Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast- ՖինԲրոքեր. Ինչ մեթոդներով հաշվարկել ներդրումային ռիսկերը. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը 08.10.2024 27:14
Ներդրումային ռիսկերը բազմազան են՝ գնաճից մինչև քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոններ: Ներդրումներ կատարելուց առաջ անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, ընդհանուր պատկերացում կազմել ռիսկերի ու հնարավոր շահույթի մասին: «Արմենպրես» -ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia -ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը ներկայացրել է ներդրումային ռիսկերի գնահատման մեթոդները, անդր...
Podcast-Հարց բժշկին. հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է. հիվանդության զարգացման դեմ լավագույն պայքարը պարբերաբար հետազոտվելն է 07.10.2024 12:43
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, որի շրջանակում աշխարհի առողջապահական կազմակերպությունները իրազեկման լայնածավալ միջոցառումներ են իրականացնում՝ փորձելով ավելի շատ մարդկանց տեղեկացնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման կարևորության մասին։ «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Նաիրի» բժշկական կենտրոնի կրծքագ...
Podcast-Գիտության շաբաթ. Տեխնոլոգիական ստարտափերը՝ գիտական բաղադրիչով․ ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում 01.10.2024 24:01
«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։ Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գիտական ինկուբատորի ղեկավար Արփինե Դավթյ...
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու մեկնարկային երկու հանդիպումը Ազգերի լիգայում 27.09.2024 11:19
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլում՝ առաջին երկու տուրում տոնելով մեկ հաղթանակ և տանելով մեկ պարտություն: «Արմենպրես»- ի Podcast-Sport-ի շրջանակներում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ երկու տարբեր ընթացք ստացած հանդիպումները, անդրադառնալով խաղային իրավիճակներում առկա բացթողումներին, հավաքականում նոր ան...
Podcast-Գիտության շաբաթ. Հայալեզու կոմիքսները գոյություն ունեն. Արվեստի այս ճյուղը Հայաստանում զարգանում է 24.09.2024 21:55
Պատկերապատման կամ կոմիքսների արվեստը ավելի սերտորեն է կապված գիտության հետ, քան կարող է թվալ: Հայաստանում կոմիքսներով զբաղվում են, հեղինակային աշխատանքներ ստեղծվում են. արվեստի այս ճյուղը, իր մեջ կրելով նաև հայկական մանրանկարչության հարուստ ավանդույթները, շարունակում է զարգանալ: Իսկ առաջիկա «Գիտության շաբաթվան» ընդառաջ կազմակերպվել է գիտության թեմայով «ԳիտաCon» պատկերապատման մրցույթը, որի արդյունք...
Podcast. «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» բակալավրի ծրագիրը կդառնա նոր նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար 23.09.2024 11:56
Նոր սերնդի տեխնոլոգիաներով, ծրագրերով և մեթոդներով կրթությունը մեզ հնարավորություն կտա ապագայում ՏՏ ոլորտում ունենալ փայլուն մասնագետներ: Հենց այս գաղափարի իրագործման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Web3 Հայաստան» հիմնադրամը մեկնարկել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամա...
Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանում գիտական ֆանտաստիկան սաղմնային փուլում է. կարևոր քայլ կարող է դառնալ Գիտության փառատոնը 17.09.2024 26:30
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլո...
Podcast-Հարց բժշկին. ինչպիսի հիվանդություն է Արևմտյան Նեղոսի տենդը և ինչպես պաշտպանվել սուր վիրուսային վարակից 16.09.2024 12:25
Վերջին շրջանում աշխարհում տարածված հիվանդությունների շարքին է դասվում Արևմտյան Նեղոսի տենդը, որից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Հիվանդության տարածման պատճառներից են գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան: Մասնագետները նշում են, որ հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, մոծակն է վիրուսը վերցնում ու փոխանցում մարդուն: «Արմենպրես» -ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակու...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. արտակարգ իրավիճակի և պատերազմի թողած ազդեցությունը լրագրողների վրա․ աջակցության ծրագիր 13.09.2024 17:19
Հանրային լրագրության ակումբը, կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեկան բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրում Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախագիծը Հայաստանում «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող՝ մե...
