Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Գիտության շաբաթ. Արտաշատի պեղումները լուրջ արդյունքներ են տվել. Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ծրագրերը 11.08.2025

Ինչո՞վ են տարբերվում հնագիտությունն ու հնէաբանությունը։ Ինչպե՞ս է հնագիտությունը դարձել ճշգրիտ գիտություն ու ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում այս ոլորտում։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում Հայաստանում հնագիտական նյութի պաշտպանության համար։ Հայաստանը հնագիտական առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև մեր երկրի ցանկացած հատվածում կարելի է հայտնաբերել մշակութային շերտ...

Podcast-Գիտության շաբաթ. Ողջ աշխարհը ձգտում է հասնել ընդհանուր արհեստական բանականությանը 04.08.2025

Արհեստական բանականության գործիքները վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ փոխել են թե բիզնեսը, ու թե սովորական մարդկանց կյանքը։ Դրանք ահռելի ազդեցություն են թողել կրթության, գիտության, առողջապահության, տեխնոլոգիական ու այլ ոլորտների վրա։ Ընկերությունները շարունակում են հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել նեյրոցանցային տեխնոլոգիաների անդադար զարգացման ուղղությամբ։ Նպատակը այսպես կոչված ընդհանուր ար...

Podcast. Գեղարվեստական տպագրության 5-րդ բիենալեն՝ ոլորտի զարգացման լավագույն հարթակ. այն կմեկնարկի սեպտեմբերին 30.07.2025

«ՀայրԱրտ» կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին Երևանում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային բիենալե»-ն, որի շրջանակում կկազմակերպվեն ցուցադրություններ, վարպետության դասեր, համաժողովներ և այլ ուշագրավ նախաձեռնություններ։Բիենալեն տեսակով, բովանդակությամբ և հետապնդող խնդիրներով բացառիկ է ողջ տարածաշրջանում: Հիմնական նպատակներն են գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացում...

Podcast․Փակ դռներից ներս 30.07.2025

Փոդքասթ․ Պետության համար աշխատելն առաքինություն է

Podcast-Հարց բժշկին. վահանաձև գեղձիվիրահատություններ․ ինչ պետք է իմանալ, երբ ախտորոշվում է վահանաձև գեղձի քաղցկեղ  28.07.2025

Վահանաձև գեղձի քաղցկեղը էնդոկրինհամակարգի ամենատարածված ուռուցքայինհիվանդություններից է։ Այն սովորաբար զարգանումէ դանդաղ և հաջողությամբ բուժվում է վաղփուլերում, բայց որոշ դեպքերում պահանջվում էբարդ ու համատեղ մոտեցում։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Սլավմեդ» և «Ուիգմոր»   բժշկական կենտրոնների բժիշկ-էնդոկրին բիրաբույժ Արամ Չոմոյանի հետզրուցել ենք ոչ միայն վահանա...

Podcast. Երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը մոտենում է. ի՞նչ սպասել տարվա գլխավոր գիտական իրադարձությունից 28.07.2025

Այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը։ Այն կրկին միավորելու է գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող մարդկանց, կազմակերպություններին, կրթական հաստատություններին ու հասարակությանը մեկ նպատակի շուրջ. գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը դարձնել առաջնահերթություն պետության եւ հասարակության համար։ Այս տարվա միջոցառման կարգախ...

Podcast-Հարց բժշկին. Էնդոսկոպիան՝ ժամանակակից բժշկության անփոխարինելի գործիք և վաղ հայտնաբերման կարևոր գործոն 21.07.2025

Այսօր բժշկության մեջ մի շարք հիվանդությունների ախտորոշումը գրեթե անհնար է առանց էնդոսկոպիկ հետազոտությունների։ Էնդոսկոպիան բժիշկներին տալիս է հնարավորություն մանրամասն զննելու ներքին օրգանների վիճակը, ստանալ հստակ պատկերացում հիվանդության փուլերի մասին և շատ դեպքերում ժամանակին կանխել լուրջ բարդություններ՝ ներառյալ քաղցկեղի զարգացումը։ «Արմենպրես»-ի  «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանա...

Podcast. Փակ դռներից ներս 08.07.2025

Փոդքասթ նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ։

Podcast-Հարց բժշկին. պարբերաբար կրկնվող գլխացավերը կարող են վկայել շատ լուրջ առողջական խնդիրների մասին 07.07.2025

Գլխացավը հաճախ ընկալվում է որպես անցողիկ երևույթ, սակայն մասնագետները մշտապես  զգուշացնում են՝ որոշ դեպքերում գլխացավերը կարող են վկայել շատ ավելի լուրջ առողջական խնդիրների մասին։ Ինչո՞ւ է գլխացավը երբեմն պարզապես սթրեսի հետևանք, իսկ երբեմն՝ օրգանիզմի կողմից  լուրջ ազդանշան։ Այս հարցերին պատասխանելու և թեմայի շուրջ «Արմենպրես»-ի  «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում ավելի մանրամաս...

