Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Author
Armenpress State News Agency
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Podcast-ՍոցUp. Ընթացիկ տարում զբաղվածության ապահովման պետական ծրագրերից արդեն օգտվել է ավելի քան 3400 անձ 27.10.2023 12:51
Հայաստանում շարունակվում են զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման պետական ծրագրերը, որոնցից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է ընդհանուր առմամբ 3417 քաղաքացի։ «Արմենպրես»-ը, վերսկսելով ՍոցUp-ի փոդքաստային շարքը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի առանձնահատկությունների, դրանց արդյունավետության, աշխատաշուկայում նկատվող տեղաշարժերի և թեմային առնչվող այլ մանրամասնե...
Podcast-Հարց բժշկին. Պարբերաբար հետազոտվելը և սքրինինգային ծրագրերին մասնակցելը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարն է 23.10.2023 16:23
Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջ...
Հարց քահանային 21.10.2023 1:02
Ինչպիսի՞ տեսք ունի հայկական խաչը. մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Հարց բժշկին. եղանակին համահունչ չհագնվելը և հիգիենային չհետևելը կարող է նպաստել սուր շնչառական վարակների արագ տարածմանը 16.10.2023 7:34
Եղանակային փոփոխությունը սուր շնչառական վիրուսների ակտիվացման կամ բռնկման համար կարելի է համարել ամենաբարենպաստ շրջանը: Սուր շնչառական հիվանդությունների բռնկմանը կարող են նպաստել նաև եղանակային պայմաններին ոչ համապատասխան հագնվելը, հիգիենային չհետևելը և վիտամիններ պարունակող սնունդ, բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը: «Արմենպրես» -ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Առողջապահության նախարարության Հ...
Հարց քահանային 14.10.2023 1:07
Ի՞նչ ներկայություն ունի խաչը հայ մշակույթի մեջ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու պարտությունը Լատվիայից 14.10.2023 12:44
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցեց Լատվիայի հետ և պարտվեց նախորդ տուրերում ոչ մի միավոր չվաստակած ընտրանուն: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակում Հայաստանի հավաքականի վերջին խաղի, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի նորեկների մասին խոսել ենք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ:
Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական հոգեբան 09.10.2023 12:05
Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մեջ, ցավոք, մեծ թվով երեխաներ կան, ովքեր, անկախ իրենց կամքից, ստիպված են եղել լքել իրենց տունը, մանկապարտեզը, դպրոցը, ընկերներին: Շատերը նույնիսկ սիրելի խաղալիքները չեն հասցրել իրենց հետ վերցնել և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել երեխաների վրա: Երեխաների մոտ ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների և դրսևորումների մասին «Արմեն...
Հարց քահանային 07.10.2023 1:00
Արդյո՞ք քրիստոնիայի համար չի դարձել խաչը պաշտամունք․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները 04.10.2023 4:53
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույց է տվել BBC-ի լրատվական ծառայությանը և ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով 100 հազարից ավելի մարդկանց առողջապահական կարիքները: «Տասը ամիս շարունակ գտնվելով շրջափակման մեջ՝ բնակչությունը չի ունեցել կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիություն: Նրանցից շատերն ունեն թերսնուցում և բազմաթիվ...
Հարց քահանային 30.09.2023 0:59
Ո՞րն է խաչակնքման խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast. Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգն օրեցօր համալրվում է նոր ֆունկցիաներով 25.09.2023 31:23
Էլեկտրոնային առողջապահության թվայնացումն անհրաժեշտ և կարևոր տեղեկատվական հարթակ է, որն իր մեջ ներառում է բժշկի հեռավար խորհրդատվությունից մինչը արհեստական բանականության կիրառումը։ Այս համակարգի ներդրումը շեշտակի դյուրացնում է բժիշկ-բուժառու կապը, քանի որ այն պարունակում է բոլոր անհրաժեշտ գործիքները, որը կօգնի և կխթանի ճիշտ եզրակացության կայացմանը։ Ոլորտին առնչվող այս և այլ թեմաների շուրջ Podcas...
Հարց քահանային 23.09.2023 1:04
Ինչո՞ւ ենք համբուրում խաչը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Հարց բժշկին․դեմքի մի կեսում մինչև մի քանի րոպե տևող ուժեղ, շոկային ցավերը եռորյակ նյարդի նևրալգիայի դրսևորվում է 18.09.2023 6:11
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմում ունի կարևոր նշանակություն և նյարդային ցանկացած խնդիր կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ուղեկցվող սուր ցավերով: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի: Առաջին ճյուղն ապահովում է աչքի, վերին կոպի ու ճակատի մաշկի զգայությունը, երկրորդ ճյուղը` ստորին կո...
