Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast-Հարց բժշկին. Սթրեսը, դեպրեսիան, նիկոտինի և կոֆեինի չարաշահումը, գերհյուծվածությունն ու անքնությունը կարող են հանգեցնել տագնապային գրոհի 09.12.2024 6:59
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ: Այս բաժանմունքում կազմակերպում և իրականացնում են բուժառուների անհետաձգելի և օպերատիվ հետազոտություն, հիվանդության սուր շրջանում իրականցնում են անհետաձ...
Podcast-Sport. Կանանց բռնցքամարտի անցնող մրցաշրջանն ու առկա խնդիրները 06.12.2024 16:07
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի համար անցնող տարին առանձնացավ երկու բրոնզե մեդալով: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Անի Հովսեփյանի և Անուշ Գրիգորյանի հետ խոսել ենք անցնող մրցաշրջանից, կանանց բռնցքամարտում առկա խնդիրներից, ապագայի տեսլականից:
Podcast-Հարց բժշկին. Ծխելը, խմելը և վատ սննդի ընդունումն ավելացնում են արյան խոլեստերինի քանակը, որն էլ բերում է անոթային աթերոսկլերոզ հիվանդության 02.12.2024 10:46
Պերիֆերիկ (ծայրամասային) զարկերակներ են համարվում մեր օրգանիզմի բոլոր զարկերակները՝ բացառությամբ սրտի կորոնար անոթների: Ամենահաճախը հանդիպում են ստորին վերջույթների զարկերակների ախտահարումները: Պերիֆերիկ զարկերակային հիվանդությունը սովորաբար զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման նշան է (աթերոսկլերոզ): Աթերոսկլերոզը հանգեցնում է զարկերակների նեղացմանը, ինչը կարող է նվազեցնել արյան հոսքը դեպ...
Podcast-Sport. Ազգային թիմի անցումային առաջիկա խաղերն ու Ազգերի լիգայի ենթախումբը 28.11.2024 17:37
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցն Ազգերի լիգայի անցումային խաղերում կլինի Վրաստանի ընտրանին: «Արմենպրես» -ի Podcast-Sport- ում Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ քննարկել են Ազգերի լիգայի C4 ենթախմբում ազգային ընտրանու ելույթները, հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքը, ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու անցումային առա...
Podcast-ՍոցUp․ Ժողովրդագրական ռազմավարության նպատակներից է նաև արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը 27.11.2024 10:20
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նպատակներից է նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցումը: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա տարիներին, Հայաստանի տնտեսական զարգացման մակարդակով պայմանավորված, արտագաղթը գերակշռելու է ներգաղթին։
«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին 27.11.2024 7:22
Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ: Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկել է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին...
Podcast-Հարց բժշկին. հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվում և չի փոխանցվում 25.11.2024 17:47
Ամբողջ աշխարհում 1988 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների նպատակն է իրազեկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, առաջ քաշել հիմնահարցերը և դրանց վերաբերյալ հասարակությանը տալ հստակ և սպառիչ պատասխաններ: «Արմենպրես» -ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կեն...
Podcast-ՍոցUp. Ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ավագ սերնդի համար ակտիվ, առողջ և արժանապատիվ պայմանների ապահովում է նախատեսվում 22.11.2024 11:52
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերի ու միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներգրավմամբ ու նրա ներուժի ավելացմամբ։ «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբ...
Podcast-Sport. Բռնցքամարտի 2024 թվականի մրցաշրջանը, տարվա բացթողումներն ու ձեռքբերումները 22.11.2024 15:48
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի համար մրցաշրջան 2024-ն ավարտված է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ ամփոփել ենք անցնող տարին, խոսել տարվա ձեռքբերումներից ու բացթողումներից, անդրադարձել պրոֆեսիոնալ ռինգում իրենց նորամուտը նշած մարզիկներին:
Podcast-Հարց բժշկին. Ծխախոտի երկարատև օգտագործումը մեծացնում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 18.11.2024 9:59
Նոյեմբերը համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս: Թոքի քաղցկեղը վերջին տարիներին դարձել է աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Թոքի քաղցկեղի ախտանշանների, ռիսկի գործոնների, ծխախոտի ազդեցության և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թ...
