Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 606 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Nov 9, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 10M+ downloads · 4.7+ rating iOS soon

Episodes

Podcast-Հարց բժշկին. ամանորյա սննդակարգի ռիսկերը և անվտանգ սնվելու պարզ կանոնները 29.12.2025

Մի քանի օրից Նոր տարին է, իսկ տոնական այս շրջանը, ինչպես ընդունված է, ուղեկցվում է բազմազան ուտեստների, նախուտեստների,  ալկոհոլային և գազավորված ըմպելիքների օգտագործմամբ: Շատ հաճախ այդ ամենը օգտագործվում է միաժամանակ, ինչն էլ զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի, մասնավորապես՝ մարսողական համակարգի համար։ Տոնական օրերի խառը սննդակարգը, երկար և ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքը, ալկո...

Podcast-Sport. «Նոա»-ի պատմական նվաճումն ու ակումբի ապագայի տեսլականը 26.12.2025

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ն պատմական արդյունքի հասավ 2025 թվականին` դառնալով հայկական առաջին ակումբը, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:   «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանին, որի հետ խոսել ենք ակումբի վերջին նվաճումից, «Նոա»-ի ակադեմիայից ու թիմի մարզադաշտի կառուցման նածագծից: «Առհաս...

Podcast. Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն․ միջազգայնագետ 26.12.2025

Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ներդաշնակ համագործակցության ձգտումը տեղավորվում է հավասարակշռված և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու տրամաբանության մեջ, հետևաբար ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ռազմավարական օրակարգի ստորագրումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Վարդուհի Հա...

Podcast.2025 թվականին Հայաստանը բոլոր ուղղություններով իրականացրել է ակտիվ ու հավասարակշռված քաղաքականություն․ Ջոնի Մելիքյան 25.12.2025

Անցնող տարին բավականին հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից հավասարակշռված արտաքին քաղաքականության և այդ ոլորտում դիվերսիֆիկացմանը միտված քայլերի, ինչպես նաև բոլոր ուղղություններով իրականացված ակտիվ աշխատանքի մասին։    «Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Ջոնի Մելիքյանը։

Podcast-Հարց բժշկին. տոնական հրավառությունների անդառնալի հետևանքները. ինչպես զերծ մնալ վնասվածքներից 22.12.2025

Շատերն ամանորյա բարձր տրամադրությունն ու տոնական միջոցառումները չեն պատկերացնում առանց տարատեսակ հրավառությունների ու պայթուցիկ նյութերի: Սակայն դրանք միշտ չէ, որ անվտանգ են և հաճախ կարող են ծանր վնասվածքների պատճառ հանդիսանալ:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի շրջանակում թեմայի շուրջ զրուցել ենք «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ...

Podcast-Հարց բժշկին. Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման նոր և միջազգային չափանիշներ՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում 15.12.2025

Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում  օնկոլոգիական հիվանդությունների աճի պայմաններում ժամանակակից և հասանելի բուժումը դառնում է կենսական նշանակություն։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացված նոր ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում առաջին անգամ ապահովում է ճառագայթային բուժման ամբողջական գործիքակազմ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  նախագծի հերթական թողարկման...

Podcast. Կամավոր ատեստավորումը. մի ուսուցչի պատմություն 12.12.2025

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Աբրահամյանը, ով բոլորովին վերջերս է հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորմանը, բարձր է գնահատում  այդ գործընթացը՝ որպես հիանալի միջոց ինքնակատարելագործման և մասնագիտական որակները թարմացնելու համար։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ» նախագծի շրջանակներում Անուշ Աբրահամյանը կիսվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու իր...

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանին Եվրոբասկետում 11.12.2025

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է պայքարը Եվրոբասկետի նախընտրական փուլում:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի բասկետբոլի ազգային թիմերի պատասխանատու, «Ա լիգա»-ի նախագահ Արա Պողոսյանին: Վերջինիս հետ խոսել ենք ազգային հավաքականի` Բուլղարիայի և Նորվեգիայի դեմ խաղերի, երիտասարդ բասկետբոլիստների ներուժի, հավաքականի մարզչական շտաբից ու «Ա լիգա»-ի ընթացիկ մրցաշրջանի...