Podcast- ՖինԲրոքեր. Աշխարհաքաղաքական գործոնների դերը ներդրումային որոշումներում. մանրամասնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը 10.09.2024 30:33
Շուկայական միտումները, աշխարհաքաղաքական փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն ֆինանսական շուկաների վրա: Ներդրումային պորտֆել կազմելիս՝ պետք է հաշվի առնել, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններն են սպասվում և տնտեսություններն ուր են շարժվում: «Արմենպրես» -ի «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Freedom Broker Armenia -ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը մանրամասն անդրադարձել է ներդրումային...
Podcast-Գիտության շաբաթ. Կանխարգելման, ախտորոշման ու բուժման ավելի արդյունավետ մեթոդներ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը` հեռանկարների մասին 10.09.2024 24:13
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի...
Podcast-Հարց բժշկին.շագանակագեղձի քաղցկեղը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն դրա վաղ հայտնաբերումը օգնում է ապահովել դրական արդյունք 09.09.2024 7:30
Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Սա շագանակագեղձի քաղցկեղի, դրա ռիսկի գործոնների, պատճառների, ախտանիշների և կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և մարդկանց կրթելուն ուղղված քայլ է: Հայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղը համարվում է ամենատարածվածը. տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպ...
Podcast. «Վիզուալ Հայաստան»-ը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես վերապատրաստում իրականացնող կառույց 09.09.2024 18:11
Որակյալ կրթությունն է ապահովում մրցունակ, ապագայի մարտահրավերներին պատրաստ և բարձր արտադրողականություն ունեցող սերունդ։ Այսպիսի սերունդն է ի վիճակի լուծել բարդ խնդիրներ, բռնել կայուն զարգացման ուղին ու դառնալ առաջադեմ։ Կրթության որակի բարձրացման, կրթությունն ավելի նորարար և գրավիչ դարձնելու ժամանակակից մեթոդների մասին «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադ...
Podcast-Գիտության շաբաթ. Աղտոտիչները ներթափանցում են մեր սնունդ. գիտնականը` շրջակա միջավայրի աղտոտման մարտահրավերների մասին 03.09.2024 24:25
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտ...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. ո՞րն է դպրոցներում հոգեբանի դերը 02.09.2024 20:18
Հայաստանի բոլոր դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է հոգեբանի հաստիք: Ո՞րն է հոգեբանի դերը դպրոցում, ինչպե՞ս է կազմակերպում աշխատանքը, ո՞ւմ հետ է աշխատում, ո՞վ կարող է դիմել. սրանք հարցեր են, որոնց պատասխաններին բազմաթիվ ծնողներ իրազեկ չեն: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Արմենպրես» -ը «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում զրուցել է Երևանի թիվ 177 դպրոցի հոգեբան Քրիստինե...
Podcast-Գիտության շաբաթ. Համապարփակ ռեսուրսներ տրամադրելով՝ թույլ ենք տալիս երեխային բացահայտել իր ներուժը. ՔՈԱՖ ներկայացուցիչ 27.08.2024 21:29
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) արդեն 20 տարի է լայնածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ համայնքները զարգացնելու համար: Չորս ուղղություններից մեկը կրթականն է՝ SMART ծրագիրը: SMART կենտրոնը արտադպրոցական կրթության կենտրոն է, որտեղ երեխաները բացահայտում են իրենց ներուժը: Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հաղորդակցության մասնագետ Անի Մ...
