Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց սոցիալական բնակարաններով ապահովման ծրագրից 12.03.2025

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականությունը հեռանկարային իմաստով մշակման կամ զարգացման փուլում է։ Այս մասին«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Այսօր էլ սոցիալական բնակարանային ֆոնդում կան որոշակի բնակտարածքներ, բնակարաններ, որոնք հասանելի են մեր որոշակի խոցելիությամբ ընտանիքների համար»,-...

Podcast-Հարց բժշկին. Հայաստանում վահանաձև գեղձի քաղցկեղը շատ տարածված է, բայց գրանցվում են նաև բուժման բավականին լավ արդյունքներ 10.03.2025

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կանանց շրջանում առավել տարածված և հիմանական հանդիպող չարորակ ուռուցքային հիվանդություններն են համարվում կրծքագեղձի, արգանդի և վահանաձև գեղձի քաղցկեղները:  Կանանց միամսյակի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկմանը հյուրընկալել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանությ...

Podcast-Sport. Երևանում կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը 06.03.2025

Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլին կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում տափօղակով հոկեյի զարգացվածության մակարդակի, երկրում առկա մարզադպրոցների ու Երևանում ապրիլի 13-19-ը կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դ...

Podcast-Հարց բժշկին. մարտի 3-ը Լսողությանպահպանման միջազգային օրն է. ի՞նչ պետք է իմանալ լսողության պահպանման մասին  03.03.2025

<Համաշխարհային օրացույցում մարտի 3-ը համարվում է Լսողության պահպանման միջազգային օր: Լսողությունը թերևս աշխարհի և մեր շրջապատի ընկալման կարևոր բաղադրիչներից է, առանց լսողության մեր բոլորի կյանքում ինչ-որ բան միանշանակ կիսատ կլիներ, հետևաբար՝ պետք է պահպանել լսողությունը: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որպես Լսողության պահպանման միջազգային օրվա թեմա սահմանել է  «Փ...

Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը 27.02.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմը գլխավորելու է Նիդեռլանդներից  Ջոն վան’տ Սխիպը, ով մինչ այս աշխատել է «Այաքս»-ում և Հունաստանի ազգային թիմում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին, որի հետ խոսել ենք նոր մարզչից, հավաքականում նրա ապագայից և ազգային ընտրանու առաջ...

Podcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք,  այլ ոչ թե միայն օգնող միջոց 26.02.2025

Հայագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանի նախնիները Կոստանդնուպոլսից են։ Նրանք Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել են Հունաստան, իսկ Հայրենական մեծպատերազմից հետո՝ Հայաստան։   «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում Կրիստինա Ալեքսանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, հայրենիք-սփյուռք կապի արժևորման և այլ թեմաներից։     https://www.facebook.com/armenpress?locale=ru_RU

Podcast-Հարց բժշկին. Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում խրոնիկ սրտային պրոբլեմների կտրուկ սրացման հարցում 24.02.2025

Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքն...

Podcast. Որ երկրներից են ամենաշատ ներդրումներ իրականացնում Հայաստանում. ներկայացնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենը 24.02.2025

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանում 2020 թվականից մինչև օրս մեկնարկել է 67 ներդրումային ծրագիր: Հայաստանում ներդրումներ իրականացնելով առավել շատ հետաքրքրվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ–ից: «Արմենպրես» -ի փոդքասթի տաղավարում երկրի ներդրումային հնարավորությունների, ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվա աշխատանքների մասին է խոսել «Էնթերփրայզ Արմենիա»-իներդրումների գծով...

Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը. ֆավորիտներն ու անհաջողակները 20.02.2025

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, օրեր անց կմեկնարկի մրցաշրջանի երկրորդ հատվածը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել էինք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք ներքին առաջնության առաջին հատվածում անհաջողության մատնված թիմերի, «Փյունիկ»-ի և Եղիշե Մելիքյանի շարունակվող համագործակցության, մրցաշարային աղյուսակի առաջա...

Podcast-Հարց բժշկին. մանկական քաղցկեղը շատ ուշ է արտահայտվում և հնարավոր չէ այն նախօրոք կանխորոշել 17.02.2025

Վերջին տարիներին քաղցկեղը  դարձել է չարիք, որը, ցավոք, չի խնայում նաև երեխաներին: Ու հասկանալի է, որ  մասնագետների համար կրկնակի անգամ բարդ է, երբ  քաղցկեղով հիվանդը երեխա է, քանի որ, բացի երեխայի հետ աշխատելուց, շատ ծանր է նաև ծնողների կարգավիճակը՝ հոգեբանական տեսանկյունից:  Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն էր, իսկ փետրվարն առհասարակ նշվում է որպես քաղցկեղի իրազեկման ամիս։ Եվ այս շ...

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանու առաջիկա հանդիպումն ու մարզաձևի արդիական խնդիրները 13.02.2025

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում վերջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի  շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել ենք ընտրանու մարզչական շտաբից, առաջիկա մրցակցից, բասկետբոլի ընտրանու կազմից, ֆեդերացիայի արդիական խնդիրներից:

Podcast.Թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ. նախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր համատեղման և այլ հարցերի մասին 13.02.2025

Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս):   «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամ...