Podcast-Sport. «Սարդարապատ» ակումբի բացառիկ համագործակցությունը իսպանական և ֆրանսիական թիմերի հետ 14.11.2024 11:24
Արմավիրի քաղաքում հիմնադրված «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը մեծ հեռանկարներ ունեցող ակումբ է, որի ապագայի պլաններում բազմաթիվ նախաձեռնություններ կան: «Արմենպրես» -ի Podcast-Sport -ի շրջանակներում «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի հետ խոսել ենք «Սարդարապատ»-ի ապագայի, ակադեմիայում գործող տարբեր տարիքային թիմերի ու իսպանական ու ֆրանսիական հեղինակավոր ակումբների հետ հա...
Podcast-Հարց բժշկին. եթե չկա ժառանգական տրամադրվածություն և մասնագետի ուղղորդում, պետք չէ իրականացնել հետազոտություններ. արյունաբան 11.11.2024 11:54
Արյունը մարդու օրգանիզմում թերևս ամենակարևոր ֆունկցիան կատարող բաղադրիչն է համարվում: Այն հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, հետևաբար արյան բաղադրության ցանկացած փոփոխություն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։ Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։ Ե՞րբ դիմել...
Podcast-Sport. ՀՖՖ-ի շուրջ առաջացած աղմուկը, ֆուտբոլի ընտրանու մարզչի ընտրությունը 06.11.2024 19:16
Ֆուտբոլային հանրությունում վերջին շրջանում մեծ քննարկումներ են ծավալվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեություն վերաբերյալ: «Արմենպրես» -ի Podcast-Sport -ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի հետ խոսել ենք ազգային ընտրանու վերջին ելույթներից, Ալեքսանդր Պետրակովի թողած «ժառանգություն»-ից ու ՀՖՖ-ի գործու...
Podcast-Հարց բժշկին. մասնագետները հորդորում են ծնողներին ուշադիր լինել վիրուսների հետևանքով արագ զարգացող թոքաբորբից խուսափելու համար 04.11.2024 8:04
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աշուն-ձմեռ շրջանում ակտիվանում են սուր շնչառական վիրուսները, որոնք վտանգավոր կարող են լինել հատկապես երեխաների համար: Վիրուսները կարող են առաջացնել տարբեր տեսակի բարդություններ՝ ընդհուպ մինչև թոքաբորբ: «Արմենպրես»-ի՝ «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբու...
Podcast-ՍոցUp. ժողովրդագրության նոր ռազմավարության տեսլականում դեմոգրաֆիկ կառուցվածքի շնորհիվ մարդկային կապիտալի զարգացումն է 01.11.2024 31:58
ժողովրդագրության նոր ռազմավարության հիմքում և տեսլականում հասարակության այնպիսի դեմոգրաֆիկ կառուցվածի ձևավորումն է, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը և կյանքի բարեկեցության բարձրացմանը։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը
Podcast-Sport. Ձմեռային մարզաձևերի նոր մրցաշրջանը և Հայաստանի ու Նորվեգիայի համագործակցությունը դահուկասպորտում 31.10.2024 20:45
Ձմեռային մարզաձևերի համար մրցաշրջանը քիչ-քիչ սկսում է հունի մեջ ընկնել: «Արմենպրես» -ի Podcast-Sport -ի շրջանակներում Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հետ խոսել ենք մեկնարկող մրցաշրջանից, Նորվեգիայի ֆեդերացիայի հետ առաջիկա համագործակցությունից և առաջիկա ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հնարավորություններից: https://www.facebook.com/armenpress
Podcast-Հարց բժշկին. էկրանի առաջ երկար անցկացնելը երեխաների մոտ կարող է զարգացնել տեսողական լուրջ խնդիրներ, նաև շլություն 28.10.2024 16:20
Վերջին տարիներին տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարբեր տեսակի գաջեթները բավականին հասանելի են դարձել երեխաներին, շատերը կարող են ժամեր շարունակ հեռախոսներով, պլանշետներով մուլտեր և տարբեր հոլովակներ դիտել, ինչն, ըստ մասնագետների՝ չի կարող բացասական հետք չթողնել երեխայի զարգացման և տեսողության վրա: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում թիվ 1 ակնաբուժական կլինիկայի...