Podcast.Տաքսու վարորդները թղթային տարբերակով ՀԴՄ կտրոն չեն տրամադրի. ի՞նչ պարտականություններ է ենթադրում նոր կարգը 26.08.2024 15:42
Հայաստանում այս տարվա սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողների համար պարտադիր է դառնում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Խոսքը ոչ թե թղթային տարբերակով կտրոնի տրամադրման, այլ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի մասին է: GG-ին, Yandex-ին, Utaxi-ին և մյուս էլեկտրոնային հարթակներին միացած վարորդներն անհատապես որևէ տուրք, հարկ վճարելու պարտավորություն չեն ունենալու: Սեպտեմբերի 1-ից...
Podcast-Գիտության շաբաթ. Ջերմամիջուկային էներգետիկայում առանցքային է լինելու տնտեսական կողմը. մասնագետը` ոլորտի ապագայի մասին 20.08.2024 27:51
Մարդկության անընդհատ աճող էներգետիկ պահանջների պայմաններում ոչ միայն կարևոր է դառնում նոր, արդյունավետ աղբյուրների մշակումը, այլև արդեն գոյություն ունեցողների կատարելագործումը։ Ատոմային էլեկտրակայանները ու դրանց արդիականացումն անհրաժեշտ քայլերից են՝ չնայած որոշ երկրներում էներգիայի արտադրության այդ տեսակի նկատմամբ իռացիոնալ վախերին։ Վերականգնվող էներգետիկան, իհարկե, հրապուրիչ է հնչում, սակայն պրակ...
Podcast-Գիտության շաբաթ. Բլոքչեյն, Բիթքոին ու այլ ապակենտրոնացված միջոցներ. մասնագետը պատմում է ֆինանսական աշխարհի ապագայի մասին 13.08.2024 16:51
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գի...
Podcast-ՍոցUp․Ուսանողներին որպես փորձնակ ընդունելիս՝ գործատուները պարտադիր պետք է պայմանագիր կնքեն 08.08.2024 24:53
Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով ներդրվել է փորձնակի նոր ինստիտուտը՝ համապատասխան կարգավորումներով (05:48-ր․)։ «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ https://www.facebook.com/armenpress
Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». տրավմաների դեպքում հոգեբանական օգնության անհրաժեշտությունը 08.08.2024 15:23
Չհաղթահարված տրավմաները կարող են վերադառնալ ժամանակի ընթացքում: Եվ որպեսզի դրանք չհանգեցնեն մարդու նորմալ կենսագործունեության խաթարումների, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի, կանխել բացասական երևույթների զարգացումն ու խորացումը: «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հո...
Podcast. Առաջիկայում լույս կտեսնի Աշխատանքային օրենսգրքի դրույթները պարզաբանող 4-րդ գիրքը 07.08.2024 11:22
Աշխատողների և գործատուների կողմից ՀՀ Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները շուտով լույս կտեսնեն գրքի տեսքով։ Այս մասին «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ նախատեսվող «350 հարց-պատասխան Աշխատանքային օրենսգրքի վերաբ...
Podcast-Գիտության շաբաթ. Սանձելով կյանքի ինֆորմացիոն ահռելի ծավալները. Լիլիթ Ներսիսյանը պատմում է կենսաինֆորմատիկայի մասին 06.08.2024 24:40
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտն...
Podcast-ՍոցUp․ Աշխատողին սահմանված ժամկետում արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուի նկատմամբ տույժ կկիրառվի 06.08.2024 33:26
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ եթե աշխատողը 30 ամիս շարունակ չդիմի գործատուին արձակուրդ գնալու համար, ապա գործատուն իրավունք ունի առանց այդ դիմումի նրան արձակուրդ ուղարկել (19:17ր․)։ Այս մասին «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ արձ...
Podcast-ՍոցUp․Վարժական հավաքների մասնակիցները կստանան իրենց ամբողջ աշխատավարձը․ խնդիրը կարգավորվել է օրենքով 05.08.2024 33:26
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով կարգավորում է ստացել նաև պաշտպանության նախարարության կողմից անցկացվող վարժական հավաքներում ներգրավված աշխատող քաղաքացիների աշխատավարձերի վճարման հարցը (11:30ր․): Այս մասին «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ նախկինու...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.