Հարց քահանային 16.09.2023 0:50
Ինչպե՞ս կմեկնաբանեք խաչի զորությունը․ պատասխանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast. Խաչվերացը տարվա հինգ տաղավար տոներից վերջինն է 16.09.2023 16:14
Հայ առաքելական եկեղեցին այս կիրակի տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Սուրբ Խաչը։ Եվ այդ առիթով «Արմենպրես» Podcast-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ, ով մանրամասնում է տոնի հոգևոր և ժողովրդական սովորույթները։ Խաչվերացի տոնը քրիստոնյայի համար նախ և առաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ...
Podcast-Հարց բժշկին. երիկամի միջմաշկային բիոպսիան երիկամային խնդիրների ճիշտ ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է 11.09.2023 9:16
Երիկամները բավականին հետաքրքիր և կարևոր կենսական օրգաններ են և երիկամի կառուցվածքաֆունկցիոնալ ամենակարևոր միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ ու կես միլիոն նեֆրոն, և հենց այդ նեֆրոնները կատարում են երիկամային բոլոր ֆունկցիաները, դրանց քանակի փոփոխությունը հանգեցնում է լուրջ խնդիրների: Երիկամները հիմնական արտազատական ֆունկցիայի հետ միասին կատարում են նաև ներզատական ֆունկցիա։ Ն...
Հարց քահանային 09.09.2023 0:59
Ո՞րն է խաչի խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը։
Podcast-Հարց բժշկին. պետք չէ ինքնուրույն լրացնել վիտամինների դեֆիցիտը, օրգանիզմում դրանց ավելցուկը կհանգեցնի լուրջ հիվանդությունների 04.09.2023 18:21
Գաղտնիք չէ, որ արյունն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչներից է, և արյան բաղադրության որևէ փոփոխություն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Սակավարյունության և արյան բաղադրության մեջ վիտամինների դերի, դրանց դեֆիցիտի և ավելցուկի հետևանքների մասին «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Ներսես Ղահրա...
Հարց քահանային 02.09.2023 1:00
Ո՞րն է եկեղեցու և վանքի տարբերությունը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Հարց բժշկին. Ոչ շատ ակտիվ և նստակյաց կյանք վարելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպե՞ս խուսափել օստեոխոնդրոզից 28.08.2023 11:31
Ողնաշարային խնդիրները բազմազան են, իսկ վերջին շրջանում ժամանակների և տեխնոլոգիաների մուտքի հետ մեկտեղ մեր կյանք են մտել մի շարք նոր խնդիրներ: Այսօր շատերը աշխատանքի բերումով երկար ժամանակ անցկացնում են համակարգիչների առջև. ըստ մասնագետի՝ երկար ժամանակ լարված նույն դիրքով նստելը լուրջ հետևանքներ և խնդիրներ է առաջացնում ողնաշարի համար: Ոչ շատ ակտիվ և նստակյաց կյանք վարելը ի՞նչ հետևանքներ կարող է...
Հարց քահանային 26.08.2023 1:00
Ի՞նչ կառուցվածք ունի հայկական եկեղեցին․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը։
Podcast-Հարց բժշկին. Ինչպե՞ս խուսափել արևային այրվածքներից. երեխաների մաշկի ճիշտ խնամքն ու պաշտպանությունն՝ ամռանը 21.08.2023 9:04
Գաղտնիք չէ, որ հատկապես երեխաները շատ են սիրում ամառը՝ ողջ օրը գրեթե անցկացնելով դրսում: Հետևաբար, պետք է հիշել, որ արևի ճառագայթները որոշակի վտանգ են պարունակում։ Իսկ հանգստի մեկնելիս չպետք է մոռանալ արևի, ծովի ջրի և մի շարք այլ գործոնների՝ երեխաների մաշկի վրա ունեցող ազդեցության մասին: Շատերն ուշադրություն չեն դարձնում, բայց հանգստի մեկնելիս պետք է պատրաստվել, լուրջ ուշադրություն դարձնել և...
Հարց քահանային 19.08.2023 1:05
Ո՞րն է մոմ վառելու իմաստը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը։
PET/CT (ՊԷՏ-ԿՏ) սկանավորումը թույլ է տալիս քաղցկեղի մասին ավելի հստակ տեղեկություն ստանալ 14.08.2023 10:08
Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդ է, որն այսօր ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն ունի, որն իր մեջ համադրում է երկու մեթոդներ՝ գնահատելով տարբեր օրգանների և հյուսվածքների անատոմիական կառուցվածքները և նյութափոխանակային ակտիվությունը։ Ի՞նչ է PET/CT (ՊԷՏ-ԿՏ) սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկություննե...
Աստվածածնի Վերափոխման տոն. Խաղողօրհնեք 13.08.2023 18:32
Հայ առաքելական եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին տոնում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է ՝ Աստվածածնին նվիրված ամենահին տոնը։ Տոնը շարժական է, նշվում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը և ինչպես մյուս տաղավար տոներն, ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Տոնի հոգևոր և ժողովրդական ավանդույթների մասին « Արմենպրես Podcas t»-ի տաղավարում զրուցել...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.