Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast ՍոցUp․Օրենքը հեռավար աշխատելու հնարավորություն է ընձեռում․ոլորտի պատասխանատուն մանրամասնում է պայմանները 02.08.2024 33:26
Անցած տարվանից ուժի մեջ են մտել աշխատանքային օրենսդրության որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում են մասնավորապես հեռավար աշխատանքին(5:50 -րոպե), պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին ներգրավված աշխատողի երաշխիքներին, փորձնակի նոր ինստիտուտի կարգավորումներին և արձակուրդի տրամադրմանը։ «Արմենպրես» - ի հաղորդմամբ՝ Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխա...
Podcast. Որոնք են անձնագրային բաժանմունքներում հերթերի պատճառները․ պարզաբանում են ոլորտի պատասխանատուները 31.07.2024 23:44
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Նելլի Դավթյանն ու Մարիամ Գևորգյանն «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում խոսել են ՆԳՆ կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորման, ոլորտում իրականացված բարեփոխումների, ծառայությունների որակի բարձրացման, մարտահրավերների, անձնագրային բաժիններում գոյություն ունեցող հերթերի, դրանց կ...
Podcast-Գիտության շաբաթ. Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ենք. Ֆիզիկոս Հայկ Սարգսյանը պատմում է քվանտային մեխանիկայի մասին 30.07.2024 34:11
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտ...
Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան 23.07.2024 26:17
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես» -ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտ...
Podcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի այն պահպանել 22.07.2024 11:04
Բոլոր ժամանակներում կանայք մշտապես փորձել են ավելի երիտասարդ երևալ, գեղեցիկ և խնամված տեսք ունենալ՝ դրա համար օգտագործելով խնամքի տարբեր միջոցներ: Բնական է, որ մաշկը մշտապես խնամք է պահանջում, իսկ մեր օրերում տեխնոլոգիաների և բժշկության զարգացմանը զուգընթաց առաջարկվում են բազմաթիվ էսթետիկ, ժամանակակից միջամտություններ, նոր նյութեր, որոնք, ըստ մասնագետների, թույլ են տալիս նվազեցնել մաշկի տարիքայ...
Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում 18.07.2024 24:59
Հայաստանի օլիմպիական հավաքականը Paris-2024-ին կմասնակցի 15 մարզիկով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ թիմը նման փոքրաթիվ կազմով է մասնակցում քառամյակի ամենակարևոր մարզական իրադարձությանը: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ի հյուրերը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը լուսաբանելու համար պաշտոնական հավատարմագրում ստացած լրագրողներն են` Mediamax-ի թղթակիցներ Հասմիկ Բաբայանը և Գոհար...
Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ 17.07.2024 25:06
«Արմենպրես» -ի Podcast-Sport-ի շրջանակներում ֆուտբոլային մեկնաբաններ էդուարդ Քալանթարյանի, Արման Աբելյանի ու Արմեն Գարամյանի հետ քննարկել ենք «հին աշխարհամասի» առաջնության խմբային փուլի ընթացքը, ֆավորիտ հավաքականների տապալված ելույթները և եզրափակիչ խաղը:
Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին 16.07.2024 11:45
ՀԿԽԸ-ն (Հայկական կարմիր խաչի ընկերությունը) և Հունգարիայի կառավարությունը օրեր առաջ ստորագրեցին հուշագիր, որի համաձայն 500 000 եվրո աջակցություն կտրամադրվի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների կենսապահովման պայմանները բարելավելու համար։ ՀԿԽԸ լրատվության և լուսաբանման բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը «Արմենպրես» փոդքասթի շրջանակում ամփոփեց անցնող ամիսներին կատարված աշխատանքները և ներկայացրեց ներկայի...
Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա. «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն 16.07.2024 24:53
Հայրենական առաջին տիեզերական արբանյակը` «Հայասաթ-1»-ը, տիեզերք է արձակվել առաջին հերթին փորձնական նպատակով։ Տիեզերագնացության ոլորտը, հատկապես` զբոսաշրջային տիեզերագնացությունը, տեխնոլոգիական զարգացման հետ միասին անդադար ընդլայնվում ու աճում է, ու այս ահռելի շուկայում Հայաստանը նույնպես կարող է տեղ գտնել` քայլերի ճիշտ հաջորդականության շնորհիվ։ Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին հ...
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերը միաժամանակ 15.07.2024 13:34
Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում: «Արմենպրես» -...
Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի արտադրությամբ 15.07.2024 7:20
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության և «Սինոփսիս Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով Հայաստանում կստեղծվի «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն», որտեղ կզբաղվեն նաև չիպերի (կիսահաղորդիչներ) արտադրությամբ։ Երվանդ Զորյանի կարծիքով՝ կենտրոնի ստեղծումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմ...
Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա 12.07.2024 17:33
Կոլեկտիվ տրավմա առաջանում է կյանքի այնպիսի փորձառությունից, որը մահաբեր է կամ սպառնալիք մարդկանց ֆիզիկական գոյությանը, որի հետևանքով եղել են զոհեր, տեղահանություններ, բազմաթիվ կյանքեր խորտակվել են, փլուզվել ենթակառուցվածքներ։ «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանու...
Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը 09.07.2024 15:26
Ներդրումային ծառայությունների մատուցման համար բրոքերային կազմակերպությունները միջնորդավճարներ են գանձում, վճարների չափերը տարբերվում են՝ կախված բրոքերից ու ծառայությունների ծավալից: Թե ինչ վճարներ են գործում, ինչպես դրանք կարող են ազդել ներդրումների վրա, և ինչպես հասկանալ, թե որն է բրոքերի ծառայությունների ողջամիտ արժեքը, «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում պարզաբանել է Freedom Broker Armenia...
Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն 09.07.2024 43:52
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկա...
Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է 05.07.2024 13:25
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել ևս մեկ տարով։ «Արմենպրես» - ի հաղորդմամբ՝ Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակա...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ 04.07.2024 18:47
Սննդային վարքագծի խանգարումները հոգեծին խնդիրներ են, որոնք խաթարում են սննդի ընդունման բնականոն գործընթացը, հանգեցնում անձի ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական առողջության վատթարացման: Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ Անահիտ Տեր-Ստեփանյանը «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով...
Podcast-ՖինԲրոքեր. առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան 02.07.2024 16:31
Առցանց առևտրային հարթակների զարգացումը բարձրացել է ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը, տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է մատչելիությանն ու հարմարավետությանը, սակայն նաև իր հետ բերում է որոշակի ռիսկեր: «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Feedom Broker Armenia -ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանի հետ զրուցել ենք առցանց առևտրային հարթակներում տեխնոլոգիաների իրականացրած հեղափոխության,...
Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին 01.07.2024 21:05
Կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների առկայության կամ առաջացման մասին: Խնդիրներն առաջանում են հատկապես ֆիզիկական լարվածության ժամանակ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մահացությունների ընդհանուր թվի մեծ մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին։ Սակայն մասնագետները պնդում են՝ այդ ռիսկը հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա 28.06.2024 17:57
Դեպրեսիան հուզակամային ոլորտի խանգարում է, դասակարգվում է աֆեկտիվ խանգարումների շարքում: Այն ունի բավականին բարդ կլինիկական պատկեր, ախտանշաններն ի հայտ են գալիս հինգ հիմնական խմբերով՝ հուզական, վարքային, մոտիվացիոն, կոգնիտիվ և ֆիզիկական: Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ...
Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները 25.06.2024 18:51
Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության ֆինանսական խորհրդատու Դավիթ Չիբուխչյանը ՖինԲրոքեր փոդքաստային նախագծի շրջանակներում անդրադարձել է ֆինանսական շուկաներում և բրոքերային ընկերությունների վերահսկումն իրականացնող մարմինների, ինչպես նաև ներդրողների պաշտպանության թեմային։ «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում խոսելով ֆինանսական շուկաներում ներդրողների պ...
Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը 24.06.2024 17:34
Միջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Միջատներն ու սողունները սովորաբար ակտիվանում են ամռանը, ինչի հետևանքով նրանց հետ չառնչվելն ու նրանց խայթոցներից զերծ մնալը դառնում է անհնար: Սակայն ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով և ժամանակին մասնագետ-բժշկին այցելելով՝ կարելի է խուսափե...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ կպչուն մտքերի նևրոզ 21.06.2024 15:27
Կպչուն մտքերի, կպչուն գործողությունների նևրոզը (Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) աշխարհում շատ տարածված է, միջազգայնորեն դասակարգված է որպես հոգեբուժական խնդիր, սակայն երևույթի հաղթահարման ուղղությամբ հոգեբանները նույնպես աշխատում են, քանի որ երկարատև թերապիան շատ դրական ազդեցություն է թողնում նման խնդիր ունեցողների վրա։ «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գի...
Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում 20.06.2024 15:39
ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ 2024-25 թվականների ուսումնական տարվանից սկսած Հայաստանի դպրոցներում անգլերենի հիմնական ուսումնական ձեռնարկ կլինեն «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) հիմնադրամի ստեղծած դասագրքերը: 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերը ոլորտային նախարարության հայտարարած մրցույթում ճանաչվել են լավագույնը: Այդ մասին «Արմենպրես» -ի փոդքասթի տաղավարում մանրա...
Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ 18.06.2024 37:21
Բանկային համակարգը Հայաստանում ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից է, այնուամենայնիվ, ստեղծվում են նաև ֆինանսական ներդրումների շատ այլ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու հասանելի դառնում հանրությանը։ Այս մասին «Արմենպրես» -ի ՖինԲրոքեր պոդքաստային նախագծի շրջանակներում ասաց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության կրթական ծրագրերի ղեկավար...
Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել 17.06.2024 12:38
Ամբողջ աշխարհում տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց արյունատվության շնորհիվ հարյուրավոր կյանքեր են փրկվում։ Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ, և այսօր առանց արյան պաշարների անհնար է պատկերացնել բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքը։ Մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Սակայն շատ կարևոր է, որ ցանկացած մարդ գիտակցի՝ արյան կարիք...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.