Podcast-Հարց բժշկին. օդի աղտոտվածությունը ոչ միայն էկոլոգիական, այլև առողջապահական լուրջ խնդիր է 08.12.2025

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր Երևանում օդի աղտոտվածության թեման, որն ունի բնապահպանական և առողջապահական լուրջ ռիսկեր:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորել էր սեզոնայնությամբ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհներով՝ չբացառելով նաև շինարարության ազդեցությունը։ Ավինյանը նաև շեշտել էր, որ օդի աղտոտմանը նպաստում են նաև քաղաք...

Podcast-Հարց բժշկին. ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, ժամանակակից բուժման մեթոդները թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով 01.12.2025

Դեկտեմբերի մեկը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, խթանել համերաշխությունը և ուշադրություն դարձնել հիվանդության կանխարգելման, բուժման ու խնամքի կարևորությանը։  Օրվա շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ-վարակաբան, վարակիչ հիվանդություննե...

Podcast. Հայաստանը վիզաների ազատականացմանը հնարավորինս շուտ հասնելու համար գործադրում է ամեն ջանք. գործընթացի մանրամասները 28.11.2025

Հայաստանի կառավարությունը ներդնում է ամեն ջանք՝ հնարավորինս շուտ հասնելու վիզաների ազատականացմանը: Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր դրույթների իրագործումից, բոլոր աշխատանքների իրականացումից հետո այս հարցով վերջնական որոշումը կկայացնի ԵՄ խորհուրդը:  «Արմենպրես»–ի փոդքասթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե Հայաստանն ինչ...

Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի ելույթների ամփոփում 20.11.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում` զբաղեցնելով իր խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ խոսել ենք հավաքականի ելույթներից, Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից, Եղիշե Մելիքյանի` հավաքականում կատարած աշխատանքից, ինչպես նաև Հայաս...

Podcast.Սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցելու պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի. Արսեն Թորոսյանի հարցազրույցը 17.11.2025

Առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերաբացել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով անցնող տարվա ձեռքբերումներին և 2026 թվականին նախատեսվող ծրագրերի հետ կապված նորություններին։Նախարարի խոսք...

Podcast-Հարց բժշկին. հակաբիոտիկների սխալ օգտագործումը դառնում է լուրջ վտանգ առողջապահության համակարգի համար 17.11.2025

Նոյեմբերի 18-ին  նշվում է հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը: Վերջին տարիներին հակաբիոտիկների մասսայական և ոչ ճիշտ օգտագործումը ամբողջ աշխարհում առաջացրել է լուրջ խնդիր. հանրության մոտ ձևավորվել է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրը նպատակ ունի բարձրացնել հանրության գիտելիքները, կանխել հակաբիոտիկների սխալ և առանց բժշկի ցուցման օգտագործումը և պա...

Podcast-Հարց բժշկին. 21-րդ դարի «լուռ» էպիդեմիա դարձած շաքարային դիաբետի կանխարգելումը սկսվում է գիտելիքից և առողջ ապրելակերպից 10.11.2025

Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոս...

Podcast-Sport. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ավարտված մրցաշրջանի ամփոփումը 06.11.2025

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջան 2025-ը կարելի է բնութագրել հաջողված: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, որի հետ խոսել ենք ավարտված մրցաշրջանից, մինչև Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի մեկնարկը  երիտասարդ ըմբիշների ներուժը բացահայտելու հնարավորություններից, թիմի առաջատ...

