Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Sport. Հենրիխ Մխիթարյանն ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 15.05.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը, կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք մարզական լրագրող ու մեկնաբան Արման Աբելյանին, որի հետ խոսել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերից...

Silicon Mountains 2025․ ՏՏ ոլորտի առաջատարները կհամախմբվեն մեկ հարթակում՝ նույն գաղափարի շուրջ 14.05.2025

Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումը՝ «Silicon Mountains-ը, վերադառնում է՝ համախմբելով ոլորտի  առաջատարներին Հայաստանից և  ամբողջ աշխարհից:   Silicon Mountains 2025 ֆորումի շրջանակում  տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով տնտեսության տարբեր ճյուղերում թվայնացման վերաբերյալ և արհեստական բանականության դարաշրջանում կիբեռանվտանգության աճող նշանակության մասին:...

Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայանի մոդելի ընտրությունն անել մինչև տարեվերջ. ՏԿԵ նախարարը՝ ծրագրերի մասին 14.05.2025

Հայաստանն անում է ամեն ինչ՝ մինչև այս տարեվերջ նոր կառուցվելիք ատոմակայանի մոդելի ընտրության հարցն ամբողջականացնելու համար: Ուսումնասիրում են առկա առաջարկները, Հայաստանը բաց է նաև նոր առաջարկների համար: Նոր ատոմակայանը, նախատեսվում է, որ կկառուցվի այս պահին գործող Մեծամորի ատոմակայանի տարածքում:  «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Տարածք...

Podcast-Հարց բժշկին. բիոպսիա իրականացնելուց հետո ուռուցքը չի փոխում տեսակը և չափը 12.05.2025

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում վերջին տարիներին ամենաշատ հանդիպող ուռուցքներից է, սակայն վաղ հայտնաբերման դեպքում այն հնարավոր է լիարժեք բուժել և բուժառուին վերադարձնել բնականոն կյանք: Կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու լավագույն մեթոդն այսօր համարվում է մամոգրաֆիկ հետազոտությունը, իսկ գոյացության ճշգրիտ տեսակը ախտորոշելու  մեթոդը՝ բիոպսիան: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում  ...

Podcast-Sport. Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի ու ապագայում իր մոտիվացիայի մասին 08.05.2025

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջանի առաջին հատվածը եզրափակվեց Եվրոպայի առաջնությամբ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն, արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր ըմբիշ Արսեն Հարությունյանի հետ խոսել ենք Եվրոպայի առաջնության արդյունքների, հավաքականի ներուժի ու միջազգային խոշոր մրցաշարերում հայ մարզիկների բացթողումների...

Podcast-Sport. Երևանն ընդունում է կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը 01.05.2025

Երևանում մայիսի 7-11-ը կկայանա կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական` 60-րդ առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, որի հետ խոսել ենք մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցներից: 

Կսահմանվեն դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ. Սրբուհի Գալյանը՝ բարեփոխումների և ծրագրերի մասին 30.04.2025

Դատավարությունների՝ անգամ տարիներով ձգձգման խնդիրը լուծելու, դատական գործերը բեռնաթափելու նպատակով կառավարությունը պատրաստվում է սահմանել դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ, տարբեր բարդության գործերի համար ժամանակահատվածը կլինի տարբեր: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով գերա...

Աղքատության հաղթահարումը ոչ թե սոցիալական աջակցության, այլ աշխատանքի միջոցով. նախարարը՝ փոփոխությունների մասին 28.04.2025

Պետությունն ամբողջությամբ վերանայում է անապահովության գնահատման համակարգը՝ նպատակ ունենալով հուսահատության հետ ասոցացվող «փարոսի» համակարգից անցում կատարել աշխատանքով ապահովման միջոցով աղքատության հաղթահարման տարբերակին: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով գերատեսչության...

