Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ 591 episodes

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Author

Armenpress State News Agency

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 6, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast. Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարար 28.12.2023

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:

Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են 27.12.2023

Ինքնատիպ ու ոճային ներկայանալու, նորաձևության մեջ ազգային տարրեր ու էլեմենտներ ներառելու, հայկական տարազը նորովի  ու ժամանակակից ներկայացնելու մասին  Արմենպրես-Podcast-ի շրջանակում զրուցել ենք նկարիչ, դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։ Ինչպես ասում էր Կոկո Շանելն՝ առաջին հերթին ոճն է:  Նորաձևությունն այլևս նորաձև չէ, իսկ ոճը երբեք չի կարող նորաձև չլինել։  

Podcast-Հարց բժշկին. սոցիալական փաթեթի առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից կարող է օգտվել բացառապես միայն սոցփաթեթի շահառուն 25.12.2023

Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի ուղղություններից՝ առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից, կարող է օգտվել միմիայն սոցփաթեթի շահառուն, ինչպես նաև՝ նոր փոփոխության համաձայն, հանգստի համար նախատեսված գումարը շահառուն կարող է օգտագործել ստոմատոլոգիական ծառայություններից (թերապևտիկ և վիրաբուժական) օգտվելու համար: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջ...

Հարց քահանային 23.12.2023

Ինչո՞ւ է հաղորդություն տրվում մկրտվածներին և ծոմապահներին․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Հարց քահանային 16.12.2023

Ո՞րն է պատարագի նշանակությունը և կարգը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Հարց քահանային 09.12.2023

Ո՞րն է հաղորդության խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու 08.12.2023

Կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխումներ անընդհատ կատարվում են, որոնք տարաբնույթ են, բայց նպատակ ունեն պարզեցնել համապատասխան գործընթացները, հստակեցնել կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։ Այս մասին «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հ...

Podcast «Բացահայտելով Հայաստանը» խորագիրը կրող հայ-խորվաթական երաժշտական երեկո Կոմիտասի թանգարան ինստիտուտում 05.12.2023

Կոմիտասի թանգարան ինստիտուտում դեկտեմբերի 5-ին «Բացահայտելով Հայաստանը» խորագրի ներքո տեղի կունենա հայկական և խորվաթական երաժշտական երեկո։ Համերգը բարեգործական է,  և հավաքված գումարի մի մասը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները մեղմելուն։ «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք համերգի գաղափարի հեղինակ,  դաշնակահար, երգեհոնահար, Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր,...

Հարց քահանային 02.12.2023

Մյուռոնի խորհուրդը մկրտության ժամանակ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast-Sport. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ելույթների ամփոփում 28.11.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ իր խմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ ամփոփել ենք մրցափուլի արդյունքները, ֆուտբոլիստների ցույց տված խաղը:

Podcast-Հարց բժշկին. Աչքի հետ կապված խնդիրները ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության 27.11.2023

Աչքը մարդու մարմնի ամենանուրբ և զգայուն օրգանն է, որը նույնպես խնամք, ուշադրություն և ճիշտ մոտեցում է պահանջում: Աչքի հետ կատարվող ցանկացած փոփոխությանը պետք է արագ արձագանքել և դիմել մասնագետի, քանի որ խնդիրը ճիշտ ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային...

Հարց քահանային 25.11.2023

Կարո՞ղ է մարդը խաչ կրել առանց մկրտության․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում 24.11.2023

Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի վերջին փոփոխություններով նախորդ տարի մի քանի կարգավորումներ են ավելացվել։ Այս մասին «Արմենպրես» -ի   Podcast -ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ավելացվել են սոցփաթեթի ուղղությունները՝  մասնավորապես ատամնաբուժական, լողավա...

