Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Nov 19, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերը միաժամանակ 15.07.2024 13:34
Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում: «Արմենպրես» -...
Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի արտադրությամբ 15.07.2024 7:20
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության և «Սինոփսիս Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով Հայաստանում կստեղծվի «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն», որտեղ կզբաղվեն նաև չիպերի (կիսահաղորդիչներ) արտադրությամբ։ Երվանդ Զորյանի կարծիքով՝ կենտրոնի ստեղծումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմ...
Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա 12.07.2024 17:33
Կոլեկտիվ տրավմա առաջանում է կյանքի այնպիսի փորձառությունից, որը մահաբեր է կամ սպառնալիք մարդկանց ֆիզիկական գոյությանը, որի հետևանքով եղել են զոհեր, տեղահանություններ, բազմաթիվ կյանքեր խորտակվել են, փլուզվել ենթակառուցվածքներ։ «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանու...
Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը 09.07.2024 15:26
Ներդրումային ծառայությունների մատուցման համար բրոքերային կազմակերպությունները միջնորդավճարներ են գանձում, վճարների չափերը տարբերվում են՝ կախված բրոքերից ու ծառայությունների ծավալից: Թե ինչ վճարներ են գործում, ինչպես դրանք կարող են ազդել ներդրումների վրա, և ինչպես հասկանալ, թե որն է բրոքերի ծառայությունների ողջամիտ արժեքը, «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում պարզաբանել է Freedom Broker Armenia...
Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն 09.07.2024 43:52
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկա...
Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է 05.07.2024 13:25
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել ևս մեկ տարով։ «Արմենպրես» - ի հաղորդմամբ՝ Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակա...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ 04.07.2024 18:47
Սննդային վարքագծի խանգարումները հոգեծին խնդիրներ են, որոնք խաթարում են սննդի ընդունման բնականոն գործընթացը, հանգեցնում անձի ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական առողջության վատթարացման: Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ Անահիտ Տեր-Ստեփանյանը «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով...
Podcast-ՖինԲրոքեր. առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան 02.07.2024 16:31
Առցանց առևտրային հարթակների զարգացումը բարձրացել է ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը, տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է մատչելիությանն ու հարմարավետությանը, սակայն նաև իր հետ բերում է որոշակի ռիսկեր: «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակում Feedom Broker Armenia -ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանի հետ զրուցել ենք առցանց առևտրային հարթակներում տեխնոլոգիաների իրականացրած հեղափոխության,...
Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին 01.07.2024 21:05
Կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների առկայության կամ առաջացման մասին: Խնդիրներն առաջանում են հատկապես ֆիզիկական լարվածության ժամանակ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մահացությունների ընդհանուր թվի մեծ մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին։ Սակայն մասնագետները պնդում են՝ այդ ռիսկը հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա 28.06.2024 17:57
Դեպրեսիան հուզակամային ոլորտի խանգարում է, դասակարգվում է աֆեկտիվ խանգարումների շարքում: Այն ունի բավականին բարդ կլինիկական պատկեր, ախտանշաններն ի հայտ են գալիս հինգ հիմնական խմբերով՝ հուզական, վարքային, մոտիվացիոն, կոգնիտիվ և ֆիզիկական: Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ...
Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները 25.06.2024 18:51
Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության ֆինանսական խորհրդատու Դավիթ Չիբուխչյանը ՖինԲրոքեր փոդքաստային նախագծի շրջանակներում անդրադարձել է ֆինանսական շուկաներում և բրոքերային ընկերությունների վերահսկումն իրականացնող մարմինների, ինչպես նաև ներդրողների պաշտպանության թեմային։ «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում խոսելով ֆինանսական շուկաներում ներդրողների պ...
Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը 24.06.2024 17:34
Միջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Միջատներն ու սողունները սովորաբար ակտիվանում են ամռանը, ինչի հետևանքով նրանց հետ չառնչվելն ու նրանց խայթոցներից զերծ մնալը դառնում է անհնար: Սակայն ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով և ժամանակին մասնագետ-բժշկին այցելելով՝ կարելի է խուսափե...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ կպչուն մտքերի նևրոզ 21.06.2024 15:27
Կպչուն մտքերի, կպչուն գործողությունների նևրոզը (Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) աշխարհում շատ տարածված է, միջազգայնորեն դասակարգված է որպես հոգեբուժական խնդիր, սակայն երևույթի հաղթահարման ուղղությամբ հոգեբանները նույնպես աշխատում են, քանի որ երկարատև թերապիան շատ դրական ազդեցություն է թողնում նման խնդիր ունեցողների վրա։ «Արմենպրես» -ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գի...
Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթում 20.06.2024 15:39
ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ 2024-25 թվականների ուսումնական տարվանից սկսած Հայաստանի դպրոցներում անգլերենի հիմնական ուսումնական ձեռնարկ կլինեն «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) հիմնադրամի ստեղծած դասագրքերը: 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերը ոլորտային նախարարության հայտարարած մրցույթում ճանաչվել են լավագույնը: Այդ մասին «Արմենպրես» -ի փոդքասթի տաղավարում մանրա...
Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ 18.06.2024 37:21
Բանկային համակարգը Հայաստանում ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից է, այնուամենայնիվ, ստեղծվում են նաև ֆինանսական ներդրումների շատ այլ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու հասանելի դառնում հանրությանը։ Այս մասին «Արմենպրես» -ի ՖինԲրոքեր պոդքաստային նախագծի շրջանակներում ասաց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության կրթական ծրագրերի ղեկավար...
Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել 17.06.2024 12:38
Ամբողջ աշխարհում տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց արյունատվության շնորհիվ հարյուրավոր կյանքեր են փրկվում։ Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ, և այսօր առանց արյան պաշարների անհնար է պատկերացնել բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքը։ Մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Սակայն շատ կարևոր է, որ ցանկացած մարդ գիտակցի՝ արյան կարիք...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ 14.06.2024 16:53
Տագնապային գրոհը, որն արտահայտվում է սուր անհանգստությամբ, վախով, ֆիզիկական թուլությամբ, խեղդվելու զգացումով, գլխապտույտով, կրծքավանդակում սեղմվածության զգացումով, ուշաթափությամբ, նյարդային համակարգի պաշտպանական մեխանիզմ է․ այն պատասխան է արտաքին սթրեսածին ազդակներին, երբ սպառվել է անձի հակազդելու ռեսուրսը։ Տագնապային գրոհի ախտանշաններով Հայաստանում հոգեբանին դիմելիությունը բավական ավելացել է։ «Ա...
Podcast. Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն Catalyst Academy-ում. կատալիստները՝ դրական փոփոխություն բերող առաջնորդ պատանիներ 12.06.2024 17:13
Երևանում 2023 թվականի սեպտեմբերին բացվել է Կատալիստ ակադեմիան: Քիմիական ռեակցիան արագացնող նյութի՝ կատալիզատորի անունով կոչվող ակադեմիան նախատեսված է 8-18 տարեկան պատանիների համար։ Այլընտրանքային կրթություն, ուսուցման 4 ուղղություն և բազում հեռանկարներ. Կատալիստ ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արտակ Խաչատրյանը և 14-ամյա կատալիստ Ռուբեն Խուրշուդյանը «Արմենպրես» Podcast-ում ներկայացրին ակադեմիայի հնարավո...
Podcast-ՖինԲրոքեր. Ըստ Freedom Broker Armenia-ի փորձագետի՝ ներդրումների հիմնական նպատակը բարեկեցությունը պետք է լինի 11.06.2024 18:33
Ֆինանսական շուկաներում մարտավարությունը ներդրողի համար գրեթե ամենակարևոր գործոններից է հանդիսանում։ Այս մասին «Արմենպրես» -ի «ՖինԲրոքեր» պոդքաստային նախագծի շրջանակներում նշեց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom broker Armenia ընկերության հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր Աշոտ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆինանսական տարբեր նպատակների համար ներդրումային մարտավարություններին։ https://...
Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը 10.06.2024 14:59
Ընտանեկան բժշկի գործունեությունն ունի մի շարք կարևոր բնութագրեր, որոնցով նա տարբերվում է մյուս բժիշկ-մասնագետներից: Ընտանեկան բժիշկը նաև վարում է պացիենտների թե՛ սուր, թե՛ քրոնիկ բնույթի առողջական խնդիրները։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ղեկավար, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանի հետ զրուցել ենք առաջնային...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դեռահասն անցնում է հորմոնային հրաբխի միջով 07.06.2024 19:42
Դեռահասությունը (պուբերտատային տարիք) փոթորիկների կամ հորմոնալ պայթյունի տարիք է։ Դեռահասության ճգնաժամը, որի վառ արտահայտված փուլը 12-14 տարեկանն է, հախուռն դրսևորում է ունենում, դեռահասի վարքագիծն իրեն անճանաչելի է դարձնում շրջապատողների աչքում։ Դեռահասին սկսում են չգրավել նախկին հետաքրությունները, երկրորդ պլան են մղվում իր համար նախկինում շատ կարևոր մարդիկ, նկատվում են ագրեսիա, անհարգալից վերաբ...
Podcast. Հայտնի ֆուդ բլոգերներն ու ամենահամեղ ուտեստները՝ մեկ վայրում. HerMine Dialog Show-ն բացօթյա հարթակում կհամախմբի խոհանոցի սիրահարներին 05.06.2024 38:29
Հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանը երբեք կանգ չի առնում, մշտապես ներկայանում է նոր ու հետաքրքիր գաղափարներով, նախագծերով, որոնք գրավում են հանրության լայն շրջանակի ուշադրությունը: Այս անգամ նա բացօթյա հարթակում կներկայացնի HerMine Dialog Show-ն՝ մեկ բեմում համախմբելով հայաստանաբնակ և արտերկրի ճանաչված հայ ֆուդ բլոգերներին։ HerMine Dialog Show-ն միտված է Հայաստանը որպես գաստրոտուրիզմի ե...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ մանկական վախեր 31.05.2024 18:07
Մանկական վախերն առաջանում են տարբեր պատճառներով: Դրանց հետ առաջինն առնչվում են երեխայի ծնողները, ընտանիքի անդամները: Ճիշտ հակազդման, հաղթահարման գրագետ մոտեցումների, լուծման ուղիների, կանխման հնարավորությունների մասին «Արմենպրես» -ը զրուցել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Նաիրա Հարությունյանի հետ: Մասնագետի խոսքով՝ վախերը լինում են իրական կամ իրավիճա...
Podcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ 27.05.2024 15:23
Քչերը գիտեն, բայց սննդամթերքների և դրանցից ստացվող վիտամինների պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծայրամասային նյարդերի ախտահարման։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ զրուցել ենք ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառն...
Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ պատերազմի հոգեբանական հետևանքները 24.05.2024 10:18
Պատերազմի հոգեբանական հետևանքները. այս թեմայի ուսումնասիրությունը Հայաստանում հազարավոր իրական դեպքերի հենք ունի: Ինչպիսի՞ ազդեցությունների են բախվում հետպատերազմյան հասարակությունում, լուծման ի՞նչ ուղիներ կան. «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծի շրջանակում «Արմենպրես» -ի հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալս...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.