսել ենք ակումբի վերջին նվաճումից, «Նոա»-ի ակադեմիայից ու թիմի մարզադաշտի կառուցման նածագծից: «Առհաս...
Podcast. Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն․ միջազգայնագետ 26.12.2025 18:24
Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ներդաշնակ համագործակցության ձգտումը տեղավորվում է հավասարակշռված և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու տրամաբանության մեջ, հետևաբար ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ռազմավարական օրակարգի ստորագրումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Վարդուհի Հա...
Podcast.2025 թվականին Հայաստանը բոլոր ուղղություններով իրականացրել է ակտիվ ու հավասարակշռված քաղաքականություն․ Ջոնի Մելիքյան 25.12.2025 22:17
Անցնող տարին բավականին հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից հավասարակշռված արտաքին քաղաքականության և այդ ոլորտում դիվերսիֆիկացմանը միտված քայլերի, ինչպես նաև բոլոր ուղղություններով իրականացված ակտիվ աշխատանքի մասին։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Ջոնի Մելիքյանը։
Podcast-Հարց բժշկին. տոնական հրավառությունների անդառնալի հետևանքները. ինչպես զերծ մնալ վնասվածքներից 22.12.2025 11:01
Շատերն ամանորյա բարձր տրամադրությունն ու տոնական միջոցառումները չեն պատկերացնում առանց տարատեսակ հրավառությունների ու պայթուցիկ նյութերի: Սակայն դրանք միշտ չէ, որ անվտանգ են և հաճախ կարող են ծանր վնասվածքների պատճառ հանդիսանալ: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ...
Podcast-Հարց բժշկին. Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման նոր և միջազգային չափանիշներ՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում 15.12.2025 26:21
Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների աճի պայմաններում ժամանակակից և հասանելի բուժումը դառնում է կենսական նշանակություն։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացված նոր ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում առաջին անգամ ապահովում է ճառագայթային բուժման ամբողջական գործիքակազմ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման...
Podcast. Կամավոր ատեստավորումը. մի ուսուցչի պատմություն 12.12.2025 18:39
Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Աբրահամյանը, ով բոլորովին վերջերս է հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորմանը, բարձր է գնահատում այդ գործընթացը՝ որպես հիանալի միջոց ինքնակատարելագործման և մասնագիտական որակները թարմացնելու համար։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» նախագծի շրջանակներում Անուշ Աբրահամյանը կիսվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու իր...
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանին Եվրոբասկետում 11.12.2025 22:18
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է պայքարը Եվրոբասկետի նախընտրական փուլում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի բասկետբոլի ազգային թիմերի պատասխանատու, «Ա լիգա»-ի նախագահ Արա Պողոսյանին: Վերջինիս հետ խոսել ենք ազգային հավաքականի` Բուլղարիայի և Նորվեգիայի դեմ խաղերի, երիտասարդ բասկետբոլիստների ներուժի, հավաքականի մարզչական շտաբից ու «Ա լիգա»-ի ընթացիկ մրցաշրջանի...
Podcast-Հարց բժշկին. օդի աղտոտվածությունը ոչ միայն էկոլոգիական, այլև առողջապահական լուրջ խնդիր է 08.12.2025 15:01
Վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր Երևանում օդի աղտոտվածության թեման, որն ունի բնապահպանական և առողջապահական լուրջ ռիսկեր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորել էր սեզոնայնությամբ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհներով՝ չբացառելով նաև շինարարության ազդեցությունը։ Ավինյանը նաև շեշտել էր, որ օդի աղտոտմանը նպաստում են նաև քաղաք...
Podcast-Հարց բժշկին. ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, ժամանակակից բուժման մեթոդները թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով 01.12.2025 12:57
Դեկտեմբերի մեկը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, խթանել համերաշխությունը և ուշադրություն դարձնել հիվանդության կանխարգելման, բուժման ու խնամքի կարևորությանը։ Օրվա շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ-վարակաբան, վարակիչ հիվանդություննե...
Podcast. Հայաստանը վիզաների ազատականացմանը հնարավորինս շուտ հասնելու համար գործադրում է ամեն ջանք. գործընթացի մանրամասները 28.11.2025 33:58
Հայաստանի կառավարությունը ներդնում է ամեն ջանք՝ հնարավորինս շուտ հասնելու վիզաների ազատականացմանը: Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր դրույթների իրագործումից, բոլոր աշխատանքների իրականացումից հետո այս հարցով վերջնական որոշումը կկայացնի ԵՄ խորհուրդը: «Արմենպրես»–ի փոդքասթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե Հայաստանն ինչ...
Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի ելույթների ամփոփում 20.11.2025 15:45
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում` զբաղեցնելով իր խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ խոսել ենք հավաքականի ելույթներից, Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից, Եղիշե Մելիքյանի` հավաքականում կատարած աշխատանքից, ինչպես նաև Հայաս...
Podcast.Սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցելու պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի. Արսեն Թորոսյանի հարցազրույցը 17.11.2025 34:18
Առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերաբացել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին և 2026 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված նորություններին։Նախարարի խոսք...
Podcast-Հարց բժշկին. հակաբիոտիկների սխալ օգտագործումը դառնում է լուրջ վտանգ առողջապահության համակարգի համար 17.11.2025 11:40
Նոյեմբերի 18-ին նշվում է հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը: Վերջին տարիներին հակաբիոտիկների մասսայական և ոչ ճիշտ օգտագործումը ամբողջ աշխարհում առաջացրել է լուրջ խնդիր. հանրության մոտ ձևավորվել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը նպատակ ունի բարձրացնել հանրության գիտելիքները, կանխել հակաբիոտիկների սխալ և առանց բժշկի ցուցման օգտագործումը և պա...
Podcast-Հարց բժշկին. 21-րդ դարի «լուռ» էպիդեմիա դարձած շաքարային դիաբետի կանխարգելումը սկսվում է գիտելիքից և առողջ ապրելակերպից 10.11.2025 22:23
Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոս...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.