Podcast-Հարց բժշկին. կրծքագեղձի քաղցկեղը տարիների ընթացքում երիտասարդանում է․ բժիշկները շեշտում են կանխարգելման և իրազեկման կարևորությունը 03.11.2025

Վերջին տարիներին մասնագետները նկատում են՝  կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում նաև երիտասարդ կանայք։ Բժիշկները կոչ են անում կանանց հետևել առողջ ապրելակերպին, անցնել պարբերական զննումներ և չանտեսել կանխարգելման նշանակությունը։  Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Այդ շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման   ընթացք...

Podcast-Sport. Սպորտային մարմնամարզության ավարտվող մրցաշրջանը 30.10.2025

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի համար մրցաշրջան-2025-ը հաջող ընթացք ունեցավ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, որի հետ խոսել ենք ավարտվող մրցաշրջանից, երիտասարդների՝ մեծահասակների մրցաշարեր սահուն անցումից, ազգային թիմի, մարզչական շտաբի աշխատանքից: «Սկզբում ես սկսեցի, իսկ հետո հավաքվեց...

Podcast-Sport. «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ծրագրերն ու հեռանկարները 23.10.2025

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր մրցաշրջանին պատրաստվում է մեծ թափով, նոր մարզչով ու նոր ղեկավար կազմով:   «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանին, որի  հետ խոսել ենք ակումբի հեռանկարներից, սպասվող մրցաշրջանից, միջազգային ասպարեզում հանդես գալու ձգտումներից: «Իմ նպատակը «Ուրարտու»-ի համբավը հետ բերելն է ու հայկական բասկետ...

Podcast-Sport. Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում 16.10.2025

Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ: Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը, որը պոկում և հրում վարժություններում նվաճելով ոսկե մեդալ, նվաճեց նաև երկամարտի ոսկե մեդալը։ Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի...

Podcast․Փակ դռներից ներս. Եկամուտների հայտարարագրման հնարավոր փոփոխությունները 14.10.2025

Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ

Podcast-Հարց բժշկին. անեսթեզիոլոգը միայն «քնեցնող» բժիշկ չէ, նա հիվանդի կյանքի պահապանն է վիրահատության և հետվիրահատական ընթացքում 13.10.2025

Անեսթեզիոլոգը բժշկության մեջ անփոխարինելի  մասնագետ է, ով վիրահատական միջամտության ընթացքում ապահովում է ամենաթանկը՝ մարդու կյանքի անվտանգությունը ցավազրկման ընթացքում։ Նրա աշխատանքը հաճախ մնում է կուլիսներում, սակայն առանց անեսթեզիոլոգի ոչ մի վիրահատություն չի կարող իրականանալ։ Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի համաշխարհային օրը, որի շրջանակում «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի տաղավարու...

Podcast-Sport. Ազատ ոճի ըմբշամարտի անցնող մրցաշրջանն ու առկա խնդիրները 09.10.2025

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անցնող տարում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն չունեցավ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին, որի հետ խոսել ենք մրցաշրջան 2025-ի, մարզիկների ներուժի բացահայտման, մարզաձևում առկա խնդիրներ մասին: «2025 թվականին մեր մարզիկների գրանցած արդյունքներին կտամ միջին գնահատական: Մեր ակնկալիքնե...

Podcast-Հարց բժշկին. Հայաստանում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ 06.10.2025

Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց․ ներդրվում են նոր ախտորոշիչ մեթոդներ, ճառագայթային տեխնոլոգիաներ և դեղորայքային բուժման նոր տարբերակներ։   «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ  Սամվել Բարդախչյանը՝ նշելով, որ, ցավոք, ամենամեծ...

Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը 02.10.2025

Հայաստանի ֆուտզալի ընտրանին 2025 թվականի մեկնարկին պատմական արդյունք գրանցեց`դառնալով  անկախ Հայաստանի պատմության մեջ թիմայի մարզաձևերում առաջին հավաքականը, որը իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության հիմնական փուլին:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին, որի հետ խոսել ենք պատմական արդյունքի, Իսպանիայի դեմ անցկա...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.