Podcast-Հարց բժշկին. Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին 10.02.2025

Էպիլեպսիան ուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որը չունի տարիքային սահմանափակում: Ամբողջ աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով կարելի է այն համարել ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Խնդիրը բավականին տարածված է ամբողջ աշխարհում, և բացառություն չէ նաև Հայաստանը: Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ամբողջ աշխարհում այդ օ...

Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Բուկինիստ խանութներում մեկնարկել է «Սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը 07.02.2025

Սիրահարների տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացնում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։ Արդեն ինը տարի իրականացվող  նախաձեռնության մասին «Արմենպրես» փոդքասթի շրջանակում զրուցել ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։  

Podcast-Sport. Կանանց շախմատը Հայաստանում 06.02.2025

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունն ավարտված է, և հավաքականում այժմ ավագ սերնդի ու երիտասարդների հավասար բալանս է ձևավորվել:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանի հետ խոսել ենք կանանց ներքին առաջնության որակից, Հայաստանում կանանց շախմատից, շախմատիստների հեռանկարներից: 

Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկհետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել 03.02.2025

Էնդոսկոպիկ հետազոտական մեթոդներն օգտագործվում են ինչպես ճշգրիտ ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների թիրախային բուժման համար։ Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում: Վերին էնդոսկոպիկ հետազոտությունը իրենից ներկայացնում է էտապային վիզուալիզացիայի հնարավորություն ստեղծող հետազոտություն՝ բերանի խոռոչից մինչև տասներկումատնյա աղիքի հ...

Podcast-Sport. Ըմբշամարտի նախորդ օլիմպիական փուլն ու առկա խնդիրները 30.01.2025

Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նախորդ օլիմպիական ցիկլն եզրափակեցին Փարիզի Օլիմպիական խաղերով, որտեղ հունահռոմեականները նվաճեցին երկու մեդալ, իսկ ազատ ոճայինները մնացին առանց մեդալների: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին: Վերջինիս հետ խոսել ենք օլիմպիական արդյունքներից, հավաքականների ս...

Podcast- ՍոցUp. ԱՍՀ նախարարությունում չեն բացառում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի ընդլայնումը 29.01.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն բացառում, որ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում  նախարարության առանձին կառուցվածքային գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղան...

Podcast-Հարց բժշկին. վթարների ժամանակ ամրակապված չլինելը կարող է առաջացնել ողնաշարի լուրջ տրավմաներ 27.01.2025

Ժամանակի ընթացքում ողնաշարի ոչ ճիշտ խնամքի և ոչ ճիշտ ֆիզիկական ակտիվության հետևանքով վերջին տարիներին շատացել են ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունները (գրիժա). կարելի է ասել գրեթե ամեն երրորդ անձի մոտ  այս խնդիրը հանդիպում է: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Մասնագիտացված անոթային նյարդավիրաբուժական ծառայության...

Podcast-Sport. Երկրպագուների կողմից ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը 23.01.2025

Հայկական ֆուտբոլի երկրպագուների միասնական ճակատը շարունակվող ակցիաներով պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք «Հայկական առաջին ճակատ»-ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանին: Վերջինիս հետ խոսել են ՖԱՖ-ՀՖՖ տարաձայնություններից, հայկական ֆուտբոլում առկա խնդիրներից և ֆեդերացիայի հետ հնարավո...

Podcast.Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի 21.01.2025

Հայաստանում բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա եկամուտները: Պետությունը նախատեսում է հայտարարագրման շեմ սահմանել, որից ցածր անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը մոտ 300 հազար դրամի մասին է:    «Արմենպրես» -ի փոդքաստի տաղավարում համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին է պատասխանել Ֆինանսների նախարարության Եկամուտների...

Podcast-Հարց բժշկին. մետապնևմավիրուսն այլ շնչառական վիրուսների համեմատ որևէ առանձնահատկություն չունի 20.01.2025

Մետապնևմավիրուսը (HMPV) սովորական սուր շնչառական վիրուս է,  որի դրսևորման ընթացքը և ախտանշանները որևէ առանձնահատկություն այլ շնչառական վիրուսներից  չունի.  այն տարածվում  է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հազվադեպ կարող է փոխանցվել կենցաղային իրերի հետ շփման միջոցով:   Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդութ...

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու նախորդ ընտրական փուլն ու առաջիկա անցումային խաղերը 17.01.2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին Վրաստանի դեմ անցումային խաղեր կանցկացնի Ազգերի լիգայի փլեյօֆում:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում մարզական լրագրող և ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ավարտված մրցափուլը, հնարավոր տարբերակները, թե ով կնշանակվի հավաքականի գլխավոր մարզիչ, Վրաստանի դեմ անցումային խաղերն ու երկրպագուների և ՀՖՖ-ի միջև առկա հակասությունն...

Podcast-Հարց բժշկին. արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից մեկը բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելն է 13.01.2025

Բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելը արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից է:  Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց Էրեբունի  բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ նշելով, որ ցանկացած բժիշկ ի սկզբանե պետք է կառուցի  առողջ փոխհարաբերություններ, որը հիմք կդառնա հետագայում վստահության ձևավորման հա...

Podcast- ՍոցUp. ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ակնկալվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը բարձրացնել 27 տոկոսով 27.12.2024

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված ծրագրերի ու միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ 260 հազարով ավելի բնակչություն, քան կարող էր լինել առանց այդ։ Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։   

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.