Podcast-Sport. Հայկական ակումբները եվրագավաթներում 26.06.2025

Հայկական ակումբներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին եվրագավաթներում ու օրեր անց կսկսեն իրենց հանդիպումները որակավորման առաջին փուլերում:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ֆուտբոլային մեկնաբան ու մարզական լրագրող Արման Աբելյանին, որի հետ խոսել ենք հայկական ակումբերի` «Նոա»-ի, «Արարատ-Արմենիա»-ի, «Ուրարտու»-ի, «Փյունիկ»-ի եվրագավաթային մրցակիցներից, թիմերում տեղի ունեցած մարզչական փոփոխ...

Podcast-Հարց բժշկին. միֆ են խոսակցությունները, թե բջջային հեռախոսներն ու միկրոալիքային վառարանները վտանգավոր ճառագայթում ունեն 23.06.2025

Գաղտնիք չէ, որ ամռանը, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված,  արևի ճառագայթները դառնում են ավելի վնասակար մաշկի և առհասարակ օրգանիզմի համար, իսկ Հայաստանը հայտնի է կիզիչ արևով՝ հատկապես ցերեկային ժամերին: Սակայն օրգանիզմի համար առավել վնասակար կարող են լինել նաև տարբեր այլ ճառագայթներ, օրինակ՝ ռադիացիաները։ «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում «Հերացի» համալսարանակ...

Podcast-Sport. Հայալեզու սպորտային գրականությունն ու Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը 19.06.2025

Հայալեզու սպորտային գրքերի քանակը հայաստանյան ընթերցողների գրապահարաններում դեռևս շատ չէ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի հետ խոսել ենք այն մասին, թե առաջիկայում ինչ նոր սպորտային գրքեր են թարգմանվելու հայերեն։ Խոսել ենք նաև Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի մասին:

Podcast-Հարց բժշկին. սրտի ստենտավորումը ոչ միայն կարող է փրկել բուժառուի կյանքը, այլև նրան վերադարձնել առօրյա կյանք 16.06.2025

Վերջին տարիներին կտրուկ ավելացել են սիրտ-անոթային խնդիրները, բայց  դրան զուգահեռ նաև արագ զարգանում է բժշկությունը՝ թույլ տալով ավելի հեշտ ու արագ ճանապարհով լուծել մի շարք սիրտ-անոթային խնդիրներ:   Սիրտ-անոթային խնդիրների ժամանակակից հետազոտությունների և միջամտությունների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում մանրամասն զրուցել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Սիր...

Podcast. Գյումրիում կմեկնարկի Gyumri Game Conference-ը՝ մեկհարթակում միավորելով երիտասարդներին և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին 13.06.2025

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի(ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնումհունիսի 15-ին կմեկնարկի Gyumri Game Conference-ը՝ մեկ հարթակում միավորելով արդյունաբերության ևստեղծարար տեխնոլոգիաների ոլորտներիներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներինև միջազգային գործընկերներին՝ նպատակունենալով խթանել ոլորտային զարգացումը ևհամագործակցությունը։   «Արմենպրես» -ի Podcast-ի տաղավարում«Ձեռնարկություններ...

Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ընկերական խաղերն ԱԱ-ի ընտրական փուլից առաջ 12.06.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը երկու ընկերական խաղերով վերջին նախապատրաստական հանդիպումներն անցկացրեց աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ֆուտբոլային մեկնաբան Սամվել Սուքիասյանին, որի հետ խոսել ենք հավաքականի վերջին խաղերից, թիմի տարբեր խաղային դիրքերում առկա խնդիրներից, նոր մարզչի աշխատանքից: 

Podcast-Հարց բժշկին. ռենտգեն հետազոտությունն առաջնային ախտորոշման տարբերակն է, սակայն պետք է իրականացնել բացառապես բժշկի ցուցումով 09.06.2025

Մի շարք հիվանդություններ ու խնդիրներ հնարավոր չէ ախորոշել առանց ռենտգեն հետազոտության: Այս հետազոտությունը ճառագայթային ախտորոշման տեսակների մեջ համարվում է առաջին փուլը, որը պետք է իրականացնել բուժառուի խնդիրը հասկանալու և համապատասխան մասնագետի մոտ ուղղորդելու նպատակով, սակայն այս հետազոտությունը պետք է անցնել  բացառապես բժշկի ցուցումով: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջ...