Podcast․Հայաստանի տարանցման մեծ հնարավորություններից ճիշտ օգտվելով՝ տեսանելի ապագայում ավելի լավ դիրքերում կլինենք․ Արամ Անանյան 20.11.2023

Հայաստանում ինչպես ներքին, այնպես էլ արտագնա զբոսաշրջության զարգացման տեմպերին զուգահեռ կարևոր նշանակություն է ձեռք բերում ավիացիոն ոլորտը, որը նույնպես վերջին տարիներին նկատելի տեղաշարժեր է արձանագրել։   «Արմենպրես»-ի Podcast նախագիծը թեմայի շուրջ զրուցել է  Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, ում համոզմամբ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի դիրք ունի, որ ավիացիան շ...

Podcast-Հարց բժշկին. Քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, պարբերաբար հետազոտվելու միջոցով հնարավոր է այն վաղ հայտնաբերել 20.11.2023

Վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացությունների թվի աճ: Այն դարձել է մարդկության համար չարիք, բայց բոլորս գիտենք, որ շատ դեպքերում վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կյանքեր փրկել: Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, շատ դեպքերում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել է տալիս բավական ուշ փուլերում, երբ կա դրա լայն տարածում, ախտահարված են նաև...

Հարց քահանային 18.11.2023

Խաչը մկրտության խորհրդանիշ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցությունից արդեն օգտվել է ավելի քան 2600 շահառու 17.11.2023

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից ընթացիկ տարում արդեն օգտվել է 2688 ընտանիք: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 801-ն աջակցություն է ստացել կանխավճարի...

Podcast-Հարց բժշկին. Համաճարակները կանխելու լավագույն և արդյունավետ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է 13.11.2023

Տարիներ շարունակ պատվաստումները օգնել են կանխել և նույնիսկ մոռացության մատնել  մի շարք հիվանդություններ, որոնք խլել են բազմաթիվ կյանքեր: Կանխարգելիչ պատվաստումները նաև պաշտպանում են հասարակության խոցելի խմբերին մի շարք վարակիչ հիվանդություններից: Դրանք են՝ տուբերկուլյոզ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, հեպատիտ Բ, կապույտ հազ, դիֆտերիա և մի շարք այլ հիվանդություններ: Պատվաստումների կարևորության և դրանց...

Հարց քահանային 11.11.2023

Ո՞րն է կնքահոր դերը մկրտության ժամանակ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast-ՍոցUp․ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 180 ընտանիք 10.11.2023

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն հաստատվել է 183 դիմում, որոնցից շուրջ 50-ի վարկերն արդեն տրամադրվել են։ «Արմենպրես» -ի Podcast -ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձի...

Հարց քահանային 06.11.2023

Ի՞նչ է նշանակում մկրտությունը հայ մարդու համար. մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու ապագան և հերթական մրցափուլի վերջին հանդիպումները 04.11.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներով կեզրափակի հերթական մրցափուլը: «Արմենպրես» -ի Podcast -Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի հետ զրուցել ենք ազգային ընտրանու այս ընտրական փուլում գրանցած արդյունքներից, հավաքականի գլխավոր մարզչի ապագայից և թիմի սերնդափոխությունից:

Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից բռնի տեղահանվածների մոտ հոգեբանական դրսևորումները պայմանավորված է մեծ անզորության և անկարողության զգացումով 30.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները և իրենց հարազատները վերջին շրջանում  ստիպված եղան անցնելու մի շարք դժվարությունների միջով՝ կորցնելով ամեն ինչ՝ հայրենիք, հարազատներ, տուն, և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել նրանց վրա: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մոտ ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների,  դրսևորումների և ճիշտ աջակցություն տրամադրելու մասին  «Արմենպրես» -ի «...

Հարց քահանային 28.10.2023

Ո՞րն է մկրտության խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը

Podcast-Sport.Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երկիր 28.10.2023

Հայաստանում նոյեմբերի 10-12-ն  առաջին անգամ կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի հետ խոսել ենք նախապատրաստական աշխատանքների, հյուրընկալության ընթացքում սպասվող հնարավոր խնդիրների լուծումների, հավաքականի կազմի և սպասվելիք արդյունքների մասին:

Listen to the ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.