Podcast. Սենսացիոն հաշտություն կարելի է համարել արհեստական բանականության և դասական արվեստի միավորումը․ Թամարա Հովհաննիսյան 22.10.2024 22:47
Բանաստեղծուհի, արվեստաբան ամերիկահայ գործարար Թամարա Հովհաննիսյանը կրկին Հայաստանում է՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ և «Ակաշա» գիտահետազոտական կենտրոնի համատեղ «Կոզերևյան հայելիներ» կոնֆերանսին։ Բանաստեղծուհին իր ընթերցողին ևս ասելիք ունի։ Օրերս լույս կտեսնի նրա «Սիրո պարապուրդ» պոեմների ժողովածուն։ «Արմենպրես» փոսքասթի տաղավարում «Մայրենիի դեսպան» մեդալակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Հովհա...
Podcast-Հարց բժշկին.դարի ամենամեծ տարածում ունեցող խնդիրը՝ ճարպակալումը կարող է հանգեցնել մի շարք հիանդությունների զարգացման 21.10.2024 14:49
Վերջին տարիներին ավելորդ քաշի խնդիրն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի. այն անգամ համարվում է էպիդեմիա: Այսօր արդեն ամբողջ աշխարհում մոտ 2 միլիարդ մարդ ունի ավել քաշ: Մասնագետների վստահեցնում են՝ ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ` շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն: Ճարպակալման պատճառների, հետ...
Podcast-ՍոցUp․ Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության մեջ արտահայտված են աշխարհում առկա վերջին մոտեցումներն ու միտումները 18.10.2024 14:13
Հայաստանի ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարությունն առնչվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը։ «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ում գլխավորած թիմը մշակել է Ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթուղթը, որը հոկտեմբերի 17-ին քննարկվեց և հաստատվեց ՀՀ կառավարո...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ելույթներն ու Պետրակովի հեռացումը 18.10.2024 15:30
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է անհաջող ելույթների շարքը: Ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ալեքսանդր Պետրակովը: «Արմենպրես»-ի Podcast-Sport -ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանի հետ խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցելույթներից Ֆարերյան կղզիների ու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, հավակաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին...
Podcast. «EngineerX»-ը Հայաստանում ինժեներների համար ներդրված հնարավորությունների ընդլայնման ծրագրեր ունի 17.10.2024 26:01
Ամերիկաբնակ գործարար Վահե Նիգողոսյանի՝ Հայաստանում հիմնադրած «EngineerX» ընկերությունը ոչ միայն աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել հայ ինժեներների համար, այլև հասանելի է դարձրել դիզայնի և ինժեներական աշխարհի լավագույն գործիքները։ «Արմենպրես» -ի Podcast նախագծի շրջանակներում Վահե Նիգողոսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, դասախոս Հրայր Գալոյանը ներկայացնելով ընկերության մտահղացման շար...
Podcast-Գիտության շաբաթ. Գիտության տոնը հաջողվել է. Առաջին «Գիտության շաբաթվա» կազմակերպիչները պատրաստվում են երկրորդին 16.10.2024 29:21
Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվեց համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը: Գիտության հանրահռչակման խոշորագույն այս տոնը բաժանված էր երկու մասի՝ Ազատության հրապարակում վեց օր շարունակ անցկացված Գիտության փառատոնն ու մարզերի մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպված ապակենտրոնացված միջոցառումները: «Գիտության շաբաթ» փոդքաստի այս տարվա եզրափակիչ թողարկման հյուրերն են «Գիտուժի»...
Podcast-Sport. «Նոա»-ն՝ Կոնֆերենցիաների լիգայում 11.10.2024 15:50
Հայկական ակումբներից եվրագավաթային մրցաշարերում պայքարը Կոնֆերենցիաների լիգայում շարունակում է միայն Երևանի «Նոա»-ն: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան, Ֆասթ-սպորտի թղթակից Սուրեն Մելիքսեթյանի հետ քննարկել ենք եվրագավաթների որակավորման փուլերում հայկական ակումբների ելույթների և Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին «Նոա»-ի մասնակցության մասին։
Podcast. Հայկական լավաշը, մածունը, բաստուրման ու սուջուխը կգրանցվեն որպես «աշխարհագրական նշում» 09.10.2024 18:25
Հայաստանը պատրաստվում է «Հայկական լավաշ», «Հայկական մածուն», «Հայկական բաստուրմա» ու «Հայկական սուջուխ» անվանումները գրանցել որպես «աշխարհագրական նշում»: Աշխարհագրական նշման գրանցումը ենթադրում է, որ այդ մակնշմամբ արտադրանքներն արտադրվելու են որոշակի տեխնիկական պահանջներին համապատասխան ու ունենալու են ավելի բարձր որակ: «Արմենպրես»-ի պոդքաստի տաղավարում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Մ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.