Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast-Հարց բժշկին. ծխելը, ճարպակալումը, զարկերակային գերճնշումը կարող է հանգեցնել երիկամի քաղցկեղի 18.03.2024

Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է և կազմում է մեծահասակների մոտ հայտնաբերվող բոլոր չարորակ ուռուցքների 3%-ը: Ավելի հաճախ երիկամի քաղցկեղ  հանդիպում է 50-70 տարիքային խմբում, իսկ  տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ: Մարտ ամիսը համարվում է երիկամի քաղցկեղի իրազեկման ամիս և այս շրջանակում  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման ընթացքու...

Podcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ 11.03.2024

Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը  հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Ճարպակալման առաջացման  պատճառ...

Podcast-Հարց բժշկին. ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել իմպլանտներ և վինիրներ, որոնք են ցուցումներն ու հակացուցումները. պարզաբանում է մասնագետը 04.03.2024

Ժամանակակից ստոմատոլոգիան այսօր  թույլ է տալիս հասնել զարմանալի արդյունքների իմպլանտների և վինիրների շնորհիվ։ Իմպլանտացիան և վինիրների տեղադրումն այսօր շատ պահանջված է ողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ արդեն տեղադրել են իմպլանտներ՝ լրացնելով բացակա ատամները։ Այնուամենայնիվ, շատերը դեռևս վախենում են օգտագործել կորցրած ատամները վերականգնելու ամենաառաջադեմ մեթոդը և օգտվում են այլ տարբերակներից։ «Արմեն...

Podcast-ՍոցUp․ Շարունակվում է ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների փոխհատուցումը, որի շահառուների շրջանակն ընդլայնվել է 01.03.2024

ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ընթացիկ տարվա հունվարին կատարված փոփոխությամբ ընդլայնվել է շահառուների շրջանակը։ Այս մասին «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ը...

Podcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետը 26.02.2024

Նյարդաբանությունը բժշկության շատ կարևոր ոլորտ է, որը զբաղվում է ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով։ Նյարդաբանությունը հիմնականում կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնց արմատը մարդու նյարդային համակարգը քայքայող գործընթացներն են: Մարմնի յուրաքանչյուր բջիջ կապ ունի նյարդային համակարգի հետ և անմիջական փոխազդեցություն ունի նրա հետ՝ ենթարկվելով բարձրագույն նյարդ...

Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է 19.02.2024

Տարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։ Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվա...

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջիկա խաղերն ԱԱ-ի ընտրական փուլում 15.02.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնության որակավորման փուլում: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել են հավաքականի ներուժից, առաջիկա երկու մրցակիցներից, թիմ հրավիրված բասկետբոլիստներից և մարզաձևում առկա խնդիրներից: Նազարյանն ասել է, որ Հայաստանում բասկետբոլի զարգացումը խթանելու համար կարևոր է աշխա...

Podcast-Sport. Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հնարավորությունները 13.02.2024

«Արմենպրես» -ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ձևաչափը, ենթախմբում հավաքականի հնարավորությունները։ https://www.facebook.com/armenpress

Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների 12.02.2024

Գաղտնիք չէ, որ ատամները չլվանալը և բերանի խոռոչի հիգիենային չհետևելն առաջացնում են մի շարք հիվանդություններ: Փչացած ատամներն ու բերանի խոռոչի ոչ հիգիենիկ միջավայրը կարող են ինֆեկցիաների ներթափանցման և բերանի տհաճ հոտի առաջացմանը պատճառ դառնալ: Ստոմատոլոգիական  մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև կարիեսի առաջացման հիմնական պատճառներից մեկը ատամների վրա մնացած ուտելիքի մնացորդն է:   «Արմենպրես»...

Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` հայ մարզիկների օլիմպիական շանսերի, հրաձիգների՝ Բաքու չմեկնելու մասին 12.02.2024

«Արմենպրես» -ի Podcast-Sport-ում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսեց․ Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմի և մարզիկների հնարավորությունների մասին «Տարվա 10-ը լավագույն մարզիկների» ընտրության կարգի փոփոխության Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձիգների չմասնակցելու պատճառներից Հայաստանում առաջիկայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մասին https://www.facebook.co...

Podcast-ՍոցUp․ մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրից 09.02.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի պետական աջակցությամբ առաջարկվող  երեք տարբերակով գործատուները գտնեն համապատասխան աշխատող, իսկ  շահառուները՝ աշխատատեղ։ Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ htt...

Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ 05.02.2024

Նորածնային շրջանում ծնողներին շատ են անհանգստացնում երեխաների մոտ հանդիպող տարբեր տեսակի խնդիրներն ու ցավերը: Դրանցից որոշների պատճառները հնարավոր է լինում հասկանալ, որոշները՝ ոչ:  Նման խնդիրներից է նաև նորածնային կոլիկան: Նորածնային կոլիկաներն առավելապես երեկոյան ժամերին հանկարծակի առաջացող սուր ցավերն են, որն ուղեկցվում է երեխայի սաստիկ լացով և ընդհանուր անհանգստությամբ։ Այս դեպքում երեխայի անհա...

Podcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրը 02.02.2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ-ից ի վեր  իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։ «Արմենպրես» Podcast -ի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի և 2023-2024 թթ. «իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ Շուշան Մո...

Podcast-Հարց բժշկին. քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել 29.01.2024

Գաղտնիք չէ, որ քաղցկեղն այսօր աշխարհում մահվան պատճառների առաջատարն է, և Հայաստանը բացառություն չէ: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։ Ամեն տարի քաղցկեղից մահանում են միլիոնավոր մարդիկ։ Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները տարեցտարի կատարելագործվում են, և հնարավոր է` ապագայում այս հիվանդությունն...

Podcast ․ 6 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամ օգնություն ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց. ՀԿԽԸ 24.01.2024

Ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները վերջին տարիներին շարունակում են ցնցել ողջ աշխարհը՝ աղետների, համաճարակների, հակամարտությունների և պատերազմների տեսքով։ 2023 թվականը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կորուստներով և փորձություններով տարի էր։  Շրջափակում, ծանր օրեր, տարածքների կորուստ, բռնի տեղահանություն,  որի հետևանքով  120 հազար արցախցի բռնեց գաղթի ճամփան: Այս ամենին զուգահեռ օրեցօր աճում է մ...

Podcast-Հարց բժշկին. Խաղի տևողությունն ու տեսակը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին 22.01.2024

Երեխաների զարգացումը, շրջապատի ընկալումն ու սովորելու կարողությունը սկսվում է խաղից։ Կարելի է ասել՝ մանկությունը բաղկացած է բազմաթիվ փուլային խաղերից։ Խաղերը ոչ միայն զվարճանքի աղբյուր են երեխաների համար, այլ առաջին և կարևոր դպրոցը, որը զարգացնում է բազմաթիվ հմտություններ նրանց մոտ։ Երեխաները բացահայտում են աշխարհը, ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ խաղերի միջոցով։ Դրանք նպաստում են երեխաների...

Հարց քահանային 20.01.2024

Ի՞նչ է նշանակում մատաղ մատուցել․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցում մեկնարկել է «Իմ գաղտնի գրքասեր» միջոցառումը 19.01.2024

Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ ավանդաբար կազմակերպում է «Իմ գաղտնի գրքասեր  կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։  Միջոցառման նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել  սիրո և իրար նկատմամբ ուշադիր և հոգատար լինելու կարևորության վրա և սիրո արտահայտման վեհ տարբերակներից մեկը խթանել, այն է՝ գիրք նվիրելը։ Միջոցառման մասին «Արմենպր...

Podcast. Նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների որակավորումը դառնում է պարտադիր 17.01.2024

Զբոսաշրջության ոլորտում 2024 թվականին նախատեսվում են մի շարք  փոփոխություններ. նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը դառնում է պարտադիր: «Արմենպրես» -ի հետ հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ «Զբոսաշրջության մասին» օրենքը, որով նախատեսվում են մի շարք  փոփոխություններ, Ազգայի...

Podcast-Հարց բժշկին. ալկոհոլի, գազավորված ըմպելիքի և սննդամթերքի չափից շատ օգտագործումը կհանգեցնի մարսողական համակարգի լուրջ խնդիրների 15.01.2024

Ամանորյա տոնական օրերին շատերը հաճախ մոռանում են առողջ և ճիշտ սնվելու մասին, ինչը կարող է հետագայում հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։ Տոնական օրերին և առհասարակ չափից շատ ալկոհոլի, գազավորված ըմպելիքի,  տարբեր սննդամթերքի շատ մեծ քանակով օգտագործումն, իրար խառնելը և, իհարկե, մի քանի օր ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքի օգտագործումն, ըստ մասնագետի, միանշանակ կբերի մարսողական համակարգի խ...

Հարց քահանային 13.01.2024

Ի՞նչ է նշանակում մաս հաղորդությունից․մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast-Հարց բժշկին. միակողմանի գլխացավերի պատճառը կարող է լինել նյարդը, որը հաճախ դժվար է լինում տարբերակել այլ խնդիրներից 08.01.2024

Նյարդային համակարգը մարդու օրգանիզմում ունի կարևոր նշանակություն, և նյարդային ցանկացած խնդիր կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ուղեկցվող սուր ցավերով:  Դեմքի պարանոցի, մեջքի և այլ հատվածների սուր ցավերի պատճառը հաճախ կարող է լինել հենց նյարդից եկող ցավ, որի առաջացման պատճառները շատ տարբեր կարող են լինել, այդ իսկ պատճառով այն հաճախ դժվար է լինում տարբերակել։ Նյարդային համակարգի տարբեր խնդ...

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան 06.01.2024

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝   Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Այս տոնը Հիսուսի  Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի: https://www.youtube.com/watch?v=nTEThbmLm-A&t=1s

Հարց քահանային 06.01.2024

Ինչո՞ւ ենք ասում Տաղավար կամ Տերունի տոն ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Հարց քահանային 30.12.2023

Ինչո՞ւ են հաղորդությանը առաջինը մոտենում տղամարդիկ հետո՝ կանայք․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.