Podcast-Sport. Հայաստանի կարատեի հավաքականի պատմական արդյունքներն ու մարզաձևի հեռանկարները 05.06.2025

Հայաստանի կարատեի ազգային ընտրանու անդամների համար Եվրոպայի վերջին առաջնությունը պատմական էր. թիմի անդամները նվաճեցին երկու բրոնզե մեդալը, որոնք առաջինն էին անկախ Հայաստանի պատմության մեջ:   «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանին, որի հետ խոսել ենք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի գրանցած պատմական արդյունքից, ե...

Podcast-Հարց բժշկին. եղունգների ոչ ճիշտ խնամքից կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ եղունգի այրվածքներից ընդհուպ մինչև ՁԻԱՀ 02.06.2025

Շատերը եղունգների խնամքին և հիվանդություններին մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն եղունգը, որպես մարմնի մաս, հավասար խնամք ու հոգատարություն է պահանջում: Առողջ եղունգներ ունենալու համար անհրաժեշտ քայլերի, առաջարկվող լուծումների մասին   «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք էնդոկրինոլոգ, մաշկաբան-պոդոլոգ Սիրանուշ Ղազարյանի հետ:  

Podcast. Մանկական գրքի 4-րդ փառատոնը երեխաներին կտեղափոխի գրականության թագավորություն. ի՞նչ նորություններ են սպասվում սիրված տոնին 31.05.2025

Մանկական գրքի չորրորդ փառատոնը, որը կանցկացվի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Երևանի «Անգլիական» այգում, միտված է ամրապնդելու գրականության և ընթերցողների միջև կապը։ Այն գրքի թե՛ փոքրիկ, թե՛ հասուն երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի նորություններին, հանդիպել հրատարակիչների, գրողների հետ, գրքերը ձեռք բերել զեղչերով՝ այդ ամենը համատեղելով հաճելի ժամանցի հետ։Փառատոնն իրականացվում է «Զանգա...

Podcast-Sport. Մալխաս Ամոյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների ու ըմբշամարտում առկա մրցակցության մասին 29.05.2025

Անկախ Հայաստանի պատմության մեջ քիչ մարզիկների է հաջողվել 4 տարի անընդմեջ դառնալ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նրանցից մեկը հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Ամոյանին, որի հետ խոսել ենք եվրոպական առաջնությունների 4 չեմպիոնություններից, աշխարհի առաջնություններում առկա մրցակցությունից...

Podcast-Հարց բժշկին. գարունը համարվում է ալերգիաների առաջացման և սրացման հիմնական պատճառ. ինչպես տարբերել ալերգիկ դրսևորումներն ու ինչ անել 26.05.2025

Հաճախ դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։ Սակայն գարնանը ծաղկման շրջանը կարող է հուշել և ահազանգել, որ մարդու մոտ հենց ալերգիա է, քանի որ գարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։  Ալերգիաների տեսակների, գարնանը ալերգիաների սրացման, դրանց կանխարգելման, բուժման տարբերակն...

Podcast-Sport. Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-ի ավարտված մրցաշրջանի, «Նոա»-ի չեմպիոնության մասին 23.05.2025

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, Երևանի «Փյունիկ»-ն այս մրցաշրջանում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք ստացավ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որի հետ խոսել են ավարտված մրցաշրջանում իր գլխավորած թիմի արդյունքից, թիմի առաջիկա տեսլականից ու ակումբի հաջորդ քայլե...

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին. ՆԳ նախարարի հարցազրույցը 22.05.2025

Ներքին գործերի նախարարությունը Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին: Գերատեսչությունը բարեփոխումներ է իրականացրել և իրականացնում նաև մի շարք ուղղություններով՝ փրկարար ծառայության արդիականացումից մինչև կենսաչափական նոր համակարգի ներդրում: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում Ներքին գործերի նախարար Արփին...

Podcast-Հարց բժշկին. մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է. բուժման ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում 19.05.2025

Մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Հայաստանի Հանրապետությունում տարեկան հայտնաբերվում է 170-ից 250 գլխուղեղի քաղցկեղի առաջնային դեպք: Ցավոք, վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կա ընդհանուր ուռուցքային հիվանդությունների աճ:  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում  ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմու...

Podcast. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առաջարկած անգլերենի դասագրքերը երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից 16.05.2025

Հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցման որակն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում տվյալ ժամանակներին համահունչ բովանդակային  և տեխնիկական վերազինում իրականացնել։ Բարեփոխումը միտված է լեզվի տիրապետումը դպրոցահասակների համար ավելի մատչելի և գրավիչ դարձնելուն։  Երկրորդ տարին անընդմեջ ՔՈԱՖ-ի մշակած անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախար...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.