Ինչ ծառայություններ կընդգրկի առողջության համապարփակ ապահովագրությունը. նախարարը՝ ծրագրերի մասին 23.04.2025

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու կառավարության հանձնառությունը չի փոխվել, ծրագիրը մեկնարկելու է: Փաթեթում ներառվելու են անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում՝ վիրահատություններ:   «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Podcast-Հարց բժշկին. երբ և ինչ գանգատների պարագայում դիմել գաստրոէնտերոլոգին 21.04.2025

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Մարի Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ գանգատներով են հիմնականում քաղաքացիները դիմում գաստրոէնտերոլոգին։ Նա նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Մարի Գրիգորյանը նշել է, որ մասնագետը բուժառուների մոտ առա...

Վճարված հարկերը վերադարձվում են քաղաքացիներին՝ այս կամ այն ծառայության տեսքով. ՀՀ ֆինանսների նախարար 21.04.2025

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկերն ավելացնելու նպատակ չունի, այն պետք է  կառավարությանը թույլ տա տեղեկատվություն հավաքել և ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, ինչպես նաև սոցիալական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հավաքագրվող հարկերին, ապա կառավարությունից վստահեցնում են, որ դրանք կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ անվտանգային համակարգերի...

Տիեզերական ոլորտից մինչև ռազմարդյունաբերություն. ըստ ԲՏԱ նախարարի՝ հիմնական ներդրողը հարկ վճարողն է 19.04.2025

Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքները շուտով պրակտիկ դաշտում տեսանելի կլինեն: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախարարությանն այս տարի հատկացված աննախադեպ բյուջեին, տնտես...

Podcast-Sport. Հայաստանի հավաքականի ըմբիշների գրանցած արդյունքները Եվրոպայի ավարտված առաջնությունում 17.04.2025

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում` ընդհանուր առմամբ նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Շուշանիկ Հակոբյանի հետ խոսել ենք մարզիկների ելույթներից, նվաճած մեդալներից ու առաջնության մրցավարների աշխատանքից: 

Podcast-Sport. Առաջիկա օրերին հայ ծանրորդները կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում 10.04.2025

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն օրեր անց կսկսեն ելույթները Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք կանանց հավաքականի երիտասարդացող կազմի, տղամարդկանց թիմի տարբեր քաշային կարգերում հանդես եկող ծանրորդների հնարավորությունների մասին:

Podcast-Հարց բժշկին. ինչպես պահպանել ձայնը. խորհուրդ մասնագետից 07.04.2025

Ապրիլի 16-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ձայնի միջազգային օր: Ձայնը բոլորի կյանքում ամենակարևոր և  անբաժան մասն է: Բոլորն էլ կփաստեն, որ առանց ձայնի կյանքը չէր լինի լիարժեք և  գեղեցիկ, սակայն շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ ձայնը նույնպես պետք է պահպանել, հետևել և անհրաժեշտության դեպքում միանշանակ դիմել մասնագետի, որպեսզի այն նույնպես լինի առողջ և ծառայի մեզ ամբողջ կյանքի ընթացքում, չէ որ հե...

Podcast-Sport. Հայաստանի հակադոպինգային կազմակերպության գործունեությունը 03.04.2025

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարիների ընթացքում խորացնում է համագործակցությունը միջազգային կառույցների հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի հակադոպինգային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանի հետ խոսել ենք կառույցի գործունեության, հայկական սպորտում խթանիչ միջոցների դեմ պայքարի, մարզիկների «սպորտային կրթվածության» մասին: 

Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի համար 28.03.2025

Նոր նշաձող ու հնարավորություններ՝ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի ներկայացուցիչների համար. «Ինժեներական քաղաք» (ԻՔ) նախաձեռնությունը գալիս է վերականգնելու Հայաստանում դեռ խորհրդային տարիներից մեծ զարգացում և համբավ ունեցող ինժեներական համայնքը՝ բերելով նոր մոտեցումներ և հնարավորություններ ոլորտի համար:  «Ինժեներական քաղաք»-ի հնարավորությունների, նպատակների, գործունեության ուղղությո...

Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ձախողած խաղերի մասին 27.03.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ տապալեց Ազգերի լիգայի Վրաստանի դեմ անցումային երկու խաղերը` ընդհանուր առմամբ զիջելով մրցակցին 9:1 հաշվով:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Ռոբերտ Արզումանյանին, որի հետ խոսել ենք հավաքականի անհաջող խաղերից, հավ...

Doing Digital Forum-ը նպատակ ունի դառնալ Հայաստանում ծնված միջազգային միջոցառում 26.03.2025

Միջազգային Doing Digital Forum-ն արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 3-ին Հայաստանում կհամախմբի աշխարհում առաջատար կազմակերպությունների, թվային փոխակերպումների ոլորտի հայտնի դեմքերի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ Doing Digital Forum-ը հավակնում է դառնալ միջազգային միջոցառում, որը ծնունդ է առել Հայաստանում։ «Հիմնադրելով  Do...

Podcast. «Հայկական գանձեր» հիմնադրամը Սյունիքում ավելի քան քառասուն հուշարձան կթվայնացնի 25.03.2025

Հայաստանի դարավոր մշակութային ժառանգությունը պահպանելու, այն սերունդներին փոխանցելու նպատակով «Հայկական գանձեր» հիմնադրամը հուշարձանների թվայնացման գործընթաց է սկսել։ Թվայնացման ենթակա է Սյունիքի մարզի ավելի քան 40 հուշարձան: Թվայնացումը կատարվում է լազերային սքանավորման և ֆոտոգրամետրիայի տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր հուշարձանի համար ստեղծվել է 3D վիրտուալ շրջայց, իրականացվում են անօդաչու օդային...

Podcast-Հարց բժշկին. ծխախոտի օգտագործումը երիկամաբջջային քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է 24.03.2025

Մարտ ամիսը երիկամաբջջային քաղցկեղի իրազեկման ամիսն է: Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է: Ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, տղամարդկանց մոտ՝ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ: Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է առանց ախտանիշների:  Հիվանդության հետ կապված մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողար...

Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական նվաճումը 20.03.2025

Հայաստանի ֆուտզալի հավաքականը վերջերս պատմական հաջողության  հասավ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։  Սա առաջին դեպքն է, որ Հայաստանից թիմային որևէ մարզաձևի հավաքական  նման հաջողության է հասնում։  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Fastsport-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ խոսել ենք ֆուտզալի պատմական հաջողության, ազգային ընտրանու կազմի, ֆուտզալի հեռանկարնե...

Podcast- ՍոցUp. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ 18.03.2025

Անապահովության գնահատման նոր համակարգով սպասվող փոփոխությունները սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների առանցքային մասն են կազմում։  Այս մասին «Արմենպրես»-ի «Podcast- ՍոցUp» նախագծի շրջանակներում նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ այդ շրջանակներում կարևոր ռազմավարական փոփոխություններ են նախատեսվում։

Podcast-Հարց բժշկին. երեկոյան ժամերին սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը կհանգեցնի քնի որակի վատացման 17.03.2025

Առողջ և լիարժեք քունը մարդու կյանքում ունի շատ կարևոր և անփոխարինելի դեր: Պետք է հիշել, որ քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ: Բոլորը՝ այդ թվում մասնագետները, կփաստեն, որ ոչ լիարժեք քնած մարդը չի կարող առույգ, առողջ  և լիարժեք  առօրյա ունենալ:   Մեր կյանքում քնի դերի կարևորության և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թ...

Podcast-Sport. «Կովկասյան դերբին». Վրաստանի դեմ Հայաստանի հավաքականի անցումային խաղերը 13.03.2025

ՈՒԵՖԱ- Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների դիմակայությունից հետո պարզ կլինի, թե որ հավաքականը դուրս կգա Ազգերի լիգայի B ենթախումբ։  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և երիտասարդական ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանին, ում հետ խոսել ենք «Կովկասյան դերբ...

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.